ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
«23» 02 2024 թ. |
N 1-Ն |
Ե Ր Ե Վ Ա Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման 3-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 12-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունում «իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ)» բառերը փոխարինել «իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով,
2) 13.1-ին և 15.1-ին կետերում «2 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «1 աշխատանքային օրվա» բառերով,
3) 15-րդ կետի 1-ին ենթակետի «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերը փոխարինել «մեթոդական ցուցումներին» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը սահմանելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանի 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 11-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում՝ ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,»,
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13․ Լիցենզիան տրամադրվում կամ մերժվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ փորձաքննության արդյունքների ստացման պահից առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։»,
3) 15-րդ կետի 1-ին ենթակետի «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերը փոխարինել «մեթոդական ցուցումներին» բառերով,
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17․ Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ փորձաքննության արդյունքների ստացման պահից առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։»։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2024 թվական: