Basic information
Number
N 1005-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.09.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1053
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.09.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.09.2009
Effective date
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 1005-Ն

 

«ԷԿՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Էկրան» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Էկրան» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:

3. «Էկրան» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation