Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՃՈՒԿԱՅԻՆ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել աճուկային սնկախտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 13-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՃՈՒԿԱՅԻՆ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B35

Դերմատոֆիտիաներ

2)

B36

Այլ մակերեսային միկոզներ

3)

B37

Կանդիդոզ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ) Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային, բարորակ լիմֆադենոպաթիա, սուր ցելյուլիտի զարգացում։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ`

ա. մաշկի քոր, թեփոտում

բ. այրոցի զգացողություն,

գ. ցավ։

9)

Անամնեզ

Հիմնական պատճառներ՝

ա. ախտածին սնկերով վարակում

բ. հիգիենայի կանոններին ոչ պատշաճ հետևել

գ. գերքրտնարտադրություն

դ. ավելորդ քաշ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Էրիթեմատոզ բծեր աճուկային ծալքերում, էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, մացերացիա:

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. տեղային բուժման նկատմամբ կայունություն,

բ. տարածուն վարակային բարդությունների զարգացում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,1

0,1

3)

Մանկաբույժ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
     
1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված

վիճակի ծանրությամբ

2)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի

շրջանակներում

մեկնաբանվող խախտումները

3)

Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն

1

1

Սնկերի միցելների հայտնաբերում

4)

Մաշկի ցանքս մանրէաբանական հետազոտությամբ

1

1

Սնկերի տիպի և դեղորայքի զգայունության որոշում

Գործիքային հետազոտություններ

5)

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Ընդհանուր վիճակը գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Գրիզեոֆուլվին 125մգ

Գրիզեոֆուլվին 125մգ

հաբ

 0,5

6-8

168-224

28

2)

Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ

Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ

հաբ

0,7

1 /շաբաթական/

4

14-28

3)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

հաբ

0,8

1

14-28

14-28

4)

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ Իտրակոնազոլ

հաբ

0,5

1

14

14

5)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

6)

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

7)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք 10մգ/գ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք 10մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

8)

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թրջոցներ

0,3

0,5

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/dermatophyte-tinea-infections?search=fungal%20skin%20infection&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան