Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբեր 2023 թ.

N 81-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների հաստատման մասին» թիվ 35-Ն հրամանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 3.1.1-018-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 20.1-ին հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի թիվ 35-Ն հրամանի

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 3.1.1-018-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ), հանրակրթական ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների:

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրված վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այսուհետ՝ հիվանդություններ) հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ, և վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների ցանկը:

 

2. ՎԱՐԱԿԻՉ, ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

3. Բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու կամ պատասխանատուներ՝ հիվանդությունների հաշվառումը և հաղորդումը ապահովելու նպատակով:

4. Բժշկական կազմակերպությունները, սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով սահմանված հիվանդությունների՝ կասկածելի կամ հաստատված դեպքեր (այսուհետ՝ դեպք) հայտնաբերելիս՝ դրանց մասին տվյալները մուտքագրում են Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ (այսուհետ՝ ԱՐՄԵԴ համակարգ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 99-Ն հրամանի հավելվածի 38, 40, 42 և 43-րդ կետերի:

5. Բժշկական կազմակերպությունները, սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին ընթացիկ (24 ժամվա ընթացքում) կամ արտահերթ (անմիջապես)՝ համաձայն սանիտարական կանոնների Ձև 4-ի կամ Ձև 4-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի, էլեկտրոնային տարբերակով՝ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ) էլեկտրոնային հասցեին, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին՝ Ձև 4-ում ընդգրկված բոլոր տվյալները հաղորդում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ՝ հեռախոսազանգով: «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի Էլեկտրոնային հասցեները ներկայացված են սույն սանիտարական կանոնների Ձև 9-ում:

6. Հանրակրթական ուսումնական հաստատությունները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները սույն սանիտարական կանոնների Ձև 1, Ձև 2 և Ձև 3-ով ամրագրված հիվանդության դեպքերի արձանագրման, հոսպիտալացման անհրաժեշտության և չհոսպիտալացման մասին հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով հաղորդում են ներկայացնում պացիենտի բնակության վայրի առողջության առաջնային պահպանման հաստատություն:

7. Պացիենտի մոտ մեկից ավելի հիվանդություն արձանագրելիս՝ եթե հիվանդություններից առնվազն մեկը ներառված է սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով սահմանված ցանկում, հիվանդության դեպքի մասին տեղեկատվությունը «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ին հաղորդվում է արտահերթ:

8. Քիմիական թունավորումների դեպքերի հաշվառումն ու հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 74-Ն հրամանի պահանջների համաձայն:

9. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հաշվառումն ու հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների համաձայն:

10. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունը սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված հիվանդության դեպք հայտնաբերելիս, պացինետին չհոսպիտալացնելու դեպքում` սույն սանիտարական կանոնների 5-րդ կետով սահմանված կարգով հիվանդության դեպքի մասին հայտնում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ և պացիենտի հաշվառման առողջության առաջնային պահպանման հաստատություն:

11. Սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով, Ձև 2-ով և Ձև 3-ով սահմանված հիվանդությունների դեպքերը բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվում են հիվանդությունների հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 5-ի:

12. Պացիենտի մոտ մեկից ավելի հիվանդությունների առկայության դեպքում՝ հաշվառումը կատարվում է ըստ յուրաքանչյուր հիվանդության:

13. Հիվանդության ախտորոշման փոփոխման, հաստատման, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների Ձև 4-ով պահանջվող այլ տեղեկատվության լրացման կամ փոփոխման դեպքում, բժշկական կազմակերպության կողմից կատարվում է լրացում կամ փոփոխություն ԱՐՄԵԴ համակարգում և տեղեկացվում «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ին՝ էլեկտրոնային տարբերակով կամ հեռախոսազանգով:

14. Բժշկական կազմակերպությունները, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախորդ ամսում արձանագրված սույն սանիտարական կանոնների Ձև 3-ի 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 7-ի։

15. Բժշկական կազմակերպությունները, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախորդ ամսում արձանագրված սույն սանիտարական կանոնների Ձև 3-ի 5-րդ և 10-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 8-ի:

16. Բժշկական կազմակերպությունները, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախորդ ամսում արձանագրված սույն սանիտարական կանոնների Ձև 3-ի 11-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 6-ի:

17. Եթե սույն սանիտարական կանոններով սահմանված հիվանդության դեպքերը արձանագրվել են տնտեսվարող սուբյեկտներում, ապա «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ը տնտեսվարող սուբյեկտի անվանման, արձանագրված հիվանդության դեպքերի քանակի և ախտորոշման մասին տեղեկատվությունը մինչև հիվանդության դեպքի հաղորդման օրվա ավարտը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգով հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

 

Ձև 1

 

Ցանկ

 

արտահերթ հաղորդման ենթակա

վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների

 

1. Խոլերա (A00)

2. Տիֆ և պարատիֆեր Ա,Բ,Ց (A01)

3. Այլ մանրէային սննդային թունավորումներ (A05)

4. Ժանտախտ (A20)

5. Տուլարեմիա (A21)

6. Սիբիրյան խոց (A22)

7. Բրուցելոզ (A23)

8. Խլնախտ և մելիոիդոզ (A24)

9. Էրիզիպելոիդ (A26)

10. Լեպտոսպիրոզ (A27)

11. Պրկախտ (A33-A35)

12. Դիֆթերիա (A36)

13. Մենինգոկոկային վարակ (A39)

14. Հետադարձ տենդեր (A68)

15. Ռիկետսիոզներ, այդ թվում՝ Քյու տենդ (A75- A79)

16. Սուր պոլիոմիելիտ (A80)

17. Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն (A81)

18. Կատաղություն (A82)

19. Վիրուսային Էնցեֆալիտներ (A83 – A87)

20. Վիրուսային տենդեր և հեմոռագիկ տենդեր՝ (A90-A96, A98, A99)

21. Բնական ծաղիկ (B03)

22. Կապիկի ծաղիկ (B04)

23. Կարմրուկ (B05)

24. Կարմրախտ (B06)

25. Մալարիա (B50- B54)

26. Նախակենդանիներից առաջացած այլ հիվանդություններ (B56, B57, B60. B64)

27. Վիրուսային վարակ` չճշտված տեղակայմամբ (B34)

28. Լեյշմանիոզ (B55)

29. Տրիխինելլոզ (B75)

30. Գրիպ` հարուցված նույնականացրած գրիպի վիրուսով փոխանցվող օդակաթիլային ճանապարհով (H5N1, H7N9) (J09)

31. Բարձր պաթոգենությամբ և վիրուսի նոր ենթատիպով հարուցված գրիպ (J10-J11)

32. Մանրէային (բակտերիալ) մենինգիտ` այլ դասերում չդասակարգված (G00)

33. Մանրէային մենինգոէնցեֆալիտ և մենինգոմիելիտ` այլ դասերում չդասակարգված (G04.2)

34. Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` չճշտված Վենտրիկուլիտ (ուղեղային)` ԱՀՃ (G04.9)

35. Բնածին կարմրախտային համախտանիշ (P35.0)

36. Նորածնի մանրէային (բակտերիալ) սեպսիս (P36)

37. Ծանր սուր շնչառական (ռեսպիրատոր) համախտանիշ (SARS) (U04)

38. Պատվաստումից հետո առաջացած լուրջ հետպատվաստումային անբարեհաջող դեպք՝ ՀԱԴ (սահմանված Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 8-ի թիվ 21-Ն հրամանով):

39. Անսովոր և անսպասելի դեպքեր (սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1138 -Ն որոշմամբ):

 

Ձև 2

 

Ցանկ

 

ընթացիկ հաղորդման ենթակա վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների

 

1. Սալմոնելոզային այլ վարակներ (A02)

2. Շիգելյոզ (A03)

3. Այլ մանրէային աղիքային վարակներ (A04)

4. Ամեոբիազ (A06)

5. Պրոտոզոային (նախակենդանիների) այլ աղիքային հիվանդություններ (A07)

6. Վիրուսային և ճշտված այլ աղիքային վարակներ (A08)

7. Այլ գաստրոէնտերիտ և կոլիտ վարակային` չճշտված ծագմամբ (A09)

8. Տուբերկուլոզ (A15 - A19)

9. Լեպրա (Բոր) (Հանսենի հիվանդություն) (A30)

10. Լիստերիոզ (A32)

11. Կապույտ հազ / հարկապույտ հազ (A37)

12. Քութեշ (A38)

13. Ստրեպտոկոկային սեպտիցեմիա (արյան նեխում) (A40)

14. Այլ սեպտիցեմիաներ (A41)

15. Գազային գանգրենա (փտախտ) (A48.0)

16. Լեգիոներների հիվանդություն (A48.1)

17. Լայմի հիվանդություն (A69.2)

18. Օրնիտոզ (A70)

19. Ջրծաղիկ (B01)

20. Վիրուսային հեպատիտներ (B15-B19)

21. Համաճարակային պարոտիտ (խոզուկ) (B26)

22. Վարակային մոնոնուկլեոզ (B27)

23. Տոքսոպլազմոզ (B58)

24. Պնևմոցիստոզ (B59)

25. Հելմինթոզներ (B65–B83), բացառությամբ՝ Տրիխինելլոզ (B75)

26. Ոջլոտություն և ֆտիրիոզ (B85)

27. Քոս (B86)

28. Այլ ինֆեստացիաներ (B88)

29. Գրիպ և թոքաբորբ (J09 - J18)

30. Վարակակրություն (այդ թվում` մակաբուծակրություն)`

1) Որովայնային տիֆի հարուցչի (Z22.0)

2) Ստամոքսաղիքային այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների (Z22.1)

3) Դիֆթերիայի հարուցչի (Z22.2)

4) Վիրուսային հեպատիտի հարուցչի, Հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի վարակակրություն (НВs Ag) (Z22.5)

5) Այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն (Կապույտ և հարկապույտ հազ, Մենինգակոկային վարակներ, մալարիա, Հեպատիտ Ց) (Z22.8)

31. Կենդանիների կողմից տուժելու դեպքեր

32. Սուր թորշոմած կաթված

 

Ձև 3

 

Ցանկ

 

ամփոփ (ցուցակային) ձևով հաղորդման ենթակա Վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների

 

1. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններ (J00-J06)

2. Բոլոր տեսակի անգինաներ

3. Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (A50-A64)

4. Հերպեսի վիրուսից առաջացած վարակներ (B00)

5. Մարդու իմունային անբավարարության վիրուս` ՄԻԱՎ (B20-B24), ներառյալ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)

6. Ցիտոմեգալովիրուսային հիվանդություն (B25)

7. Պապիլոմավիրուսներ (B97.7)

8. Անախտանշան վարակիչ կարգավիճակ` հարուցված մարդու իմունանբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) (Z21)

9. Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակներ (համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 1579-Ա հրաման):

 

Ձև 4

 

Ընթացիկ կամ արտահերթ հաղորդում հիվանդությունների

 

1. Ախտորոշում_______________________________________________________________________

հաստատված է լաբորատոր այո, ոչ (ընդգծել), եթե այո` նշել հայտնաբերված հարուցիչը

Ազգանուն, անուն, հայրանուն__________________________________________________________

______________________________________________________________________________________

2. Սեռ______________________________

3. Տարիք (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարի) ________________________________________

4. Հասցե ______________________________________________________________________

_______________________________________________________________________________

_________հեռախոս ______________________________ սեփական, կոմունալ, հանրակացարան (ընդգծել), գրանցման վայրից տարբեր բնակվելու դեպքում նշել նաև բնակության գտնվելու վայրը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

5. Աշխատանքի կամ ուսումնական կազմակերպության անվանում, գտնվելու հասցե,

հեռախոս_____________________________________________________________________

______________________________________________________________________________

6. Ամսաթվեր`

1) հիվանդացման __________________

2) առաջին անգամ դիմելու (հայտնաբերման) __________________________________________

3) ախտորոշման ___________________________________________________________________

4) աշխատանքի կամ ուսումնական կազմակերպություն վերջին հաճախման ________________

5) հոսպիտալացման _________

7. Հոսպիտալացման վայր ______________________________________________________

______________________________________________________________________________

8. Եթե պատվաստվել է` ե՞րբ է պատվաստվել և պատվաստման տեսակը, պատվաստման վայրը

______________________________________________________________________________

9. Իրականացված առաջնային հակահամաճարակային միջոցառումներ և լրացուցիչ

տեղեկություններ______________________________________________________________

Հիվանդությունը հայտնաբերվել է. բուժօգնության դիմելու ընթացքում, այդ թվում` ստացիոնարում հետազոտվելիս, կանխարգելիչ բժշկական զննությունների, բակային համայցի ժամանակ և այլն (ընդգծել և լրացնել) ______________________________________________________________________

10. Ընթացիկ կամ արտահերթ հաղորդման ուղարկման ամսաթիվ և ժամ ________

______________________________________________________________________________

հաղորդում ուղարկողի անուն, ազգանուն,

_______________________________________________________

Հաղորդում ստացողի անուն, ազգանուն, ստորագրություն

________________________________________

 

Սույն հաղորդման քարտը կազմում են բուժաշխատողները՝ Ձև 1, Ձև 2 և Ձև 3 ցանկերով հաստատված դեպք հայտնաբերելու, դրանց նկատմամբ կասկածի, ախտորոշումը փոխվելու, ինչպես նաև մահվան դեպքում:

 

Ձև 5

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________

կազմակերպության անվանում

 

 Բժշկական փաստաթուղթ

ՄԱՏՅԱՆ

Հիվանդությունների հաշվառման

 

 Սկիզբ «___» 20  թ.

 

 Վերջ «__» 20  թ.

 

Վարակիչ հիվանդության անվանում ___________________________________

 

N

Արտա-հերթ կամ ընթա-ցիկ հաղորդ-ման ամսա-թիվ

Պացիեն-տի Անուն, ազգա-նուն, հայրա-նուն

Ծննդյան ամիս, ամսա-թիվ և տարի

Հասցե՝ մարզ, քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն.

Աշխա-տանքի կամ ուսման կազմա-կերպու-թյան անվանում, վերջին հաճախ-ման ամսաթիվ

Հիվանդա-նալու ամսաթիվ

Նախ-նական կամ առաջ-նակի ախտորո-շում և ամսաթիվ

Հոսպիտա-լացման ամսաթիվ

Հոս-պիտա-լացման ստորա-բաժանում (բաժին, բաժան-մունք)

Առաջին անգամ ԲԿ դիմելու ամսաթիվ/ Ձև 1 և Ձև 2-ով հաստատ-ված հիվանդու-թյունների կա-պակցու-թյամբ

Փոփոխ-ված (ճշտված) ախտո-րոշում և ամսա-թիվ

Լաբորա-տոր հետա-զոտու-թյուններ, արդյունք

Դուրս գրման ամսա-թիվ/ելք

Հաղոր-դողի և ստացողի անուն ազգա-նուն

Ծա-նո-թու-թյուն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

 

Ձև 6

 

Բուժհաստատության անվանումը՝ ________________________________________________

Հաշվետու ժամանակահատված՝ օր/ամիս/տարեթիվ

Ընդունված պացիենտների ընդանուր թիվը ՝ ___, այդ թվում 0-17 տարեկան՝ ___

 

N

Բժշկական միջամտությունով պայմանավորված վարակներ

Արձանագրված բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների դեպքերի թիվ

Ընդամենը

Որից՝ 0-17 տարեկան

1

Հետվիրահատական վարակ, որից

   

1)

Հետվիրահատական վերքի մակերեսային վարակ

   

2)

Հետվիրահատական վերքի խորը վարակ

   

3)

Օրգանի ախտահարմամբ հետվիրահատական վարակ

   

2

Թոքաբորբ

   

3

Միզուղիների վարակ

   

4

Արյան հունի վարակ (լաբորատոր հաստատված)

   

5

Կենտրոնական երակային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված)

   

6

Ծայրամասային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված)

   

7

Սրտանոթային համակարգի վարակ

   

1)

Զարկերակային կամ երակային վարակ

   

2)

Էնդոկարդիտ

   

3)

Միոկարդիտ կամ պերիկարդիտ

   

4)

Մեդիաստինիտ

   

8

Կենտրոնական նյարդային համակարգի վարակ, որից

   

1)

Ներգանգային վարակ

   

2)

Մենինգիտ կամ վենտրիկուլիտ

   

3)

Սպինալ աբսցես առանց մենինգիտի

   

9

Աչքի, ականջի, քթի կամ բերանի խոռոչ վարակ

   

1)

Կոնյունկտիվիտ

   

2)

Աչքի վարակ՝ բացառությամբ կոնյունկտիվիտի

   

3)

Ականջի, պտկաձև ելունի վարակ

   

4)

Բերանի խոռոչի (բերանի, լեզվի կամ լնդերի) վարակ

   

5)

Սինուսիտ

   

6)

Վերին շնչուղիների վարակ՝ ֆարինգիտ, լարինգիտ, էպիգլոտիտ

   

10

Աղեստամոքսային համակարգի վարակներ, որից

   

1)

Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ

   

2)

Գաստրոէնտերիտ` բացառությամբ Կլոստրիդիում դիֆիցիլե վարակ (CDI)

   

3)

Աղեստամոքսային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղու, ուղիղ աղիքի) վարակ՝ բացառությամբ գաստրոէնտերիտ (GE) և կլոստրիդիում դիֆիցիլե վարակ (CDI)

   

4)

Հեպատիտ

   

5)

Ներորովայնային վարակ, որևէ այլ տեղում չդասակարգված

   

11

Ստորին շնչուղիների վարակ, բացի թոքաբորբից

   

1)

Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ՝ առանց թոքաբորբի նշանների

   

2)

Ստորին շնչուղիների այլ վարակներ

   

12

Վերարտադրողական համակարգի վարակներ

   

1)

Էնդոմետրիտ

   

2)

Էպիզիոտոմիա

   

3)

Հեշտոցի ծայրատ

   

4)

Տղամարդու կամ կնոջ վերարտադրողական օրգանների այլ վարակներ

   

13

Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ

   

1)

Մաշկի վարակ

   

2)

Փափուկ հյուսվածքների վարակ (նեկրոզացնող ֆասցիիտ, մանրէային գանգրենա, նեկրոզացնող ցելյուլիտ, վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ)

   

3)

Պառկելախոց, այդ թվում մակերեսային և խորանիստ շերտերի վարակներ

   

4)

Այրվածք

   

5)

Կրծքագեղձի թարախակույտը (աբսցես) կամ մաստիտը

   

14

Ոսկրի և հոդի վարակներ

   

1)

Օստեոմիելիտ

   

2)

Հոդի կամ հոդապարկի վարակ

   

3)

Միջսկավառակային տարածության վարակ

   

15

Համակարգային վարակներ

   

16

Նորածնային դեպքի սահմանումներ, որից

   

1)

Կլինիկական նորածնային սեպսիս

   

2)

Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, ոչ կոագուլազ-բացասական ստաֆիլակոկ (CNS) հարուցված

   

3)

Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, կոագուլազ-բացասական ստաֆիլակոկով հարուցված

   

4)

Նորածնային թոքաբորբ

   

5)

Նեկրոզային էնտերոկոլիտ

   

 

Ձև 7

 

Բժշկական հաստատության կողմից արձանագրած ամփոփ (ցուցակային) ձևով հաղորդման ենթակա վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների վերաբերյալ հաշվետվություն

 

Հիվանդություն-ների անվանում

Գրանցված հիվանդության դեպքերի քանակը, միավոր

դրանցից՝

Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ

ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան (17 տարեկան 11 ամսական 29 օրական)

որից՝ հոսպիտալացված

ըստ սեռի

ըստ բնակավայրի

արական

իգական

քաղաքաբնակ

գյուղաբնակ

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                             

 

Ձև 8

 

Բժշկական հաստատության կողմից արձանագրած մարդու իմունային անբավարարության վիրուսի` ՄԻԱՎ (B20-B24) և անախտանշան վարակիչ կարգավիճակի` հարուցված մարդու իմունանբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) (Z21) վերաբերյալ հաշվետվություն

 

Ախտորո-շում

Տողի
համարը

Ծածկա-գիրն՝ ըստ ՀԴ 014-2013 (ՀՄԴ 10)

Գրանցված հիվան-դության դեպքերի քանակը, միավոր

Դրանցից`

Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ

կանայք

մինչև
18 տարեկան
(17 տարեկան
11 ամսական
29 օրական)

որից՝

գյուղաբնակներ

ընդա-մենը

100000 բնակչի հաշվով

ընդամենը

100000 բնակչի հաշվով

0-2
տարե-կան

3-6
տարե-կան

ընդամենը

մինչև 18 տարե-կան

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

Ձև 9

 

«ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի Էլեկտրոնային հասցեներ

 

N

Մասնաճյուղ

Էլեկտրոնային հասցե

1

Արագածոտն

aragatsotn@ncdc.am

2

Արարատ

ararat@ncdc.am

3

Արմավիր

armavir@ncdc.am

4

Գեղարքունիք

gegharqunik@ncdc.am

5

Լոռի

lori@ncdc.am

6

Կոտայք

kotayq@ncdc.am

7

Շիրակ

shirak@ncdc.am

8

Սյունիք

syunik@ncdc.am

9

Վայոց Ձոր

vayotcdzor@ncdc.am

10

Տավուշ

tavush@ncdc.am

11

Երևան

yerevan@ncdc.am

»:

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը» հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,

2) Հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Բոլոր բժշկական կազմակերպություններում, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված տուբերկուլոզի կասկածելի դեպքերը և դրանց հետազոտման արդյունքները, տուբերկուլոզին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշության (անամնեզի), հաշվառվում և գրանցվում են բժշկական կազմակերպության պրոֆիլին համապատասխան փաստաթղթերում («Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ», «Երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտ», «Մեծահասակի հիվանդության պատմագիր», «Երեխայի հիվանդության պատմագիր» և այլն): Բժշկական կազմակերպությունում տուբերկուլոզի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի Ձև 5-ի:»,

3) հավելվածի Ձև 1-ը ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան