ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2023 թվական ք. Երևան |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ԹԻՎ 136-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի «Տրանսպորտի, փոստի և ճանապարհաշինական բնագավառների ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը սահմանելու և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը հաստատելու մասին» թիվ 136-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական: