Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
06.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 դեկտեմբեր 2023 թ.

N 66-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹԻՐԵՈԻԴԻՏՈՎ (ՎԱՀԱՆԱԳԵՂՁԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել թիրեոիդիտով (վահանագեղձաբորբ) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆանուշՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» դեկտեմբեր 2023 թվականի

N 66-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԹԻՐԵՈԻԴԻՏՈՎ (ՎԱՀԱՆԱԳԵՂՁԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E06

Թիրեոիդիտ (վահանագեղձաբորբ)

2)

E06.1

Ենթասուր թիրեոիդիտ

3)

E06.2

Քրոնիկ թիրեոիդիտ` անցողիկ թիրեոտոքսիկոզով

4)

E06.3

Ինքնաանընկալ/աուտոիմուն թիրեոիդիտ

5)

E06.9

Չճշտված թիրեոիդիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)- ենթասուր թիրեոիդիտի ռեցիդիվ, մշտական հիպոթիրեոզ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ենթասուր թիրեոիդիտի զարգացման մեջ առանձնանում են 4 փուլեր՝

ա. սուր դեստրուկտիվ, թիրեոտոքսիկ

(3-10 շաբաթ)

բ. էութիրեոիդ (1–3 շաբաթ)

գ. հիպոթիեոիդ (2-ից 6 ամիս)

դ. առողջացում

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ներզատաբան

8)

Գանգատներ

Ենթասուր թիրեոիդիտի դեստրուկտիվ, թիրեոտոքսիկ փուլում՝

ա. մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև սուբֆեբրիլ արժեքներ,

բ. ֆարինգիտի ախտանիշներ,

գ. հոգնածություն,

դ. ցավ պարանոցի առջևում, որը հաճախ տարածվում է դեպի ականջներ, ծնոտ կամ կոկորդ,

ե. երբեմն ցավ կուլ տալիս և գլուխը շրջելիս:

9)

Անամնեզ

Ենթասուր թիրեոիդիտը սովորաբար զարգանում է վիրուսային վարակից, առավել հաճախ՝ վերին շնչուղիների վիրուսային վարակից հետո։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Սուր փուլում օբյեկտիվ հետազոտության շրջանակներում շոշափման ժամանակ սովորաբար վահանաձև գեղձի որոշ չափով մեծացում, պնդության և ցավոտության հայտնաբերում:
Հնարավոր է նաև ձգված մատների, դողի առկայություն:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Արտահայտված ցավային համախտանիշ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան/էնդոկրինոլոգ

1

1

2)

Սրտաբան ( ենթասուր թիրեոիդիտի արտահայտված թիրեոտոքսիկ ֆազայի դեպքում)

0.3

 0,3

3)

Էնդոկրին վիրաբույժ (հազվադեպ ենթասուր թիրեոիդիտի համառ ընթացքի դեպքում ցավային համախտանիշի պահպանման ժամանակ
թիրեոիդիտէկտոմիայի նպատակով)

-

0,01 -0.02

 4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

1

Ենթասուր թիրեոիդիտի դեստրուկտիվ փուլում ԷՆԱ ցուցանիշի բարձրացում > 40-60 մմ/ժամ; և ֆիբրինոգենի մակարդակի բարձրացում; Միևնույն ժամանակ, լեյկոցիտների քանակը եւ լեյկոցիտար ֆորմուլան հաճախ լինում են նորմայի սահմաններում:

2)

C- ռեակտիվ սպիտակուցի որոշում

-

 

C- ռեակտիվ սպիտակուցի բարձրացում։

3)

ֆիբրինոգենի ստուգում

-

 

Ֆիբրինոգենի ցուցանիշի բարձրացում։

4)

Թիրեոտրոպ հորմոն , ազատ Տ4 (ազատ թիրոքսին)

-

 

Թիրեոտոքսիկոզի թիրեոտոքսիկ փուլում ստուգում

Գործիքային հետազոտություններ

5)

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Հնարավոր է վահանաձև գեղձի մեծացման, ցրված տարասեռության կամ էխոգենության նվազեցված կիզակետային «ամպանման» հատվածների մեկ կամ երկու բլթերում հայտնաբերում: Նկարագրվել է այս գոտիների միգրացիա։
Դոպլերոգրաֆիայի միջոցով արյան հոսքի նվազեցման կամ նորմալ մակարդակի հայտնաբերում։

6)

Վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա

0,1

0,2

Պերտեխնետատ 99tTc նատրիումի կլանման նվազման հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ, 600մգ

Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400մգ, 600մգ․

մգ

0,1- 0,4

Օրական 2 անգամ

 

Միջինը 
3-6 շաբաթ

2)

Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 220մգ, 275մգ, 550մգ

Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) դեղահատեր թաղանթապատ 220մգ, 275մգ, 550մգ

մգ

0,1- 0,4

Օրական 2 անգամ

 

Միջինը
3-6 շաբաթ

3)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

մգ

0,5-1

Օրական 2 անգամ
20- 40 մգ (թերապիայի սկզբում 2 շաբաթվա ընթացքում), որին հաջորդում է դոզայի կրճատում
5 մգ-ով յուրաքանչյուր 7-10 օրվա ընթացքում՝ դեղի աստիճանական դադարեցմամբ:

 

Միջինը
7-12 շաբաթ

4)

Լևոթիրօքսին նատրիում դեղահատեր 25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ )

Լևոթիրօքսին նատրիում դեղահատեր 25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ

մկգ

0,6-0.8

25-75 մկգ
Օրական 1 անգամ

 

3-6 ամիս

5)

Ատենոլոլ դեղահատեր 50մգ

Ատենոլոլ դեղահատեր 50մգ

մգ

0,5-1

1-3
25-50 մգ/օր ատենոլոլ

 

4-8 շաբաթ

6)

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 40մգ

մգ

 

40-120 մգ/օր

 

4-8 շաբաթ

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբուժական բուժում (վահանաձև գեղձի հեռացում) - ծայրահեղ հազվադեպ դեպքերում անընդհատ կրկնվող ենթասուր թիրեոիդիտի դեպքերում, չնայած համարժեք թերապիայի:

-

0,01-0.02

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Клинические рекомендации:Острые и хронические тиреоидиты (исключая аутоиммунный тиреоидит) 2020г; Российская ассоциация эндокринологов

2. Management of Subacute Thyroiditis - A Systematic Review of Current Treatment Protocols Ishita Ray 1, Brandon D'Souza 2, Pallab Sarker 3, Pawan Agarwal 4;2022

3. 2016 American Thyroid Association Guidelines for Diagnosis and Management of Hyperthyroidism and Other Causes of Thyrotoxicosis Douglas S. Ross,1* Henry B. Burch,2** David S. Cooper,3 M. Carol Greenlee,4 Peter Laurberg,5{ Ana Luiza Maia,6 Scott A. Rivkees,7 Mary Samuels,8 Julie Ann Sosa,9 Marius N. Stan,10 and Martin A. Walter

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2023 թվական: