ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«25» հոկտեմբերի 2023 թ. |
N 2069-Ն |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻ (ՌԵԵՍՏՐ) ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի 1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1185-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․
1․ Սահմանել Էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (Ռեեստր) վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու լիազորության տեսակների և դրանց տրամադրման համար անհրաժեշտ պահանջների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
3․ Էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (Ռեեստր) վարման մասով լիազորված ստորաբաժանում սահմանել Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը։
4. Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետին՝
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն հրամանով հաստատված կարգի, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի համակարգին (այսուհետ՝ Համակարգ) վերաբերող Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրումը:
2) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Համակարգի ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը՝ համագործակցելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության հետ։
5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին։
Նախարար |
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
26/10/2023 |
Հավելված N 1 Էկոնոմիկայի նախարարի 25 հոկտեմբերի 2023 թ. N 2069-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻ (ՌԵԵՍՏՐ) ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (այսուհետ՝ Ռեեստր) ձևավորման, վարման սկզբունքները, Ռեեստրում գրանցվելու և գրանցումից հանելու ընթացակարգը, էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու լիազորության տեսակները և դրանց տրամադրման համար ներկայացվող անհրաժեշտ պահանջները։
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Անձ – մարմին կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կարող է ունենալ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն։
3. Ռեեստր - գրանցամատյան որտեղ ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1185-Ն որոշման և սույն հրամանի պահանջները բավարարող Անձինք։
4. Լիազորություն - տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու իրավունք։
5. Լիազորության տեսակ – Կարգով սահմանված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու իրավունքի տեսակ սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված առանձին խմբի համար։
6. Լիազոր մարմին - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
7. Լիազորված ստորաբաժանում – սույն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանում։
3. ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԴՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
8. Ռեեստրում կարող են գրանցվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1185-Ն որոշման և սույն հրամանի պահանջներին բավարարող հետևյալ Անձը.
1) Տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզավորված Անձը,
2) Տրանսպորտային միջոցի տիպի հավանության, ամրաշրջանակի տիպի հավանության, տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունը հավաստող հավատարմագրված Անձը,
3) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն ձևավորված Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում՝ առանձին տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի առանձին տրանսպորտային միջոցների սահմանման համաձայն և փորձարկման լաբորատորիաներ հանդիսացող հավատարմագրված Անձը,
4) Տեխնիկական անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված Անձը,
5) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակ) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրող Անձը,
6) օտարերկրյա ավտոարտադրողի կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների արտադրողի ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծող) հանդիսացող Անձը։
9. Անձին Լիազորությունը տրվում է Ռեեստրում գրանցելու միջոցով։
10․ Կարգի 2-րդ կետով նախատեսված Անձին կարող է տրամադրվել յուրաքանչյուր Լիազորության տեսակ, եթե բավարարում է այդ տեսակի համար նախատեսված պահանջներին։
11․ Անձին Ռեեստրում գրանցումը և Ռեեստրում գրանցումից հանումը կատարվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։
12․ Ռեեստրում գրանցվելու համար Անձը պետք է բավարարի նաև հետևյալ պահանջներին.
1) Անձի նկատմամբ հարուցված չէ սնանկության վարույթ,
2) Անձը չի գտնվում լուծարման գործընթացում։
4. ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Ռեեստրում գրանցվելու համար Անձը պետք է ներկայացնի Լիազոր մարմնին հետևյալ փաստաթղթերը՝
1) Դիմում համաձայն N 1 Ձևի,
2) Էլեկտրոնային անձնագրերը ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրության առկայությունը հավաստող տեղեկանք և ստորագրության իրավունք ունեցող անձի անհատական տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, պաշտոնին նշանակվելու հրամանը կամ այլ հավաստող փաստաթուղթ),
3) Տեղեկանք Դատական դեպարտամենտից, որը հաստատում է, որ դիմումը Լիազոր մարմնին տալու պահին Անձի նկատմամբ հարուցված չէ սնանկության վարույթ և Անձը չի գտնվում լուծարման գործընթացում,
4) Դիմած լիազորության տեսակի համար սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ նախատեսված տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթեր։
14. Ռեեստրում գրանցվելու համար Անձը Լիազոր մարմին է ներկայացնում Կարգի 13-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am)։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ: Դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկելու դեպքում դիմումին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել փաստաթղթերի սկանավորված էլեկտրոնային պատճենների տեսքով:
15. Լիազոր մարմինը մուտքագրում է ստացված փաստաթղթերը փաստաթղթաշրջանառության համակարգ։
16. Լիազոր մարմինը Կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը Կարգի պահանջներին, ինչպես նաև Անձի համապատասխանությունը Կարգով սահմանված պահանջներին։
17. Լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ու Կարգի պահանջներին համապատասխանության, ինչպես նաև Անձի՝ Կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում Լիազոր մարմինն Անձին գրանցում է Ռեեստրում և 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին։
18․ Անձի ներկայացրած փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու դեպքում Լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Անձին:
19․ Կարգի 18-րդ կետով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Անձը վերացնում է թերությունները և փաստաթղթերը ներկայացնում Լիազոր մարմին: Տվյալ դեպքում Ռեեստրում գրանցման գործընթացի սկզբնաժամկետ է հանդիսանում թերությունները վերացրած փաստաթղթերը Լիազոր մարմին ներկայացնելու օրը։ Եթե նշված ժամկետում Անձը Լիազոր մարմնին չի ներկայացնում թերությունները վերացրած փաստաթղթեր կամ ներկայացնում է թերություններով, ապա Ռեեստրում գրանցելու դիմումը մերժվում է:
20․ Ռեեստրում գրանցելու դիմումը մերժվում է, եթե.
1) Անձը չի համապատասխանում Կարգով սահմանված պահանջներին,
2) Թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետում Անձը չի ներկայացնում թերությունները վերացրած փաստաթղթեր կամ ներկայացնում է թերություններով:
21. Դիմումը մերժելու դեպքում Լիազոր մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին:
5. ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
22. Անձը Ռեեստրից հանվում է հետևյալ հիմքերից մեկով.
1) Անձը դադարել է բավարարել Կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին կամ լիազորության տեսակի համար սույն հրամանի N 2 հավելվածով նախատեսված պահանջներին,
2) Կարգով և սույն հրամանի N 2 հավելվածով նախատեսված պահանջներին բավարարելուն հիմնավորող փաստաթղթերի վավերականության ժամկետների փոփոխության կամ ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված նոր վավեր փաստաթղթեր ձեռքբերելու դեպքում Անձի կողմից Կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմին չտրամադրելը,
3) Անձի հիմնադիր փաստաթղթերում կատարված են փոփոխություններ (մարմնի կամ իրավաբանական անձի դեպքում անվանման կամ գտնվելու վայրի, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում անձնագրային տվյալներում), և Անձի կողմից Կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմնին չտրամադրելը։
23. Անձին Ռեեստրից հանելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին, նշելով այն պատճառը (պատճառները), որոնք հիմք են հանդիսացել Անձին Ռեեստրից հանելու համար:
24. Անձին ռեեստրից հանելը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
6. ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Անձը պարտավոր է՝
1) Ռեեստրում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով Կարգով և սույն հրամանի N 2 հավելվածով նախատեսված պահանջներին բավարարելուն հիմնավորող փաստաթղթերի վավերականության ժամկետների փոփոխության կամ ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված նոր վավեր փաստաթղթեր ձեռքբերելու դեպքում Անձը փոփոխությունից կամ ձեռքբերումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին, տրամադրելով փոփոխված վավերականության ժամկետները հավաստող կամ նոր վավեր փաստաթղթեր,
2) Ռեեստրում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով Անձի հիմնադիր փաստաթղթերում (մարմնի կամ իրավաբանական անձի դեպքում անվանման կամ գտնվելու վայրի, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում անձնագրային տվյալներում) փոփոխություններ կատարվելու դեպքում, Անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին, տրամադրելով նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը,
3) Պահպանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության կարգը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 122 որոշմամբ սահմանված պահանջները։
7. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
26․ Ռեեստրի վարումը, այդ թվում՝ Ռեեստրում փոփոխությունների կատարումը, Ռեեստրում գրանցման և Ռեեստրից հանելու ընթացակարգերի ապահովումը իրականացնում է սույն հրամանի 3-րդ կետով սահմանված լիազորված ստորաբաժանումը։
27․ Ռեեստրի լրացման ձևը սահմանվում է Կարգի N 2 Ձևին համապատասխան։
28․ Լիազորության տեսակների և դրանց տրամադրման անհրաժեշտ պահանջների ցանկը սահմանվում է սույն հրամանի N 2 հավելվածի համաձայն ։
29․ Լիազոր մարմինը Ռեեստրում գրանցված Անձի վերաբերյալ տեղեկատվությունը Անձին Ռեեստրում գրանցելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1185-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված օպերատորին։
30․ Ռեեստրը կարող է վարվել էլեկտրոնային Ռեեստրի միջոցով։
31. Ռեեստրի հասանելիությունն ապահովվում է «Ինտերնետ» տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցում Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջի միջոցով, իսկ էլեկտրոնային Ռեեստրի վարման դեպքում այն նաև պետք է ինտեգրված լինի Համակարգին։
Ձև N 1
_______________________________________________________________________________________________
Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը, ազգանունը)
Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ ___________________
_______________________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի գործունեության հասցեն, Անհատ ձեռնարկատիրոջ փաստացի բնակության վայրը)
__________________________________________________________________
Իրավաբանական անձի իրավաբանական հասցեն
Հեռախոս _________________________________________________________
Էլեկտրոնային փոստ _______________________________________________
Այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում) ____________________
Դիմում
տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիր) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու և դրանում փոփոխություն կատարելու լիազորություն տրամադրելու
Խնդրում եմ տրամադրել`
_______________________________________________________________________________________________
(Կարող եք ընտրել և նշել հետևյալից մեկը կամ մի քանիսը՝ տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի, ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի)
ձևակերպման կամ դրանցում փոփոխություն կատարելու լիազորություն, մասնավորապես՝ 1-12 լիազորության տեսակով։ Հաստատում եմ սույն դիմումին կից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև գիտակցում և կրում եմ դրա համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
Դիմող` (իրավաբանական անձի ղեկավար,
պաշտոն կամ անհատ ձեռնարկատեր)
____________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
____________________________________
(ամիս, ամսաթիվ, տարի)
Ձև N 2
Գրանցամատյան (Ռեեստր)
տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) կամ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու և դրանում փոփոխություն կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը |
Գտնվելու վայրը (իրավաբանական անձի իրավաբանական և գործունեության հասցեն և կոնտակտային տվյալներ(հեռախոս, էլ.փոստ)), անհատ ձեռնարկատիրոջ փաստացի բնակության հասցեն և կոնտակտային տվյալներ (հեռախոս, էլ.փոստ) |
Էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու կամ դրանում փոփոխություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի տվյալները՝ անուն ազգանուն, պաշտոն |
Լիազորության տեսակը |
Հավելված N 2 Էկոնոմիկայի նախարարի 25 հոկտեմբերի 2023 թ. N 2069-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
Լիազորության տեսակը |
Լիազորության տեսակի նկարագիրը |
Լիազորության տեսակի տրամադրման համար Անձին ներկայացվող անհրաժեշտ պահանջներ |
Անձից պահանջվող փաստաթղթեր |
Լիազորություն 1 |
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխությունների կատարում։ |
Տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզիայի առկայություն, կամ տրանսպորտային միջոցի տիպի հավանության, ամրաշրջանակի տիպի հավանության, տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման առկայություն, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն ձևավորված Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում՝ առանձին տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի առանձին տրանսպորտային միջոցների սահմանման համաձայն և փորձարկման լաբորատորիաների գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման առկայություն։ |
Տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզիայի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, կամ տրանսպորտային միջոցի տիպի հավանության, ամրաշրջանակի տիպի հավանության, տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման գործունեության իրականացման համար տրամադրված հավատարմագրման վկայականի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն ձևավորված Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում՝ առանձին տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի առանձին տրանսպորտային միջոցների սահմանման համաձայն և փորձարկման լաբորատորիաների գործունեության իրականացման համար տրամադրված հավատարմագրման վկայականի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ։ |
Լիազորություն 2 |
Հայաստանի Հանրապետությունում առկա և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխությունների կատարում։ |
Տեխնիկական անվտանգության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործունեության իրականացման համար հավատարմագրման առկայություն, կամ Տեխնիկական անվտանգության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին լինելը |
Տեխնիկական անվտանգության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործունեության իրականացման համար տրամադրված հավատարմագրման վկայականի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, կամ Տեխնիկական անվտանգության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ։ |
Լիազորություն 3 |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխությունների կատարում։ |
Տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեության իրականացում, կամ Լիազորություն 1-ի համար նախատեսված պահանջներ։ |
Տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեության իրականացումն հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, իսկ տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեություն իրականացնող այլ կազմակերպության արտադրած տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխություններ կատարելու համար նաև այդ կազմակերպության հետ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանում փոփոխությունների կատարման ծառայությունների մատուցման մասին կնքած պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ։ Կամ եթե |
Լիազորություն 4 |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեության իրականացում, կամ Լիազորություն 2-ի համար նախատեսված պահանջներ։ |
Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեության իրականացումն հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, իսկ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների Հայաստանի Հանրապետությունում արտադրության գործունեություն իրականացնող այլ կազմակերպության արտադրած ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխություններ կատարելու համար նաև այդ կազմակերպության հետ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանում փոփոխությունների կատարման ծառայությունների մատուցման մասին կնքած պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ։ Կամ եթե |
Լիազորություն 5 |
Օտարերկրյա ավտոարտադրողի ներկայացուցչի կամ դիլերի (պաշտոնական ներմուծողի) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Օտարերկրյա ավտոարտադրողի ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծող) հանդիսացող կազմակերպության կողմից կողմից Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) ներմուծման գործունեության իրականացում, կամ Լիազորություն 1-ի համար նախատեսված պահանջներ։ |
Օտարերկրյա ավտոարտադրողի ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծողի) հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի կամ օտարերկրյա ավտոարտադրողի հետ կնքած ներկայացուցիչ կամ դիլեր հանդիսանալու մասին պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, իսկ օտարերկրյա ավտոարտադրողի ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծողի) հանդիսացող այլ կազմակերպության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխություններ կատարելու համար նաև այդ կազմակերպության հետ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանում փոփոխությունների կատարման ծառայությունների մատուցման մասին կնքած պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ։ Կամ եթե |
Լիազորություն 6 |
Օտարերկրյա ավտոարտադրողի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրողի) ներկայացուցչի կամ դիլերի (պաշտոնական ներմուծողի) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Օտարերկրյա ավտոարտադրողի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրողի) ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծող) հանդիսացող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների ներմուծման գործունեության իրականացում, կամ Լիազորություն 2-ի համար նախատեսված պահանջներ։ |
Օտարերկրյա ավտոարտադրողի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրողի) ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծողի) հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի կամ օտարերկրյա ավտոարտադրողի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրողի) հետ կնքած ներկայացուցիչ կամ դիլեր հանդիսանալու մասին պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ, իսկ օտարերկրյա ավտոարտադրողի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրողի) ներկայացուցիչ կամ դիլեր (պաշտոնական ներմուծող) հանդիսացող այլ կազմակերպության կողմից ներմուծվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանում փոփոխություններ կատարելու համար նաև այդ կազմակերպության հետ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանում փոփոխությունների կատարման ծառայությունների մատուցման մասին կնքած պայմանագրի բնօրինակը կամ պատճենը հաստատված որ ճիշտ է բնօրինակի հետ։ Կամ եթե |
Լիազորություն 7 |
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անհատական տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն1-ի, , Լիազորություն5-ի, համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն1-ի, , Լիազորություն5-ի, համար նախատեսված փաստաթղթեր։ |
Լիազորություն 8 |
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անհատական ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն6-ի համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն6-ի համար նախատեսված փաստաթղթեր։ |
Լիազորություն 9 |
Տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու լիազորություն չունեցող կազմակերպությունների կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն1-ի, Լիազորություն5-ի, համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն1-ի, Լիազորություն5-ի, համար նախատեսված փաստաթղթեր։ |
Լիազորություն 10 |
Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու լիազորություն չունեցող կազմակերպությունների կողմից ներմուծվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն6-ի համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն6-ի համար նախատեսված փաստաթղթեր։ |
Լիազորություն 11 |
Ինքնաշեն (անհատական հավաքման արդյունքում) տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն1-ի, Լիազորություն3-ի, համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն1-ի, Լիազորություն3-ի, համար նախատեսված փաստաթղթեր։ |
Լիազորություն 12 |
Ինքնաշեն (անհատական հավաքման արդյունքում) ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն4-ի համար նախատեսված պահանջներ։ |
Լիազորություն2-ի, Լիազորություն4-ի համար նախատեսված փաստաթղթեր։ |
|
Վահան ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 նոյեմբերի 2023 թվական: