Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

29 հունվարի 2016 թվականի N 3

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» N 16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն» օրինակելի կանոնադրության 15.1-ին կետում «ստեղծվում է» բառերը փոխարինել «կարող է ստեղծվել» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «, ինչպես նաև իրենց համաձայնությամբ ……. ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք» բառերը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 1

Երևան