Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 04-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A 56

Սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներ

Ներառյալ`

սեռական ուղիով փոխանցվող հիվանդությունները` հարուցված խլամիդիա տրախոմատիսով (Chlamydia trachomatis)

Բացառությամբ`

Խլամիդիային`

լիմֆոգրանուլոմայի (A55)

նորածինների (նեոնատալ) o կոնյունկտիվիտի (եղջերաթաղանթի բորբոքում) (P39.1) և թոքաբորբի (P23.1)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ) Չբերություն, ամորձիների, մակամորձիների և շագանակագեղձի բորբոքում, էնդոմետրիտ, սալպինգիտ, արտարգանդային հղիություն, փողային հղիություն

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբաններ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, նեոնատոլոգներ

8)

Գանգատներ

Կանանց շրջանում՝ հեշտոցային լորձաթարախային արտադրուկ, ստորորովայնային ցավ, հարաբերությունից հետո կամ միջդաշտանային արյունային արտադրուկ, դժվարամիզություն, քրոնիկ կոնքային ցավ:

Տղամարդկանց շրջանում՝ ջրային մածուցիկ արտադրուկ միզուկից, դժվարամիզություն:

Երկու սեռերի դեպքում՝ անոռեկտալ արտադրուկ և պրոկտիտի նշաններ, կոնյուկտիվիտ, հոդացավ:

9)

Անամնեզ

Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Միզասեռական վարակի ախտանշաններ, հոդաբորբ երիտասարդների շրջանում, քրոնիկ կոնքացավ, փողային չբերություն, ամորձու և մակամորձու բորբոքում

Նորածինների մոտ եղջերաթաղանթի բորբոքման կլինիկական ախտանշաններ, թոքաբորբի կլինիկական ախտանշաններ:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Նորածինների խլամիդիային թոքաբորբ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ուրոլոգ

0,3

0,3

3)

Գինեկոլոգ

0,3

0,3

4)

Նեոնատոլոգ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 
     

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված

վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի

շրջանակներում մեկնաբանվող խախտումները

3)

Առկա չէ

Chlamydia trachomatis-ի ԴՆԹ-ի հայտնաբերում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ)

1

 1

 Խլամիդիային վարակի հաստատում

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանության հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

1000 մգ

1

1000 մգ

1

1

2)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ

1000

1

1000

1

1

3)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ

100

2

200

14

7

4)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ

100

2

200

14

7

5)

Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ

Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ

500/1000

2

1000/2000

14

7

6)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ

500

3

1500

21

7

7)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

500

3

1500

21

7

8)

Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ

Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ

400

4

50մգ/կգ

56

14

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/treatment-of-chlamydia-trachomatis-infection?search=chlamydia&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2024 թվական: