Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 դեկտեմբերի 2015 թվականի N 56
69. «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ» ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի N 56 |
Քեյ Բի Սի Բանկ
Գլխավոր գրասենյակ
Ֆինանսական հարցերով վարչություն
Արտահանման ֆինանսավորում
BHM-Havenlaan 12-B-1080 Brussel
ՀՀ ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան 1 փողոց,Երևան 0010
Կրկնօրինակը` ՀՀ առողջապահության նախարարություն
Կառավարական տուն 3, Երևան 0010
Պարոն Գագիկ Խաչատրյանին
Թեմա` Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության Քեյ Բի Սի Բանկի միջև 5,374,691.46 եվրո արժողությամբ Վարկային համաձայնագիր, Փոփոխություն № 1, Փոփոխություն № 2 և Փոփոխություն № 3
Հարգելի պարոն Խաչատրյան
Հղում ենք կատարում 2010թ. նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրին, 2013թ. հոկտեմբերի 21-ին ստորագրված Փոփոխություն № 1-ին, 2014թ. նոյեմբերի 4-ին ստորագրված Փոփոխություն № 2-ին և 2015թ. սեպտեմբերի 17-ին ստորագրված Փոփոխություն № 3-ին (այսուհետ` Վարկային համաձայնագիր): Եթե հետայսու այլ բան սահմանված չէ, մեծատառով դրույթներն ունեն Համաձայնագրով սահմանված նշանակությունները:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 4,808,142.0 եվրո արժողությամբ բելգիական ION BEAM Application A.S.-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև 2010թ. նոյեմբերի 23-ին ստորագրված և 2012թ. հունիսի 4-ին Փոփոխություն № 1-ի պայմանագրի շրջանակներում (այսուհետ` Պայմանագիր): Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, Պայմանագրի ներքո գնորդը փոփոխվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության:
Սույն գրությամբ ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ Վարկային համաձայնագրով նախատեսված Աղյուսակ 4-ը «Վարկատուին տրամադրվելիք փաստաթղթերը: պետք է սահմանվի հետևյալ կերպ.
5) Պայմանագրի մեկնարկային գնի 5%-ը, այսինքն` 240,406 եվրո (երկու հարյուր քառասուն հազար չորս հարյուր վեց եվրո) տեղադրման և ընդունման փորձարկումների, ինչպես նաև Tc99 գեներատորներ մատակարարման մեկնարկի համար պետք է վճարվեն Վարկատուի կողմից Մատակարարին Վարկից մասհանմամբ, այն ժամանակ, երբ Մատակարարը Վարկատուին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճեները:
- մատակարարի կողմից ստորագրված առևտրային հաշիվ ապրանքագիրը;
- կատարողականի երաշխիք:
6) Պայմանագրի մեկնարկային գնի 5%-ը, այսինքն` 240,407 եվրո (երկու հարյուր քառասուն հազար չորս հարյուր յոթ եվրո) տեղադրման և ընդունման փորձարկումների (I123, I124 և Aposense արտադրության կարողությունների համար անհրաժեշտ բոլոր հավելյալ սարքավորումները) համար պետք է վճարվեն Վարկատուի կողմից Մատակարարին Վարկից մասհանմամբ, այն ժամանակ, երբ Մատակարարը Վարկատուին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճեները:
- մատակարարի կողմից ստորագրված առևտրային հաշիվ ապրանքագիրը;
- կատարողականի երաշխիք:
Նկատի ունեցեք, որ մասհանումներ ենթակա են լինելու Delcrede/Ducroie-ի հաստատմանը:
Վարկային համաձայնագրի ենթակետ ii-ի Կետ 18.1-ին հակառակ փոփոխության վճար չի կատարվելու:
Սույն գրությամբ չփոփոխված Համաձայնագրի մյուս բոլոր պայմաններն ու դրույթները մնում են անփոփոխ:
Սույն գրությունն ուղարկում ենք երեք օրինակից և խնդրում պատշաճ կերպով ստորագրված մեկ օրինակ վերադարձնել մեզ
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով`
Վարկատու`
Արտահանման ֆինանսավորում,
Ֆինանսական հարցերով վարչության կառավարիչ
Միլենա Բոգարթս
Արտահանման ֆինանսավորում,
Ֆինանսական հարցերով վարչության կառավարիչ
Վիկի Հոբուրդին
Պայմանագրի ներքո Գնորդ
Վարկառու`
Ֆինանսների նախարար
Պարոն Գագիկ Խաչատրյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|