Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.01.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հունվարի 2024 թ.

N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին՝ մինչև 2024 թվականի մարտի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման կարգի կենսագործման ամենամյա միջոցառումների ցանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար՝

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

09/01/2024

 

 

Հավելված

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2024 թ.

հունվարի 10-ի N 02-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետև՝ ՆՄՄԿ) համակարգի գործունեության մշտադիտարկման (այսուհետև՝ մշտադիտարկում) և գնահատման (այսուհետև՝ գնահատում) իրականացման կարգը:

2. Մշտադիտարկումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ՀՀ ՆՄՄԿ պետական քաղաքականության մշակման կատարելագործման ու դրա կենսագործման արդյունավետության և արդյունավորության բարելավման նպատակով` տեղեկատվության հավաքագրման և վերլուծության միջոցով: Տեղեկատվությունը ներառում է տվյալներ ՆՄՄԿ համակարգի առկա վիճակի, զարգացման հեռանկարների, ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) գործունեության, ընդունված վարչակառավարչական որոշումների, ինչպես նաև՝ օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների մասին:

3. Մշտադիտարկումը ներառում է ՆՄՄԿ համակարգի մասին տեղեկատվության շարունակական հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումը, ինչպես նաև՝ կանոնավոր վերլուծությունն ու արդյունքների հրապարակումը:

4. Մշտադիտարկման ցուցանիշները և դրանց հավաքագրման ձևն ու պատասխանատուները սահմանվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ի՝ ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվություն, և աղյուսակ 2-ի՝ ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվություն, համապատասխան:

5. Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքման, հարցումների, ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման, ինչպես նաև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պաշտոնական կայքէջերից տվյալների ստացման եղանակով:

6. Մշտադիտարկման կազմակերպումը, տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և համակարգումն իրականացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետև՝ ՄԿՈՒԶԱԿ)՝ համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, իսկ տեղեկատվության պահպանումը, վերլուծությունն ու մշտադիտարկման արդյունքների հրապարակումը՝ ՄԿՈՒԶԱԿ-ը:

7. Ուսումնական հաստատությունները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը կատարում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով և 2-ով իրենց պատասխանատվությանը վերապահված տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու համակարգումը և ներկայացնում ՄԿՈՒԶԱԿ: ՄԿՈՒԶԱԿ-ը մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա մարտ ամիսը հրապարակում է մշտադիտարկման արդյունքները՝ համապատասխան հաշվետվության տեսքով:

8. Համալիր ուսումնասիրություն կատարելու և որոշումների կայացնելու համար ընտրված է ՄԿՈՒ հաստատությունների առկա վիճակի գնահատման մեթոդ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր սեղմ ժամկետներում ընդգրկուն կարգով իրականացնել ՄԿՈՒ համակարգի տարաբնույթ գործընթացների քանակական գնահատումներ:

9. ՄԿՈՒ համակարգի հիմնախնդիրների վերլուծության և որոշումների կայացման համար կիրառվում է փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական բաղադրիչները հարցումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերն են:

10. Փորձագիտական գնահատումը` հետազոտվող երևույթների (օբյեկտների) որակական և քանակական գնահատումների ամբողջականությունն է, որն իրականացնում է տվյալ բնագավառում ընդգրկված կամ առնչվող անձը, երբ դիտարկվող բնութագիրը կամ ցուցանիշն անմիջականորեն չի ենթարկվում ֆիզիկական չափումների կամ հաշվառման, այլ գնահատվում է դատողությունների հիման վրա:

11.Գնահատողների անհատական և խմբային աշխատանքի սկզբունքների համատեղ կիրառումը կազմակերպվում է հետևյալ հաջորդականությամբ՝

1) կարծիքները, գաղափարները և գնահատումները պետք է նախօրոք ներառվեն կազմակերպական ձևաչափում (հարցաշարում)՝ կատարելով դրանց նպատակաուղղված վերլուծությունը, ընդհանրացումը և համեմատումը,

2) փորձագիտական գնահատումներում անհրաժեշտ է առաջադրել ոչ միայն քանակական, այլև որակական բնորոշումներ՝ առանձնացնելով նորը, գլխավորը, էական և արդիական գաղափարները,

3) փորձագետներն իրենց գնահատումներում անկախ են,

4) փորձագիտական խմբի գործունեությունը պետք է ուղղորդված լինի, որի նպատակով նրանց հետ տարվում են նախապատրաստական խորհրդատվական աշխատանքներ գնահատումների նպատակի և խնդիրների վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված փորձագիտական խմբի աշխատանքը կազմակերպվում է փուլային սկզբունքով՝

1) փորձագետներին ներկայացվում են հետազոտման առարկան, նպատակը, խնդիրները և դրա իրականացման ընթացակարգը,

2) յուրաքանչյուրն անհատական կարգով, ըստ հարցաշարի և գնահատման համակարգի կատարում են քանակական գնահատումներ՝ լրացնելով ելակետային վիճակագրական աղյուսակները,

3) ըստ առաջադրված հիմնախնդիրների՝ դասակարգվում են փորձագետների ներկայացրած տվյալները և վիճակագրական մեթոդներով իրականացվում են քանակական գնահատումներ հետազոտվող երևույթի (օբյեկտի) վերաբերյալ՝ ապահովելով գնահատումների վերընթաց բնույթը` անցում կատարելով ստորին օղակներից մինչև համալիրը:

13. Փորձագիտական խմբում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ինչպես նաև՝ ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:

14. Գնահատումն իրականացվում է 5 տարին մեկ անգամ՝ այդ ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքների ամփոփման միջոցով՝ նույն ցուցանիշների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են հաշվի առնվել նաև այլ ցուցանիշներ:

15. Գնահատումն իրականացնում է ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը՝ ՄԿՈՒԶԱԿ-ի աջակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներգրավմամբ:

 

Աղյուսակ 1. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվության ցուցանիշները

 

N

Տեղեկատվության տեսակը

Հավաքագրման ձևը

Հավաքագրման պատասխանատուն

Աղբյուրը

1

ՆՄՄԿ հասանելիության մակարդակը՝ այդ կրթությունը ստացողների տոկոսային հարաբերակցությունը ազգաբնակչության ընդհանուր թվին, ինչպես նաև ընդունվածների հարաբերակցությունը տվյալ տարում հիմնական ընդհանուր և լրիվ (միջնակարգ) ընդհանուր կրթությունն ավարտածների թվին՝ համապատասխանաբար

Վիճակագրական տվյալների վերլուծություն

ՀՀ ԿԳՄՍՆ ՆՄՄԿ վարչություն, ՄԿՈՒԶԱԿ

Պաշտոնական կայքեր, հաշվետվություններ, զեկույցներ

2

ՆՄՄԿ ծրագրերի բովանդակությունը (դրանց համապատասխանությունը գործատուների պահանջներին) և իրականացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

3

ՆՄՄԿ ծրագրերի ուսանողների ընթացիկ գհահատման և պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները

Հարցումներ, ուսումնասիրություն

Ուսումնական հաստատություններ

Մատյաններ, ամփոփաթերթեր, այլ համապատասխան փաստաթղթեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

4

Ուսումնական հաստատությունների կադրային ապահովվածության համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին, ինչպես նաև մանկավարժական կազմի աշխատավարձի չափը

Վիճակագրական տվյալների հավաքում և վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն

համապատաս հաստատություններ

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ

5

ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածության համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություն

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

6

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ ՆՄՄԿ ստանալու հնարավորությունները

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ

7

Ուսանողների ուսումնական և արտաուսումնական (օրինակ՝ մրցույթներ, մրցումներ, հավաքներ) նվաճումները և շրջանավարտների մասնագիտական զարգացման մակարդակը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

8

ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանցի փոփոխության, այդ թվում հաստատությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման հիմնավորվածությունը և (կամ) արդյունավետությունը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ

ՀՀ կառավարության որոշումներ, ուսումնասիրության արդյունքներ

9

Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը և ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը

Հարցումներ,
վիճակագրական տվյալների վերլուծություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Պաշտոնական կայքեր, հաշվետվություններ, հարցումների արդյունքներ

10

ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառուցվածքի հիմնավորվածությունն ու արդյունավետությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

11

ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կենսագործունեության անվտանգ պայմանների ստեղծումը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ուսումնական հաստատություններ

Հարցման և ուսումնասիրության արդյունքներ

12

Ուսումնական հաստատություններում սոցիալական գործընկերության և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակը և արդյունավետությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ

13

Գործատուների մասնակցությունը ուսումնական գործընթացին (ձևերը և շրջանակը)

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Ուսումնասիրության արդյունքներ

14

Ընդգրկվածությունը միջազգային ծրագրերում և (կամ) համագործակցության մեջ, այդ թվում՝ փորձի, կադրերի, ուսանողների փոխանակման բնագավառում

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
ուսումնական հաստատություններ

Ուսումնասիրության արդյունքներ

15

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման միջոցառումները և դրանց արդյունավետությունը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ

16

ՆՄՄԿ ծրագրերի իրականացման գործում առաջավոր կրթական տեխնոլոգիաների օգտագործումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Ուսումնասիրության արդյունքներ

17

Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և (կամ) մասնագիտական գործունեության պայմանների փոփոխությունը

Հարցումներ, վիճակագրական տվյալների վերլուծություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Պաշտոնական կայքեր, ուսումնասիրության արդյունքներ

18

ՆՄՄԿ որակի ներքին գնահատման զարգացումը

Ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Ուսումնասիրության արդյունքներ

 

Աղյուսակ 2. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվության ցուցանիշները

 

N

Տեղեկատվության տեսակը

Հավաքագրման ձևը

Հավաքագրման պատասխանատուն

Աղբյուրը

1

Ուսումնական հաստատություններում ՆՄՄԿ ծրագրերի իրականացման հետ կապված հետազոտական, առանձին դեպքերում գիտահետազոտական գործունեությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

2

Հանրության կողմից ՆՄՄԿ համակարգին գործունեությանը տրված գնահատականը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

3

Պետություն և մասնավոր հատված համագործակցության և կառավարման մեխանիզմների զարգացումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

4

Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

5

Ուսանողների, շրջանավարտների և դասավանդողների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերը և սոցիալական ներառումը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

6

Ուսանողների և շրջանավարտների արժեքային կողմնորոշումը (վերաբերմունքը աշխատանքին, բարոյական, մշակութային արժեհամակարգը, բարեկեցությունը և այլն) և նրանց մասնակցությունը սոցիալական նվաճումներին

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

7

Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման պայմաններ ստեղծելուն միտված պետական քաղաքականությունը

Հարցումներ, ուսումնասիրություն

ՄԿՈՒԶԱԿ,
Ուսումնական հաստատություններ

Հարցումների և ուսումնասիրության արդյունքները

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: