Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.03.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«11» մարտի 2024 թ.

N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը ներդնելու մասին» N 65-Ն հրամանի Հավելվածի Աղյուսակի «Հավաքվող տվյալներ» սյունակի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«2. Դպրոց

1) Ընդհանուր տեղեկություն

ա. մարզ

բ. տարածաշրջան

գ. համայնք/վարչական շրջան

դ. կոորդինատները` գլոբալ տեղորոշման համակարգով (GPS)

դ. դպրոցի անվանումը

ե. ունի՞ նախակրթարան

զ. նախագծային հզորությունը

է. դպրոցի շենքի տիպը (ըստ տիպային կառույցների ցանկի)

ը. շենքի կադաստրային էլեկտրոնային վկայականի համարը

թ. տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն

ժ. պետական ռեգիստրում գրանցման համարը

ժա. պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվ

ժբ. դպրոցի հիմնադրման տարին

ժգ. դպրոցի տիպը ըստ իրականացվող հիմնական ծրագրի

ժդ. դպրոցի տիպը ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի

ժե. դպրոցը իրականացնում է ներառական կրթություն

ժզ. աշխատանքային շաբաթ

ժէ. աշխատանքային ժամակարգ (նշել օրական միջին աշխատաժամերի քանակը (ժ))

ժը. աշխատանքային ռեժիմ

ժթ. դպրոցը բազմահե՞րթ է

ի. կազմակերպական-իրավական (սեփականության) ձևը

իա. ենթակայությունը

իբ. հասցե

իգ. փոստային դասիչ

իդ. ֆիքսված և բջջային հեռախոսահամարներ

իե. էլ. փոստ

իզ. վեբ կայք

իէ. բնական գազի բաժանորդային համար (հաշվառման քարտի համար)

իը. էլեկտրաէներգիայի բաժանորդային համար

իթ. ջրամատակարարման բաժանորդային համար

 

2) Դպրոցի ՏՀՏ հագեցվածությունը՝ ըստ առկա քանակության, հզորության, օգտագործվող ժամաքանակի և պահանջարկի

ա. համակարգիչ, նոութբուք և պլանշետ

բ. անխափան սնուցման սարք/ UPS

գ. ծրիչ/պրոյեկտոր

դ. էլեկտրոնային գրատախտակ

ե. բազմաֆունկցիոնալ սարք

զ. սկաներ

է. տպիչ

ը. արտատպիչ սարք/քսերոքս

թ. կենցաղային տեխնիկա

ժ. այլ տեխնիկա

 

3) Մասնաշենքեր

ա. նոր մասնաշենք ավելացնելու հնարավորություն

բ. նոր մասնաշենքի անվանումը

գ. նոր մասնաշենքի հասցեն

դ. առանձնացված է գլխավոր մասնաշենքից, թե ոչ

ե. գլխավոր մասնաշենքում նկարագրված բոլոր դաշտերը նոր մասնաշենքում լրացնելու հնարավորություն

 

4) Գլխավոր մասնաշենք

ա. հարկայնությունը

բ. նախատեսված աշակերտական տեղերի քանակը (լրացվում է ԿՏԱԿ-ի կողմից)

գ. փաստացի հաճախող երեխաների թիվը (հաշվարկվում է համակարգի կողմից)

դ. տվյալ շենքում դպրոցի տեղակայման տարեթիվը

ե. կառուցման տարին

զ. շենքի ընդհանուր մակերեսը (մ2)

է. շենքի ջեռուցվող մակերեսը (մ2)

ը. առաստաղի բարձրությունը (մ)

թ. շենքի ծավալը (մ3) (լրացվում կամ խմբագրվում է ԿՏԱԿ-ի կողմից)

ժ. շենքի ջեռուցվող ծավալը (մ3) (լրացվում կամ խմբագրվում է ԿՏԱԿ-ի կողմից)

ժա. շենքի ներսի մաքրվող մակերեսը (մ2)

ժբ. դպրոցը համայնքի տարածքում միակն է (լրացվում և խմբագրվում է ԿՏԱԿ-ի կողմից)

ժգ. հեռավորությունը ամենամոտ դպրոցից (մոտակա բանուկ ճանապարհով, կմ) (լրացվում և խմբագրվում է ԿՏԱԿ-ի կողմից)

ժդ. նկուղային հարկի ընդհանուր մակերես (մ2)

ժե. դպրոցի կից տարածքի մակերես (մ2)

ժզ. վարձակալությամբ տրված մակերես (մ2)

ժէ. վարձակալությամբ վերցված մակերես (մ2)

ժը. անհատույց տրված մակերես (մ2)

ժթ. անհատույց վերցված մակերես (մ2)

ի. բնակեցված սենյակների քանակը

իա. բնակեցված սենյակների մակերեսը(մ2)

իբ. արտաքին պատերի ընդհանուր մակերեսը, ներառյալ պատուհանները և դռները (մ2)

իգ. արտաքին պատերի նյութը (քարե, պանելային, մոնոլիտ, այլ), պատի հաստությունը (մ)

իդ. պատի ջերմամեկուսիչ շերտը (մասնակի, ամբողջ մակերեսով, առկա չէ)

իե. ջերմամեկուսացված պատի մակերեսը

իզ. պատի ջերմամեկուսիչ շերտը (նյութի տեսակ, շերտի հաստություն)

իէ. արտաքին պատուհանների քանակը (հատ)

իը. արտաքին պատուհանների մակերեսը (մ2)

իթ. արտաքին պատուհանների տեսակը և մակերեսը (մետաղապլաստ, փայտ, ալյումին)

լ. արտաքին պատուհանների վիճակ (լավ, վատ)

լա. արտաքին դռների տեսակը (մետաղապլաստ, փայտ, ալյումին, ապակի)

լբ. արտաքին դռների քանակը (հատ)

լգ. արտաքին դռների մակերեսը (մ2)

լդ. տանիքի նյութը (փայտ, միաձույլ երկաթբետոն, մետաղական, կղմինդր, եթե այլ նշել)

լե. տանիքի ձևը (թեք, հարթ)

լզ. տանիքի տակ գտնվող առաստաղի մակերեսը (մ2)

լէ. տանիքում ջերմամեկուսիչ շերտը (մասնակի, ամբողջ մակերեսով, առկա չէ)

լը. տանիքում ջերմամեկուսիչ նյութի տեսակը և հաստությունը (մ)

լթ. նկուղի առկայությունը (այո, ոչ)

խ. նկուղի մակերեսը (մ)

 

5) Տարածքների անվանումները (ենթաբաժինն ունի մասնաշենք ավելացնելու հնարավորություն)

ա. առանձնասենյակ

բ. դասասենյակ

գ. լաբորատորիա

դ. համակարգչային առարկայական սենյակ

ե. նախնական զինպատրաստության առարկայական սենյակ

զ. հրաձգարան առարկայական սենյակ

է. զենքի պահեստ

ը. արհեստագործական պահեստ

թ. սպորտդահլիճ

ժ. բացօթյա սպորտհրապարակ

ժա. նիստերի դահլիճ

ժբ. ճաշարան կամ բուֆետ

ժգ. բուժսենյակ

ժդ. զուգարան

ժե. լոգարան

ժզ. լողավազան

ժէ. հանդերձարան

ժը. ապաստարան

ժթ. գրադարան

ի. նկուղ

իա. տեխնիկական նշանակության սենյակ

իբ. հանրակացարանային սենյակ

իգ. կաթսայատուն

իդ. այլ նշանակության սենյակ

իե. Թվարկված դաշտերը լրացվում են ըստ տարածքների քանակի, ըստ տարածքների ընդհանուր մակերեսի (մ2), ըստ փաստացի գործող տարածքների քանակի և ըստ փաստացի գործող տարածքների մակերեսների (մ2), ջեռուցվող մակերեսի (մ2)։ Բոլոր տարածքներն ունեն ավելացնելու հնարավորություն։

 

6) Ենթակառուցվածքներ

ա. շենքի տիպը (A, B, C, D1, D2)) և վիճակը (վերբեռնել կառուցվածքային գնահատման հաշվետվությունը)

բ. շենքի սեյսմիկ խոցելիությունը (աստիճան (ցածր, միջին, բարձր)

գ. շենքի էներգաարդյունավետության դասը (առկայության դեպքում)

դ. շենքի Էներգետիկ անձնագիրը (առկայության դեպքում վերբեռնել)

ե. շենքի վերանորոգման վիճակն ըստ հարմարավետության մակարդակի, ներքին հարդարման վիճակի, վերանորոգման անհրաժեշտության, շենքի օդի խոնավության առկայության, կառուցվածքային ամրության

զ. շենքի ընդգրկվածությունը դպրոցների սեյսմակայունության բարելավման ծրագրի մեջ՝ համաձայն Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի (այո կամ ոչ)

է. շենքի վերջին հիմնանորոգման, վերակառուցման տարեթիվ

ը. շենքի վերջին ընթացիկ նորոգման տարեթիվ

թ․ վերանորոգման, հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերը

ժ. իրականացված վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման կամ կառուցման աշխատանքների արժեքը (ՀՀ դրամ) և ֆինանսավորման աղբյուրը,

ժա. իրականացված էներգախնայողության միջոցառումները, ծավալը և իրականացման տարեթիվը (փոխարինված դռներ և պատուհաններ (մ2), արդիականացված լուսավորության համակարգ (նախկինում օգտագործված լուսատունեամրի և լամպերի տիպը, քանակը և հզորությունը, փոխարինված լուսատուների և լամպերի տիպը, քանակը և հզորությունը), տանիքի վերանորոգում (%), տանիքի ջերմամեկուսացում (մ2), արտաքին պատերի ջերմամեկուսացում (մ2), նկուղային հարկի ջերմամեկուսացում (մ2), ջեռուցման համակարգի արդիականացում (փոխարինված համակարգ, նախկին համակարգի հզորությունը, տեղադրված համակարգի հզորությունը), կենցաղային տեխնիկա (փոխարինված կենցաղային տեխնիկա, նախկին տեխնիկայի քանակը հզորությունը, տեղադրված տեխնիկայի քանակը և հզորությունը, էներգասերտիֆիկատի առկայությունը և էներգաարդյունավետության դասը))

ժբ. ջրի սպառում (մ3/տարի)

ժգ. աղբյուր

ժդ. ոռոգման ջուր բոլոր տեղերում

ժե. կոյուղացում

ժզ. էլեկտրաէներգիայի սպառում (կՎտժ և ՀՀ դրամ ամսական և տարեկան կտրվածով)

ժէ. ջեռուցում (կաթսայատնից (կաթսայի/ների քանակ, մակնիշ, հզորություն, տեղադրման տարեթիվ), անհատական կախովի կաթսաներով (քանակ, մակնիշ, հզորություն), վառարանային (քանակ և տեսակ, օր.՝ ինքնաշեն, գործարանային, և այլն), էլեկտրական (քանակ և տեսակ), և այլն)

ժը. վերականգնվող էներգիայի արտադրություն (կայանի ցանցին միացման ամսաթիվը, կայանի դրվածքային հզորությունը (կՎտ), հաշվարկային ամսում երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (կՎտժ), հաշվարկային ամսում երաշխավորված մատակարարի կողմից դպրոցին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (կՎտժ), հաշվարկային ամսում դպրոցին էլեկտրատեղակայանքի արտադրանքը (կՎտժ), հաշվարկային տարվա ավարտին փոխհոսքերի դրական տարբերության դիմաց երաշխավորված մատակարարի կողմից դպրոցին վճարված գումարի մեծությունը (ՀՀ դրամ), արևային փոխակերպիչների քանակը, արևային փոխակերպիչների հզորությունը (կՎտ))

ժթ. գազի սպառում (մ3/տարի, մ3/ամիս, ՀՀ դրամ՝ տարի/ամիս)

ի. ջեռուցման հիմնական եղանակը/էներգակիրը (էլեկտրաէներգիա, բնական գազ, նավթ/կերոսին, վառելափայտ, այլ)

իա. ջեռուցման սեզոնին ներշենքային միջին ջերմաստիճան (oC)

իբ. ջեռուցման սեզոնի տևողություն (օր)

իգ. տաք ջրամատակարարում (առկայության դեպքում հստակեցնել էներգակիրը՝ գազ, էլեկտրաէներգիա, արևային ջրատաքացուցիչ, այլ),

իդ. արևային ջրատաքացուցիչի առկայության դեպքում (տարողությունը (լիտր),

կուտակիչների մակերեսը (ք.մ), համակարգի գործարկման ամսաթիվը)

իե. հովացման, օդորակման համակարգ (տեսակ, հզորություն, քանակ, օգտագործման ամսական ժամաքանակ)

իզ. հեռախոսային կապ

իէ. ինտերնետային կապ

իը. Հայաստանի կրթական ցանց

իթ. տրանսպորտային միջոցների քանակը

լ. գործող տրանսպորտային միջոցների քանակ»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո սույն հրամանի 1-ին կետում նշված տվյալների առաջին հավաքագրումն իրականացնել 30 օրվա ընթացքում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։

 

Նախարար՝

 

3/11/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: