«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2009 թ. |
N 311-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության`
1) ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի.
2) տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 2-ի.
3) կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 3-ի.
4) կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 4-ի.
5) կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 5-ի.
6) անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 6-ի.
7) կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 7-ի.
8) ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 8-ի.
9) կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 9-ի.
10) կենտրոնական մարմնի շտաբի գործունեության կարգը՝ համաձայն հավելված N 10-ի.
11) կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գործունեության կարգը՝ համաձայն հավելված N 11-ի.
12) կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 12-ի:
(1-ին կետը լրաց. 03.06.15 N 235-Ն, փոփ., լրաց. 23.07.15 N 349-Ն, փոփ. 06.06.19 N 204-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |
Հավելված 1 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:
2. Ֆինանսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հաշվապահական հաշվառման բաժինները կամ խմբերը (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի և Հաշվապահական հաշվառման բաժինների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
(3-րդ կետը լրաց. 10.01.24 N 10-Ն)
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), Ծառայության պետի, իսկ Հաշվապահական հաշվառման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Ծառայության աշխատանքային ծրագրով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի (այսուհետ նաև՝ Գլխավոր քարտուղար) անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Հաշվապահական հաշվառման բաժինները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:
7. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
8. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) հսկողություն իրականացնել Հիմնարկների Հաշվապահական հաշվառման բաժինների խնդիրների, ինչպես նաև դրանց աշխատողների լիազորությունների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
2) Հիմնարկներից ստանալ, ամփոփել, կազմել և Ծառայության պետին ներկայացնել քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը սահմանված կարգով և ժամկետներում.
3) ապահովել քրեակատարողական համակարգի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.
4) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(8-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
9. Հաշվապահական հաշվառման բաժինների հիմնական խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով քրեակատարողական ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցները` տվյալ Հիմնարկի համար նախատեսված չափով` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.
2) քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը կազմելու, սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու նպատակով Բաժնին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(9-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
10. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրականացնում են նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
11. Բաժինը կազմված է բաժնի պետ-գլխավոր հաշվապահից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր ֆինանսիստից, գլխավոր տնտեսագետներից, ավագ ֆինանսիստից և ավագ հաշվառողից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետ-գլխավոր հաշվապահը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(11-րդ կետը խմբ., փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. Բաժնի պետ-գլխավոր հաշվապահը՝
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, կազմակերպում է Ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով
2) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.
3) ապահովում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի կազմումը, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.
4) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին ֆինանսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.
8) հաշվառում և Ծառայության պետին ու Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների ստացման ծավալները` այն համեմատելով նախատեսված ծավալների հետ.
9) հսկողություն է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ) բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.
10) համակարգում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.
11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների խնդիրների իրականացման նկատմամբ.
12) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների հաշվապահական հաշվառման ստորաբաժանումներին.
13) կազմակերպում և մեթոդական ու գործնական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերում Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումներին.
14) ապահովում է գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի վճարումները.
15) կազմակերպում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի բանկին վերաբերող գործառույթները.
16) կազմակերպում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթները:
(12-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
13. Բաժնի պետ-գլխավոր հաշվապահի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր ֆինանսիստի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետ-գլխավոր հաշվապահի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
(13-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
14. Բաժնի գլխավոր ֆինանսիստը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում Ծառայության բյուջետային գործունեության հաշվեկշիռը.
3) իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման աշխատանքները.
4) կազմում է Ծառայության բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին.
5) կազմակերպում է Ծառայության ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքները.
6) վարում է Ծառայության հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.
7) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը.
8) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.
9) վարում է քրեակատարողական հիմնարկներին (այսուհետ՝ Հիմնարկ) տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.
10) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.
11) ապահովում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.
12) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Բաժնի պետի-գլխավոր հաշվապահի կամ Ծառայության պետի ցուցումների,
13) հսկում է լիազորագրերով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները.
14) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
15) մասնակցում է Ծառայության գույքագրման աշխատանքներին.
16) կատարում է Ծառայության աշխատակիցների գործուղման վճարման հաշվարկները, գործուղման վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքները:
(14-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
15. Բաժնի գլխավոր տնտեսագետը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) իրականացնում է Ծառայության կենսաթոշակի անցած նախկին զինծառայողների կենսաթոշակների, միանվագ դրամական օգնությունների հաշվարկները, դրանցում կատարվող փոփոխությունները և վերահաշվարկները, հետևում դրանց ժամանակին վճարմանը.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Ծառայության կենսաթոշակային ապահովման ծախսերի և Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.
4) վարում է կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանները.
5) սահմանված կարգով նախապատրաստում է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին տրվող դրամական աջակցության՝ միանվագ դրամական օգնությունների դիմումները, համապատասխան փաստաթղթերը.
6) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.
7) մասնակցում է Հիմնարկների Բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանքներ.
8) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
9) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել դիմումներին, առաջարկություններին.
10) պատրաստում և հաշվառում է Ծառայության կենսաթոշակառուների վկայականները.
11) գրանցում է կենսաթոշակի հաշվարկման քարտերը.
12) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է վիճակագրական մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.
13) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
14) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և դրանք ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին.
15) սահմանված կարգով և ժամկետներում քննարկում և ընթացք է տալիս նախարարություններից, պետական և ոչ պետական մարմիններից, քաղաքացիներից և ԱՊՀ երկրներից ստացված հարցումներին.
16) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ Հիմնարկ) ֆինանսական ստորաբաժանումների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
17) իրականացնում է Ծառայության աշխատողների աշխատավարձի և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.
18) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման նկատմամբ.
19) կատարում է Ծառայության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները.
20) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները.
21) հաշվարկում, համախմբում և Պետական եկամուտների կոմիտե է փոխանցում Ծառայության և Հիմնարկների եկամտային հարկի հաշվետվությունները.
22) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների սոցիալական փաթեթի շրջանակներում կատարվող գործառույթները.
23) Ծառայության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները գրանցում է անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Բաժնի պետին.
24) մշտապես հետևում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.
25) հաշվարկում, համախմբում է Ծառայության և Հիմնարկների եկամտային հարկի հաշվետվությունները.
26) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին-գլխավոր հաշվապահին համապատասխան Հիմնարկի Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
27) Հիմնարկի Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն:
(15-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
16. Բաժնի ավագ ֆինանսիստը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) կատարում է Բաժնի կողմից Ծառայությանը և քրեակատարողական հիմնարկներին (այսուհետ` Հիմնարկ) տրամադրվող վառելանյութի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի կազմումը և դրանց` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների ձևակերպումը.
3) կատարում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի՝ Ծառայության վառելանյութի ընդհանուր պահեստներին վերաբերող գործառույթները.
4) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծերի կազմմանը.
5) մասնակցում է Ծառայությունում գործող կենտրոնական բնակարանային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատանքներին.
6) կազմում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
7) ձևակերպում է Ծառայության և Հիմնարկների վառելանյութի պահեստների հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.
8) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
9) ընդհանրացնում է Ծառայության և Հիմնարկների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի ֆինանսավորման հայտերը և շահառուների ցուցակները.
10) փոխանցման համար նախապատրաստում է Ծառայության և Հիմնարկների սոցիալական փաթեթի շահառուների ցուցակները.
11) ստուգում և ընդունում է Ծառայությանը և Հիմնարկներին վառելանյութ տրամադրող պատասխանատու անձի կողմից կազմված և Բաժին ներկայացված ամենամսյա հաշվետվությունները.
12) ուսումնասիրում է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով ներկայացվող շահառուների փաստաթղթերը և ներկայացնում դրանք գլխավոր քարտուղարին:
(16-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
16.1. Բաժնի ավագ հաշվառողը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) կատարում է Ծառայության ընդհանուր պահեստի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի կազմումը.
3) ստուգում է Ծառայության պահեստի նյութական պատասխանատու անձի կողմից կազմված և ֆինանսական բաժին ներկայացված ամսական հաշվետվությունները.
4) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.
5) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման նյութերի և ձևաթղթերի հաշվառումը:
6) կատարում է «ՀԾ-Հաշվապահ» համակարգի ընդհանուր պահեստին վերաբերող գործառույթները.
7) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծերի կազմմանը.
8) կազմում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
9) ձևակերպում է Ծառայության պահեստի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերն` ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.
10) ընդունում է Ծառայության ընդհանուր պահեստի նյութական պատասխանատու անձի կողմից կազմված և ֆինանսական բաժին ներկայացված ամսական հաշվետվությունները.
11) ստուգում է հիմնարկների կողմից ներկայացվող բյուջետային ֆինանսավորման ամենամսյա հաշվետվությունները.
12) ստացված ծառայությունների և հիմնարկներին մատակարարված ապրանքների փաստաթղթերի տվյալները մուտքագրում է ծրագիր և կատարում համապատասխան ձևակերպումներ՝ ըստ հաշվապահական հաշվառման հաշիվների.
13) հիմնարկների հաշվապահական հաշվառման բաժինների աշխատակիցներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
14) կազմում է ընդհանուր պահեստի ամսական և եռամսյակային ամփոփ հաշվետվությունները.
15) հանդիսանում է որպես հատուկ հաշվառման նյութերի և ձևաթղթերի նյութական պատասխանատու անձ:
(16.1-ին կետը լրաց. 10.01.24 N 10-Ն)
17. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(17-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
18. Հաշվապահական հաշվառման բաժինը կազմված է ղեկավարից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Հաշվապահական հաշվառման բաժինը ղեկավարում է Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահը` Հաշվապահական հաշվառման բաժնի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման բաժանմունքի պետը` Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը` Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ), որը պատասխանատվություն է կրում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Հաշվապահական հաշվառման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(18-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
19. Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահը՝
1) իրականացնում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ և համակարգում է Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեությունը.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում աշխատողների միջև.
3) կազմակերպում է աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) հսկողություն է իրականացնում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
8) ապահովում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը, կատարված աշխատանքների մասին եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների պատրաստումը.
9) կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Հիմնարկի պետին.
10) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.
11) հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեսված բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.
12) ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.
13) կազմակերպում և (կամ) իրականացնում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթներ.
14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
15) ապահովում է Նախարարի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
16) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(19-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
20. Հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) կազմում է Հաշվապահական հաշվառման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին.
5) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին.
7) իրականացնում է Հիմնարկի աշխատողների աշխատանքի վարձատրության և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.
8) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման վրա.
9) վարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի հաշվառման անձնական քարտերը.
10) կազմակերպում է Հիմնարկի ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքներին.
11) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
(20-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
21. Հաշվապահական հաշվառման բաժնի հաշվապահը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) վարում է Հիմնարկին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.
5) գրանցում է փաստաթղթերը համապատասխան տեղեկագրերում, լրացնում է հաշվապահական համապատասխան մատյանները.
6) ապահովում է Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.
7) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է հարկային մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.
8) կատարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին.
9) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.
10) գործուղվող աշխատողներին դուրս է գրում կանխավճարներ, տնտեսական կարիքների համար առհաշիվ գումարներ, ընդունում կանխավճարային հաշվետվությունները և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հաստատմանը.
11) մասնակցում է Հիմնարկի գույքագրման աշխատանքներին, պարբերաբար հետևում և արձանագրում դրա շարժը.
12) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի կամ Հիմնարկի պետի ցուցումների, հսկում է դրանցով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները, դրանց արդյունքների մասին Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն.
13) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը, դատապարտյալներից կամ կալանավորվածներից առգրավված կամ վերջիններիս կողմից հանձնված գույքի ընդունումը և դրանց հաշվառումը.
14) գանձապետական համապատասխան բաժանմունք է հանձնում փոխանցման և վճարման հանձնարարականները և հետևում նրանց կատարմանը, գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է Ծառայության գանձապետական հաշիվներում դրամական միջոցների շարժը հաստատող համապատասխան փաստաթղթերը.
15) կատարում է գանձապահի պարտականությունները.
16) վարում է Հիմնարկի հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.
17) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
(21-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
23. Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները հաշվետու են Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին: Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(23-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
25. Հիմնարկում Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման խմբի ավագ հաշվապահը կատարում է սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերով` Հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի և հաշվապահի համար նախատեսված գործառույթները:
(25-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ., խմբ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:
2. Տնտեսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող նյութատեխնիկական ապահովման բաժինը (այսուհետ` Բաժին), կենցաղային ապահովման բաժինը (այսուհետ` Կենցաղային ապահովման բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Տնտեսական ապահովման ստորաբաժանումները և խմբերը (այսուհետ` Տնտեսական ապահովման ստորաբաժանումներ):
(2-րդ կետը փոփ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի, Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման ստորաբաժանումների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
(3-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման ստորաբաժանումները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Տնտեսական ապահովման ստորաբաժանումները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրանց տվյալ ոլորտը համակարգող տեղակալների` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը և Կենցաղային ապահովման բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Տնտեսական ապահովման ստորաբաժանումները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալների ենթակայությամբ:
(6-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
7. Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
(7-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
8. Կենցաղային ապահովման բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ դրոշմակնիք:
9. Բաժնի խնդիրներն են`
1) կազմակերպել քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը և պետական գնումների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(9-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
10. Կենցաղային ապահովման բաժնի խնդիրներն են`
1) կազմակերպել Ծառայության կենցաղային ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(10-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
11. Տնտեսական ապահովման ստորաբաժանումների խնդիրներն են`
1) կազմակերպել տվյալ Հիմնարկի տնտեսական ապահովման իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) ուսումնասիրել և լուծում տալ այն առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, որոնք վերաբերում են տնտեսական ապահովման աշխատանքներին.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(11-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. Սույն կարգով չեն կարգավորվում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող վարձու աշխատողների աշխատանքային հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
13. Բաժինը կազմված է՝ Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր մասնագետից, ավագ հաշվառողներից և ավագ մասնագետից: Բաժնի կազմում կարող են ընդգրկված լինել նաև վարձու աշխատողներ: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(13-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
14. Բաժնի պետը՝
1) ապահովում է Բաժնի գործունեությանն առնչվող ապրանքների մատակարարման և ըստ քրեակատարողական հիմնարկների բաշխման աշխատանքները.
2) ապահովում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի հիման վրա կազմակերպված գնումների ընթացակարգերի իրականացման գործընթացն, ինչպես նաև գնումների անվանացանկի կազմման և փոփոխման աշխատանքները.
3) ապահովում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.
4) ապահովում է գնման պայմանագրերի հիման վրա մատակարարվող՝ Բաժնի գործունեությանն առնչվող ապրանքների, ծառայությունների հանձնման-ընդունման գործընթացը.
5) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը, իրականացնում է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
6) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
7) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.
8) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
10) ծառայության պետի հրամանի համաձայն, մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.
11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
12) կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
13) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.
14) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
15) գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերում Բաժնի աշխատողներին.
16) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին նյութատեխնիկական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
17) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
18) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագիր, ամփոփում է Բաժնի կատարված աշխատանքների կիսամյակային ու տարեկան հաշվետվությունները և ներկայացնում Ծառայության պետին կամ Գլխավոր քարտուղարին.
19) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
20) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին.
21) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(14-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
15. Բաժնի պետի տեղակալը՝
1) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
2) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ Բաժնի պետին տալիս է եզրակացություն.
3) հսկողություն է իրականացնում Ծառայության կենտրոնական պահեստ մատակարարվող ապրանքների պահեստավորման և առաքման աշխատանքների նկատմամբ.
4) ապահովում է քրեակատարողական հիմնարկների և այլ կազմակերպությունների միջև գրությունների կազմման գործընթացը.
5) կազմակերպում է Հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփման աշխատանքները՝ ըստ Հիմնարկներից ներկայացված տվյալների և ներկայացնում է Բաժնի պետին.
6) Բաժնի ծառայողներից պահանջում է հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին.
7) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
8) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներ.
9) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի պետին նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
10) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
11) Ծառայության պետի հրամանի համաձայն մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.
12) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
13) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում է Բաժնի պետին.
14) կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
15) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
16) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
17) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.
18) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
19) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան.
20) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(15-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
16. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) համապատասխան հայտերի հիման վրա, գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կազմում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տարվա գնումների անվանացանկը (գնումների պլանը), ինչպես նաև գնումների պլանի փոփոխությունները և ներկայացնում վերադասին.
2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի հիման վրա կազմակերպում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգեր, իրականացնելով գնման ընթացակարգերի քարտուղարի պարտականությունները.
3) կազմում և պետական գնումների լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություններ, համաձայն սահմանված կարգի.
4) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
5) իրականացնում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.
6) իրականացնում է կնքված պայմանագրերում կատարվող փոփոխությունների գործընթացը.
7) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
8) առաջարկություններ է ներկայացնում ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ.
9) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
10) Ծառայությունում Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.
11) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
12) անհրաժեշտության դեպքում Կառավարության կողմից սահմանված կարգով կազմում է գնումների անվանացանկի փոփոխման հայտեր և ներկայացնում վերադասին.
13) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
14) կազմում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տարվա գնումների անվանացանկը (գնումների պլանը) և ներկայացնում վերադասին.
15) գնումների անվանացանկի շրջանակներում, համապատասխան գնումների հայտերի հիման վրա կազմակերպում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգեր, իրականացնելով գնման ընթացակարգերի քարտուղարի պարտականությունները.
16) կազմում է գնումների անվանացանկի փոփոխման հայտեր և ներկայացնում վերադասին.
17) կազմում և պետական գնումների լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություններ, համաձայն սահմանված կարգի.
18) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:
(16-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
17. Բաժնի ավագ հաշվառողը՝
1) ստուգում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ներկայացված ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները` սննդի, տնտեսական, սանհիգիենիկ, անկողնային պարագաների, խոհանոցային սպասքի և հագուստի վերաբերյալ,
2) կատարում է Հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը՝ ըստ Հիմնարկներից ներկայացված տվյալների և ներկայացնում է Բաժնի պետին.
3) կատարում է Հիմնարկներից ստացված պահեստի ամենօրյա սննդի մնացորդների գրանցում.
4) կատարվում է սննդի վերաբաշխում Հիմնարկների միջև` ներկայացրած ամենօրյա հաշվետվությունների հիման վրա.
5) ըստ գնման ժամանակացույցի կատարում է ապրանքների (սննդի, տնտեսական, սանհիգիենիկ, անկողնային պարագաների, խոհանոցային սպասքի և դատապարտյալի հանդերձանքի) բաշխումը` ըստ Հիմնարկների և ներկայացնում Բաժնի պետին.
6) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
7) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
8) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
9) պահանջում է հաշվետվությունները կազմել Հայաստանի Հանրապետության կառավարության գործող որոշումների պահանջների չափաբաժիններին համապատասխան.
10) պատասխանում է դիմումներին, առաջարկություններին.
11) ամփոփում է հիմնարկներում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը.
12) առաջարկություններ եւ դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
13) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունների նախագծեր եւ դրանք ներկայացնել Բաժնի պետին.
14) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.
15) համապատասխան հրամանի հիման վրա կատարում է քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում համազգեստի, հատկացման և հաշվառման աշխատանքները.
16) սահմանված կարգով վարում է քրեակատարողական ծառայողներին տրվող հանդերձանքի, այդ թվում համազգեստի, հաշվառումը՝ համապատասխան ամրակցման քարտի միջոցով.
17) սահմանված կարգով մշակում և կազմում է քրեակատարողական ծառայողի հանդերձանքի գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր.
18) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.
19) իրականացնում է քրեակատարողական ծառայողներին տրվող համազգեստի բաշխման աշխատանքը.
20) պահանջում է քրեակատարողական հիմնարկներից քրեակատարողական ծառայողի հանդերձանքի մասին տեղեկատվություն.
21) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
22) Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի հրամանների համաձայն, մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման ընթացակարգերին, որպես հանձնաժողովի անդամ.
23) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
24) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.
25) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.
26) կազմում է հանդերձանքի դուրս գրման համար անհրաժեշտ տեղեկագրեր և պահանջագրեր.
27) նոր ընդունված և կոչում ստացած քրեակատարողական ծառայողի համար բացում է ամրակցման քարտեր և գրանցում հատկացված հանդերձանքի անվանումը, օրը, ամիսը և տեղեկագրի համարը.
28) Հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
29) կազմում է Բաժնի աշխատակիցների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր և ներկայացնում Բաժնի պետին.
30) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է քրեակատարողական հիմնարկների տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում.
31) սահմանված կարգով մշակում և կազմում է համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտեր, տեխնիկական բնութագրերի նախագծեր և ներկայացնում է Բաժնի պետին.
32) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
33) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ.
34) ստուգում է Բաժնի գործունեության շրջանակներում մատակարարված ապրանքների հանձնման-ընդունման արձանագրություններով ներկայացված ծավալները և ժամկետները.
35) իրականացնում է գնման ընթացակարգերի արդյունքում կնքվելիք պայմանագրերի նախագծերի կազմման գործընթացը.
36) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
37) Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմում է տեղեկանքներ և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
38) համապատասխան եզրակացությունների հիման վրա հաշվարկում է գնման պայմանագրերով նախատեսված տույժերը և ներկայացնում Բաժնի պետին:
(17-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
18. Բաժնի ավագ մասնագետը՝
1) կազմակերպում է մատակարարվող ապրանքների պահեստավորման և բաց թողնման աշխատանքները.
2) համապատասխան ապրանքագրերի հիման վրա մասնակցում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքներին՝ պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.
3) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.
4) համաձայն մուտքի և ելքի փաստաթղթերի, ընդունված կարգի համաձայն իրականացնում է պահեստ մուտք լինող և դուրս գրվող ապրանքների հաշվառումը.
5) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
6) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին.
7) ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
8) ստանում է ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
9) մասնակցում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծերի կազմմանը.
10) Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմում է տեղեկանքներ և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
11) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ.
12) նյութական պատասխանատվություն է կրում պահեստում առկա նյութական արժեքների համար:
(18-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
20. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
21. Կենցաղային ապահովման բաժինը կազմված է Կենցաղային ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր էներգետիկից, գլխավոր շինարարից, գլխավոր մասնագետից, գլխավոր ծրագրային համակարգողից, ավագ գնահատողներից, ինչպես նաև վարձու աշխատողներից։ Կենցաղային ապահովման բաժինը ղեկավարում է Կենցաղային ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Կենցաղային ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(21-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
22. Կենցաղային ապահովման բաժնի պետը`
1) իրականացնում է Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների միջև.
3) կազմակերպում է Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կամ գլխավոր քարտուղարին Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
5) կազմում է Կենցաղային ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին կամ գլխավոր քարտուղարին.
6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Տնտեսական ապահովման ստորաբաժանումներին.
8) հսկողություն է իրականացնում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
9) հսկողություն է իրականացնում համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործմանը.
10) կազմակերպում է Ծառայության էներգահամակարգի, ջրագծերի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը.
11) հսկողություն է իրականացնում Ծառայությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` Հիմնարկներում իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնակցում է ընդունման և հանձնման աշխատանքներին, կազմակերպում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները և ներկայացնում Ծառայության պետին կամ գլխավոր քարտուղարին.
12) կազմակերպում է Ծառայության գույքի նպատակային շահագործումը.
13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
14) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.
15) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
16) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր քարտուղարին` Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(22-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
22.1. Կենցաղային ապահովման բաժնի պետի տեղակալը՝
1) իրականացնում է համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործումը.
2) հսկողություն է իրականացնում Ծառայությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ) իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ.
3) համակարգում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները.
4) ապահովում է Ծառայության էներգահամակարգի, ջրային տնտեսության անխափան աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է նշված աշխատանքների հետ կապված ապրանքների բաշխումը.
5) ապահովում է Ծառայության սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքները, ինչպես նաև կազմակերպում է վառելանյութի, պահեստամասերի, քսայուղերի ձեռք բերումը և բաշխումը.
6) կազմակերպում է Ծառայության դեռատիզացիայի և դեզինսեկցիայի աշխատանքները.
7) ապահովում է կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքների կատարումը, ինչպես նաև կազմակերպում է նշված աշխատանքների հետ կապված տեխնիկայի ձեռք բերման և բաշխման աշխատանքները.
8) ուսումնասիրում է անհրաժեշտ գույքի պահանջարկը և ապահովում ձեռքբերման հայտերի կազմումը.
9) կազմակերպում է փոխադրամիջոցների պետական համապատասխան մարմիններում հաշվառելու և հաշվառումից հանելու, դրանց տեխնիկական զննման, տեխնիկական սպասարկման և ապահովագրության գործընթացները.
10) կազմակերպում է սահմանված ձևի երթուղային թերթերի լրացումը և դրանց հիման վրա վառելիքի, քսայուղերի և ավտոպահեստամասերի հաշվառման և բաշխման աշխատանքները.
11) Բաժնի ծառայողներից պահանջում է հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին.
12) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
13) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական և աշխատանքային քննարկումներ.
14) համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
15) ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
17) գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերել Բաժնի աշխատողներին.
18) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ամփոփում է քրեակատարողական հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Հիմնարկների տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
19) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է տնտեսական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
20) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
21) առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.
22) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնել Բաժնի պետին.
23) Հսկողություն է իրականացնում համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ.
24) կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքները և թերությունների ակտերը ներկայացնում է Բաժնի պետին ինչպես նաև մասնակցում շինանյութի ձեռք բերման և բաշխման աշխատանքներին.
25) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։
(22.1-ին կետը լրաց. 10.01.24 N 10-Ն)
23. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր էներգետիկը՝
1) հսկում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակները, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և միջոցառումներ ձեռնարկում դրանց ռացիոնալ օգտագործման համար.
2) աջակցում է Հիմնարկներում սպառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի հաշվառքի սարքերի (հաշվիչների) տեխնիկական ստուգումների վերաբերյալ կատարվող մասնագիտական աշխատանքներին.
3) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում ներդրված սարք-սարքավորումների անխափան և անվտանգ շահագործման ապահովման գործառույթների նկատմամբ.
4) հսկում և օժանդակում է էներգահամակարգի և սարքավորումների, ջրամատակարարման և գազամատակարարման անվտանգ շահագործման աշխատանքները.
5) հսկում և օժանդակում է Ծառայությունում և Հիմնարկներում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացմանը.
6) մշտադիտարկում է կատարում Հիմնարկներում կառուցված կաթսայատների և տեղակայված արևային ջրատաքացուցիչների շահագործման արդյունավետության ուղղությամբ.
7) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
8) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
9) Ծառայության և Հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.
10) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
11) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում է իրավական ակտերի նախագծերը.
12) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում է դիմումներին, առաջարկություններին.
13) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում է և ամփոփում Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
14) գործնական օգնություն է ցույց տալիս Հիմնարկներին վթարների վերականգնման աշխատանքների ժամանակ
15) կատարում է մասնագիտական խորհրդատվության խափանված սարք- սարքավորումների մրցութային կարգով ձեռք բերված վերանորոգման ծառայությունների ներգրավման ուղղությամբ:
(23-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
24. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր շինարարը՝
1) հսկողություն է իրականացնում Ծառայությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող շինարարական նորոգման և վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ.
2) մասնակցում է շինարարական աշխատանքների ընդունման և հանձնման աշխատանքներին.
3) իրականացնում է հսկողություն կապիտալ շինարարության, վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման նկատմամբ.
4) աջակցում է նախագծող կազմակերպություններին նորոգման, վերակառուցման նոր հիմնարկների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացին.
5) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների շինարարական աշխատանքների, շենքերի և շինությունների հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն.
6) հսկողություն է իրականացնում թերությունների և կատարողական ակտերի կազմելու աշխատանքների նկատմամբ.
7) հսկողություն է իրականացնում շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների նկատմամբ.
8) հսկողություն է իրականացնում կատարվող աշխատանքների և օգտագործվող նյութերի որակների, ինչպես նաև աշխատանքների տեմպի և կատարվող աշխատանքների ժամանակին շահագործման նկատմամբ (բացառությամբ չնախատեսված աշխատանքների ի հայտ գալու հանգամանքների).
9) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
10) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
11) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
12) մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին, իրականացնում է շուկայի ուսումնասիրություն.
13) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
14) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.
15) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ տալ գրավոր առաջարկություն է անում Բաժնի պետին.
16) կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ.
17) Իրականացնում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները.
18) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
(24-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
25. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) ապահովում է Ծառայությունում գործող քաղաքային և ներքին հեռախոսահամարների, քարտաֆոնային, տեսազանգերի, ինտերնետ կապի, ինչպես նաև Ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում տեղադրված կապի միջոցների անխափան աշխատանքը.
3) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների կապի և տեխնիկական միջոցների հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն.
4) աջակցում է Ծառայության և Հիմնարկներին հեռախոսակապի, ինտերնետ կապի, քարտաֆոնային և տեսազանգի ծառայություն մատուցող օպերատորների համապատասխան մասնագետներին տեղ գտած թերությունները վերացնելու համար.
5) իրականացնում է Ծառայության և Հիմնարկների հեռախոսակապի ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
6) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
7) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
8) Ծառայությունում հիմնական միջոցների գույքագրման, տնտեսական ապրանքների, փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրսգրման ժամանակ առաջացած թերությունների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.
9) Ծառայության ենթակա մարմինների տվյալ գործառույթն իրականացնող պատասխանատու անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.
10) Մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
11) Մասնակցում է Ծառայության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին, իրականացնել շուկայի ուսումնասիրություն.
12) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.
13) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
14) Ծառայությունում և Հիմնարկներում աշխատակցի պատճառով կապի միջոցների վնասման դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Բաժնի պետին.
15) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.
16) յուրաքանչյուր ամիս ֆիքսված հեռախոսակապ և ինտերնետ մատուցող օպերատորների արձանագրության և հաշիվ ապրանքագրերի հիման վրա կազմում է համապատասխան եզրակացություն կամ տեղեկանք՝ ինտերնետի և հեռախոսային կապի մատուցված ծառայության որակի վերաբերյալ և ներկայացնում Բաժնի պետին.
17) Բաժնի և Հիմնարկների Բաժինների աշխատանքների նորմալ կազմակերպման համար կազմում է կապի միջոցների և այլ անհրաժեշտ ապրանքների, օժանդակ նյութերի ցուցակ և ձեռք բերման համար ներկայացնում առաջարկություն Բաժնի պետին.
18) կատարում է Ծառայությունում և Հիմնարկներում վնասված կապի միջոցների՝ մինի ավտոմատ հեռախոսակայանների, հեռախոսագծերի, հեռախոսային ապարատների և այլ տեխնիկական միջոցների վերանորոգման աշխատանքները.
19) ուսումնասիրում է Ծառայության և Հիմնարկների գործունեությանը համապատասխանող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր կապի տեխնիկական միջոցները և առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին.
20) Հիմնարկների Բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
21) պատրաստում է պատասխան գրություններ համապատասխան գերատեսչություններ Ծառայության և Հիմնարկների տեխնիկական միջոցների հետ կապված.
22) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
23) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
24) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
25) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
(25-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
26. Գլխավոր ծրագրային համակարգողը՝
1) իրականացնում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների համակարգչային տեխնիկայի հետ կապված գրագրությունների ուսումնասիրություն, քննարկում Բաժնի պետի հետ կամ գլխավոր քարտուղարի հետ.
2) ապահովում է Ծառայությունում և Հիմնարկներում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի անխափան աշխատանքը.
3) մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող միջոցառումներին.
4) իրականացնում է ուսումնասիրություն Հիմնարկներում և Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների վերաբերյալ և ներկայացնում առաջարկներ.
5) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
6) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.
7) Ծառայությունում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.
8) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.
9) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին՝ աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
10) պատրաստում է պատասխան գրություններ համապատասխան գերատեսչություններ Ծառայության և Հիմնարկների համակարգչային տեխնիկայի հետ կապված.
11) իրականացնում է Ծառայությունում և Հիմնարկներում համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերում առաջացած ծրագրային և տեխնիկական թերությունների վերացման աշխատանքներ.
12) ուսումնասիրում է Ծառայության և Հիմնարկների գործունեությանը համապատասխանող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր կապի տեխնիկական միջոցները՝ և առաջարկություն ներկայացնում Բաժնի պետին:
(26-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
27. Կենցաղային ապահովման բաժնի ավագ գնահատողը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
8) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.
9) ամփոփում է Հիմնարկներից ստացված հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում կատարում ապրանքատեսականու վերաբաշխում.
10) կատարում է Ծառայության պետի կամ գլխավոր քարտուղարի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
11) մասնակցում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների հսկողությանը, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և իրականացնում դրանց ռացիոնալ օգտագործման համար միջոցառումներ.
12) աջակցում է էներգահամակարգի և սարքավորումների, ջրամատակարարման և գազամատակարարման անվտանգ շահագործման աշխատանքներին.
13) մասնակցում է Հիմնարկներում վթարների վերականգնման աշխատանքներին.
14) աջակցում է Ծառայությունում և Հիմնարկներում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացման աշխատանքներին:
(27-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
28. Կենցաղային ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Կենցաղային ապահովման բաժնի պետին: Կենցաղային ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
29. Տնտեսական ապահովման ստորաբաժանումը կազմված է Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարից (տնտեսական ապահովման բաժնի պետ կամ տնտեսական ապահովման խմբի ղեկավար), բաժնի պետի տեղակալից, ավագ մասնագետներից, ինչպես նաև վարձու աշխատողներից:
Տնտեսական ապահովման ստորաբաժանումը ղեկավարում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարը, որը պատասխանատվություն է կրում Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Տնտեսական ապահովման ստորաբաժանման վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(29-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
30. Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարը`
1) իրականացնում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողների միջև.
3) կազմակերպում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) կազմում է Տնտեսական ապահովման ստորաբաժանման գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում տեղեկանքներ` դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.
7) հսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
8) ապահովում է Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները.
9) համակարգում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.
10) ապահովում է համապատասխան վերանորոգման համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործումը.
11) ապահովում է Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքների կազմակերպումը.
12) ապահովում է Հիմնարկի դեռատիզացիայի և դեզինսեկցիայի աշխատանքների հսկողությունը.
13) ապահովում է Հիմնարկի սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքները.
14) ապահովում է Հիմնարկի կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքները
15) կազմակերպում է էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները և հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.
16) կազմակերպում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.
17) հսկողություն է իրականացնում գույքի պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ.
18) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.
19) առաջարկություններ է ներկայացնում` Տնտեսական ապահովման ստորաբաժանման աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.
20) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի և նրա` տվյալ ոլորտը. համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
21) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(30-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
31. Տնտեսական ապահովման բաժնի պետի տեղակալը`
1) համակարգում է Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները.
2) համակարգում և իրականացնում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.
3) կազմակերպում է Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքները.
4) համակարգում է Հիմնարկի սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքների ապահովումը.
5) կազմակերպում է Հիմնարկի կապի, համակարգիչների և ինտերնետային կապի հետ կապված աշխատանքների իրականացումը.
6) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.
7) Բաժնի պետին է ներկայացնում Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ.
8) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ աշխատանքային քննարկումներին.
9) հսկողություն է իրականացնում Հիմնարկի էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքների նկատմամբ.
10) քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
11) հսկողություն է իրականացնում գույքի պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ.
12) հիմնարկի համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի վերաբերյալ կազմում է համապատասխան տեղեկատվություն.
13) կազմում է հեռախոսակապի ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տվյալները.
14) հսկողություն է իրականացնում Հիմնարկի հակահրդեհային պահպանության աշխատանքներին.
15) Բաժնի պետի բացակայության ընթացքում փոխարինում է նրան։
(31-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
32. Տնտեսական ապահովման ավագ մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հիմնարկի գույքագրման աշխատանքներին.
3) սահմանված կարգով իրականացնում է հակահրդեհային պահպանության աշխատանքներ.
4) իրականացնում է Հիմնարկում առկա կոմունալ համակարգերի վթարների վերականգնման աշխատանքներ կամ օժանդակում այդ աշխատանքներին.
5) հսկողություն է իրականացնում Հիմնարկի շենքերի ու տարածքի սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքների նկատմամբ.
6) իրականացնում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու և հաշվառման աշխատանքներ.
7) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.
8) ստորաբաժանման պետին ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ.
9) կատարում է Հիմնարկի հակահրդեհային պահպանությանն առնչվող տեղեկատվության կազմումը.
10) կատարում է Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով.
11) պարբերաբար հետևում և արձանագրում է գույքագրման շարժը.
12) մասնակցում է Տնտեսական ապահովման ստորաբաժանումում անցկացվող խորհրդակցություններին, ստորաբաժանման ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
13) իրականացնում է էներգահամակարգի, ջրամատակարարման և կապի միջոցների անվտանգ ու անխափան շահագործման աշխատանքները.
14) իրականացնում է կենցաղային օբյեկտների, կենցաղային սարքավորումների անվտանգ, անխափան շահագործման հսկողություն.
15) իրականացնում է փոխադրամիջոցների հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական սպասարկման գործընթացը.
16) իրականացնում է երթուղային թերթերի լրացման և հաշվառման աշխատանքները.
17) իրականացնում է Հիմնարկին տրամադրվող գույքի բաշխումը և վերաբաշխումը.
18) մասնակցում է Հիմնարկի օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի քանակների հսկողությանը, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված նորմերին և իրականացնում դրանց ռացիոնալ օգտագործման համար միջոցառումներ.
19) մասնակցում է Հիմնարկում իրականացվող աղբահանության, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի ծառայությունների պատշաճ իրականացմանը.
20) իրականացնում է քրեակատարողական ծառայողներին տրվող համազգեստի բաշխման աշխատանքը.
21) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահվմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.
22) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Հիմնարկի տնտեսական և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ.
23) Հիմնարկի հիմնական միջոցների գույքագրման, տնտեսական ապրանքների, փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրսգրման ժամանակ առաջացած թերությունների վերաբերյալ պահանջում է համապատասխան տեղեկատվություն.
24) Գրանցում է Հիմնարկի պահեստի ամենօրյա սննդի մնացորդները.
25) Կատարում է Հիմնարկում սնվող և չսնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի ամփոփումը.
26) Հաշվառոււմ է Հիմնարկին տրամադրվող գույքը, փոխադրամիջոցները.
27) առաջարկություններ է ներկայացնում Տնտեսական ապահովման ստորաբաժանման գործունեության կատարելագործման վերաբերյալ.
28) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
29) կազմակերպում է բաղնիք-լվացքատան անխափան աշխատանքը, ապահովում անհրաժեշտ նյութերով և հետևում սանիտարահիգիենիկ վիճակին.
30) համապատասխան ապրանքագրերի հիման վրա իրականացնում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքները, պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.
31) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.
32) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և ներկայացնում Տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին.
33) կատարում է Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Տնտեսական ապահովման ստորաբաժանման ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջները:
(32-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
33. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
34. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
35. Տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատողները հաշվետու են Տնտեսական ապահովման ստորաբաժանումների պետին: Տնտեսական ապահովման ստորաբաժանումների աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(35-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.01.24 N 10-Ն)
Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) հերթապահության բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
(1-ին կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
2. Հերթապահություն իրականացնելու նպատակով Ծառայությունում գործում է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հերթապահության բաժինը (այսուհետ` Բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Ծառայության աշխատանքային ծրագրով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) սահմանված կարգով ապահովել հերթապահության իրականացումը Ծառայությունում.
2) կազմակերպել տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում համապատասխան անձնակազմի հավաքագրման աշխատանքները.
3) իրականացնել հսկողություն քրեակատարողական ծառայողների կողմից համազգեստի կրման կարգի և պայմանների պահպանման նկատմամբ` Ծառայության վարչական շենք մուտք և ելք գործելիս.
4) իրականացնել հսկողություն Ծառայության վարչական շենք քաղաքացիների և այլ անձանց մուտքի և ելքի սահմանված կարգի պահպանման նկատմամբ.
5) իրականացնել Ծառայության վարչական շենքի, դրա տարածքի և դրանցում առկա գույքի պահպանությունը.
6) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(7-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
8. Բաժնի պետը և առաջատար մասնագետներն ունեն հայերեն լեզվով Ծառայության անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:
(8-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
9. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
10. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
11. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
3) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին հերթապահության աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
4) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
6) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
7) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8) կազմակերպում է ստացվող հեռախոսագրերի և հաղորդվող հեռախոսագրերի ստանալը և հաղորդելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան մատյանների (Ձև 1, 2) վարելը, ստացված հեռախոսագրերի կապակցությամբ Ծառայության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին անհապաղ տեղեկացնելը.
9) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների, ինչպես նաև սահմանված դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստանալը և համապատասխան մատյանների (Ձև 3) վարելը, որոնց կապակցությամբ կազմվում է համապատասխան տեղեկանքներ և ներկայացվում Ծառայության պետին.
10) կազմակերպում է քրեակատարողական Ծառայության հերթապահության բաժնում առկա զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման մատյանի (Ձև 4), հերթապահության բաժնի տեխնիկական միջոցների ընդունման-հանձնման մատյանի (Ձև 5) վարելը.
11) տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում կազմակերպում է համապատասխան անձնակազմի հավաք.
12) կազմակերպում է ծառայողների համազգեստի կրման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը.
13) կազմակերպում է հսկիչ անցագրային կետի գործունեությունը.
14) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
15) զենքի, զինամթերքի կամ հատուկ միջոցների կորստյան, հանձնումը ձգձգելու փաստերի, ինչպես նաև անսարքությունների կամ դրանց պակասորդի հայտնաբերման դեպքերում գրավոր զեկուցում է Ծառայության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.
16) տիրապետում է Ծառայության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.
17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, քրեակատարողական հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(11-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով առաջատար մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
13. Բաժնի առաջատար մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) իրականացնում է ստացվող հեռախոսագրերի և հաղորդվող հեռախոսագրերի ստանալը և հաղորդելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան մատյանների (Ձև 1, 2) վարելը, ինչպես նաև ստացված հեռախոսագրերի կապակցությամբ անհապաղ տեղեկացնում է Բաժնի պետին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Ծառայության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.
5) իրականացնում է քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների, ինչպես նաև սահմանված դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստանալը և համապատասխան մատյանների (Ձև 3) վարելը, որոնց կապակցությամբ կազմվում է համապատասխան տեղեկանքներ և ներկայացվում Բաժնի պետին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Ծառայության պետին.
6) վարում է զինամթերքի, գույքի և դրա սարքին լինելու վերաբերյալ մատյանները.
7) տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում կազմակերպում է համապատասխան անձնակազմի հավաք.
8) իրականացնում է հսկողություն ծառայողների համազգեստի կրման կանոնների պահպանման նկատմամբ.
9) քրեակատարողական ծառայողներին է հանձնում նրանց ամրակցված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցները` փոխարինող քարտերով (Ձև 6) կամ համապատասխան ընդունման-հանձնման մատյանով (Ձև 7), ստացողի կամ հանձնողի պարտադիր ստորագրությամբ և վկայականի համարի նշումով.
10) զենքի, զինամթերքի կամ հատուկ միջոցների կորստյան, հանձնումը ձգձգելու փաստերի, ինչպես նաև անսարքությունների կամ դրանց պակասորդի հայտնաբերման դեպքերում գրավոր զեկուցում է Բաժնի պետին.
11) տիրապետում է Ծառայության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.
12) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
13) իրականացնում է Բաժնի իրավասության մեջ մտնող այլ գործառույթներ:
(13-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
14. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) աջակցում է առաջատար մասնագետին իր լիազորությունների իրականացմանը.
5) տիրապետում է Ծառայության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.
6) գիշերային ժամերին փակում է Ծառայության վարչական շենքի և վարչական տարածքի մուտքերը.
7) գիշերը ոչ պակաս, քան երկու անգամ ստուգում է զանգերի, ազդանշանային համակարգի, կապի միջոցների սարքին լինելը, վարչական շենքի աշխատասենյակների և մուտքի, ինչպես նաև վարչական տարածքի մուտքի փակ լինելը.
8) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
(14-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Զինամթերքը և հատուկ միջոցները պահվում են Բաժնում՝ դրա համար նախատեսված երկաթյա պահարաններում:
17. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակում կազմակերպվում է համապատասխան ահազանգման համակարգ:
18. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակը և պահարանները դրոշմակնքվում են առաջատար մասնագետի կողմից:
19. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակի և պահարանների բանալիները գտնվում են առաջատար մասնագետի մոտ:
20. Հերթապահությունն իրականացվում է հերթափոխային ծառայությամբ, բացառությամբ Բաժնի պետի և նրա տեղակալի:
21. Հերթափոխային ծառայությունն իրականացվում է ծառայողական զենքի կրմամբ, որը ընդունվում և հանձնվում է հերթափոխը ընդունելիս և հանձնելիս:
Ձև 1
Մ Ա Տ Յ Ա Ն
հեռախոսագրերի ընդունման
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԵՐԲ Է ՏՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ |
ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
ՆՇՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ձև 2
Մ Ա Տ Յ Ա Ն
հեռախոսագրերի հաղորդման
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԵՐԲ Է ՏՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ |
ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
ՆՇՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ձև 3
Մ Ա Տ Յ Ա Ն
կալանավորվածների և դատապարտյալների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
Քրեակատարո-ղական հիմնարկի անվանումը |
Հիմնարկի հերթապահ խմբի պատաս- |
Կալանավոր- |
Հացադուլ հայտարարած կալանավոր- |
Քաղաքա- |
Հաղորդեց |
Հաղոր- |
Հաղորդման ժամը |
Ծառայության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի ստորագրու- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
«Նուբարաշեն» |
||||||||
«Վանաձոր» |
||||||||
«Վարդաշեն» |
||||||||
«Երևան-կենտրոն» |
||||||||
«Գորիս» |
||||||||
«Կոշ» |
||||||||
«Արթիկ» |
||||||||
«Էրեբունի» |
||||||||
«Սևան» |
||||||||
«Աբովյան» |
||||||||
«Դատապ. հիվանդ.» |
||||||||
«Մեղրի» |
||||||||
«Հրազդան» |
||||||||
«Արմավիր» |
||||||||
Ընդամենը |
(ձևը փոփ. 10.01.24 N 10-Ն)
Ձև 4
Մ Ա Տ Յ Ա Ն
Քրեակատարողական Ծառայության հերթապահության բաժնում առկա զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
Ամսաթիվ |
Ռետինե մահակ |
Մետաղյա սաղավարտ |
Ինքնաձիգ |
Ատրճանակ |
Ատրճանակի փամփուշտ |
Ուսում-նական փամ-փուշտ |
Ատրճա- |
Ինքնաձիգի պայուսակ | |||
Տեսակը |
Քանակը |
Տեսակը |
Քանակը |
Տեսակը |
Քանակը |
| |||||
1 |
2 |
3 |
4 |
4Ա |
5 |
5Ա |
6 |
6Ա |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ինքնաձիգի փամփուշտ |
Ատրճա- |
ՍՊԾ-26 մմ լուսարձակ ատրճանակ |
ՍՊԾ-26 մմ Լուս. Ատրճ-ի փամփուշտ |
Հերթապա- |
Հանձնող |
Ընդունող |
Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ստորագրություն | |||
|
|
Անուն, ազգանուն |
Ստորա- |
Անուն, ազգանուն |
Ստորագրու-թյուն | |||||
10 |
10Ա |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(ձևը փոփ. 10.01.24 N 10-Ն)
Ձև 5
Մ Ա Տ Յ Ա Ն
Հերթապահության բաժնի տեխնիկական միջոցների ընդունման-հանձնման
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
Հ/հ |
Ամսաթիվ |
Գույքի անվանումը |
Հանձնող |
Ընդունող |
Ծառայության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի ստորա-գրությունը | ||
ազգանուն |
ստորա-գրություն |
ազգանուն |
ստորա-գրություն | ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(ձևը փոփ. 10.01.24 N 10-Ն)
Ձև 6
ՓՈԽԱՐԻՆՈՂ ՔԱՐՏ ԹԻՎ ___________ ՏՐՎՈՒՄ Է ________________________ անուն, ազգանուն, հայրանուն ________________________________, պաշտոնը համազգեստով
լուսանկար 6x4 ՈՐ ԻՐԵՆԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ՊԱՀՊԱՆՄԱՆ ------------------------ տեսակի զենքը` թիվ ------------------- թ. արտադրության, իր ---- փամփուշտներով և ----- փամփշտակալով: ԾԱՌԱՅՈՂ` _________________ ստորագրություն Քրեակատարողական Ծառայության պետ` ______________________________ ստորագրություն, անուն, ազգանուն Կ.Տ. «--------» ----------------------20 Թ.
(ձևը փոփ. 10.01.24 N 10-Ն)
Ձև 7
Մ Ա Տ Յ Ա Ն
Զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման
Սկսված է —————————————---
Ավարտված է —————————----------
Հ/հ |
Ամսաթիվ |
Զենքի համարը |
Փամփշտա-կալների համարը |
Փամփուշտ-ների քանակը |
Հանձնող |
Ստացող | ||
Անուն, ազգանուն |
Ստորա-գրություն |
Անուն, ազգանուն |
Ստորա-գրություն | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Հ/հ |
Զենքի ստանալու հիմքը |
Թույլատրողի ազգանունը |
Զենքի հանձնման ժամկետը |
Հանձնողի ստորա-գրությունը |
Ընդունողի ստորագրությունը | |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
|
|
|
|
|
|
|
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
Հավելված 4 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 23.07.15 N 349-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Իրավական աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական բաժինը (այսուհետ` Բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) մասնակցել քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Ծառայության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.
2) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրավական դիրքորոշում արտահայտել Ծառայության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ.
3) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(7-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
8. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
9. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր և ավագ իրավաբաններից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(9-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
10. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի գործունեությանը առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.
8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում` Բաժնի խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հետ կապված աշխատանքները.
11) կազմակերպում է դատարաններում սահմանված կարգով որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ հանդես գալու աշխատանքները.
12) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է Ծառայության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու աշխատանքները.
13) կազմակերպում է քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մասին Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների իրազեկման աշխատանքները.
14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
15) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
16) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
17) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(10-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
11. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր իրավաբանի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
(11-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. Բաժնի գլխավոր իրավաբանը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) իրականացնում է իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ներկայացնում Բաժնի պետին.
7) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է Ծառայության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու աշխատանքները.
11) դատարաններում սահմանված կարգով հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.
12) կատարում է Ծառայության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
(12-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
13. Բաժնի ավագ իրավաբանը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) նախապատրաստում է քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.
7) դատարաններում սահմանված կարգով հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
9) կատարում է Ծառայության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
(13-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
14. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, 23.07.15 N 349-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:
2. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինները, բաժանմունքները կամ խմբերը (այսուհետ՝ Բաժանմունք):
3. Բաժնի և Բաժանմունքի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Բաժանմունքները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Բաժանմունքները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և համապատասխան աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժանմունքները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի կամ նրանց` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:
7. Բաժինը և Բաժանմունքներն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
8. Բաժնի խնդիրներն են`
1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների միասնական հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.
2) հսկողություն իրականացնել Բաժանմունքների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
3) ընդունել և ստուգել Հիմնարկներից ազատված անձանց անձնական գործերը, սահմանված կարգով վարել արխիվը.
4) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներից բխող համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.
5) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
9. Բաժանմունքի խնդիրներն են`
1) ապահովել տվյալ Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.
2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
10. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք: Բաժնի և Բաժանմունքների պետերն ունեն հայերեն լեզվով Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
11. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր հաշվառողներից, գլխավոր արխիվավարից, ավագ հաշվառողներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
12. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) կազմակերպում է Բաժնի և Բաժանմունքների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սահմանված կարգով կատարված աշխատանքների, ինչպես նաև Ծառայության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր շարժի վերաբերյալ.
6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Բաժանմունքներին.
8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
9) ուսումնասիրում է կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման միջազգային փորձը, աշխատանքի մեթոդներն ու ձևերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կիրառման վերաբերյալ.
10) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.
11) մասնակցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքներին.
12) ապահովում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.
13) տրամադրում է տեղեկանքներ անձանց դատվածության վերաբերյալ.
14) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության` Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.
17) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի և Բաժանմունքների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.
18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
13. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր հաշվառողի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
14. Բաժնի գլխավոր հաշվառողը և գլխավոր արխիվավարը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.
6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժանմունքների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
8) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
9) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
10) համապատասխան հանձնարարության հիման վրա մասնակցում է այլ պետություններում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների` սահմանված կարգով փոխանցման կազմակերպման աշխատանքներին.
11) կազմում է տեղեկանքներ կալանավորվածների և դատապարտյալների ամսական շարժի վերաբերյալ.
12) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.
13) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.
14) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
15) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
15. Բաժնի ավագ հաշվառողը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
6) ներկայացնում է առաջարկություններ կատարվող աշխատանքները բարելավելու, աշխատանքային ծրագրերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ.
7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.
8) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.
9) կատարում է Ծառայության պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
16. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
17. Բաժանմունքը կազմված է Բաժանմունքի պետից, գլխավոր, ավագ հաշվառողներից և հաշվառողից: Բաժանմունքի պետը պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
18. Բաժանմունքի պետը`
1) իրականացնում է Բաժանմունքի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժանմունքի աշխատողների միջև.
3) հսկողություն է իրականացնում Բաժանմունքի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
4) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.
5) իրականացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական և քանակական հաշվառումը.
6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների կամ մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
7) կազմակերպում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկատվական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն ուղարկելու համար.
9) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի վարման աշխատանքները.
10) կազմակերպում է հաշվառման քարտադարանի վարման աշխատանքները.
11) կազմակերպում է վարույթն իրականացնող մարմնին տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին Հիմնարկ ընդունելու վերաբերյալ տեղեկացնելու մասին համապատասխան գրությունների նախագծերի կազմման և դրանք Հիմնարկի պետին ներկայացման աշխատանքները.
12) կազմում և Հիմնարկի պետի ստորագրմանն է ներկայացնում դատապարտյալների` կարճաժամկետ մեկնման վկայականները.
13) հսկողություն է իրականացնում կալանավորված անձանց՝ կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետները պահպանելու նկատմամբ, կազմակերպում դրա հետ կապված օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի կամ գրությունների կամ դրանց նախագծերի կազմման աշխատանքները.
14) ապահովում է դատապարտյալին ներում շնորհելու, համաներում հայտարարելու մասին իրավական ակտերի և դատավճիռների փոփոխման մասին որոշումների պահանջների կատարումը.
15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
16) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան հաշվետվություններ.
17) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
18) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
19. Բաժանմունքի գլխավոր և ավագ հաշվառողը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում բաժանմունքի պետին, Բաժանմունքի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.
4) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
6) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.
7) նախապատրաստում է կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.
8) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.
9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
10) կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչում և ներկայացնում է Բաժանմունքի պետին Ծառայության Բաժին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում է համապատասխան հաղորդումներ վարույթն իրականացնող մարմիններին ուղարկելու համար.
11) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
20. Բաժանմունքի հաշվառողը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.
5) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.
6) Ծառայության արխիվ հանձնելու համար նախապատրաստում է համապատասխան կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.
7) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
21. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Բաժնի և Բաժանմունքների այն աշխատասենյակները, որտեղ պահվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը կամ անձնական տվյալներ պարունակող այլ փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, Բաժանմունքների պատուհանները պետք է ունենան երկաթյա ճաղավանդակներ, ապահովված լինեն անվտանգության ազդանշանային համապատասխան համակարգով, որն էլ, Հիմնարկի դեպքում` պետք է կառավարելի լինի Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:
23. Բաժանմունքների աշխատասենյակները պետք է տեղակայված լինեն Հիմնարկների վարչական մասնաշենքերում:
24. Ոչ աշխատանքային ժամերին Բաժանմունքների աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով:
25. Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից հանձնված անձնական գործերում կալանավորված անձանց կամ դատապարտյալների լուսանկարների, մատնադրոշմման քարտերի բացակայության դեպքում կատարվում է նրանց լուսանկարահանումը և մատնադրոշմումը, յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է մեկ մատնադրոշմման քարտ և արտատպվում է 4x6 չափերի 6 լուսանկար՝ 3-ը դիմահայաց, 3-ը` կիսադեմ:
26. Մատնադրոշմման քարտը կարվում է անձնական գործի առաջին մասում: Լուսանկարներից երկուսը (դիմահայաց և կիսադեմ) սոսնձվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական թերթիկում, երկուսը` նրան այլ Հիմնարկ կամ այլ վայր փոխադրելու ժամանակ փակցվում են անձնական գործի տեղեկանքին, իսկ երկուսը` դրվում են անձնական գործի շապիկին սոսնձված ծրարում:
27. Ոչ աշխատանքային ժամին կալանավորված անձին կամ դատապարտյալին տվյալ Հիմնարկ ընդունելու դեպքում Բաժանմունքի աշխատողը հաջորդ աշխատանքային օրը՝
1) ընդունում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը (Ձև 1), ստուգում փոխադրման թերթիկի (Ձև 2) պատշաճ կազմված լինելը.
2) ստուգում է բերված կալանավորված անձանց կամ դատապարտյալների քանակը և անձնական գործերի առկայությունն՝ ըստ փոխադրման ցուցակի:
28. Հիմնարկ ընդունված յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է համապատասխան մատյանում:
29. Դատապարտյալի անձնական գործում կատարողական թերթիկ լինելու դեպքում Բաժանմունքի պետն այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ Հիմնարկի հաշվապահական հաշվառման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, իսկ դատարանի որոշմամբ հարկադիր բուժում նշանակված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տվյալ հիմնարկի բժշկական ստորաբաժանմանը:
30. Հիմնարկում յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որում պահվող փաստաթղթերը պետք է լինեն կարված, համարակալված և ցուցակագրված:
31. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում առկա փաստաթղթերում հակասական տվյալներ հայտնաբերելու դեպքում Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում դրանք պարզելու համար: Եթե կնիքը, որով վավերացված է դատավճիռը, և դատարանի որոշման պատճենները կասկած են հարուցում կամ այդ փաստաթղթերը վավերացված են այլ դատարանի կնիքով, ապա Բաժանմունքի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում որոշումն ընդունած դատարանին տեղեկացնելու և կնիքի պարզ դրոշմվածքով վավերացված փաստաթղթերի նոր պատճենները ստանալու համար:
32. Եթե անձնական գործում բացակայում է նախկին դատվածությունների վերաբերյալ տեղեկանքը, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում համապատասխան մարմիններից հարցում կատարելու համար:
33. Կալանավորված անձի և դատապարտյալի տվյալների փոփոխման վերաբերյալ որոշումներ, փաստաթղթեր ստացվելու դեպքերում Բաժանմունքի աշխատողը ուղղումներ է կատարում է նրա վերաբերյալ եղած բոլոր փաստաթղթերում, իսկ փոփոխման վերաբերյալ որոշումը, փաստաթղթերը (դատավճիռը) կարվում են անձնական գործում:
34. Կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ այլ Հիմնարկ փոխադրելուց հետո նրա վերաբերյալ ստացված բոլոր փաստաթղթերն ուղարկվում են տվյալ Հիմնարկ:
35. Անձը հաստատող և այլ փաստաթղթերը պահվում են դատապարտյալի անձնական գործում փակցված ծրարում և ազատվելուց հետո ստորագրությամբ վերադարձվում նրան: Դատավճռով որոշակի գործունեությամբ զբաղվելու կան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված դատապարտյալի վարորդական իրավունքի վկայականը պահվում է անձնական գործում և հիմնական պատժից ազատվելուց հետո դրանք դատավճռի հետ ուղարկվում է նրա բնակության վայրի Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության ստորաբաժանում:
36. Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստանալու օրը Բաժանմունքի աշխատողը պարտավոր է սահմանված կարգով Հիմնարկի տեղակայման տարածքային անձնագրային ծառայություն ուղարկել դատապարտյալի վերաբերյալ հաղորդում՝ նրան մշտական բնակության վայրի հաշվառումից հանելու նպատակով:
37. Կալանավորվածներին պահելու վայրում և քրեակատարողական հիմնարկում Բաժանմունքի կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական և քանակական հաշվառում:
38. Անհատական հաշվառում կատարվում է՝
1) այբբենական և անվանական հաշվառման մատյանով (Ձև 3).
2) հաշվառման քարտերով:
39. Քանակական հաշվառում կատարվում է՝
1) կալանավորված անձանց և դատապարտյալների հնգօրյա սահմանված տեղեկագրերի ամփոփումով.
2) քանակական հաշվառման մատյանով (Ձև 4).
3) վիճակագրական ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններով:
40. Հաշվառման քարտերը լրացվում են կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերում առկա փաստաթղթերի հիման վրա:
41. Հաշվառման քարտերից կազմվում է այբբենական քարտադարան:
42. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխել է իր անունը կամ ազգանունը, այդ դեպքում նոր անվամբ կամ ազգանվամբ նրա վերաբերյալ լրացվում է հաշվառման նոր քարտ, իսկ հաշվառման հին քարտի վրա նշում է կատարվում հաշվառման նոր քարտի առկայության մասին:
43. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնք պետք է պատժի կրումից ազատվեն հաջորդող ժամանակահատվածում և դրանք դասավորվում են ըստ պատժի ժամկետի ավարտման հերթականության:
44. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնց 18 տարին լրանում է հաջորդող ժամանակահատվածում:
45. Յուրաքանչյուր նախորդ օրվա համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների փաստացի առկայության և նրանց շարժի վերաբերյալ կազմվում է տեղեկագիր՝ հիմնվելով այդ օրը հաշվառման կանգնած, 24 ժամվա ընթացքում բերված, փոխադրված և պատժից ազատված անձանց վերաբերյալ ունեցած տեղեկությունների վրա, որոնք համեմատվում են կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության ստուգման արդյունքների հետ և պետք է համընկնեն նրանց անվանական հաշվառման փաստաթղթերի քանակի, կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության հետ:
46. Յուրաքանչյուր նախորդ օրվա տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների շարժի, անձնական գործերի և հաշվառման մատյաններում:
47. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը պահվում են այբբենական կարգով` դասակարգման հետևյալ հիմքերով՝
1) նախաքննության մարմինների վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.
2) դատական վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.
3) դատապարտյալների անձնական գործեր, որոնց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել.
4) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների անձնական գործեր.
5) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած դատապարտյալների անձնական գործեր:
48. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է տրամադրվել միայն Ծառայության պետին կամ նրա տեղակալին, Հիմնարկի պետին կամ նրա տեղակալին, Բաժնի պետին և Ծառայության կենտրոնական մարմնի կամ տարածքային ստորաբաժանման օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատողներին` գործերը գրանցելով համապատասխան մատյանում (Ձև 5)՝ նրանց ստորագրությամբ, նշելով ամսաթիվը: Անձնական գործերը վերադարձնելու ժամանակ Բաժանմունքի աշխատողն այդ մասին գրանցում է կատարում մատյանում` ստորագրելով և նշելով ամսաթիվը:
49. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է գրավոր հարցման դեպքում տրամադրվել այլ մարմիններին Ծառայության պետի միջոցով:
50. Քննչական գործողություններին, դատական նիստերին մասնակցելու կամ այլ նպատակներով մեկ օրով բացակայող և առանց անձնական գործերի ժամանակավոր փոխադրված կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառում են օրվա տեղեկագրում:
51. Կալանավորված անձը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի՝ զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:
52. Կալանավորված անձին կամ դատապարտյալին նախաքննության մարմիններին կամ դատարան փոխադրելու նախօրեին Բաժանմունքի աշխատողը Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահին է հանձնում այդ անձի վերաբերյալ ստացված պահանջագիրը, վերջինս էլ համապատասխան մատյանում նշում կատարելուց հետո այն վերադարձնում է:
53. Բաժանմունքի աշխատողը ստուգում և ստորագրությամբ Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահից ընդունում է փոխադրված անձանց անձնական գործերը, ինչպես նաև տվյալ անձի վերաբերյալ այլ փաստաթղթերը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում և հաշվառման քարտում համապատասխան նշումներ կատարելուց, ինչպես նաև համապատասխան առկա փաստաթղթերը տվյալ անձնական գործում հաշվառվելուց և կարվելուց հետո Բաժանմունքի աշխատողն այդ գործը տեղադրում է դրա համար նախատեսված անձնական գործերի շարքում:
54. Եթե օրվա տեղեկագրում նշված անձը հետ չի վերադարձել քրեական հետապնդումը դադարեցնելու պատճառով, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում նրան ազատելու հիմք հանդիսացող օրինական փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնից ստանալու և հաշվառման համապատասխան գործողություններ կատարելու համար:
55. Քրեական հետապնդումը դադարեցնելու կամ պատժից ազատելու վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթուղթը ստանալուց հետո տվյալ անձը սահմանված կարգով հաշվառումից հանվում է:
56. Հիմնարկից կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ կամ ձերբակալվածներին պահելու վայր ժամանակավորապես փոխադրելիս անձնական գործը հանձնվում է համապատասխան ուղեկցող անձանց և տվյալ անձի հաշվառման քարտն առանձնացվում է: Տվյալ անձի վերադարձի դեպքում հաշվառման քարտը տեղադրվում է գործող քարտադարանում:
57. Բաժանմունքը կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին նախաքննության մարմնին ուղարկելու նպատակով ծանուցագրի նախագիծ է պատրաստում և այն ներկայացվում է Հիմնարկի պետին, իսկ ծանուցագրի ուղարկման դեպքում դրա պատճենը կարում է կալանավորված անձի անձնական գործում: Եթե կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում չի ստացվել, ապա Բաժանմունքը կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու վերջին օրը այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին:
58. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը, կայացված դատավճիռը կամ որոշումը ստանալու դեպքում դրա մեկ օրինակը Բաժանմունքի աշխատողը ստորագրությամբ հանձնում է նրան, իսկ մյուս օրինակը՝ կարում է անձնական գործում:
59. Կալանավորված անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ ստացված փաստաթղթերն անհապաղ կատարելիս Բաժանմունքի պետը մանրամասն ստուգում է տվյալ փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը անձնական գործի նյութերին: Զինանշանի պատկերմամբ կնիքով չվավերացված, խամրած կամ այլ մարմնի կնիքով կնքված փաստաթղթերի ստացման, այդ փաստաթղթերում պարունակվող տվյալների և անձնական գործի նյութերի անհամապատասխանության, փաստաթղթերի իսկության նկատմամբ ծագող կասկածների առկայության կամ փաստաթղթերի անճշտության այլ դեպքերում, Բաժանմունքի պետն այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և անհապաղ միջոցներ է ձեռնարկում անճշտությունների վերացման ուղղությամբ:
60. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը ստուգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելու նպատակով ստացված փաստաթղթերի համապատասխանությունը վերջինիս անձնական գործում առկա տվյալներին, իսկ անհամապատասխանության դեպքում իրականացվում են անհապաղ միջոցառումներ դրանք ճշգրտելու ուղղությամբ: Տվյալ փաստաթղթերը կարվում են անձնական գործում: Կալանավորված անձի մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրման մասին հայտնվում է վարույթն իրականացնող մարմնին:
61. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը (Ձև 6), այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:
62. Ստուգվում է փոխադրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի պատկանելությունը տվյալ անձանց, այնուհետև դրանք ծրագրավորվում են սահմանված ձևի ծրարներով (Ձև 7): Փոխադրման ենթակա անձանց վերաբերյալ կազմվում է փոխադրման ենթակա Հիմնարկների թվաքանակին համապատասխան քանակով փոխադրման թերթիկ՝ երեք օրինակից, որից առաջինը հանձնվում է փոխադրող համապատասխան անձանց, երկրորդը փոխադրող համապատասխան անձանց միջոցով տրամադրվում է այն Հիմնարկին, որտեղ փոխադրվում է դատապարտյալը, երրորդը՝ փոխադրող համապատասխան անձանց ղեկավարի կողմից դատապարտյալների և նրանց անձնական գործերի ընդունումը հաստատող ստորագրությամբ սահմանված կարգով պահպանվում է Հիմնարկի Բաժանմունքում:
63. Ազատման տեղեկանքը հանձնվում է պատճենի վրա վերջինիս ստորագրությամբ: Այդ նպատակով կատարվում է տվյալ անձի հարցում և այդ պատասխանները համեմատվում են անձնական գործում առկա փաստաթղթերում պարունակվող տվյալների հետ: Համեմատություն է անցկացվում նաև ազատվող անձի արտաքին նշանների և նրա լուսանկարի միջև: Ազատման տեղեկանքի պատճենը կարվում է անձնական գործում:
64. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ Հիմնարկից փախուստ կատարած կամ մահացած անձինք հանվում են հաշվառումից:
65. Մինչև կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառումից հանելը Բաժանմունքը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը, այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:
66. Հաշվառումից հանված կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառման քարտերի վրա նշում է կատարվում հաշվառումից դուրս գալու հիմքերի վերաբերյալ, այնուհետև այդ քարտերը հանվում են գործող այբբենական քարտադարանից և պահվում են այբբենական արխիվային քարտադարանում:
67. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ մահացած անձանց անձնական գործերը նրանց տվյալ պահից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Ծառայության արխիվ: Տվյալ անձնական գործերը արխիվ հանձնելուց առաջ Բաժանմունքի պետի կողմից ստուգվում է նրանց Հիմնարկում չպահվելու հիմքերի օրինականությունը:
68. Յուրաքանչյուր անձնական գործ արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստվում է հետևյալ կարգով՝
1) բոլոր փաստաթղթերը կարվում են համապատասխան ձևի շապիկներում.
2) անձնական գործի առաջին և երկրորդ մասի փաստաթղթերը համարակալվում և գրանցվում են ցուցակներում, որտեղ նշվում է նաև էջերի քանակը.
3) ցուցակը վավերացվում է կազմողի ստորագրությամբ.
4) կցվում են հաշվառման քարտերը, որոնց հակառակ երեսին դրվում է Բաժանմունքի պետի ստորագրությունը:
69. Անձնական գործերն արխիվ են հանձնվում այբբենական կարգով կազմված արխիվային ցուցակով` երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է Բաժանմունքում, մյուսը` գործերը արխիվացնելուց հետո վերադարձվում է համապատասխան Բաժանմունք:
Ձև 1
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ
ԱԶԳԱՆՈՒՆ ____________________________________________
ԱՆՈՒՆ _______________________________________________
ՀԱՅՐԱՆՈՒՆ ____________________________________________
Դատապարտվել է «___» _________ 20 թ. _______________________
____________________________________________ դատավճռով
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք ____ հոդ. ___ տարի ____ ամիս ______ օր
Պատժի սկիզբը «__» ______ 20 թ. Պատժի ավարտը «__» ___________ 20 թ.
Պատժաչափի փոփոխություն __________________________________
____________________________________________________
____________________________________________________
Արխիվային թիվ _________ Պահպանման ժամկետը` _____________ տարի
ՏՎՅԱԼՆԵՐ
Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ
Հ/հ |
Օրը, ամիսը և տարեթիվը |
Որ մարմնի վրա է հաշվվում |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի շարժի մասին գրանցումներ
Հ/հ |
Քրեակատարողական հիմնարկի անվանումը |
Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրը |
Գտնվելու ժամկետը |
Անձնական գործի հաշվառման թիվ | |
ընդունվել է | փոխադրվել է | ||||
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստուգման ժամանակը |
Ստուգողի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը |
Ստուգման արդյունքները (թերությունները և առաջարկությունները) |
Ստուգողի ստորագրությունը |
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Կալանքի վերցնելու, խուզարկության մասին արձանագրությունը, ձերբակալվածների անհատական թերթիկը, մատնադրոշմման քարտը, դատավճռի պատճենը, որի հիման վրա կալանավորված անձը, դատապարտյալը կրում է պատիժը, դատավճիռը բեկանելու մասին որոշման պատճենը կամ դատարանի ծանուցումը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, դատարանի որոշման պատճենը դատավճռի կատարման հարցերի վերաբերյալ, դատարանի որոշման պատճենը դատավճռի փոփոխման վերաբերյալ, այդ թվում նաև` պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, հիվանդության պատճառով պատժից ազատվելու մասին: Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտերի կատարման մասին փաստաթղթերը, քաղվածքները, նամակների պատճենները, դատավճռի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերի կատարման մասին, մահվան մասին բժշկական փաստաթղթերի պատճենները: Դժբախտ դեպքերի կամ պատահարների վերաբերյալ արձանագրությունները: Թաղման կամ դիակը հարազատներին հանձնելու վերաբերյալ արձանագրությունը, դիահերձման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատապարտյալի մահվան մասին հաղորդման պատճենը՝ ուղարկված ՔԿԱԳ-ի մարմիններին և հարազատներին, դատապարտյալի փախուստի վերաբերյալ տեղեկանքի պատճենը, գումարների առգրավման կամ ստացման վերաբերյալ արձանագրությունները: Մահացածի անձնական գումարի և այլ արժեքների, նրա օրինական ժառանգներին ուղարկման կամ հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հաշմանդամություն ստանալու փաստը հաստատող, արձանագրությունները կամ փաստաթղթերը, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Հ/հ |
Փաստաթղթերի անվանումը |
Թերթերի համարները |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Դատապարտյալին բնութագրող տեղեկանքը, պայմանական վաղաժամկետ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ փոխադրելու վերաբերյալ նյութերը: Կողմնորոշիչ տեղեկանքներ դատապարտյալի նկատմամբ, հատուկ հսկողություն տանելու անհրաժեշտության դեպքում (եթե նա հակում ունի փախուստի, թմրադեղեր օգտագործել և այլն): Խրախուսանքների և տույժերի վերաբերյալ փաստաթղթերը, դատապարտյալին առանց ուղեկցման տեղափոխելու թույլտվության որոշումը և կից մյուս փաստաթղթերը: Վերադաս մարմիններին ուղարկելով դիմումների ուղեկցող գրությունները և ստացված պատասխանները, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Հ/հ |
Փաստաթղթերի անվանումը |
Թերթերի համարները |
Ձև 2
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ
_________________________________________________________ քրեակատարողական հիմնարկի անվանումը _________________________________________________________
հիմնարկից փոխադրվում է (են) _______________________________ քրեակատարողական հիմնարկի անվանումը
Փոխադրման հիմքը ______________________________________________________
թիվ _______ «___» __________________ 20 թ.
Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալներին անձնական գործերով, թվով «____» մարդ ընդունեց:
Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալների անձնական գործերը ընդունեց՝
|
Ձև 3
Մ Ա Տ Յ Ա Ն
այբբենական անվանական հաշվառման
Սկսված է « »_______________20 թ.
Ավարտված է « »______________ 20 թ.
Հ/հ |
Օր, ամիս, տարեթիվ |
Տարվա հերթական համարը |
Օրվա հերթական համարը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Որտեղից է փոխա-դրվել |
Վարույթն իրականացնող մարմնի անվանումը |
Երբ և որտեղ է փոխադրվել |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև 4
ՄԱՏՅԱՆ
քանակական հաշվառման
Սկսված է « »_______________20_ թ.
Ավարտված է « »_____________20_ թ.
օր, ամիս, տարեթիվ |
հերթական համարը, նույնը անձնական գործի համարը |
յուրաքանչյուր օրվա հերթական համարը |
անուն, ազգանուն, հայրանուն |
որ հիմնարկից է փոխադրվել |
1 |
2 |
3 |
4 |
5 |
անձնական գործի համարը |
հերթական համարը յուրաքանչյուր օրվա համար |
անուն, ազգանուն, հայրանուն |
որ հիմնարկ է փոխադրվել, ազատվել կամ մահացել |
6 |
7 |
8 |
9 |
Ձև 5
ՄԱՏՅԱՆ
անձնական գործերի ժամանակավոր օգտագործման տրման
Սկսված է « »________________20 թ.
Ավարտված է « »______________20 թ.
Հ/հ |
Անձնական գործի համարը |
Դատապարտյալի ազգանուն, անուն-հայրանունը |
Ում է տրվել անձնական գործը |
Ստորագրություն անձնական գործը ստանալու վերաբերյալ և ամսաթիվը |
Ստորագրություն անձնական գործը վերադարձնելուց և ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև 6
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերվող փաստաթղթերի և նյութերի հավաքագրման մասին
Անվտանգության ապահովման բաժնի աշխատող ______________________________ _____________________________________________________________ ԱԱՀ, ստորագրություն
Սոցիալական հոգեբանական և իրավական __________________________________
աշխատանքների բաժնի աշխատող _______________________________________ ԱԱՀ, ստորագրություն
Ֆինանսական բաժին _____________________________________________ ԱԱՀ, ստորագրություն
Հաշվառման բաժանմունքի պետ՝ ______________________________________ ԱԱՀ, ստորագրություն
«__» ________________ 20 թ. |
Ձև 7
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործի ծրար
ԹԻՎ_______ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ
Բաժնի պետ _________________________________________ ստորագրություն __________________________________________________________________ քրեակատարողական հիմնարկի անվանումը
«___» ___________________ 20 թ.
__________________________________________________________________ փոխադրման թերթիկի թիվ
1. Դատապարտյալի (կալանավորված անձի) ազգանուն, __________________ անուն և հայրանուն _______________________________________ 2. Ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը (հասցեն) ______________ ____________________________________________________ 3. Ուր է փոխադրվում ______________________________________ ____________________________________________________ 4. Փոխադրման հիմքը ______________________________________ (կարգագիրը, որոշումը, ամսաթիվը, ______________________________ ____________________________________________________ ____________________________________________________ 5. Դատապարտյալի անվտանգային գոտու և պահման պայմանի տեսակը _______________________ 6. Ում կողմից է դատապարտվել ________________________________ (երբ, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը և պատժաչափը, _________________ ____________________________________________________ 7. Պահանջվում է արդյոք անվտանգության ապահովման _________________ ուժեղացված հսկողություն և ինչու ______________________________ 8. Դատապարտյալի առանձնահատուկ նշանները _______________________ ____________________________________________________ 11. Բժշկի տեղեկանքը ______________________________________ ա) դատապարտյալի առողջական վիճակի մասին ______________________ կարող է արդյոք ուղևորվել
բ) սանիտարական մշակում անցնելու մասին ________________________ գ) Քրեակատարողական հիմնարկի համաճարակային վիճակի մասին _______________________________
Բժիշկ՝ ________________________________________ (ԱԱՀ, ստորագրություն)
Փոխադրող անձանց ղեկավարի նշումը ___________________________
________________ Լուսանկարի տեղը
Քրեակատարողական հիմնարկի
պետի ստորագրությունը՝
_________________________________
Զինանշանով Կ.Տ. |
(հավելվածը փոփ. 18.12.12 N 266-Ն, խմբ. 03.06.15 N 235-Ն, 10.01.24 N 10-Ն)
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 10.01.24 N 10-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և վերահսկողությունը:
2. Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` Ծառայություն) գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Կենտրոնական մարմին) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքը (այսուհետ՝ Բաժանմունք) և Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբերը (այսուհետ` Խումբ):
3. Բաժնի, Բաժանմունքի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը, Բաժանմունքը և Խմբերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, իսկ Բաժանմունքը և Խմբերը` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Ծառայության պետի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով: Բաժանմունքը և Խմբերը գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:
6. Բաժինը, Բաժանմունքը և Խմբերն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Ծառայության և Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք:
8. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) ապահովել քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացումն օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) վերահսկողություն իրականացնել Հիմնարկների Խմբերի գործունեության նկատմամբ.
3) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, կոչում շնորհելը, մրցույթները և ատեստավորումը, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.
4) քրեակատարողական և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելը.
5) անձնական գործերում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը ապահովելը.
6) Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումն ապահովելը:
9. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
10. Բաժանմունքը և յուրաքանչյուր Խումբ ունի հայերեն լեզվով իր հիմնարկի և իր անվանմամբ կլոր կնիք:
11. Բաժանմունքի և Խմբերի հիմնական խնդիրներն են`
1) ապահովել Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների իրականացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական հիմնարկում որպես պետական ծառայող պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում շնորհելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
12. Բաժանմունքը և Խմբերը իրականացնում են նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
13. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, բարեվարքության հարցերով կազմակերպչից, գլխավոր մասնագետներից, ավագ մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
14. Բաժնի պետը`
1) ապահովում է Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերի նախապատրաստական աշխատանքները.
2) ապահովում է Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկի կառուցվածքային, քրեակատարողական և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և հաստիքային ցուցակներում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
3) ապահովում է Ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքների իրականացումը.
4) ապահովում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու առաջարկությունների նախագծերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
5) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.
7) ապահովում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.
8) ապահովում է Ծառայության աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
9) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
10) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.
11) ապահովում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.
12) ապահովում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.
13) ապահովում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկների թափուր պաշտոններ (բացառությամբ՝ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
14) կազմակերպում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները.
15) ապահովում է Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների կազմման և Տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.
16) ապահովում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքների իրականացումը.
17) կազմակերպում է Ծառայության քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները.
18) ապահովում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.
19) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու գործընթացը.
20) կազմակերպում է Ծառայությունում փորձնակ գրանցելու գործընթացը.
21) ապահովում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքները.
22) ապահովում է քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության և շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկության տրամադրման աշխատանքները.
23) ապահովում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտումը և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը.
24) Գլխավոր քարտուղարի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով կամ առաջարկով ապահովում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների անցկացումը.
25) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
26) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
15. Բաժնի պետի տեղակալը՝
1) կազմակերպում է Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերի նախապատրաստական աշխատանքները.
2) իրականացնում է Ծառայության Կենտրոնական մարմնի և Հիմնարկների կառուցվածքային, հաստիքային և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և հաստիքային ցուցակներում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.
3) կազմակերպում է Ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքների իրականացումը.
4) կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու առաջարկությունների նախագծերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
5) համակարգում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները.
6) կազմակերպում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.
7) համակարգում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.
8) համակարգում է Ծառայության աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
9) համակարգում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
10) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.
11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.
12) կազմակերպում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.
13) իրականացնում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները.
14) իրականացնում է քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները.
15) կազմակերպում է Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների կազմման և Տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.
16) իրականացնում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքները.
17) կազմակերպում է Ծառայության քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները.
18) կազմակերպում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.
19) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակ գրանցելու գործընթացը.
20) իրականացնում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքները.
21) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտումը և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը.
22) Համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
23) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ.
24) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։
16. Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը`
1) ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.
3) Ծառայության Գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
4) մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը` դրանք Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնելու համար.
5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն.
17. Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
18. Գլխավոր մասնագետը՝
1) իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքները.
2) իրականացնում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի աշխատանքները.
3) կազմակերպում է Ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակ գրանցելու գործընթացը.
4) իրականացնում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
5) իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վարման աշխատանքները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում.
6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համապատասխան Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքները.
7) պատրաստում է հրամանների նախագծեր Ծառայության աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իրականացնում է խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4) և դրա ուսումնասիրության հիման վրա առաջարկություններ մշակում ծառայողների կողմից թույլ տրվող խախտումների պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ.
8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը.
9) կազմում է Ծառայությունից ազատված և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերը.
10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
11) իրականացնում է Ծառայությունում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
12) իրականացնում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.
13) մասնակցում է Ծառայության և իր կողմից սպասարկվող Հիմնարկների կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների եռամսյակային, կիսամյակին և տարեկան հաշվետվություն կազմելու աշխատանքներին.
14) իրականացնում է Ծառայությունից ազատված քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.
15) իրականացնում է Ծառայությունում աշխատանքի ընդունվելու թեկնածուների համապատասխան փաստաթղթերը կազմելու աշխատանքները
16) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնում վերականգնելը.
17) կազմակերպում է Ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը.
18) իրականացնում է Ծառայության ժամկետային և աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
19) ապահովում է Ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքները .
20) իրականացնում է պայմանագրային կարգով ընդունվող աշխատակիցների հետ պայմանագրերի կնքումը.
21) կազմակերպում է Ծառայության պետի կողմից պաշտոնի նշանակվող կամ աշխատանքի ընդունվող աշխատողների անձնական գործերի վարումը, դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, գործող ու արխիվային անձնական գործերի մատյանների (Ձև 2, 3) հաշվառումը և վարումը, ընդ որում` այլ մարմնում ծառայություն անցած անձանց` տվյալ մարմնից ստացված անձնական գործերը վարում է դրանք շարունակելով.
22) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
23) կատարում է պայմանագրային կարգով ընդունվող աշխատակիցների հետ պայմանագրերի կնքումը.
24) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ պաշտոնում նշանակված անձանց երդման գործընթացին,
25) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։
19. Բաժնի ավագ մասնագետը՝
1) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման աշխատանքները.
2) իրականացնում է ծառայողական վկայականների գրանցամատյանների վարման և ծառայողական վկայականները արխիվացնելու աշխատանքների.
3) իրականացնում է Ծառայության քրեակատարողական ծառայողների կոչումների շնորհման աշխատանքները.
4) իրականացնում է Ծառայության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման աշխատանքները.
5) իրականացնում է Հիմնարկի աշխատողների վերապատրաստման և հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.
6) իրականացնում է Ծառայության աշխատողների տվյալների ներմուծումը, փոփոխությունները https://erepo.gov.am/operator (Առողջապահական փաթեթի հասանելիության էլեկտրոնային շտեմարան) համակարգում.
7) իրականացնում է քաղաքացիական աշխատանք կատարողների և պայմանագրային աշխատողների անհատական տվյալների մուտքագրման, փոփոխման, արխիվացման և գրանցման աշխատանքները` (tax.am) համակարգում, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման, թափուր աշխատատեղերի թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին (ԹԱՇ) եռամսյակային տվյալների լրացման աշխատանքների իրականացումը.
8) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների (այդ թվում` պայմանագրային աշխատողների) և ՝ համապատասխան Հիմնարկների կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքները.
9) ուսումնասիրում է Ծառայության Կենտրոնական մարմնի և իր կողմից սպասարկվող Հիմնարկների ծառայողներին այլ պաշտոնի փոխադրելու միջնորդությունները, պատրաստում հրամանների նախագծեր.
10) իրականացնում է ծառայողների առաջխաղացման ցուցակների կազմման աշխատանքները.
11) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
12) պատրաստում է Ծառայությունից ազատվող քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների վերաբերյալ հրամանների նախագծերը, կենսաթոշակի իրավունք ստացած ազատված քրեակատարողական ծառայողների նկատմամբ կազմում համապատասխան կենսաթոշակի նյութեր.
13) հսկողություն է իրականացնում Ծառայության Կենտրոնական մարմնի և իր կողմից սպասարկվող Հիմնարկների քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհելու ժամկետների պահպանման նկատմամբ.
14) վարում է Արդարադատության նախարարի հրամանների, Ծառայության Կենտրոնական մարմնի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և Ծառայության Կենտրոնական մարմնի աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.
15) պատրաստում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների ամենամյա արձակուրդների, Հիմնարկներ իրականացվող գործուղման հրամանների նախագծերը.
16) իրականացնում է Ծառայությունում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
17) իրականացնում է Ծառայությունից ազատված քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.
18) պատրաստում է Ծառայության Կենտրոնական մարմնի ծառայողների նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.
19) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։
20. Բաժանմունքը կազմված է բաժանմունքի պետից և ավագ մասնագետներից: Բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
21. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
22. Բաժանմունքի պետը`
1) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.
2) ապահովում է Հիմնարկում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.
3) ապահովում է Հիմնարկի աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
4) ապահովում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.
5) կազմակերպում և ապահովում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված գործառույթները.
6) կազմակերպում է Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքների իրականացումը.
7) կազմակերպում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
8) ապահովում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
9) կազմակերպում է Հիմնարկի աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4).
10) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
12) ապահովում է Ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա.
13) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2, 3).
14) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.
15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.
16) Համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
17) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
23. Բաժանմունքի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժանմունքի ավագ մասնագետներից մեկը:
24. Բաժանմունքի ավագ մասնագետը՝
1) վարում է աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը.
2) կազմում և վարում է պաշտոնի նշանակված կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).
3) մասնակցում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին.
4) իրականացնում է ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների անձնական գործերի հաշվառումը (Ձև 2, 3).
5) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.
6) մասնակցում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներին.
7) իրականացնում է կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները,
8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարողների անձնական քարտերի քարտադարանը.
9) վարում է Ծառայության պետի հրամանների, Հիմնարկի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.
10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
11) իրականացնում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
12) մասնակցում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքներին.
13) մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
14) մասնակցում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված աշխատանքներին.
15) իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.
16) Բաժանմունքի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։
25. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և ավագ մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
26. Խմբի աշխատողները հաշվետու են Խմբի ղեկավարին: Խմբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
27. Խմբի ղեկավարը`
1) ապահովում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.
2) ապահովում է Հիմնարկում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.
3) ապահովում է Հիմնարկի աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքները.
4) ապահովում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.
5) կազմակերպում և ապահովում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված գործառույթները.
6) կազմակերպում է Հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքների իրականացումը.
7) կազմակերպում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
8) ապահովում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
9) կազմակերպում է Հիմնարկի աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը (Ձև 4).
10) ապահովում է Ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
11) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
12) ապահովում է Ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա
13) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը (Ձև 5), իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2, 3).
14) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.
15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.
16) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
17) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի, Ծառայության գլխավոր քարտուղարի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
28. Խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խմբի ավագ մասնագետը:
29. Խմբի ավագ մասնագետը՝
1) վարում է աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը.
2) կազմում և վարում է պաշտոնի նշանակված կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).
3) մասնակցում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին.
4) իրականացնում է ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների անձնական գործերի հաշվառումը (Ձև 2, 3).
5) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.
6) մասնակցում է քրեակատարողական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներին.
7) իրականացնում է կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.
8) վարում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարողների անձնական քարտերի քարտադարանը.
9) վարում է Քրեակատարողական ծառայության պետի հրամանների, Հիմնարկի աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.
10) իրականացնում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները (Ձև 1).
11) իրականացնում է Հիմնարկում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
12) մասնակցում է քրեակատարողական ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքներին.
13) մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
14) մասնակցում է Հիմնարկի աշխատողներին խրախուսանքի ներկայացնելու, կարգապահական տույժ կիրառելու հետ կապված աշխատանքներին.
15) իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից ազատված կրտսեր խմբի ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները,
16) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 5).
17) Խմբի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ։
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Ծառայողին երկարամյա ծառայության համար հավելում վճարելու նպատակով ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկման վերաբերյալ
■ Անուն, հայրանուն, ազգանուն _____________________________________________________
■ Կոչում, դասային աստիճան _______________________________________________________
■ Զբաղեցրած պաշտոն ___________________________________________________________
________________________________________________________________________ ■ Ստուգելով անձնական գործի տվյալները՝ հաշվարկվել է համապատասխան հրամաններով հաստատված ծառայության հետևյալ ժամանակահատվածը` ________________________________________________________________________ (նշվում է ծառայության անցման և ազատման օրը, ամիսը, տարեթիվը) __________________________________________________________________________
ծառայության ընդհանուր ժամկետը 20 ....թ. « » -ի դրությամբ կազմում է՝ _____________ __________
______________ տարի ______________ ամիս ______________ օր:
Կատարող ____________________ (պաշտոն)
______________________________ (ստորագրություն, ա. ազգանուն)
Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի (բաժանմունքի) պետ, խմբի ղեկավար
______________________________ (ստորագրություն, ա. ազգանուն)
Կ. Տ. |
Ձև 2
Մ Ա Տ Յ Ա Ն N _________
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________ Ավարտված է __________________ Էջերի քանակը __________________ Պահպանման ժամկետը ____________ Հիմք _______________________ |
Հ/հ |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Զբաղեցրած |
Գործի |
Նշումներ |
Ձև 3
Մ Ա Տ Յ Ա Ն N _________
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________ Ավարտված է __________________ Էջերի քանակը __________________ Պահպանման ժամկետը ____________ Հիմք _______________________ |
Հ/հ |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Զբաղեցրած վերջին պաշտոնը |
Գործի համարը |
Նշումներ |
Ձև 4
Մ Ա Տ Յ Ա Ն N _________
ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________ Ավարտված է __________________ Էջերի քանակը __________________ Պահպանման ժամկետը ____________ Հիմք _______________________ |
Հ/հ |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Զբաղեցրած պաշտոնը |
Խրախուսանքի (տույժի) տեսակը |
Բովանդակությունը |
Նշումներ |
Ձև 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ
Թ Ի Վ _ _ _ _ _
____________________________________________________
անուն, հայրանուն
____________________________________________________
ազգանուն
Նկարի տեղ 9x12
|
Մ Ա Ս I
1. Ծառայողական ցուցակ
2. Ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկի տեղեկանք
3. Ծառայության առանձին ժամանակահատվածների հաստատման մասին տեղեկանքներ և այլ փաստաթղթեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
__________________________________________________________________
անուն, հայրանուն
__________________________________________________________________
ազգանուն
Կոչումը |
Շնորհման հրամանի |
Կոչումը |
Շնորհման հրամանի |
1. |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
|
2. |
Ծննդավայրը |
|
3. |
Ազգությունը |
|
4. |
Կրթությունը |
|
5. |
Ինչ լեզուների է տիրապետում |
|
6. |
Գիտական աստիճանը |
7. Աշխատանքային գործունեությունը մինչև լրացման օրը
Սկիզբը |
Ավարտը |
Աշխատավայրը (հիմնարկի, ձեռնարկության անվանումը) զբաղեցրած պաշտոնը |
Հիմնարկի, ձեռնարկության գտնվելու վայրը |
8. Ծառայությունը զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում, դատախազությունում, պետական պահպանության ծառայության և արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում
Զինվորական ծառայության է զորակոչվել «........» .................................................20 թ.
..................................................................................... զինվորական կոմիսարիատի կողմից
Զինվորական երդումն ընդունել է ...................................................................................
...................................................................................................................................................
Սկիզբը |
Ավարտը |
Պաշտոնը |
Ծառայության վայրը, ստորաբաժանումը |
Հրամանի համարը և ամսաթիվը և տարեթիվը |
9. Մասնակցությունը պատերազմում կամ մարտական գործողություններում
Սկիզբը |
Ավարտը | |
10. Պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, առողջությանը պատճառված վնասի բնույթը (երբ, որտեղ է ստացել ու բուժվել):
Զինվորական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:
11. Պարգևատրումներ ու խրախուսանքներ
Պարգևատրման կամ խրախուսանքի տեսակը |
Պարգևատրման կամ խրախուսանքի համառոտ բովանդակությունը |
Հրամանի թիվը, ամսաթիվը և տարեթիվը |
12. Կարգապահական տույժեր
Հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը |
Հրամանի համառոտ բովանդակությունը և կարգապահական տույժի տեսակը |
Կարգապահական տույժը հանելու մասին նշում (հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը) |
13. Արտոնյալ հաշվարկով ծառայության ժամկետ
Ծառայության վայրը |
Սկիզբը |
Ավարտը |
| |||||
15. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված) | |||||
Ամուսնու, կնոջ, երեխայի և խնամակալության տակ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Հարազատության աստիճանը |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը |
Ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վկայականների համարները, սերիան | ||
16. Բնակության և հաշվառման վայրը | |||||
Բնակվում է | |||||
Հաշվառված է | |||||
Ծառայողական ցուցակը կազմվել է «............» ............................................................... 20 թ.
__________________________________________________________________________
(կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորագրություն)
Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար ____________________
_______________________________________________________
(անուն, ազգանուն)
ստորագրություն
Կ.Տ.
Ամսաթիվ ______ 20 թ. ____________
Ամսաթիվ ______ 20 թ. ____________
Ամսաթիվ ______ 20 թ. ____________
Մ Ա Ս II
1. Ատեստավորման նյութեր
2. Ծառայողական բնութագրեր
3. Խրախուսանքի և կարգապահական տույժերի նյութեր
4. Պաշտոնի նշանակման, փոխադրումների և պաշտոնից ազատման վերաբերյալ նյութեր
Մ Ա Ս III
1. Դիմում ծառայության ընդունվելու մասին
2. Ինքնակենսագրություն
3. Անձնական թերթիկ
4. Ուսումնասիրության նյութեր
5. Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
6. Հայտարարություններ, հայտարարագրեր, իրազեկումներ
7. Երդման տեքստ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Հ/հ |
Փաստաթղթերի անվանումը |
Թերթերի |
Լրացնողի |
Մ Ա Ս IV
Արխիվային նյութեր
Մ Ա Ս V
Հ Ա Տ ՈՒ Կ Ս Տ ՈՒ Գ Մ Ա Ն Ն Յ ՈՒ Թ Ե Ր
___________________________________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Ց Ա Ն Կ
ԾՐԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
NN |
Փաստաթղթի անվանումը |
Քանակը |
Փաստաթուղթը |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
|||
6. |
|||
7. |
|||
8. |
|||
9. |
|||
10. |
|||
11. |
|||
12. |
|||
13. |
|||
14. |
|||
15. |
|||
16. |
|||
17. |
|||
18. |
|
||
19. |
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, 10.01.24 N 10-Ն)
Հավելված 7 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Արագ արձագանքման աշխատանքներ իրականացնելու նպատակով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Ծառայություն) գործում է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հատուկ նշանակության բաժինը (այսուհետ` Բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Ծառայության աշխատանքային ծրագրով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
7. Բաժնի խնդիրներն են`
1) արագ արձագանքման աշխատանքների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.
2) քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելը.
3) ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(8-րդ կետը փոփ. 23.07.15 N 349-Ն)
9. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցառումներ է իրականացնում Բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, ֆիզիկական և մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ.
4) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, գործողությունների պլաններ, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.
5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ.
6) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելու աշխատանքները.
7) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.
8) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.
9) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.
10) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.
11) անցկացնում է ծառայողների մասնակցությամբ խորհրդակցություններ և համապատասխան պարապմունքներ.
12) վերլուծում է անձնակազմի համալրվածությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Ծառայության պետին.
13) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
10. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
11. Բաժնի աշխատանքներն իրականացվում են խմբերի միջոցով, որոնք կազմված են գլխավոր, առաջատար մասնագետներից:
(11-րդ կետը փոփ. 23.07.15 N 349-Ն)
12. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.
4) միջոցառումներ է իրականացնում խմբի աշխատողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության ուղղությամբ.
5) կազմում է գործողությունների պլանների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին իրականացմանն աջակցելու աշխատանքները.
7) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.
8) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.
9) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.
11) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը։
(12-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
13. Գլխավոր մասնագետը հանդիսանում է խմբի ղեկավար և պատասխանատու է խմբի գործունեության իրականացման աշխատանքների, խմբի անդամների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար:
14. Բաժնի առաջատար մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելու աշխատանքները.
4) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.
5) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.
6) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.
7) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.
8) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:
(14-րդ կետը փոփ. 23.07.15 N 349-Ն, 10.01.24 N 10-Ն)
15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 23.07.15 N 349-Ն, 10.01.24 N 10-Ն)
Հավելված 8 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:
2. Ընդհանուր աշխատանքներ իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր բաժինը (այսուհետ` Բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր աշխատանքների խմբերը (այսուհետ՝ Խումբ):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Խումբը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի, իսկ Խումբը` նաև համապատասխան Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Ծառայության աշխատանքային ծրագրով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով, իսկ խումբը՝ Հիմնարկի պետի ենթակայությամբ:
(5-րդ կետը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինը և Խումբն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժինը և Խումբն ունեն հայերեն լեզվով և իրենց անվանմամբ կլոր կնիքներ և դրոշմակնիքներ:
8. Բաժնի խնդիրներն են`
1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.
2) հսկողություն իրականացնել Խմբի խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(8-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
9. Խմբի խնդիրներն են`
1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.
2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(9-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
10. Բաժինը կազմված է Բաժնի պետից, ավագ մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների` ժամանակին և պատշաճ կատարման համար:
(10-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
11. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) կազմակերպում է Բաժնի և Խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի և Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
7) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.
8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Խմբի աշխատողներին.
9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) Ծառայության պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Ծառայություն մուտքագրված թղթակցության վերաբերյալ.
11) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.
12) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.
13) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները.
14) յուրաքանչյուր եռամսյակ Նախարարության ընդհանուր բաժին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.
15) Ծառայության պետի հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.
16) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի և Խմբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
17) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Ծառայության պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.
20) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(11-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
13. Բաժնի ավագ մասնագետը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին՝ Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
8) կազմում և Բաժնի պետին է ներկայացնում Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի նախագծեր.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքների նախագծեր դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, ներկայացնում Բաժնի պետին.
10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.
11) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
12) հաշվառում և իրականացնում է Բաժնի թղթակցությունը.
13) կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերի արխիվացումը, սահմանված կարգով վարում է արխիվը.
14) կատարում է Ծառայության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
15) Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան.
16) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
(13-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
16. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
17. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից, ավագ փաստաթղթավարից և փաստաթղթավարից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(17-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
18. Խմբի ղեկավարը`
1) իրականացնում է Խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կազմակերպում է Խմբի աշխատողի ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
3) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
4) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
5) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.
6) Հիմնարկի պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Հիմնարկ մուտքագրված թղթակցության վերաբերյալ.
7) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.
8) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.
8.1) իրականացնում է Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման թղթակցությունը, մուտքագրում և ժամանակին նշված ստորաբաժանման աշխատակիցներին է հանձնում ստացված փաստաթղթերը.
9) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.
10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.
11) համապատասխան հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.
12) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատողին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
13) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Հիմնարկի պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.
14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Ծառայության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(18-րդ կետը փոփ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
19. Խմբի ավագ փաստաթղթավարը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) հաշվառում և իրականացնում է Խմբի թղթակցությունը.
3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում մուտք եղած փաստաթղթերը.
4) հետևում է դատապարտյալներից, կալանավորված անձանցից և քաղաքացիներից ստացված դիմումների ժամանակին առաքմանը և կատարմանը համապատասխան ստորաբաժանման կողմից.
5) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
6) իրականացնում է հասցեագրված փաստաթղթերի՝ անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումն հսկելու աշխատանքները.
7) սահմանված կարգով վարում է արխիվը.
8) Mulberry համակարգով կատարում է համապատասխան աշխատանքներ.
9) մասնակցում է էլեկտրոնային արխիվացման աշխատանքներին.
10) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
11) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.
12) Ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
13) ուսումնասիրում է զեկուցագրերը, հիմնավորումները և ներկայացնում խմբի ղեկավարին.
14) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.
15) օրենքով սահմանված ժամկետում մուտքագրում, փոփոխում, գրանցում և արխիվացնում է տվյալները՝ համապատասխան ծրագրում.
16) ծանոթանում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումից պահանջում անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.
17) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
18) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Խմբի ղեկավարին.
19) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է աշխատանքային քննարկումներին.
20) Խմբի ղեկավարի բացակայության դեպքում փոխարինում է նրան․
21) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
(19-րդ կետը խմբ. 10.01.24 N 10-Ն)
19.1. Խմբի փաստաթղթավարը՝
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) հաշվառում եւ իրականացնում է Խմբի թղթակցությունը.
3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում մուտք եղած փաստաթղթերը.
4) հետևում է դատապարտյալներից, կալանավորված անձանցից և քաղաքացիներից ստացված դիմումների ժամանակին առաքմանը և կատարմանը համապատասխան ստորաբաժանման կողմից.
5) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
6) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
7) Ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր.
8) Ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիությունը իրավական ակտերի պահանջներին.
9) ուսումնասիրում է զեկուցագրերը, հիմնավորումները և ներկայացնում խմբի ղեկավարին.
10) ուսումնասիրում է ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանում դիմումներին, առաջարկություններին.
11) օրենքով սահմանված ժամկետում մուտքագրում, փոփոխում, գրանցում և արխիվացնում է տվյալները՝ համապատասխան ծրագրում.
12) ծանոթանում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումից պահանջում անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.
13) համապատասխան ստորաբաժանումներից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
14) ներկայացնում է առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ Խմբի ղեկավարին.
15) համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցում է աշխատանքային քննարկումներին.
16) սահմանված կարգով մասնակցում է արխիվի վարման աշխատանքներին.
17) Mulberry համակարգով կատարում է համապատասխան աշխատանքներ
18) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
(19.1-ին կետը լրաց. 10.01.24 N 10-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Ծառայություն կամ Հիմնարկ ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի մատյաններում (Ձև 1, 2 և 4), որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
(20-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
21. Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման հերթական համարը` սկզբնամասում դնելով «Մ» տառը և ամսաթիվը:
22. Ստացված բոլոր ծրարները Բաժնում կամ Խմբում բացվում են, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանն ուղղված ծրարները Խմբի ղեկավարի կողմից նշված ստորաբաժանմանն հանձնվում են առանց ծրարները բացելու։
(22-րդ կետը լրաց. 10.01.24 N 10-Ն)
23. Բաժնի կամ Խմբի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ, եթե այդպիսիք կան: Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում կամ Խմբում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
24. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
25. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք Ծառայության կամ Հիմնարկի պետի ցուցումով հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:
(25-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
26. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու զեկուցվում են: Այլ թղթակցությունը հասցեատերերին տրվում է աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգով սահմանված կարգով:
27. Ծառայություն կամ Հիմնարկ մուտքագրված գրությունները, նամակները և այլ փաստաթղթերը գրանցումից հետո համապատասխանաբար Ծառայության կամ Հիմնարկի պետի մակագրությունից հետո համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի կողմից ստորագրությամբ, ըստ պատկանելիության, հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:
(27-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
28. Ծառայության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ հասցեատեր ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը` կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը և թղթակցությունն ապահովելու հետ կապված այլ աշխատանքները կազմակերպվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատողի միջոցով:
(28-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
29. Ծառայության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով` Ծառայության կամ Հիմնարկի պետի համապատասխան մակագրությամբ:
(29-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
30. Փաստաթղթի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-ից 3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:
31. Հանձնարարականի վերաբերյալ հավաքագրված այլ անհրաժեշտ կարծիքները կցվում են գործին: Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:
32. Հսկողության վերցված հանձնարարականի ժամկետներում կատարման համար Բաժնի կամ Խմբի պատասխանատու աշխատողը մինչև հանձնարարականի կատարման ժամկետի լրանալը ծանուցում է համապատասխան կատարողին և տեղեկացնում է իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:
33. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:
34. Բաժինը կամ Խումբը փաստաթուղթը գործին կցելու համար ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Ծառայության պետի, Ծառայության պետի տեղակալի, Հիմնարկի պետի կամ Հիմնարկի պետի տեղակալի համապատասխան մակագրությունը:
(34-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
35. Ծառայությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն Ծառայության պետը, Ծառայության պետի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հիմնարկում` Հիմնարկի պետը, նրա տեղակալները:
(35-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
36. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը ու թերթերի քանակը:
37. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:
38. Պաշտոնական թղթակցությանն ի պատասխան ուղարկվող նամակներում հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը: Ոչ պաշտոնական թղթակցության դեպքում նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրությանը:
39. Ծառայության պետի տեղակալը, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանման պետը կամ Հիմնարկի պետի տեղակալն իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնց կատարումը կամ դրա կազմակերպումը հանձնարարվել է անմիջականորեն իրենց, ինչպես նաև ուղղակիորեն իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը:
(39-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
40. Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են համապատասխանաբար Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի ձևաթղթերի վրա, Ծառայության պետի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են Ծառայության ձևաթղթի վրա, իսկ Հիմնարկի պետի տեղակալներինը` Հիմնարկի ձևաթղթերի վրա:
(40-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
41. Փաստաթղթի ելից հերթական համարը դրվում է տեքստի վերևի ձախ անկյունում, որի սկզբնամասում դրվում է «Ե» տառը:
42. Ելից թղթակցությունը` երկու օրինակից և հիմքերի հետ միասին բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ, որը գրանցվում է ելքի փաստաթղթերի գրանցման մատյանում (Ձև 2): Առաջին օրինակն ուղարկվում է համապատասխան հասցեատիրոջը, երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում: Ծրարված թղթակցությունը գրանցվում է փաստաթղթերի առաքման մատյանում (Ձև 3) և առաքվում հասցեատիրոջը:
43. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
44. Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի կողմից հանձնարարականներ տալուց հետո թղթակցությունը վերադարձվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ` տրված հանձնարարականների հիման վրա հասցեատերերին ուղարկելու համար:
(44-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
45. Ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների վերջնական պատասխանները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, հանձնվում են` համապատասխանաբար Բաժնի պետին կամ Խմբի ղեկավարին ստորագրությամբ և ամսաթվի նշումով:
46. Ծառայության պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը մինչև տվյալ իրավական ակտը ստորագրման ներկայացնելն այն գրավոր համաձայնեցնում է`
1) իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի հետ.
2) ֆինանսական բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը ֆինանսական բնույթի է.
3) անձնակազմի կառավարման բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը անհատական բնույթի է:
(46-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
47. Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնում է ստորագրման համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով:
(47-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
48. Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի յուրաքանչյուր հրաման Բաժնում կամ Խմբում գրանցվում է հրամանների համապատասխան գրանցամատյաններում (Ձև 5), դրվում է հերթական համարը` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ, ինչպես նաև ամսաթիվը: Տվյալ հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում և սահմանված կարգով արխիվացվում:
(48-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
49. Բաժինը կամ Խումբն ապահովում է համապատասխանաբար Ծառայության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի քաղվածքների առաքումը հասցեատերերին:
(49-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
50. Փաստաթղթերի պահպանության համար Բաժինը կամ Խումբը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակի մետաղյա պահարաններով: Ոչ աշխատանքային ժամերին Բաժնի կամ Խմբի աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով: Այն աշխատասենյակները, որտեղ պահվում են փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, իսկ պատուհանները` ճաղավանդակներ:
Ձև 1
Մ Ա Տ Յ Ա Ն
ՄՈՒՏՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Սկսված է __________________________ Ավարտված է _______________________ Էջերի քանակը ______________________ Պահպանման ժամկետը ______________ Հիմք, հրաման _________ հոդվ. ________ |
Գրանցման հերթական (մուտքի) համարը |
Մուտքի փաստա-թղթի համարը և ամսաթիվը | Որտեղից է ուղարկված և ում է հասցեա-գրված | Փաստաթղթի համառոտ բովանդա- կությունը և տեսակը |
Էջերի քանակը | Ում է հասցեագրված փաստաթուղթը կատարման համար, ստորա- գրությունը և ամսաթիվ |
Քարտու-ղարության աշխատողի ստորա-գրությունը` փաստաթուղթը կատարողից հետ ստանալուց հետո և ամսաթիվը | Գործի (հատորի) համարը, որտեղ կարված է փաստա-թուղթը և էջերի համարները |
Որ համարով է կատարված |
Նշում փաստա-թղթի առկայու-թյան ստուգման մասին | Ծանո- թություն | ||
հիմնական փաստա-թղթի |
հավել-վածի | հիմնական փաստա-թղթի | հավել-վածի | |||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
Ձև 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԵԼՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Սկսված է __________________________ Ավարտված է _______________________ Էջերի քանակը ______________________ Պահպանման ժամկետը ______________ Հիմք, հրաման _________ հոդվ. ________ |
Գրանցման հերթական համարը | Ում է հասցեա-գրված, ով է ստորագրել | Փաստաթղթի համառոտ բովանդա-կությունը և տեսակը | Էջերի քանակը | Մուտքի որ համարն է կա-տարված | Կատարողի ազգանունը | Որտեղ է կարված փաստաթուղթը | Փաստաթղթի ոչնչացման ակտի համարը և ամսաթիվը | Ռեեստրի համարը (ցրիչ մատյանի), որով ուղարկվել է փաստա-թուղթը | Նշում փաստաթղթի առկայության ստուգման մասին | Ծանո-թու-թյուն | ||
հիմնական փաստա-թղթի | հավել-վածի | գործի և հատորի համարը | էջերի համարները | |||||||||
Ձև 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Սկսված է __________________________ Ավարտված է _______________________ Էջերի քանակը ______________________ Պահպանման ժամկետը ______________ Հիմք, հրաման _________ հոդվ. ________ |
Առաքման ամսաթիվը և ժամանակը |
Առաքված փաստաթղթերի (փաթեթների) համարները |
Որտեղից է ստացվել |
Որտեղից է ուղարկվել |
Ստորագրություն ստացման համար (ազգանուն, ամսաթիվ և ժամանակ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
Ձև 4
Մ Ա Տ Յ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է __________________________ Ավարտված է _______________________ Էջերի քանակը ______________________ Պահպանման ժամկետը ______________ Հիմք, հրաման _________ հոդվ. ________ |
Հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Դիմողի հասցեն |
Ստացման ամսաթիվը |
Որտեղից է ստացվել (ելքի համարը և ամսաթիվը) |
Համառոտ բովանդա-կությունը |
Ում, երբ և ինչ մակագրությամբ է ուղարկված |
Ստացման մասին ստորագրությունը և ամսաթիվը |
Նշում կատարման մասին | |
գործի համարը |
էջերի համարները | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 5
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է __________________________ Ավարտված է _______________________ Էջերի քանակը ______________________ Պահպանման ժամկետը ______________ Հիմք, հրաման _________ հոդվ. ________ |
Հերթական համարը |
Համառոտ բովանդակությունը |
Տեղեկություններ առաքման մասին (տվյալ սյունակը լրացնելիս չի լրացվում վեցերորդ սյունակը) |
Ուր է ուղարկված |
Կից գրության համարը և ամսաթիվը |
Ստորագրություն հրամանի քաղվածքը ստանալու վերաբերյալ (տվյալ սյունակը լրացնելիս չեն լրացվում 4-րդ, 5-րդ սյունակները) |
Ծանոթու-թյուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(հավելվածը խմբ. 03.06.15 N 235-Ն, փոփ. խմբ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
Հավելված N 9 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող հանրային կապերի հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Հանրային կապերի հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանրային կապերի բաժինը (այսուհետ` Բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի գործունեության նպատակն է քրեակատարողական ոլորտում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրականացվող քաղաքականության, ինչպես նաև քրեակատարողական ծառայության գործունեության հանրային իրազեկումը:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար) և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինն իր առջև դրված գործառույթները իրականացնում է Նախարարության լիազոր ստորաբաժանման հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական գործառույթներն են`
1) վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ իրականացնում է հանցագործությունների բացահայտման և հետաքննության լուսաբանում:
Զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում` հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով հասարակայնությանն իրազեկում է քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
2) կազմակերպում և անցկացնում է Ծառայության պետի, այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, օրվա մամուլի տեսությունը.
3) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասության շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հետ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված թեմաների ցանկին համապատասխան.
4) տեղեկացնում է Ծառայության պետին և այլ պաշտոնատար անձանց` ԶԼՄ-ների ներկայացրած հարցադրումներն ու հայտերը.
5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Ծառայության պետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
6) ամփոփում և վերլուծում է քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
7) ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր.
8) իրականացնում է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկումը.
8.1) իրականացնում է քրեակատարողական ծառայության պաշտոնական սոցիալական հարթակի տեղեկատվական սպասարկումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է ծառայությունում լրագրողների հավատարմագրումը.
10) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հետ.
11) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
12) աջակցում է Նախարարությանը քրեակատարողական ոլորտի գործունեության լուսաբանման հարցում:
(7-րդ կետը փոփ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, գլխավոր և մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
(8-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
9. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին հանրային կապերի աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.
7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
10) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
12) ապահովում է Նախարարի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
13) գործնական կապեր է հաստատում և զանգվածային լրատվության միջոցների, և այլ կազմակերպությունների հետ.
14) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(9-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
10. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները Ծառայության պետի հանձնարարությամբ կատարում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
(10-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
11. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող լուսաբանման ենթակա միջոցառումներին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
6) ուսումնասիրում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական ոլորտի գործունեությունը, ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետությունների փորձը քրեակատարողական ոլորտում ներդնելու համար.
7) կատարում է Ծառայության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
8) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
(11-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 10.01.24 N 10-Ն)
13. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(հավելվածը լրաց. 03.06.15 N 235-Ն, փոփ., լրաց. 10.01.24 N 10-Ն)
Հավելված N 10 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի (գլխագիրը խմբ. 06.06.19 N 204-Ն) |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 06.06.19 N 204-Ն)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում շտաբի (այսուհետ՝ Շտաբ) գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Քրեակատարողական ծառայության գործունեության ուսումնասիրության, տեսչական ստուգումների իրականացման, մեթոդական օգնության ցուցաբերման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում թիրախային ոլորտների պարզման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է Շտաբը:
3. Շտաբի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Շտաբը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար), նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Քրեակատարողական ծառայության պետի (այսուհետ՝ Ծառայության պետ)՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Շտաբը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Շտաբը իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախարարության կազմում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ։
7. Շտաբի հիմնական խնդիրներն են՝
1) իր լիազորությունների սահմաններում կազմակերպել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների, Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.
2) կատարել ուսումնասիրություններ, նախատեսված և չնախատեսված ստուգայցեր, ծառայողական քննություններ.
3) իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.
4) ապահովել Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի կամ Ծառայության պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը.
5) Շտաբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
8. Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շտաբն իրականացնում է նաև այլ գործառույթներ:
ԳԼՈՒԽ 2
ՇՏԱԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
9. Շտաբը կազմված է Շտաբի պետից, Շտաբի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Շտաբը ղեկավարում է Շտաբի պետը, ով պատասխանատվություն է կրում Շտաբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Շտաբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
10. Շտաբի պետը՝
1) իրականացնում է Շտաբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Շտաբի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում Շտաբի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
4) հսկողություն է իրականացնում Շտաբի աշխատողների աշխատանքային կարգապահության՝ իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
5) կազմակերպում է Շտաբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ՝ աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
6) Ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.
7) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Ծառայության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու, քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
8) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
9) կազմում է ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության աշխատանքային ծրագրերը.
10) պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.
11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Շտաբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
12) Շտաբի վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.
13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
14) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
15) Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է պահանջել անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.
16) ապահովում է Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Ծառայության պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
17) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Շտաբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
11. Շտաբի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Շտաբի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
12. Շտաբի գլխավոր մասնագետը՝
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.
7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.
9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.
11) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.
12) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.
13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
13. Շտաբի առաջատար մասնագետը՝
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.
7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.
9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.
11) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.
12) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.
13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
14. Շտաբի աշխատողները հաշվետու են Շտաբի պետին: Շտաբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(հավելվածը լրաց. 23.07.15 N 349-Ն, խմբ. 06.06.19 N 204-Ն)
Հավելված N 11 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող ներքին անվտանգության հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Քրեակատարողական ծառայությունում օրինականության և ծառայողական կարգապահության ամրապնդման, անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված քրեակատարողական ծառայողի հեղինակության վերականգնման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին անվտանգության բաժինը (այսուհետ` Բաժին):
(2-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
(4-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
5. Բաժինը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
6. Բաժինը առանձին դեպքերում իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ, որը կառուցվում և իրականացվում է`
1) համագործակցող կողմերի իրավասությունների առանձնացմամբ` նրանց գործունեության յուրահատկություններից ելնելով.
2) համատեղ միջոցառումների և առանձին առաջադրանքների անցկացման ընթացքում համագործակցող կողմերի փոխադարձ հավասար պատասխանատվությամբ` իրենց իրավասությունների շրջանակներում.
3) համագործակցող կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող փաստերի և տեղեկությունների փոխանակմամբ:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) իր լիազորությունների սահմաններում վերահսկել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ օրենքների պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ, ստուգայցեր և ծառայողական քննություններ.
3) հսկողություն իրականացնել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող, ինչպես նաև կատարված ծառայողական քննությունների օրինականության նկատմամբ.
4) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
(7-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
8. Բաժինն իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
9. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատողների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
10. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Ծառայության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.
8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
11) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
12) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
13) Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.
14) ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկներում կատարված ծառայողական քննությունների նյութերը.
15) կատարված ծառայողական քննություններում իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ծառայության պետին ներկայացնում է միջնորդություն` քրեակատարողական հիմնարկի պետի անօրինական հրամանները վերացնելու վերաբերյալ.
16) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա տալիս է քրեակատարողական հիմնարկների կողմից կատարված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ իրավական դիրքորոշում.
17) անձամբ մասնակցում և ցուցումներ է տալիս բաժնի կողմից ծառայողական քննությունների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը.
18) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
(10-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
11. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
12. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) անձամբ կազմում է ծառայողական քննությունների աշխատանքային պլան, կազմակերպում, անձամբ կատարում և ամփոփում է պլանավորված միջոցառումների կատարումը.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է բաժնի աշխատանքային գործունեության վերլուծությունը.
11) Բաժնի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների կողմից կատարված իրավախախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
12) հետևում է իրավախախտումներ թույլ տված քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների վերաբերյալ Բաժնի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված ծառայողական քննության նյութերի հետագա ընթացքին.
13) Բաժնի պետի հանձնարարությամբ անձամբ և քրեակատարողական Ծառայության հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվություններին և զեկուցում Բաժնի պետին.
14) կատարում է Ծառայության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
(12-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
13. Բաժնի առաջատար մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) անձամբ կազմում է ծառայողական քննությունների աշխատանքային պլան, կազմակերպում, անձամբ կատարում և ամփոփում է պլանավորված միջոցառումների կատարումը.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է բաժնի աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Բաժնի վարած գործերի արխիվացմանը.
11) Բաժնի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների կողմից կատարված իրավախախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
12) հետևում է իրավախախտումներ թույլ տված քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների վերաբերյալ բաժնի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված ծառայողական քննության նյութերի հետագա ընթացքին և հաշվառում արդյունքները.
13) Բաժնի պետի հանձնարարությամբ անձամբ և քրեակատարողական Ծառայության հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվություններին և զեկուցում Բաժնի պետին.
14) կատարում է Ծառայության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
(13-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
14. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Բաժինը Ծառայության կազմում վարում է ընդհանուր ոչ գաղտնի և գաղտնի գործավարություն և տանում համապատասխան հաշվառում:
(15-րդ կետը փոփ. 10.01.24 N 10-Ն)
16. Բաժնի ծառայողներին սույն կանոնադրությամբ տրվում է բոլոր աստիճանակարգերով գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու թույլտվություն:
17. Արգելվում է Բաժնի ծառայողներին ընդգրկել նրանց առջև դրված խնդիրների իրագործման հետ չառնչվող միջոցառումներում:
18. Բաժնի ծառայողները Բաժնի առջև դրված խնդիրների իրագործման ընթացքում կարող են պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և գործեր կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, ծանոթանալ քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների անձնական գործերին:
(հավելվածը լրաց. 23.07.15 N 349-Ն, փոփ. 10.01.24 N 10-Ն)
Հավելված N 12 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող ուղեկցման աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցորդումներն իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ուղեկցումների բաժինը (այսուհետ` Բաժին):
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Ծառայության պետի և տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են՝
1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ.
2) օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը.
3) ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը.
4) ապահովել դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցորդումները, փոխադրումները և պահպանությունը միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում.
5) ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը.
6) ապահովել քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական առողջապահական հաստատություններ՝ հետազոտությունների, բժշկական խորհրդատվության կամ միջամտությունների նպատակով, իսկ ստացիոնար բուժման ընդունելու դեպքերում իրականացնել հիվանդանոցում նշանակված ժամանակավոր պահակակետում ծառայության կազմակերպում, մինչև հիմնական պահակախմբի ներկայանալը: Ծառայությունը նշված պահակակետում իրականցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման 23-րդ գլխով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
9. Բաժնի պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է Բաժնի աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում Բաժնի առջև դրված խնդիրների լուծման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին՝ ուղեկցորդումներին առնչվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
7) դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց փոխադրումներն իրականացնելու համար կազմում է պահակախմբեր, հրահանգավորում է պահակախմբի անձնակազմին, հաստատում պահակակետային ամփոփագրերը (Ձև 1), ծառայության երթուղիներն (Ձև 2) ու սխեմաները (Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8).
8) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Բաժնի աշխատողներին խրախուսելու վերաբերյալ.
9) կազմում և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Բաժնի կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
10) իր վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.
11) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման նկատմամբ.
12) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
13) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություն կամ մասնակցում է դրանց.
14) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տրված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
10. Բաժնի պետի տեղակալը՝
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին: Կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժնի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին` դրանց կատարելագործման վերաբերյալ.
6) հետևում է բաժնի աշխատողների հաճախումներին, կարգապահությանը.
7) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.
8) կազմում և վարում է բաժնի պետի կողմից իրեն հանձնարարված անվանակարգային գործերն ու մատյանները.
9) մասնակցում կամ անձամբ հրահանգավորում է պահակախմբերի անձնակազմերին.
10) ուղեկցորդումների ընթացքում մշտական կապ է ապահովում պահակախմբի պետի և/կամ անդամների հետ.
11) բաժնի պետի հանձնարարությամբ, որպես պահակախմբի պետ, մասնակցում է ուղեկցորդման աշխատանքներին,
12) բաժնի պետի բացակայության ժամանակ փոխարինում է նրան
11. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) որպես պահակախմբի պետ իրականացնում է ուղեկցորդման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
6) որպես պահակախմբի պետ կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում պահակախմբում ընդգրկված ուղեկցորդում իրականացնող ծառայողների միջև.
7) հսկողություն է իրականացնում ուղեկցորդում իրականացնող ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
8) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.
9) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում պահակակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ.
10) ուղեկցորդման ընթացքում հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, կապի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.
11) առնվազն ամիսն երեք անգամ ուսումնասիրում է հատկացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, թափքի, խցերի դռների, փականների, կողերի, ելքերի սարքինությունը և ամրացվածությունը.
12) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.
13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
14) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.
15) կազմում և Բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդման պահակակետային ամփոփագիրը (Ձև 1), փոխադրման կազմակերպման երթուղին (Ձև 2), սխեմաները (Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8).
16) ուղեկցորդման պահակախմբին նախապատրաստում է հրահանգավորման.
17) պահակակետային ամփոփագրի համաձայն կատարում է պահակախմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը՝ միաժամանակ մասնակցելով պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
18) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
19) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
20) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Բաժնի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
21) իր մոտ պահում է պահակակետային ամփոփագիրը, փոխադրման հիմք հանդիսացող փաստաթղթերը, տեղեկատվություն երթուղու տարածքում գտնվող ոստիկանության ստորաբաժանումների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների, դատարանների, քրեակատարողական հիմնարկների հասցեների և հեռախոսահամարների վերաբերյալ, ուղեկցորդման ընթացքում տագնապի դեպքում գործողությունների պլանի օրինակը,ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
22) պարբերաբար զեկուցում է Բաժնի պետի տեղակալին ծառայության ընթացքի վերաբերյալ, իսկ պատահարների դեպքում` անհապաղ.
23) ուղեկցորդման պահակախմբի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անմիջապես զեկուցում է Բաժնի պետին կամ նրան փոխարինող անձին՝ կատարելով համապատասխան նշում պահակակետային ամփոփագրում, նշելով զենքը գործադրած ծառայողի անունը, ազգանունը և օգտագործված զինամթերքի քանակը.
24) անձամբ մասնակցում է ուղեկցորդման պահակախմբի ծառայողներին հատկացվող զենք-զինամթերքի ընդունմանը, հանձնմանը, զենքերի լիցքավորմանը և լիցքաթափմանը.
25) որոշում է հատուկ ավտոմոբիլի կայանման վայրը` ապահովելով դրա պահպանությունը.
26) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.
27) կատարում է Ծառայության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
28) կազմում և վարում է բաժնի պետի կողմից իրեն հանձնարարված անվանակարգային գործերն ու մատյանները.
29) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
12. Բաժնի առաջատար մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.
5) Բաժնի պետի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության, ուղեկցորդման պահակախմբի պետ համարվելու դեպքում կատարում է սույն կարգով պահակախմբի պետի համար սահմանված գործառույթները, իսկ որպես պահակախմբի պետի օգնական ընդգրկվելու դեպքում՝ սույն կետով նախատեսված գործառույթները, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոխարինում է պահակախմբի պետին.
6) ուղեկցորդման պահակախմբի կազմում՝ կատարում է պահակախմբի պետի հրահանգներն ու ցուցումները,
7) ուղեկցորդման ընթացքում իրականացնում է փոխադրվող անձի պահպանությունը, վարքագծի նկատմամբ հսկողությունը, ապահովում վերջինիս և այլ անձանց անվտանգությունը.
8) պահակախմբի կազմում ընդգրկված Բաժնի մյուս ծառայողների և համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ կատարում է փոխադրման ենթակա անձանց անձնական խուզարկություն, իրերի զննություն.
9) մասնակցում է պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
10) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
11) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
12) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է պահակախմբի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
13) իր կողմից զենքի գործադրման անհրաժեշտության յուրաքանչյուր դեպքում անհապաղ զեկուցում է պահակախմբի պետին, գործում նրա ցուցումով, իսկ անհապաղ գործադրման անհրաժեշտության դեպքում գործում է քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգով.
14) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
13. Ուղեկցորդման պահակախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել նախատեսված պահակակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման դեպքերի, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործել առկա կապի միջոցները:
14. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը՝
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
4) ուղեկցորդման պահակախմբի կազմում՝ կատարում է պահակախմբի պետի հրահանգներն ու ցուցումները.
5) ուղեկցորդման ընթացքում իրականացնում է փոխադրվող անձի պահպանությունը, վարքագծի նկատմամբ հսկողությունը, ապահովում վերջինիս և այլ անձանց անվտանգությունը.
6) պահակախմբի կազմում ընդգրկված Բաժնի մյուս ծառայողների և համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ կատարում է փոխադրման ենթակա անձանց անձնական խուզարկություն, իրերի զննություն.
7) մասնակցում է պահակակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
8) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
9) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
10) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է պահակախմբի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
11) իր կողմից զենքի գործադրման անհրաժեշտության յուրաքանչյուր դեպքում անհապաղ զեկուցում է պահակախմբի պետին, գործում նրա ցուցումով, իսկ անհապաղ գործադրման անհրաժեշտության դեպքում գործում է քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգով
12) կատարում է Ծառայության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
13) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
15. Բաժնի պետի տեղակալը, գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետները հաշվետու են Բաժնի պետին:
16. Ուղեկցորդում իրականացնելիս բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ մարտական զենքով: Բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:
17. Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԱՅԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ
18. Կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է զինված պահակախմբի միջոցով` ոտքով, հատուկ ավտոմոբիլով, վագոնով, օդանավով:
19. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է սահմանված երթուղով և սահմանված ժամանակահատվածում:
20. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տեղեկացվում են, պահպանության գծի սահմանների և դրանց խախտման անթույլատրելիության մասին: Պահպանության գիծ համարվում է պահպանության տակ գտնվող օբյեկտի սահմանը: Տրանսպորտային միջոցներում (ավտոմոբիլ, վագոն, օդանավ) պահպանության գիծ հանդիսանում են տրանսպորտային միջոցի պատերը, հատակը և առաստաղը, իսկ հետիոտն կարգով ուղեկցման ժամանակ` շարասյանը մոտակա գտնվող քրեակատարողական ծառայողի գիծը:
21. Հատուկ ավտոմոբիլի թափքում պահակակետ նշանակված ծառայողը`
1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը պահակակետ բացառելու նպատակով.
2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ ավտոմոբիլը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ.
3) պահակակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակակետից հանվելը.
4) պահակակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.
5) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակակետին, բացառությամբ ուղեկցորդման տվյալ պահակախմբի պետի, նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցորդում են.
6) պահակակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ՝ «Կանգնի՛ր, ով է գալիս» և ստանալով պատասխան՝ «Գալիս է պահակախմբի պետը» կամ «Գալիս է պահակախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակակետին, ասելով. «Պահակախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը՝ տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցորդվողներին մոտենալ պահակակետին: Եթե պահակակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.
7) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.
8) ուղեկցորդման պահակախմբի պետին կամ նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականին զեկուցում է պահակակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, հատուկ ավտոմոբիլի թափքի, դռների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.
9) ուղեկցորդման պահակախմբի այլ ծառայողների վրա հարձակման, կալանավորված անձանց կամ դատապարտյալների փախուստի փորձի դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.
10) մշտական հսկողություն է ապահովում կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ, արգելում` ծխելը, աղմկելը, խցի դռանը մոտենալը, ինչպես նաև հարակից խցում գտնվողների հետ անթույլատրելի կապ հաստատելը.
11) բացում է խցի կամ թափքի դուռը միայն ուղեկցորդման պահակախմբի պետի կամ նրա օգնականի հրամանով.
12) կապ է պահպանում ուղեկցորդման պահակախմբի պետի հետ համապատասխան կապի միջոցներով կամ ձայնային ազդանշանով:
22. Հատուկ ավտոմոբիլում նշանակված ծառայող վարորդը`
1) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլն առանց հսկողության չթողնելու համար.
2) հատուկ ավտոմոբիլից իջնելու դեպքում անջատում է շարժիչը և բանալիները պահում իր մոտ.
3) հատուկ ավտոմոբիլը վարելու անհնարինության դեպքում այն փոխանցում է հատուկ ավտոմոբիլում պահակակետ նշանակված համապատասխան վարորդական իրավունք ունեցող այլ ծառայողի:
23. Բաժնի գլխավոր և/կամ առաջատար մասնագետը, ով իրականացնում է ուղեկցորդումը (ուղեկցորդման պահակախմբի պետը) հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում է ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրին, որը ներառում է ուղեկցորդման պահակախմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակակետերի, ծառայության տևողությունը և երթուղին: Ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագիրը պահվում է ուղեկցորդման պահակախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո ներկայացվում է Բաժնի պետին, ում կողմից այն ստուգելուց և մակագրելուց հետո կցում է համապատասխան անվանացուցակային գործին:
24. Ուղեկցորդման պահակախմբի պետը պահակախմբին նախապատրաստում է Բաժնի պետի կամ տեղակալի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.
1) ուղեկցորդման պահակախմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.
2) ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը.
3) ուղեկցորդման պահակախմբի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, հատուկ և կապի միջոցները, ստուգում զենքերի սարքին վիճակը:
25. Բաժնի պետին կամ տեղակալին դիմավորելու համար ուղեկցորդման պահակախմբի պետը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը ուղեկցորդման պահակախմբի պատրաստվածության վերաբերյալ, որից հետո գործում է Բաժնի պետի կամ տեղակալի ցուցումով: Բաժնի պետը կամ տեղակալը ստուգում է ուղեկցորդման պահակախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:
26. Հրահանգավորման ավարտից հետո ուղեկցորդման պահակախմբի պետը հրամայում է պահակակետերի ծառայողներին իր գլխավորությամբ անցնել ծառայության: Ուղեկցորդման պահակախմբի պետը հրամայում է ուղեկցորդման պահակախմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր ղեկավարությամբ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է ուղեկցորդման պահակախմբի պետը:
27. Փոխադրման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը իրականացնում է ուղեկցորդման պահակախմբի պետը` կնքված փակ ծրարով անձնական գործերով և/կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերով: Փոխադրման նպատակով հանձնման կամ ընդունման ենթակա չեն այն անձինք, ում վերաբերյալ փաստաթղթերը սխալ կամ թերի են ձևակերպված, ինչպես նաև գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում, ինչպես նաև անվտանգության և օպերատիվ նկատառումներով: Սույն կետով նախատեսված դեպքերում, փոխադրման նպատակով հանձնում կամ ընդունում չկատարելու վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագրում:
28. Փոխադրման ենթակա կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդման պահակախմբի կողմից ենթարկվում են, որպես կանոն, ամբողջական խուզարկության, իսկ իրերը զննության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված կարգով:
29. Ընդունման կամ հանձնման կետում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի, կալանավորված անձանց կամ դատապարտյալների, ընդունում-հանձնումը իրականացնելուց առաջ պահակախմբերի պետերը ներկայանում են միմյանց` ստուգելով միմյանց անձը հաստատող փաստաթղթերը և ուղեկցորդման վերաբերյալ պահակակետային ամփոփագիրը կամ համապատասխան լիազորությունները հավաստող այլ փաստաթղթերը:
30. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդունում-հանձնումը իրականացվում է ըստ կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակի` միաժամանակ ստուգելով փոխադրման թերթիկում առկա անձնական տվյալները և լուսանկարը:
31. Քրեակատարողական հիմնարկից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման վերաբերյալ ուղեկցորդման պահակախմբի պետը համապատասխան գրառում է կատարում պատասխանատու հերթապահի մատյանում, իսկ այլ պահակախմբից ընդունելու դեպքում՝ տվյալ պահակախմբի ուղեկցորդման մատյանում.
32. Ուղեկցորդման պահակախմբի պետը ուղեկցորդումների վերաբերյալ, պահակակետային ամփոփագրի համաձայն, երթուղու ընթացքում ուղեկցորդման պահակախմբի անձնակազմին նշանակում է մեկ պահակակետ (հատուկ ավտոմոբիլի թափքում խցերի մոտ, վագոնում` միջանցքում խցերի մոտ): Ուղեկցորդման պահակախմբի պետը և վարորդը երթևեկության ընթացքում գտնվում են ավտոմոբիլի խցիկում, իսկ վագոնի դեպքում` ուղեկցորդման պահակախմբի պետը և ուղեկցորդման պահակախմբի մյուս ծառայողները գտնվում են հատուկ սարքավորված վայրում: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատուկ ավտոմոբիլ կամ վագոն նստեցման կամ հատուկ ավտոմոբիլից կամ վագոնից իջեցման ժամանակ ուղեկցորդման պահակախմբի պետի կողմից նշանակվում են նաև ժամանակավոր պահակակետեր` հատուկ ավտոմոբիլի դեպքում ավտոմոբիլի հետևի աջ մասում և հատուկ ավտոմոբիլի դիմացի ձախ մասում, վագոնի դեպքում` միջանցքում, խցերի մոտ, փակ հարթակում, իջեցման վայրից վագոնի հակառակ կողմը:
33. Տրանսպորտային միջոցներով կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ուղեկցորդման պահակախմբի պետը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ անհրաժեշտության դեպքում և եթե նման հնարավորություններ տրանսպորտային տվյալ միջոցը չունի, անվտանգության ապահովման առումով առավել անվտանգ վայրում կազմակերպում է կանգառ` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բնական կարիքները հոգալու նպատակով: Տվյալ դեպքում կալանավորված անձինք և դատապարտյալները հատուկ ավտոմոբիլից իջեցվում են մեկ-մեկ:
34. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խցերը փակվում են փականներով, որոնց բանալիները երթևեկության ընթացքում գտնվում են ուղեկցորդման պահակախմբի պետի կամ նրա` պահակակետային ամփոփագրով նշանակված օգնականի մոտ, խցերի փականների բանալիները չպետք է համընկնեն:
35. Արգելվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրում հատուկ ավտոմոբիլով գիշերային ժամերին, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում, ինչպես նաև անվտանգության և օպերատիվ նկատառումներով: Տվյալ դեպքում փոխադրումն իրականացվում է ուժեղացված տարբերակով:
36. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տրանսպորտային միջոց նստեցվում և իջեցվում են մեկ-մեկ, խուց ընդունող պահակակետի ծառայողի կողմից բարձրաձայն հաշվելով:
37. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների վագոնով ուղեկցորդման ընթացքում խցերի մոտ պահակակետ նշանակված ծառայողների փոխարինումը պահակակետերում իրականացվում է 2 ժամը մեկ անգամ: Ուղեկցորդման պահակախմբի պետը վագոնով ուղեկցորդման ընթացքում առնվազն 4 անգամ ստուգում է պահակակետերում ծառայության կատարման որակը, այդ մասին կատարելով գրառում պահակակետային ամփոփագրում:
38. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների օդանավով ուղեկցորդման ընթացքում պահակակետերը նշանակվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նստատեղին կից աջ և ձախ նստատեղերում: Նշված անձանց ուղեկցորդումը իրականացվում է ձեռնաշղթայով: Ձեռնաշղթաները հանվում են սննդի ընդունման և բնական կարիքները հոգալու ընթացքում:
39. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խափանման կամ վթարի դեպքում, երբ դրանց հետագա շահագործումը անհնարին է, ուղեկցորդման պահակախմբի պետը այդ մասին անհապաղ զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին և հետագայում գործում վերջիններիս ցուցումով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին այլ հատուկ ավտոմոբիլ կամ վագոն տեղափոխելիս միջոցներ է ձեռնարկում վերջիններս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու ուղղությամբ: Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի վթարի դեպքում պահակախմբի կողմից միջոցներ է ձեռնարկվում հնարավոր վիրավորների առաջին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
40. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի հրդեհի դեպքում հրդեհը առաջինը նկատած ծառայողը ձայնով կամ առկա ահազանգման համակարգով «հրդեհ» ազդանշան է տալիս, որի դեպքում ուղեկցորդման պահակախմբի պետի հրամանով ավտոմոբիլը կամ վագոնը անմիջապես կանգնեցվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհը մարելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին տարահանում ավտոմոբիլից կամ վագոնից` ապահովելով նրանց հուսալի պահպանությունը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհաշիջման, ինչպես նաև առկա փաստաթղթերի, զենք-զինամթերքի պահպանության և անվտանգության ապահովման համար: Միաժամանակ հրդեհի վերաբերյալ ուղեկցորդման պահակախմբի պետը զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին և հետագայում գործում նրա ցուցումով:
41. Պահակակետի, վագոնի կամ հատուկ ավտոմոբիլի վրա հարձակման դեպքում պահակակետի ծառայողը կամ ուղեկցորդման պահակախմբի պետը ձայնով կամ առկա ահազանգման միջոցներով ազդանշան է տալիս: Ուղեկցորդման պահակախմբի պետը գնահատելով իրավիճակը, միջոցներ է ձեռնարկում հարձակումը հետ մղելու, վիրավորվածներին առաջին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ: Միաժամանակ անձամբ կամ պահակախմբի մյուս ծառայողների միջոցով դեպքի և իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Բաժնի պետին կամ տեղակալին, ինչպես նաև հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանություն:
42. Ուղեկցորդման ընթացքում դատապարտյալի կամ կալանավորված անձի առողջության վատթարացման դեպքում, երբ անհրաժեշտ է բժշկական միջամտություն, պահակախմբի պետը՝ անձամբ համոզվելով դրանում, որոշում է կայացնում տեղափոխել մոտակա բուժհաստատություն, իսկ անհնարինության դեպքում շտապօգնության կանչ է գրանցում, ավտոմոբիլը կայանում է առավել անվտանգ տարածքում և պահակախմբի կազմով անցնում ուժեղացված ծառայության: Այս մասին պահակախմբի պետը զեկուցում է Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության մոտակա քրեակատարողական հիմնարկից կամ ոստիկանության ստորաբաժանումից լրացուցիչ ուժեր խնդրում.
43. Բարձր ռիսկայնության դատապարտյալների կամ կալանավորված անձանց փոխադրումը իրականացվում է ձեռնաշղթաներով: Ձեռնաշղթաները կիրառվում են սույն կարգով սահմանված կարգով:
44. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով),ըստ ծառայողական անհրաժեշտության կապի, հատուկ և պաշտպանական միջոցներով:
45. Ուղեկցորդման պահակախմբի պետը պետք է ապահովված լինի ատրճանակով՝ 16 փամփուշտով (2 պահեստատուփ` 8-ական փամփուշտներով),ըստ անհրաժեշտության կապի, հատուկ և պաշտպանական միջոցներով:
46. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրում իրականացնելու նպատակով նշանակված պահակախումբը պետք է առնվազն ներառի`
1) հատուկ ավտոմոբիլով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական, վարորդ և ծառայող,
2) վագոնով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական և ծառայող,
3) օդանավով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահակախմբի պետ, ուղեկցորդման պահակախմբի պետի օգնական:
Ուղեկցորդման պահակախմբի թվաքանակը որոշվում է առաջադրված խնդրի ծավալից` կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակից ելնելով:
47. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդումների ժամանակ վերջիններիս համար օրենքով նախատեսված անջատ պահելու սկզբունքները պահպանվում են, եթե առկա են անվտանգության ապահովման, հնարավոր հանցագործության կամ այլ իրավախախտման կատարման, նախապատրաստման ռիսկեր:
48. Ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովման և/կամ օպերատիվ նկատառումներից ելնելով ուժեղացված տարբերակով ծառայությունն իրականացվում է Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համաձայնեցված, ըստ անհրաժեշտության համագործակցելով Ծառայության կենտրոնական մարմնի այլ ստորաբաժանումների հետ, նաև վերջիններիս անձնակազմերից ուղեկցորդմանն աջակցող պահակախումբ ձևավորելով:
49. Բաժնի ուղեկցող խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ոտքով ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի՝
1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.
2) ուղեկցորդման ճանապարհին որևէ իրի,առարկայի, գործիքի կամ նյութի տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն կամ ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.
3) այլ անձանց, այդ թվում՝ այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.
4) ուղեկցորդվողների առանց հրահանգի շարքից դուրս գալը, կամ շարքում ծխելը:
50. Ուղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երկուսից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը չորս ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը վեց ծառայող:
Բարձր ռիսկայնության կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է ձեռնաշղթայով, իսկ պահակախմբում ընդգրկված ծառայողների քանակը Բաժնի պետի կամ տեղակալի կողմից կարող է ավելացվել ըստ անհրաժեշտության:
Տրանսպորտային միջոցով ուղեկցորդման դեպքում կազմավորվում է պահակախումբ՝ նվազագույնը չորս ծառայողից:
51. Ուղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում՝ նաև կողքից: Պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահակախմբի պետը կամ նրա օգնականը տեղաշարժվում է խմբի վերջից:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
52. Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների Քրեակատարողական հիմնարկներից դեպի դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրումները և նշված վայրերում պահպանությունը իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի Ուղեկցումների բաժնի և/կամ Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան կառույցների գրությունների և/կամ որոշումների հիման վրա Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և/կամ Քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարություններով:
53. Դատապարտյալների համապատասխան Քրեակատարողական հիմնարկից ընդունումը, ուղեկցորդումը և հանձնումը իրականացվում է սույն կարգով նախատեսված կարգի համաձայն:
54. Ուղեկցորդումներն իրականացվում են նախօրոք մշակված երթուղիներով (Ձև 1, Ձև 2, Ձև 3), որը հաստատվում է Ուղեկցումների բաժնի պետի, իսկ Քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվելու դեպքում՝ համապատասխան Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Երթուղին պետք է լինի ամենակարճ և անվտանգ ճանապարհով, պետք է ներառի նաև պահեստային տարբերակ:
55. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` քրեակատարողական հիմնարկների, դատարանների և վարութային գործողությունների կատարման վայրերի միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:
56. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են դատարանների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:
57. Դատապարտյալը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն (Ձև 8), որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև՝
1) դատարանի խցերը.
2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.
3) վարութային գործողությունների կատարման վայր.
4) բժշկական հաստատություններ:
58. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ վարութային գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:
59. Ուղեկցող պահակախումբն հիմնական տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի դատապարտյալին դատարան ներկայացնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:
60. Դատարան ժամանելով՝ պահակախմբի պետը նստավայրի պատասխանատուին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին, որից հետո դատապարտյալն ուղեկցվում է վերջինիս պահելու համար նախատեսված դատարանի խուցը: Նախքան դատապարտյալին խցում տեղավորելը, այն պարտադիր կերպով զննվում են:
61. Դատարանի դահլիճում կամ վարութային գործողությունների կատարման վայրերում դատապարտյալի պահպանությունը կազմակերպելու նպատակով ուղեկցող Ծառայության Ուղեկցումների բաժնի պետի /Քրեակատարողական հիմնարկի պետի/ կողմից հաստատվում է համապատասխան սխեմա (Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7): Ուղեկցող պահակախմբի ծառայողները դատարանի դահլիճում և/կամ վարութային գործողությունների կատարման վայրերում ծառայությունը կազմակերպում են համաձայն նշված սխեմայի: Պահակախմբի պետն ըստ անհրաժեշտության կարող է տեղում կատարել սխեմայի փոփոխություն, այդ մասին զեկուցելով սխեման հաստատող ղեկավարին:
62. Դատապարտյալը վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրվում է պայմանավորված ժամից առնվազն տասն րոպե շուտ, որից հետո պահակախմբի պետը նշված գործողությունները կատարող անձին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին և մինչև վարութային գործողությունների սկսումը դատապարտյալին պահում է կամ ավտոմեքենայում, կամ առավել անվտանգ տարածքում, որը նախօրոք զննվում է.
63. Վարութային գործողությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության նաև դատարաններ դատապարտյալներն ուղեկցվում են ձեռնաշղթաներով:
64. Վարութային գործողությունների իրականացման վայրում ուղեկցող պահակախմբի ծառայողները, ըստ անհրաժեշտության, կարող են գտնվել դատապարտյալների կողքին:
65. Շինություններում վարութային գործողություններ կատարելու ժամանակ դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի առնվազն մեկ ծառայող տեղաբաշխվում է շինության պատուհանի կամ դռան մոտ:
66. Դատապարտյալները դատական նիստերի դահլիճ որպես կանոն համապատասխան խցից բերվում են նիստը սկսվելուց անմիջապես առաջ և դուրս են բերվում դատական նիստի ավարտից անմիջապես հետո:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ
67. Կալանավորված անձի և/կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որը զեկուցագրով ներկայացվում է Բաժնի պետին:
68. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից հանվում է այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև սննդի ընդունման կամ բնական պահանջների բավարարման ընթացքում, կյանքին վտանգ սպառնալու (հրդեհ, ջրհեղեղ և այլն), կալանավորված անձի կամ դատապարտյալի հանկարծակի հիվանդության դեպքերում:
69. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց՝ նաև կրծքավանդակին:
70. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:
71. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, նշանակվում է ծառայողական քննություն:
Ձև 1
(էջ 1)
ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
/տրանսպորտային միջոցով ուղեկցորդման/
« » ________________ 20 թ.
1. Երթուղին__________________________________________________________________________
(նշել ընդունման-հանձնման կետերը)
____________________________________________________________________________________
2. Պահակախմբի կազմը
ա) պահակախմբի պետ
_______________________________________________________________
(Ա. Ա.)
բ) պահակախմբի պետի օգնական
_______________________________________________________________
(Ա. Ա.)
գ) պահակակետերի ծառայողներ
_______________________________________________________________
(Ա. Ա.)
Հ/Հ |
Պահակակետի հերթական համարը |
Պահակակետեր նշանակվող ծառայողների իրազեկումը | |
(Ա. Ա.) |
ստորագրություն | ||
3. Պահակախմբի հրահանգավորումը անցկացրեց
_______________________________________________________________________________
(Ա. Ա.)
4. _____________________________ բաժնի պետ ____________________________________
(Ա. Ա.)
(էջ 2)
5. Ուղեկցորդման ենթակա անձինք
Հ/Հ |
(Ա.Ա.Հ.) |
ծննդյան |
քր. օր-ի |
ենթակա է մեկուսացման ուղեկցորդման |
Օրը, |
ՔԿՀ-ի անվանումը |
Մուտք |
Ելք |
6. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահակախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
7. Պահակակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Ձև 2
«Հաստատում եմ»
ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,
_____________________________________
« » _______________ 20 թ.
Ուղեկցորդման երթուղի
Տրանսպորտային միջոց, վարորդ__________________________________
Պահակախմբի ծառայողների քանակը________________________________
Ծառայության սկիզբ______________ ավարտ________________________
Դատապարտյալների/ |
Ելակետային ՔԿՀ-ի անվանումը, հասցեն, ելքի ժամը |
Երթուղին ըստ մայրուղիների, փողոցների |
Պահեստային երթուղին |
Ընդունող ՔԿՀ-ի, դատարանի, վարութային գործողությունների կատարման վայրի անվանումը, հասցեն, տեղ հասնելու ժամը |
Վերադարձի վայրից ելքի ժամը |
ՔԿՀ մուտքի ժամը |
Կազմեց՝ պահակախմբի պետ,
_______________________________________________
« » _______________20 թ.
Ձև 3
«Հաստատում եմ»
ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,
_____________________________________
« » _______________ 20 թ.
ՍԽԵՄԱ
/դատապարտյալներին և/կամ կալանավորված անձանց հատուկ ավտոմեքենայով փոխադրման/
Տրանսպորտային միջոց _______________________________________________________
Փոխադրվող անձանց քանակը _________________________________________________
Ուղեկցման ընթացքում |
Պաշտոն, կոչում, Ա.Ա. |
Ստորագրություն |
Վարորդ |
||
Ավտոմեքենայի |
||
Ավտոմեքենայի |
||
Կազմեց՝ պահակախմբի պետ,
________________________________________________
« » _______________20 թ.
Ձև 4
«Հաստատում եմ»
ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,
_____________________________________
« » _______________ 20 թ.
ՍԽԵՄԱ
/դատապարտյալի վարութային գործողությունների վայրերում պահպանության/
Վարութային գործողությունների վայրերում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ձեռնաշղթայով, համապատասխան աշխատասենյակի մուտքի դռան մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև շինության մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե շինության բակը չի պահպանվում կամ հսկվում, ինչպես նաև բաց տարածությունում վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:
Դատապարտյալի Ա.Ա.Հ |
Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ., |
Նշումներ | |
|
|||
Աշխատասենյակի մուտքի մոտ |
|||
Շինության մուտքի և/կամ |
|||
Հատուկ տրանսպորտային |
|||
Կազմեց՝ պահակախմբի պետ,
______________________________________________
« » _______________20 թ.
Ձև 5
«Հաստատում եմ»
ՀՀ ԱՆ ՔԿԾ ՈՒղեկցումների բաժնի պետ,
_____________________________________
« » _______________ 20 թ.
ՍԽԵՄԱ
/դատապարտյալի դատարանի դահլիճում պահպանության/
Դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ըստ անհրաժեշտության ձեռնաշղթայով, խցի դռան մոտ, դահլիճի մուտքի մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև դատարանի շենքի մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե դատարանի բակը չի պահպանվում կամ հսկվում, ապա վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:
Դատապարտյալի Ա.Ա.Հ |
Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ., ստորագրություն |
Նշումներ | |
|
|||
|
|||
Դատարանի շենքի մուտքի և/կամ |
|||
Հատուկ տրանսպորտային |
|||
Կազմեց՝ պահակախմբի պետ
____________________________________________
« » _______________20 թ.
Ձև 6
Օրինակելի սխեմատիկ պատկեր
/դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանության/
դատապարտյալի պահպանության և հսկողության/
Սույն սխեմատիկ պատկերի օրինակը կիրառելի է նաև վարութային այն գործողությունների ընթացքում, որոնք իրականացվում են աշխատասենյակներում, շենք-շինություններում, ըստ անհրաժեշտության օգտագործելով ձեռնաշղթա:
Ձև 7
Օրինակելի սխեմատիկ պատկեր
/բաց տարածքներում վարութային գործողություններ կատարելիս դատապարտյալի պահպանության և հսկողության/
Բաց տարածքում դատապարտյալի ուղեկցորդումն ու պահպանությունը իրականացնելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին:
Ձև 8
Օրինակելի սխեմատիկ պատկեր
/դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետիոտնային ուղեկցման/
Մեկ դատապարտյալի կամ կալանավորված անձի ուղեկցելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին, իսկ երկու դատապարտյալի կամ կալանավորված անձի դեպքում՝ ձեռնաշղթան հագցնում է համապատասխանաբար երկուսի ձեռքերին: Նույն սկզբունքով ձեռնաշղթան կիրառվում է երեք և ավելի անձանց ուղեկցելիս:
(հավելվածը լրաց. 23.07.15 N 349-Ն, խմբ. 03.07.23 N 350-Ն)