Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՂ ՎԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել մանկական և դեռահասային տարիքում սկսվող վարքային և էմոցիոնալ այլ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 29-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՂ ՎԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F 98

Վարքային և էմոցիոնալ այլ խանգարումներ՝ սովորաբար մանկական և դեռահասային տարիքում սկսվող

2)

F 98.0

Ոչ օրգանական էնուրեզ (Անմիզապահություն անօրգանական բնույթի)

3)

F98.5

Կակազություն

4)

F 98.8

Այլ ճշտված հուզական խանգարումներ և սովորաբար մանկական և դեռահասային տարիքում սկսված վարքի խանգարումներ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ

Արական, իգական

3)

Բարդություններ

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը

Պլանային

7)

Կիրառման շրջանակը

Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ, մանկաբույժ, մանկական հոգեբույժ

8)

Գանգատներ

Անմիզապահությունը բնորոշվում է գիշերվա կամ ցերեկվա ժամերին ակամամիզությամբ, որը երեխայի մտավոր տարիքին համապատասխանող վիճակին անհամապատասխան է, «անհարիր», ոչ նորմալ, սովորաբար արտահայտվում է 5-7 տարեկանում։ Այն կարող է բերել հուզական ապրումների կամ դրսևորվել ամոթի զգացմամբ, ինչը կարող է իր հերթին բերել սոցիալական և հոգեբանական հարմարվողականության խանգարումների։

Անմիզապահությունը կարող է նպաստել հուզական, վարքային և այլ հոգեկան առողջության խանգարումների ձևավորմանը կամ այդ խանգարումները կարող են դիտվել միաժամանակ։

Դեպքերի մեծամասնությունը կրում են անցողիկ բնույթ կամ դիտվում է տևական ախտադադար, սակայն որոշ դեպքերում այն կարող է ունենալ քրոնիկ ընթացք և դիտվել դեռահասության և հասուն անձանց շրջանում։ Այն կարող է սկսվել ինքնաբուխ և ավարտվել նույնպես ինքնաբուխ, ինչպես նաև կարող է առաջանալ հոգետրավմատիկ իրադարձությունից հետո։

Կակազության դեպքում դիտվում է խաթարված խոսելաձև, որը բնորոշվում է հնչյունների կամ վանկի, կամ բառի հաճախակի կրկնությամբ, երկարացված արտաբերմամբ, կամ խոսելու նկատմամբ անվստահության, անվճռականության հետևանքով հաճախ երկարատև «կանգառում», որը ճեղքվածք է առաջացնում խոսքի պարբերականության մեջ։ Այն սովորաբար կրում է անցողիկ բնույթ, սակայն որոշ դեպքերում կարող է ունենալ տևական ընթացք և դիտվի հասուն տարիքում։

Կակազությունը կարող է դրսևորվել հոգետրավմատիկ իրադարձությունից հետո և կարող է բերել սոցիալական և հոգեբանական հարմարվողականության խանգարմանը։

Առանձին խանգարումների դեպքում կարող են դիտվել՝ եղունգները կրծոտելը, քիթը փորելը, մատը ծծելը, ձեռնաշարժությամբ զբաղվելը։

9)

Անամնեզ

Անհրաժեշտ է բացառել նյարդաբանական, սոմատիկ և այլ հիվանդությունների առկայությունը, որը կբերի անմիզապահության կամ կակազության։

Կարևոր է հաշվի առնել անամնեզում փսիխոտրավմատիկ գործոնի առկայությունը և դրա կապը ախտանիշների հետ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա. Անմիզապահության առկայություն, որը դիտվում է 5 տարեկանից հետո։ Եթե էնուրեզը զուգորդվում է հուզական կամ վարքի այլ խանգարումներով, սովորաբար այն սահմանում է առաջնակի ախտորոշումը, եթե անմիզապահությունը դիտվում է շաբաթը մի քանի անգամ, կամ եթե մյուս ախտանիշներն ինչ-որ ձևով ժամանակավոր կապ ունեն անմիզապահության հետ։ Այն երբեմն զուգորդվում է անկղապահությամբ, այդ դեպքում ախտորոշվում է անկղապահությունը։

բ. Պետք է բացառել նյարդաբանական, GHEA ինչպես նաև բորբոքային հիվանդությունները։

գ. Կակազությունը ախտորոշվում է այն դեպքում, երբ արտահայտված է, նկատելի և խանգարում է խոսքի արտաբերմանը։ Այն կարող է ուղեկցվել դեմքի մկանների կամ մարմնի այլ մասերի շարժումներով, որոնք համապատասխանում են կակազության ժամանակահատվածի հետ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահիվանդանոցային պայմաններում բուժման անարդյունավետությունը և հետազոտության անհնարինությունը արտահիվանդանոցային պայմաններում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թերապևտ-գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով

1

2

2)

Մանկաբույժ-մինչև 18 տարեկան երեխաների մոտ գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով

1

2

3)

Նյարդաբան-գանգատների կապը նյարդաբանական հիվանդության հետ բացառելու նպատակով

1

 2

4)

Ըստ անհրաժեշտության կարող են կազմակերպվել այլ բժիշկ մասնագետների կամ հարբժշկական մասնագետների խորհրդատվությունները։

1

2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

 

ԱԲ

Բ

 

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

2

Առանց ախտաբանական փոփոխությունների

2)

Արյան բիոքիմիական հետազոտություն

3)

Մեզի ընդհանուր հետազոտություն

4)

Արյան բիոքիմիական, էլեկտրոլիտային հաշվեկշռի, կլինիկական դրսևոման մեջ ներառված հորմոների որոշում

1

 2

Առանց ախտաբանական փոփոխությունների

 Գործիքային հետազոտություններ

5)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Առանց ախտաբանական փոփոխությունների

6)

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

2

Առանց ախտաբանական փոփոխությունների

7)

ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

2

Առանց ախտաբանական փոփոխությունների

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) դեղահատեր 0,1մգ; 0,2մգ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) դեղահատեր 0,1մգ; 0,2մգ

Հաբ

_

0,2-1,2 մգ

-

-

2)

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

Հաբ

_

100- 200 մգ

-

-

3)

Ցիտալոպրամ դեղահատեր 20մգ

Ցիտալոպրամ դեղահատեր 20մգ

Հաբ

 

10-20 մգ

 -

-

4)

Ցիտալոպրամ (ցիտալոպրամի հիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման (լուծույթ) 40մգ/մլ

Ցիտալոպրամ (ցիտալոպրամի հիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման (լուծույթ) 40մգ/մլ

կաթիլ

_

10-20 մգ

 -

-

5)

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ; 20մգ

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ; 20մգ

Հաբ

_

10-20մգ

-

-

6)

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ

Հաբ

_

50-200 մգ

-

-

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոգնիտիվ-վարքային հոգեթերապիա

1

1

2)

Լիդքոմբ ծրագիր

1

1

3)

Ընտանեկան հոգեթերապիա

1

1

4)

Ռելաքսացիոն հոգեթերապիա

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001,

2. Հոգեկան և վարքագծային խանգարումների ՀՄԴ-10 դասակարգում, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն I Ժնև I 1992 թ., Բոլանդ Ռ, Վերդիում ՄԼ, Կապլան, Սադոկի հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Վոլտերս Կլուվեր, 2021 թ. (The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 .Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021,

3. Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021),

4. Բելառուսի Հանրապետության Առողջապահության նախարարության «Բժշկական օգնություն ցուցաբերել վարքագծային և հուզական խանգարումներ ունեցող հիվանդներին, որոնք սովորաբար սկսվում են մանկությունից և պատանեկությունից (մեծահասակներ և երեխաներ)» Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 11/08/2022թ. («Оказание медицинской помощи пациентам с поведенческими и эмоциональными расстройствами, обычно начинающимися в детском и подростковом возрасте (взрослое и детское население)» Министерства здравоохранения Республики Беларусь 08.11.2022):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան