Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 սեպտեմբերի 2023 թ.

  N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 31-03.05-2023 «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր ու շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

սեպտեմբերի 27-ի N 08-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների, դրանց համալիրների և ուսանողական քաղաքների (այսուհետ՝ ԲՈՒՀ) տեղակայման, գործառնական դասակարգման, ճարտարապետական և ծավալահատակագծային լուծումների, տեխնիկական անվտանգության և ինժեներական հաղորդակցութղիների համակարգերի, տեխնոլոգիական սարքերի և սարքավորումների, ներքին և արտաքին միջավայրի ձևավորման և կահավորման, ինչպես նաև երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար շահագործման մատչելիության, էներգաարդյունավետության և էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների նախատեսման նկատմամբ պահանջները:

2. Սույն նորմերը կիրառելի են նոր կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, վերազինվող, հիմնանորոգվող ու ընդլայնվող ԲՈՒՀ-երի, ուսանողական քաղաքների, բուհաքաղաքների նախագծման և շահագործման գործընթացներում:

 

2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Սույն նորմերում առկա են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին.

 

1)

ՀՀՇՆ 31-03-2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թ․ դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմեր

2)

ՀՀՇՆ IV-11.07.01-

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թ․ նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01- «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմեր

3)

ՀՀՇՆ 30-01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թ․ մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր

4)

ՀՀՇՆ 30-02-2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ․ հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված «Տարածքի բարեկարգում» շինարարական նորմեր

5)

ՀՀՇՆ IV-11.03.03-02 (ՄՍՆ 2.02-05-2000)

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003թ․ մայիսի 13-ի N28-Ն հրամանով հաստատված «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմեր

6)

ՀՀՇՆ 21-01-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թ․ մարտի 17-ի N78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմեր

7)

ՀՀՇՆ IV-12.02.01-04

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թ․ օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմեր

8)

ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002)

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N16-Ն հրամանով հաստատված «Արտադրական շենքեր» շինարարական նորմեր

9)

ՀՀՇՆ 31-03.03-2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ․ հունիսի 29-ի N14-Ն հրամանով հաստատված «Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմեր

10)

ՀՀՇՆ 20.04-2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թ․ դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր

11)

ՀՀՇՆ 20-06-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թ․ մարտի 24-ի N87-Ն հրամանով հաստատված «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր

12)

ՀՀՇՆ 31-03.02-2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ․ ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմեր

13)

ՀՀՇՆ II-8.04.02-2005

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005թ․ մայիսի 2-ի N75-Ն հրամանով հաստատված «Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմեր

14)

ՀՀՇՆ40-01.01-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թ․ մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմեր

15)

ՀՀՇՆ 40-01.02-2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թ․ դեկտեմբերի 28-ի N103-Ն հրամանով հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր

16)

ՀՀՇՆ 40-01.03-2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թ․ հուլիսի 8-ի N16-Ն հրամանով հաստատված «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր

17)

ՀՀՇՆ IV-12.03.01-04

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի մարտի 26-ի N29-Ն հրամանով հաստատված «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմեր

18)

ՀՀՇՆ 22-03-2017

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017թ․ ապրիլի 13-ի N56-Ն հրամանով հաստատված «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմեր

19)

ՀՀՇՆ II-7.01-2011

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N167-Ն հրամանով հաստատված «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմեր

20)

ՀՀԿՀ 23-101-2017

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թ․ ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանություն ստացած «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու»

21)

ՀՀ օրենք

,Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասինե օրենք

22)

ՀՀ օրենք

,Բնապահպանական վերահսկողության մասինե օրենք

23)

ՀՀ օրենք

,Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասինե օրենք

24)

ՀՀ օրենք

,Բնության հատուկ պահպանվող տարածքների մասինե օրենք

25)

ՀՀ օրենք

,Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե օրենք

26)

ՀՀ օրենք

,Բուսական աշխարհի մասինե օրենք

27)

ՀՀ օրենք

,Կենդանական աշխարհի մասինե օրենք

28)

ՀՀ օրենք

,Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասինե օրենք

29)

ՀՀ կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ․ ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N438 որոշում

30)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2007թ․ հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N955-Ն որոշում

31)

ՀՀ կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

32)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N749-Լ որոշում

33)

ԳՕՍՏ 22011-95

,Վերելակներ ուղևորատար և բեռնատար․ Տեխնիկական պայմաններե

34)

ԳՕՍՏ Ռ 52382-2010

,Վերելակներ մարդատար. Վերելակներ հրշեջների համարե

35)

N2.2.4-015-10

ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 4-ի N19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» սանիտարական կանոններ և նորմեր

36)

N2-III-2.2.4

ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 534-Ն հրամանով հաստատված «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր

37)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրաման

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N595-Ն հրաման

38)

 Տեխնիկական կանոնակարգ (ՏԿ)

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշմամբ հաստատված նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգ

4. Սույն շինարարական նորմերում կամ դրանում կատարված հղումներով նորմատիվ այլ ակտերում կարող են պարբերաբար նախատեսվել փոփոխություններ, որոնք հիմք են հադիսանում դրանցով ղեկավարվելու համար: Եթե հղման փաստաթուղթը փոխարինվել (փոփոխվել) է, ապա սույն նորմերը կիրառելիս պետք է ղեկավարվել փոխարինված (փոփոխված) փաստաթղթի պահանջներով:

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Սույն նորմերում օգտագործված են հետևյալ տերմինները՝ համապատասխան սահմանումներով.

1) բարձրագույն ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ)` կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, ինչպես նաև հետբուհական (ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի) կրթական ծրագրեր,

2) համալսարանական շենքերի համալիր` մեկ տարածքում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության փոխկապակցված շենքերի և շինությունների (կրթական, բնակելի, սպորտային, տնտեսական, օժանդակ) համախումբ:

3) համալսարանի կրթահամալիր` համալսարանի կրթական և արտադրական նշանակության օբյեկտների մեկ տարածքում (առանց բնակելի տարածքի) տեղակայված և փոխկապակցված շենքերի ու շինությունների համախումբ:

4) համալսարանի կրթագիտական համալիր` ԲՈՒՀ-ի կազմում ուսումնական և գիտական հաստատությունների կամ դրանց ստորաբաժանումների փոխկապակցված շենքերի ու շինությունների համախումբ.

5) համալսարանի ուսումնական, գիտական և արդյունաբերական համալիր` ուսումնական շենքերի, գիտական հաստատությունների և արտադրական կազմակերպությունների փոխկապակցված խումբ, որը ներկայացնում է մեկ ամբողջություն, որպես համալսարանի մաս:

6) համալսարանի ուսումնական գոտի` ուսումնական և ուսումնաարտադրական նշանակության շենքերի և շինությունների տեղակայման տարածք (տեղամաս)։

7) համալսարանի բնակելի տարածք` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, գիտաշխատողների և սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակելի նշանակության շենքերի ու շինությունների տեղակայման համար առանձնացված տարածք (տեղամաս):

8) համալսարանական բնակելի համալիր` բուհի կազմում ընդգրկված կամ ինքնուրույն գոյություն ունեցող (ուսանողներ, ուսուցիչներ, աշխատողներ) բարձրագույն ուսումնական հաստատության շենքերի և բնակելի շինությունների փոխկապակցված խումբ.

9) ուսանողական քաղաք (campus)՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական, ուսումնագիտական, գիտաարտադրական և գիտահետազոտական համալիր՝ համապատասխան ինժեներական, ներտարածքային տրանսպորտային երթուղիների ենթակառուցվածքներով, բնակելի, հասարակական նշանակության և սպասարկման օբյեկտների շենքերով ու շինություններով,

10) բուհաքաղաք ` մեկ կամ մի քանի համալսարանների (ԲՈՒՀ-երի) ընդհանուր քաղաքաշինական և տարածքային ամբողջականություն,

11) ակադեմիական քաղաք՝ գիտական, գիտափորձարարական, գիտաարտադրական, կրթական (հանրակրթական, բարձրագույն կրթության օբյեկտներ) նշանակության կազմակերպությունների, բնակելի և հասարակական նշանակության ( այդ թվում՝ մշակույթի, սպորտի) այլ օբյեկտների համախումբ, որոնք նախատեսված են ակադեմիական քաղաքում գիտական գործունեությամբ զբաղված աշխատակիցների կենսապահովման համար,

12) բուհերի համալիր` ընդհանուր տարածքում նախատեսված մի քանի ԲՈՒՀ-երի համախումբ՝ քաղաքային կամ մերձքաղաքային կրթական գոտի, փոխկապակցված ենթակառուցվածքներով, հաղորդակցուղիներով։

13) ուսումնագիտական համալիր` բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովող գիտաարտադրական, արտադրական և ակադեմիական գիտահետազոտական կազմակերպությունների համախումբ:

14) գիտակրթական համալիր` բարձրագույն ուսումնական հաստատության կամ ուսումնական հաստատությունների համալիրի ընդգրկում գիտական կամպուսում, ակադեմիական կամպուսում (գիտական գործունեության կամ համալսարանական ուսուցման համար հատկացված տարածք՝ ուսումնական մասնաշենքերի, գիտափորձարարական լաբորատորիաների, գրադարանների, սպորտային և մշակութային շինությունների, ուսումնական հանրակացարանների և ճաշարանային/ռեստորանային համալիրներով համալրված միջավայր).

15) բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն,

16) դասախոս` բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություններում որևէ առարկա դասավանդող անձ/բանախոս, որը վարում է դասընթաց, կարդում է հրապարակային դասախոսություններ, ղեկավարում է գործնական բնույթի պարապմունքներ, որոնք ուղղված են տեսական գիտելիքների ու աշխատանքային առանձին մեթոդների յուրացմանը, հետազոտությունների, գիտափորձերի իրականացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը,

17) լսարան՝ հասարակական նշանակության օբյեկտների շենքերում, մասնաշենքերում կազմակերպված դասախոսությունների և զեկուցումների ունկնդրավայր, գույքով և տեխնիկական սարքավորումներով կահավորված դահլիճներ, սենյակներ, սրահներ, սենքեր

18) կրթաբժշկական համալիր` բժշկական համալսարանի համագործակցություն բժշկական հաստատության հետ՝ ֆունկցիոնալ միասնության հիման վրա։

19) կրթամանկավարժական համալիր` մանկավարժական համալսարանի համագործակցություն մանկավարժական պրակտիկայի վայրի հետ՝ հիմնական դպրոցներ, արհեստագործական ուսումնարաններ և մանկապարտեզ։

20) ուսումնական մասնաշենք՝ առանձին տեղակայված կամ կցակառուցված շենք կամ շինություն, որը նախատեսված է ուսումնական գործընթացի համար (այդ թվում՝ լսարաններ, արհեստանոցներ, սպորտդահլիճներ, գրադարաններ, փորձարարական լաբորատորիաներ, գործնական պարապմունքների աշխատասենյակներ, գիտաուսումնական և գիտաարտադրական սենքեր և այլն)։

21) ֆակուլտետի մասնաշենք՝ առանձին շենք, որը նախատեսված է մեկ կամ մի քանի ֆակուլտետների համար:

22) հիմնական ուսումնական մասնաշենք՝ կրթական նպատակներով հիմնական մասնաշենք, որը նախատեսված է տեղավորելու կամ համալսարանի բոլոր հիմնական բաժինները, կամ ընդհանուր ինստիտուտի բաժինները և վարչակազմը:

23) բլոկ (բլոկ-սեկցիաներ)՝ առանձին գործառնական նշանակության ուսումնական մասնաշենքի կամ հարակից տարածքում տեղակայված հատվածամաս՝ լսարանային, մարզական, գրադարանային և այլն։

24) փոխակերպվող շենքներ և բլոկեր (բլոկ-սեկցիաներ)՝ մատչելի (ներքին ծավալատարածական լուծումների) փոփոխության ենթակվող շենքի կամ առանձին տեղակայված շինությունների հատվածամասեր, որոնք հնարավորություն են տալիս փոխելու նպատակային լաբորատորիան, դրանց չափերը և սարքավորումները՝ առանց շենքերի դիզայնի փոփոխության։

25) գնահատված կարողություն՝ ուսումնական հաստատության ուսումնական և նյութական բազայի հաշվարկման համար ուսանողների թվի նախնական ցուցանիշ:

26) գործառնական գոտի` քաղաքաշինական միջավայրի տարածքային տարր, որի շրջանակներում սահմանվում են քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի առանձին տեսակներն ու պայմանները՝ տվյալ բնակավայրի տվյալ գոտու համար սահմանող թույլատրելի օգտագործման ձևերը, կառուցապատման չափորոշիչները,

27) գործառնական գոտիավորում` ըստ գործառնական նշանակության (բնակելի, հասարակական և արտադրական), հողատեսքերի և թույլատրված օգտագործումների` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրում,

28) լաբորատորիա՝ հատուկ տեխնիկական սարքերով համալրված, գույքով կահավորված՝ առանձին տեղակայված կամ կցակառուցված կամ ներկառուցված շենքեր, մասնաշենքեր, կամ դրանցում կազմակերպված մեկ կամ մի քանի հարկաբաժին, աշխատասենյակ՝ կրթական, առողջապահական, արտադրական, գիտափորձարարական, գիտական ու սոցիալական նշանակության կազմակերպությունների կողմից իրականացվող գիտական փորձերի (փորձարկումների) և հետազոտությունների (քիմիական, ֆիզիկական, տեխնիկական, մեխանիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլն) համար,

29) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատուրայի, ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն,

30) աշխատասենյակ՝ հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտների շենքերում, մասնաշենքերում կազմակերպված և աշխատանքային գործունեության ու կազմակերպության աշխատակիցների ընթացիկ աշխատանքների իրականացման համար նախատեսված, անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով համալրված սենյակ, սենք,

31) ուսանող՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստացող անձ՝ բակալավրի կամ մագիստրոսի կոչում, ինչպես նաև միջին մասնագիտացում ստանալու հավակնորդ,

 

4․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Սույն շինարարական նորմերը սահմանում են ԲՈՒՀ-երի շենքային համալիրների կառուցվածքում նախատեսվող ուսումնական, գիտական, գիտափորձարարական, մարզական և վարչական նշանակության շենքերի ու շինությունների, դրանց կահավորման և կառուցվածքի նախագծման պահանջները:

7. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի շենքային համալիրների կազմի ու ենթակառուցվածքների ձևավորման ու դրանց մակերեսների հաշվարկման հիմքում պետք է դիտարկվի ուսանողների թվաքանակը, ուսուցման տարբեր ձևերը՝ առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) դասընթացների անցկացման անհրաժեշտությունը, ուսանողների տարիքային կազմը, դասավանդվող առարկաների քանակն ու տեսակը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակցված լինելու հանգամանքը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքային գրաֆիկի առանձնահատկությունները, շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները, դասընթացների դասավանդման և ուսումնառության մեթոդական, ռեսուրսային և այլ առանձնահատկությունները՝ ըստ համապատասխան առարկաների բնույթի և ուսուցման գործընթացին ներկայացվող պահանջների և այլն:

8. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրներում կարող են նախատեսվել ոլորտային ուղղվածությամբ և խորացված մասնագիտական ուսուցմամբ ավագ դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և այլն:

9. Ուսանողական մեկ խմբի հաշվարկային թվաքանակը պետք է ընդունել մինչև 25 ուսանող ներառյալ:

10. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների կազմակերպման հաշվարկային հիմնական չափորոշիչների հիմքում կարող են դիտարկվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի պահանջները:

11.Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների կազմակերպման (կառուցապատման, կառուցման/վերակառուցման) նախագծային փաստաթղթերը պետք է մշակվեն ըստ նախօրոք համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի և պարունակեն պահանջներ ճարտարապետական, կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումների, երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի, ներառյալ` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ինժեներական ու տրանսպորտային ենթակառուցվածքների մասով։

12. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների ռեկրեացիոն նշանակության տարածքներում համալիր բարեկարգման օբյեկտներն են՝ հանգստի գոտիները, զբոսայգիները (պարկերը), այգիները, բուլվարները (ճեմելիքները), պուրակները: Այդ օբյեկտների համալիր բարեկարգման նախագծումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման, ընդլայնման, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների պարտադիր կատարման անհրաժեշտությունը՝ նախապատվությունը տալով կանաչապատման համալիր միջոցառումներին, ՀՀ տարածքին բնորոշ ծառերի տնկարկին, բուսական ծածկույթին և բուսական պատնեշ-ցանկապատերին, ջրամատակարարման և ջրահեռացման, էներգախնայող և էներգաարդյունավետ համակարգերի, տարածքի, մայթերի, անցուղիների ասֆալտբետոնե ծածկույթի փոխարեն սալապատման աշխատանքների նախատեսմանը, մարդկանց կյանքի համար անվտանգ (այդ թվում բարձրորակ) շինարարական նյութերի օգտագործմանը և շինարարական արտադրության պատշաճ կազմակերպմանը, շրջակա բարենպաստ միջավայրի պահպանմանն ու ստեղծմանը՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատված պահանջների:

14. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների կառուցման համար հատկացվող տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև բնության հուշարձանների առկայության դեպքում պետք է ղեկավարվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի պահանջներով: Ընտրված տարածքները պետք է համալրվեն ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքներով և ըստ անհրաժեշտության ենթարկվեն համալիր կանաչապատման:

15. Ուսանողական քաղաքների և ԲՈՒՀ-երի համալիրների շենքերն ու շինությունները պետք է նախագծվեն հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրները՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի պահանջները:

16. Ուսանողական քաղաքներում ներառված կրթօջախների և ԲՈՒՀ-երի կրթական ծրագրերի շրջանակներում բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական, կրթական, բնապահպանական, գյուղատնտեսական, սոցիալական և գեղագիտական, արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում) նպատակներով պետք է իրականացվի «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» օրենքների պահանջներին համապատասխան: ԲՈՒՀ-երի շենքերի, շինությունների, դրանց համալիրների և ուսանողական քաղաքների տեղամասերում բնության հատուկ պահպանվող տարածքների` որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանության, վերարտադրության և օգտագործման խնդիրները կարգավորվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

 

5. ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ, ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

17. Բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագծման և կառուցման առաջադիմական ուղղություններն են.

1) ԲՈՒՀ-երի համախմբում և խոշոր բուհական համալիրների ստեղծում, ուսանողների փոքրաքանակ համալրումով ԲՈՒՀ-երի միավորում համալսարանական քաղաքներում,

2) շենքերի և մասնաշենքերի համակարգի և ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծում, որոնք հաշվի կառնեն ուսումնական գործընթացի դինամիկան և թույլ կտան ԲՈՒՀ-երին զարգանալ ունիվերսալ ճարտարապետական և հատակագծային լուծումների ներդրման միջոցով, պարբերաբար փոխարինել կամ փոխակերպել շահագործման ընթացքում գտնվող տեխնոլոգիական գործընթացներն ու սարքավորումները առավել արդիական համակարգերով,

3) կիրառական գիտելիքների ձեռքբերման ԲՈՒՀ-երի համագործակցությունը գիտական և գիտաարտադրական ու արտադրական օբյեկտների հետ՝ միասնական համալիրների ստեղծման, ուսում-գիտություն-արտադրություն գործակցության ապահովման նպատակով,

4) ԲՈՒՀ-երում գիտական բաժինների զարգացում քաղաքաշինական համալիրների ստեղծմամբ (շենք, շինություն, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ), կրթական գործընթացում գիտական հետազոտությունների ներդրման, ուսումնական և գիտական գործընթացի համատեղ գործակցության մեթոդաբանության մշակման և կիրառության պահանջներ (կանոնադրական հիմունքներ՝ անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների համաձայն),

5) լաբորատորիաների և դասասենյակների տեխնիկական հագեցվածության կատարելագործումը` համակարգիչներ, տեխնիկական ուսուցման միջոցներ (ՏՈՒՄ), լաբորատոր և այլ սարքավորումներ,

6) հանրակացարանային և բնակելի համալիրը՝ հաշվի առնելով ուսանողների և հետբուհական կրթական համալիրում ընգրկվածների աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները,

7) ԲՈՒՀ-երի ապահովվածությունը կրթական, գիտական, մարզական, բնակելի, մշակութային, ժամանցի և սպասարկման շենքերով ու շինություններով, դրանց տեղակայման և կառուցման չափորոշիչները՝ ըստ արդի տեխնոլոգիական լուծումների,

8) համալսարանական համալիրներում վերգետնյա և ստորգետնյա շենքերի և շինությունների փոխկապակցվածությունը, գործառնական նշանակությունների դասակարգումը, շահագործման մատչելիությունը, համատեղելիությունը՝ առկա ֆինանսական և նյութական ռեսուրսի արդյունավետ օգտագործմամբ,

9) ԲՈՒՀ-ական քաղաքներում համալսարանական համալիրների ճարտարապետական, ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, ներքին և արտաքին հարդարման, գույքի և կահավորանքի լուծումների, ինտերիերի ձևավորման, դիզայնի համադրելիությունը շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության (երկրաշարժադիմացկունության), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության (կանաչապատում, ծառերի և թփերի տնկարկ, սիզամարգեր, սալապատված հարթակներ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր և այլն) ամբողջական միջոցառումների ապահովման հետ, ժամանակակից ճարտարապետական արտահայտչականությամբ օժտված քաղաքաշինական համակառույցների ստեղծում և առկա համալիրների ներդաշնակ զարգացում, ըստ հնարավորության նաև վերափոխում, վերազինում, ընդլայնում, վերակառուցում։

 

6. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

18. Համալսարանները ամենամեծ բազմոլորտ ԲՈՒՀ-երն են: Ֆակուլտետների հիմնական խմբերն են՝ բնագիտական (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, մաթեմատիկայի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսագիտության) և հումանիտար (իրավագիտության, փիլիսոփայության, պատմության, բանասիրության, հոգեբանության, օտար լեզուների, լրագրության, միջազգային հարաբերությունների, արևելագիտության և այլն) հոսքերով: Մի շարք համալսարաններ ներառում են նաև բժշկագիտության, գյուղատնտեսության, ագրոտեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, արվեստի և մի շարք այլ ֆակուլտետներ:

1) Բազմոլորտ պոլիտեխնիկական ԲՈՒՀ-երին բնորոշ առանձնահատկություններից մեկը դա մասնագիտությունների լայն շրջանակն է, որը բավարարում է տնտեսության տարբեր ոլորտների կարիքները: Նմանատիպ ԲՈՒՀ-երը կարող են ներառել տնտեսության տարբեր ոլորտներում կիրառական տարբեր մասնագիտությունների շրջանակին պատկանող ֆակուլտետներ, օրինակ՝ մեքենաշինության, ռադիոտեխնիկայի, ճանապարհաշինության, տնտեսագիտության, ճարտարապետության, ճարտարագիտության, շինարարության, բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետներ և այլն։

2) Բազմաոլորտ գյուղատնտեսական, ագրոտեխնոլոգիական ուղղվածության ԲՈՒՀ-երը պատրաստում են մասնագետներ ագրոնոմիայի, բույսերի պաշտպանության, ծածկած գրունտի գյուղատնտեսության, օրգանական գյուղատնտեսության, անասնաբուծության, անասնաբուժության, պարենամթերքի տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ճարտարագիտության, թվային գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և տնտեսագիտության և հարակից ոլորտներում հիմնական մասնագիտությունների գծով՝ համադրելով կրթության/ ուսումնառության հիմնական ծրագրերը կիրառական գիտական հետազոտությունների հետ։ Նմանատիպ ԲՈՒՀ-երի հիմքում դիտարկվում են բնագիտական, կենսաբանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, ճարտարագիտական մասնագիտացման կարողությունները ագրարային, անասնաբուժության, գյուղատնտեսության ոլորտում հմտությունների, գիտական մշակումների հետ համակցման և ինտեգրման սկզբունքների կիրառման համատեքստում։

3) Բազմոլորտ մանկավարժական ԲՈՒՀ-երը ձևավորում են գիտական, հետազոտական-ստեղծագործական ներուժ, գիտական-մանկավարժական գործունեության, երիտասարդ սերնդին ազգային և համամարդկային արժեքների փոխանցման ու պահպանման, արդի մանկավարժության, ուսուցիչ-աշակերտ արդյունավետ փոխգործակցության մշակույթ և այլն։ Նմանատիպ ԲՈՒՀ-երի հիմքում դիտարկվում է բնագիտական, կենսաբանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական զարգացումների համադրումը մանկավարժի հիմնական հմտությունների հետ՝ միջավայրի բարոյասոցիալական խնդիրների բացահայտման համատեքստում։

4) Բազմոլորտ տնտեսագիտական ԲՈՒՀ-երը պատրաստում են արդյունաբերության, գիտության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, ճարտարագիտության, բժշկագիտության, իրավագիտության ոլորտներում և այլն՝ ժողովրդավարությանն ու քաղաքացիական հասարակությանը բնորոշ ազգային ու համամարդկային արժեքային համակարգի հիման վրա կառավարման հմտություններով օժտված մասնագետներ։ Բազմաոլորտ տնտեսագիտական համալսարանները ներառում են տնտեսագիտական մասնագիտությունների մեծ մասը՝ որոնց շրջանակներում մասնագիտացումները կարող են պարունակել մասնագիտությունների համախումբ, օրինակ՝ ֆինանսատնտեսագիտական, ինժեներատնտեսագիտական և այլն։

5) Բժշկական ԲՈՒՀ-երը առանձնանում են բարձր մասնագիտական որակավորման չափանիշների ձևավորմամբ։ Նմանատիպ ԲՈՒՀ-երը պատրաստում են առողջապահության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագիտական ռեսուրս (այդ թվում ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ), որոնք ձեռք են բերում բնակչության բժշկական օգնության կազմակերպման, բժշկականխարգելիչ գործունեության նախաձեռնման, բժշկական փորձագիտական գործունեության, բժշկական խորհրդատվական ծառայության, առողջապահության ոլորտում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների, առողջության պահպանման մշակույթի ձևավորման, միջազգայնորեն ընդունված ոլորտի բարձր տեխնոլոգիական նվաճումների ու նորարական մոտեցումների կիրարկման հմտություններ և այլն։

6) Մշակույթի և արվեստի ԲՈՒՀ-երը պատրաստում են կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, բեմարվեստի, թատերագիտության, կինոգիտության և կինոարվեստի ոլորտի, գիտամանկավարժական բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Որպես կանոն նմանատիպ ԲՈՒՀ-երը հոգևոր և մշակութային արժեքների պահպանման կենտրոններ են, կաևորագույն դեր ունենալով երիտասարդ սերնդի մտահորիզոնի զարգացման, հայեցի, լիիրավ և պատասխանատու քաղաքացու ձևավորման գործում:

7) Ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունները, պատրաստում են բարձր որակավորում ունեցող մանկավարժ-մասնագետներ և մարզիչներ։ Որպես կանոն նմանատիպ ԲՈՒՀ-երը հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման կենտրոններ են, կաևորագույն դեր ունենալով երիտասարդ սերնդի զարգացման և քաղաքացու առողջ ապրելակերպի ձևավորման ու սոցիալացման գործում:

8) Աստվածաբանական համալսարանները, որպես բարձրագույն ուսումնական հաստատություններ ապահովում են աստվածաբանական առարկաների, ընդհանուր պատմության և աշխարհագրության, հայ մատենագրության, հայոց և օտար լեզուների (աշխարհաբարի և գրաբարի, անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի և այլն), բնագիտության, տիեզերագիտության, մաթեմատիկայի, Սուրբ Գրքի, եկեղեցական երաժշտության, տրամաբանության հիմունքների, եվրոպական գրականության, փիլիսոփայության, հոգեբանության, մանկավարժության, քաղաքատնտեսության, Հայ եկեղեցու պատմության, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտության, հին հունարենի դասավանդում՝ պատրաստելով Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորների:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

19. ԲՈՒՀ-երում ուսանողների կազմը սահմանվում է նախագծային առաջադրանքով՝ հաշվի առնելով դասավանդման ենթակա առարկաների բնույթը, աշխատաշուկայի պահանջարկը, վիճակագրական տվյալները և որպես կանոն զարգացած երկրների փորձն ու տեղեկատվական հոսքը:

20. ԲՈՒՀ-երի ուսանողների հաշվարկային թիվը տարբեր մասնագիտությունների մասով պետք է համադրելի լինի իրական պահանջարկի հետ, նախընտրելի (մոտավոր) թվաքանակը կարող է տատանվել ներքոհիշյալ ցուցանիշների միջակայքում՝ ըստ աղյուսակ 1-ի.

 

աղյուսակ 1

 

հ/հ

ԲՈՒՀ-ի անվանումը/ ոլորտային ուղղվածությունը

Նախագծային հզորություն
ուսանող/տեղ

Պրոֆեսորադասա-խոսական անձնակազմ/թվաքանակ (պրոֆեսորներ, դասախոսներ, դոցենտներ, գիտամանկավարժական գործունեություն իրականացնող ակադեմիկոսներ, գիտնականներ, ասիստենտներ)

1000 ուսանողի հաշվարկով հատկացվող հողամասի մոտավոր չափը՝ հա և 1 ուսանողին հասանելիք շենքային առաջարկվող մակերես՝ քմ

1.

Բազմոլորտ համալսարաններ

5000-20000

500-1500

5-6հա/8-10քմ

2.

Գյուղատնտեսական, ագրոտեխնոլոգիական համալսարաններ, ակադեմիաներ

4000-6000

300-500

5-6հա/8-12քմ

3.

Մանկավարժական համալսարաններ

3000-5000

200-400

3-4հա/8-9քմ

4.

Տնտեսագիտական համալսարաններ, ինստիտուտներ

4000-6000

300-500

2-3հա/8-10քմ

5.

Բժշկական համալսարաններ

5000-20000

500-1500

7-8հա/10-12քմ

6.

Ճարտարապետության, ճարտարագիտության համալսարաններ, ինստիտուտներ

4000-15000

400-1000

4-5հա/8-9քմ

7.

Գեղարվեստի, կինոյի և թատրոնի ակադեմիա/համալսարաններ

4000-7000

400-600

3-4հա/8-9քմ

8.

Կոնսերվատորիա

2000-5000

150-400

3-4հա/8-9քմ

9.

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

3000-5000

200-400

4-5հա/8-9քմ

10.

Ռազմական, ոստիկանական համալսարաններ, ակադեմիաներ

5000-20000

500-2000

9-10հա/10-12քմ

11.

Աստվածաբանական (հոգևոր) համալսարաններ, ճեմարաններ

50-500

25-50

ըստ հատուկ տեխնիկական առաջադրանքի

12.

Հեռակա ուսուցման ԲՈՒՀ-եր

   

մասնագիտական /ոլորտային/ ԲՈՒՀ-ի մասով հողամասի չափի նկատմամբ կարող է կիրառվել 0.5 գործակից

13.

ԲՈՒՀ-ի մասնագիտացված գոտի

   

ըստ նախագծման առաջադրանքի

14.

ԲՈՒՀ-ի մարզական գոտի

   

1-2հա

15.

Հանրակացարանային գոտի

   

1.5-3հա

16.

Բուհաքաղաքներ, ակադեմիական քաղաքներ

   

ըստ նախագծման առաջադրանքի

21. Աղյուսակ 1-ի 1-15-րդ կետերով սահմանված ցուցանիշները կարող են վերանայվել ըստ տեխնիկական առաջադրանքների՝ անհրաժեշտ հիմնավորումների առկայությամբ: Հեռակա ուսուցմամբ ԲՈՒՀ-երի համար ուսումնական գոտու տարածքի չափը որոշվում է 1000 ուսանողների հաշվարկային քանակակազմի համար՝ 2,5-3 հա, տնտեսական գոտին` 0,5 հեկտար։ Հեռակա ԲՈՒՀ-երում սպորտային գոտի չի նախատեսվում։ ԲՈՒՀ-երի ուսանողների հաշվարկային թիվը հաշվարկվում է ըստ առկա ուսուցման ուսանողների (ըստ մասնագիտությունների ընդունելության պլանի՝ բազմապատկած ուսումնառության ժամանակահատվածի) և հեռակա ուսանողների թվի 10%-ի:

22. Բնակելի գոտու հողամասի մակերեսը հաշվարկվում է հանրակացարաններում ապրող ուսանողների և ասպիրանտների՝ այդ թվում նախապատրաստական բաժնի ուսանողների ընդհանուր թվի համար (հաշվի առնելով ոչ ռեզիդենտների սպասվող ընդունելությունը), իսկ բուհաքաղաքներում և ակադեմիական քաղաքներում նաև պրոֆեսորադասախոսական/գիտական անձնակազմի հաշվառմամբ: Տարածքի ցուցանիշը 1000 բնակչի հաշվով հաշվարկվում է՝ կախված շենքի հարկերի քանակից՝ 5 հարկ՝ 3 հա , 9 հարկ՝ 2 հա, 12 հարկ՝ 1,5 հա:

23. Համալսարանների գործառնական կառուցվածքը, ճարտարապետական, կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումները, տեղադիրքը քաղաքային բնակավայրերում որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագծային հզորություններով, ուսումնական, գիտափորձարարական գործընթացների առանձնահատկություններով՝ գիտություն-կրթություն-արտադրություն փոխգործակցության անհրաժեշտությամբ:

24. Համալսարաններն ըստ ուսանողների թվաքանակի կարող են դասակարգվել որպես.

1) փոքր թվաքանակով ԲՈՒՀ-եր՝ մինչև 2000 ուսանող

2) միջին թվաքանակով ԲՈՒՀ-եր՝ 2001-5000 ուսանող

3) մեծ թվաքանակով ԲՈՒՀ-եր՝ 5001-10000 ուսանող

4) խոշոր ԲՈՒՀ-եր՝ 10001 և ավելի ուսանող

25. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, ուսանողների, գիտաշխատողների, սպասարկող անձնակազմի թվաքանակը (աղյուսակ 1) հիմք է տարածքի գործառնական կազմակերպման և տարածքի հարաչափերի որոշման համար, որոնք ներկայացվում են նախագծման առաջադրանքով։

26. Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.

1) համալսարան,

2) ինստիտուտ,

3) ակադեմիա,

4) կոնսերվատորիա և այլն:

27. Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով և այլ օրենքներով: Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունները պետք է տեղակայել առանձին՝ բացառելով դրանց համատեղումը, համակցումը այլ ԲՈՒՀ-երի և դրանց համալիրների (տարածքի, շենքերի ու շինությունների, ենթակառուցվածքների) հետ՝ ըստ ոլորտների լիազորված պետական մարմինների հատուկ տեխնիկական առաջադրանքների:

28. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների կառուցման, վերակառուցման, վերազինման, հիմնանորոգման, արդիականացման և/կամ ընդլայնման նախագծային առաջադրանքները պետք է պարունակեն պարտադիր պահանջներ՝ անկախ ԲՈՒՀ-ի ոլորտային առանձնահատկություններից, գիտության և կրթության ինտեգրման ապահովման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի և շինությունների, արդի ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների համալիրի նախատեսման վերաբերյալ:

 

5 ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

29. ԲՈՒՀ-երը և դրանց համալիրները (շենքերն ու շինությունները, ենթակառուցվածքները) կարող են տեղակայվել քաղաքային բնակավայրերում՝ բնակավայրերի հողերի բնակելի, հասարակական և խառը կառուցապատման գոտիներում՝ ձևավորելով գիտական, գիտահետազոտական, կրթական, ուսումնական նշանակության գործառնական գոտու միջավայր: ԲՈՒՀ-երի գիտաարտադրական և արհեստագործական (արհեստանոցների) արտադրամասերի ստորաբաժանումները պետք է տեղակայվեն արտադրական նշանակության հողերի գոտիներում:

30. Գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական, բժշկական և տեխնիկական պրոֆիլի ԲՈՒՀ-երում անհրաժեշտ է նախատեսել տնտեսական գոտու փոխադարձ կապն ուսումնափորձարարական, գիտաարտադրական ստորաբաժանումների հետ՝ այնտեղ տեղակայելով լրացուցիչ փորձարարական լաբորատոր մասնաշենքեր, տեխնոլոգիական սարքերի և սարքավորումների պահեստավորման, վերանորոգման և տեխնիկական սպասարկման շենքեր, ավտոտնտեսություն, մեքենատրակտորային կայան, ընդհանուր պահեստներ, խոհանոց, տնկարկների տարածքներ/այգիներ, ջերմոցներ, անասնաշենքեր և այլն՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի։ Նմանատիպ շենքերի ու շինությունների համար սահմանվող տարածքի մակերեսը ճշտգրվում է հաշվարկով և հիմնավորվում նախագծային լուծումներով:

31. Տեխնիկական, գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական ԲՈՒՀ-երում ծանր սարքավորումներով և խոշոր լաբորատոր մասնաշենքերի առկայությունը ենթադրում է արտադրական տիպի հատուկ բլոկների, հատվածամասերի և մասնաշենքերի ստեղծում (ցածր հարկայնություն, տարածքի հետ կապ, ամբարձիչային տնտեսություն), ինչպես նաև զարգացած արտադրական բազա։

32. Սողանքային երևույթների ազդեցությանը ենթակա տարածքներում ԲՈՒՀ-երի, ուսանողական քաղաքների, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների տեղամասերում պետք է նախատեսել մակերևութային հոսքի կարգավորում, գրունտային ջրերի մակարդակի իջեցում, սողանքային զանգվածի բնական որմնանեցուկի պահպանում քայքայումից, մեխանիկական և ֆիզիկաքիմիական միջոցներով (լանջերի սանդղավորում, կանաչապատում) շեպերի կայունության բարձրացում:

33. Հակասողանքային անհրաժեշտ միջոցառումները պետք է իրականացնել տարածքի ինժեներաերկրաբանական համալիր ուսումնասիրությունների հիման վրա՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջների:

34. Մանկավարժական ԲՈՒՀ-երի շենքերը (մասնաշենքերը, համալիրները) նպատակահարմար է տեղակայել քաղաքի բնակելի գոտում, բնակելի թաղամասերի մոտակայքում, կամ դրանց հարակից տարածքներում, որտեղ առկա են նախադպրոցական (մսուր-մանկապարտեզ, մանկապարտեզներ, նախակրթարաններ) և դպրոցական կազմակերպություններ ու համալիներ՝ որպես ԲՈՒՀ-ում սովորողների ուսումնառության անբաժանելի մաս հանդիսացող հաստատություններ, գործնական պարապմունքների, հետազոտական և կրթական գործընթացների ու կիրառական փորձի ձեռքբերման աղբյուր:

35. Տնտեսագիտական, մշակույթի և արվեստի, ֆիզիկական կուլտուրայի ԲՈՒՀ-երի շենքերը նպատակահարմար է տեղակայել քաղաքային բնակավայրի այն հատվածներում, որոնց հարևանությամբ առկա է անտառապուրակային և հանգստի գոտի, մարզահրապարակներ և այլն:

36. Բժշկական ԲՈՒՀ-երը նպատակահարմար է տեղակայել խոշոր կլինիկական բժշկական կազմակերպությունների մոտակայքում կամ համակցված կառուցապատման՝ ԲՈՒՀ-բժշկական կազմակերպություն համալիրի նախատեսման սկզբունքով:

37. Գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական ԲՈՒՀ-երի փորձարարական մասնաշենքերի մի մասը նպատակահարմար է տեղակայել գյուղական համայնքների վարչական տարածքների մոտակայքում՝ գյուղատնտեսական ու անտառատնտեսական նշանակության օբյեկտների, գյուղատնտեսական նշանակության հողերում ծավալվող (մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, բերքի պահեստավորման, ջերմոցների կազմակերպման, անասնաբուծության, սպանդանոցների կազմակերպման և այլն) արտադրության գործընթացներին հարակից հատվածներում, տարբեր բնակլիմայական գոտիներում կազմակերպել ուսումնափորձնական տնտեսություններ ուսանողների և գիտնականների համար, գյուղական համայնքների տարածքների մոտակայքում կազմակերպել խորհրդատվական կենտրոններ, որտեղ ուսանողները կմատուցեն վճարովի ծառայություն և ձեռք կբերեն փորձառություն:

38. Վերակառուցման պայմաններում ԲՈՒՀ-երի հողամասերի չափերը կարող են նվազեցվել 40%-ով: Մեկ հողամասի վրա մի քանի օբյեկտների (համալիրների) համատեղ տեղակայման դեպքում հողամասերի գումարային տարածքը կարող է կրճատվել 20%-ով՝ հաստատված նախագծային լուծումների առկայությամբ:

39. ԲՈՒՀ-երի տարածքները առաջարկվում է բաժանել հետևյալ հիմնական գործառնական գոտիների.

1) ուսումնական (գիտակրթական),

2) ուսումնաարտադրական, գիտաարտադրական, գիտափորձարարական

3) բնակելի (հանրակացարաններ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար),

4) մշակութային և հանգստի՝ զբոսայգիներ /պարկեր/, այգիներ, պուրակներ,

5) մարզական,

6) վարչական և տնտեսական,

7) ընդհանուր օգտագործման տարածքներ՝ ավտոկայանատեղեր ստորգետնյա և/կամ վերգետնյա, սպասարկման և օժանդակ օբյեկտներ և այլն:

40. Գործառնական գոտիների (կողմնորոշիչ) մակերեսները սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերով և ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ:

41. ԲՈՒՀ-երի և դրանց համալիրների տեղամասերը նախագծելիս նպատակահարմար է բոլոր գործառնական գոտիների համալիր տեղաբաշխում՝ ապահովելով դրանց հեռանկարային զարգացման հնարավորությունները:

42. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների ուսումնափորձարարական, գիտափորձարարական, գիտաարտադրական մասնաշենքերի մակերեսները և գործառնական նշանակությունները որոշվում են հաստատված առաջադրանքների և կրթական ծրագրերի համաձայն:

43. Ուսումնափորձարարական, գիտափորձարարական, գիտաարտադրական մասնաշենքերի տեղակայումը թույլատրվում է ԲՈՒՀ-երի ուսումնական մասնաշենքերից առանձին՝ վերջիններս միավորելով դրանց համար նախատեսված ընդհանուր հողատարածքում:

44. ԲՈՒՀ-երի կառուցապատման տարածքների ապահովվածությունը կանաչապատ տարածքներով պետք է կազմի 30-40%՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ․ հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջների:

45. ԲՈՒՀ-երի տեղամասերի ցանկապատերի նախագծման պահանջները բերված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ․ հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերում:

46. Աշխատակիցների և ուսանողների համար ավտոտրանսպորտի համար ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի (ավտոկանգառատեղերի) քանակը և մակերեսը որոշվում են՝ համապատասխան տեխնիկական առաջադրանքով, հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003թվականի մայիսի 13-ի N28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) շինարարական նորմերը՝ նախապատվություն տալով ստորգետնյա կամ կիսաստորգետնյա բազմահարկ ավտոկայանատեղերին:

47. Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի քանակը և մակերեսը պետք է նախատեսել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի պահանջներին համապատասխան: Տվյալ տեղերը պետք է նշվեն ՀՀ կառավարության 2007թվականի հունիսի 28-ի N955-Ն որոշմամբ սահմանված հատուկ նշաններով։

48. ԲՈՒՀ-երի և դրանց համալիրների տարածքը չի թույլատրվում հատել քաղաքային փողոցներով և ճանապարհներով:

49. Միասնական տարածքում տեղակայված մի քանի կրթական հաստատություններով ձևավորված ուսումնական համալիրներ և ուսանողական քաղաքներ նախագծելիս առաջարկվում է միավորել բնակելի, մարզական, մշակութային, տնտեսական և ընդհանուր օգտագործման հանգստի գոտիները։ Միավորման անհրաժեշտությունն ու աստիճանը որոշվում է նախագծման առաջադրանքով՝ հաշվի առնելով կրթական հաստատությունների ոլորտային պատկանելությունը և առանձնահատկությունները:

 

6 ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

50. Մինչև 3000 ուսանող ունեցող ԲՈՒՀ-երի մասնաշենքերի համար առաջարկվում են հավաք (կոմպակտ) բլոկացված ծավալահատակագծային լուծումներ՝ մեկ շենքում բոլոր ստորաբաժանումների տեղաբաշխմամբ:

51. ԲՈՒՀ-երի շենքային համալիրների ծավալահատակագծային լուծումների համար թույլատրվում է առանձնացնել տարբեր գործառնական նշանակության բլոկներ (բլոկ-սեկցիաներ), հատվածամասեր կամ մասնաշենքեր՝ վարչական, ֆակուլտետային, լսարանային, լաբորատոր-փորձարարական, մարզական, գրադարանային, ուսումնագիտական, գիտաարտադրական և այլն, ինչպես նաև որպես պարտադիր պահանջ տարբեր գործառնական նշանակության սենքերը և մասնաշենքերի բոլոր հարկաբաժինները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հիմքում դիտարկելով երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների կատարման անհրաժեշտությունը և այլն։

52. ԲՈՒՀ-երի շենքերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի և ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

53. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի հարկայնությունը որոշվում է հաշվի առնելով հատկացված հողատարածքի (տեղամասի) հարաչափերը, հարևան հողամասերի հողօգտագործման գործառնական նշանակությունները, դրանց ճարտարապետական և բնական միջավայրի պայմանները, շենքերի ինսոլյացիայի ապահովումը: Այս դեպքում շենքերի բարձրությունը (հարկայնությունը) առաջարկվում է ընդունել.

1) վարչական մասնաշենքերի համար՝ մինչև 16 հարկ,

2) լաբորատոր, ուսումնագիտական, գիտափորձարարական մասնաշենքեր` մինչև 9 հարկ,

3) մարզական, գրադարանային, ուսումնաարտադրական, գիտաարտադրական, լսարանային մասնաշենքեր՝ մինչև 4 հարկ:

54. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում տեղակայվող սենքերի կազմը (այդ թվում քաղաքացիական պաշտպանության) սահմանված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի համաձայն:

55. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի բոլոր հարկաբաժինները պետք է համալրված լինեն անհրաժեշտ հզորությամբ և կառուցվածքով վերելակներով, ըստ անհրաժեշտության վերհան սարքերով, բազրիքներով, հատուկ լուսավորության համակարգերով, գծանշումներով, ազդանշանային վահանակներով, առանձնացված սանհանգույցներով (հաշմանդամություն ունեցողների համար՝ կանանց և տղամարդկանց), խելամիտ հարմարեցումներով ու կահավորանքով, ներքին ու արտաքին դռների բացվածքներով, թեքահարթակներով, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց անարգել ու մատչելի տեղաշարժը ամբողջ մասնաշենքի ներքին մակերեսներում: ԲՈՒՀ-երին հատկացված հողատարածքի բարեկարգման աշխատանքները պետք է ներառեն դեպի տարածք և մասնաշենքեր մուտքի և ելքի, անցուղիների, մայթերի մատչելիությունն ու հարմարավետությունն ապահովող նախագծային լուծումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև բարեկարգման համալիր միջոցառումներ՝ ՀՀ տարածքին բնորոշ ծառերի տնկարկի, կանաչապատման այլ տարրերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման, անհրաժեշտ արտաքին կահավորանքի (լուսավորություն, նստարաններ, ցայտաղբյուր և այլն) տեղադրման միջոցով:

56. ԲՈՒՀ-երի շենքերի ամենահեռավոր սենքի դռներից հեռավորությունը մինչև մարդատար վերելակ պետք է լինի ոչ ավելի, քան 60մ: Մարդատար վերելակների քանակը որոշվում է հաշվարկով, սակայն երկուսից ոչ պակաս, մարդատար և բեռնատար վերելակները նախատեսվում են 2 և ավելի հարկայնությամբ բոլոր մասնաշենքերում՝ այդ թվում միահարկներում, եթե դրանք ունեն նկուղային հատված՝ որն օգտագործվում է երկակի նշանակությամբ, ըստ անհրաժեշտության նաև որպես քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ պարզ թաքստոց կամ ապաստարան: Մարդատար և բեռնատար վերելակները պետք է գործեն անխափան և անվտանգ՝ որոնց աշխատանքային ուղղահայաց գոտին պետք է սահմանվի նկուղային հատվածից մինչև մասնաշենքի վերջին հարկաբաժին կամ մանսարդային հատված: Մարդատար վերելակների սրահի լայնությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի պահանջներին: Վերելակային սպասասրահներում բնակչության սակավաշարժ խմբերի համար պետք է նախատեսել անվտանգության գոտի՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի պահանջների: Վերելակներն անհրաժեշտ է նախատեսել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 17-ի N78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի հաշվառմամբ: Վերելակների նշանակությունը, բեռնատարողությունը և ուրվաչափերը նախատեսել ԳՕՍՏ 22011-95 «Վերելակներ ուղևորատար և բեռնատար․ Տեխնիկական պայմաններ» և ԳՕՍՏ Ռ 52382-2010 «Վերելակներ մարդատար. Վերելակներ հրշեջների համար» փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

57. Շենքերից մուտքերի և ելքերի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի հրդեհային և տեխնոլոգիական պահանջների համաձայն:

58. ԲՈՒՀ-երի շենքերում միջանցքները, միջանցիկ անցասրահները պետք է նախագծել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 17-ի N78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի պահանջների:

59. Համակարգչային տեխնիկայով սարքավորված սենքեր նախագծելիս պետք է ղեկավարվել ՀՀ առողջապահության նախարարի 2010թվականի սեպտեմբերի 4-ի N19-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի պահանջներով:

60. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի, անցումային սրահների, օժանդակ սենքերի ջեռուցման համակարգերը պետք է համալրված լինեն էներգաարդյունավետ և էներգախնայող սարքերով և սարքավորումներով, վերականգնվող էներգիայի այլընտրանքային աղբյուրներով՝ դիտարկելով արևային պանելների տեղադրման առաջնահերթությունը և հիմք ընդունելով <Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին> օրենքի կարգավորումները:

61. Ուսումնական սենքերը պետք է մեկուսացված լինեն աղմուկի աղբյուր հանդիսացող սենքերից (արհեստանոցներից, ուսումնամարզական և խորհրդակցությունների դահլիճներից և այլ), ինչպես նաև սննդի կազմակերպման, գիտափորձարարական ու գիտաարտադրական հատվածներից (խոհարարական, համակցված ճաշարանային սենքեր, վիվարիումներ և այլն):

62. Մարզական, ժամանցային-ակումբային և հանրային սննդի սենքեր նախագծելիս անհրաժեշտ է ապահովել դրանց ինքնավար օգտագործման հնարավորությունը։

63. ԲՈՒՀ-երի շենքերի ու շինությունների անհրաժեշտ երկրաշարժադիմացկունության (սեյսմակայունության) մակարդակն ապահովելու համար պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի պահանջներով:

64. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի հիմնանորոգման դեպքում պարտադիր պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում (վերականգնում ուժեղացում): Որպես վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակ պետք է նախատեսել սեյսմազինվածության բարձրացումը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 24-ի N87-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-06-2014 շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան:

65. ԲՈՒՀ-երի կամ բուհաքաղաքների քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների նախագծմանը ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերով: Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքերը հիմնականում պետք է տեղակայվեն մասնաշենքերի նկուղային հատվածներում կամ կառուցվեն առանձին՝ հարակից տարածքում, լինեն հնարավորինս հասանելի, առավել բարձր մասնաշենքերի բարձրության չափով համադրելի հեռավորությամբ տեղակայված:

66. ԲՈՒՀ-երի շենքերի և համալիրների ծավալահատակագծային լուծումները կարող են ներառել փոխակերպման տեխնոլոգիական միջոցառումներ՝ ելնելով ԲՈՒՀ-ի մասնագիտացման առանձնահատկություններից, դրանում ներառվող մասնաշենքերի կոնստրուկտիվ լուծումներից:

 

7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ ԵՎ ԼՍԱՐԱՆՆԵՐ

 

67. ԲՈՒՀ-երի ուսումնական սենքերը ներառում են.

1) ընդհանուր դասախոսությունների լսարաններ (լսարան-ամֆիթատրոններ),

2) առանձին խմբային լսարաններ,

3) գործնական աշխատանքների աշխատասենյակներ,

4) վարչական անձնակազմի աշխատասենյակներ,

5) գիտական և փորձարարական լաբորատորիաներ,

5) այլ դասասենյակներ,

6) օժանդակ սենքեր և այլն:

68. Բուհաքաղաքների կառուցվածքը, դրանցում նախատեսվող ԲՈՒՀ-երի տեսակներն ու դրանց մասնաշենքերի քանակը, ուսումնական սենքերի կազմը որոշվում է առանձին ԲՈՒՀ-երի կրթական ծրագրերին համապատասխան՝ ելնելով առկա, հեռակա և հեռավար և/կամ դրսեկության (էքստեռն) սկզբունքով ուսուցման կազմակերպման առանձնահատկություններից, ԲՈՒՀ-երի կազմում նախատեսվող միջին մասնագիտական կրթության կազմակերպման անհրաժեշտությունից և այլն։

69. Ուսումնական աշխատասենյակների, լաբորատորիաների և լսարանների մակերեսների առաջարկվող տեսակարար ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 2-ում: Ուսումնական սենքերի մակերեսները, որոնք նշված չեն աղյուսակ 2-ում, սահմանվում են նախագծման առաջադրանքով և կարող են համադրվել աղյուսակ 2-ում ընդգրկված նույնօրինակ սենքերի մակերեսների և հզորությունների հետ՝ ելնելով անալոգային օրինակի ընտրության սկզբունքից:

 

աղյուսակ 2

 

Ուսումնական սենքի անվանումը

Նվազագույն մակերեսը,
քմ (մեկ ուսանողի համար)

1․ Ուսումնական աշխատասենյակներ

2,2

2․ Լաբորատոր սենյակներ

4-6

3․ Մասնագիտացված լաբորատոր սենյակներ

6-8

4․ Համակարգչային սենյակ-սրահներ

9-12

5․ Ավարտական աշխատանքների շնորհանդեսային
(պրեզենտացիոն) սենյակ-սրահներ

5-10

6.Ստուդիա-աշխատասենյակներ

10-15

7. Աշխատանքային հանդիպումների, խորհդակցությունների

20-25

8․ Լսարաններ՝ ուսանողական տեղերի քանակով.

 

1) մինչև 15 ներառյալ

2.5

2) 16-50

2.2

3) 51-75

1.8

4) 76-100

1.5

5) 101-150

1.3

6) 151-300

1.2

7) 301 և ավելի

1.0

 

70. Հեռակա բարձրագույն ուսումնական հաստատությունների մակերեսների մոտարկված հաշվարկման համար՝ տրված մեկ ուսանողի հաշվով նորմավորված, ընդհանուր մակերեսի և շինությունների ծավալի տեսակարար ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 3-ում:

 

աղյուսակ 3

 

Հեռակա բուհերի և քանակակազմի անվանումը

Նորմավորված մակերեսը, քմ

Ընդհանուր մակերեսը քմ

Շինարարության ծավալը, քմ

1. Պոլիտեխնիկական,
տեխնիկական, գյուղատնտեսական՝ ինստիտուտներ/
համալսարաններ

1) 10 - 20

2) 20-ից ավելի

3) Հեռակա տեխնիկական

ֆակուլտետներ (ՀՏՖ) և

մասնաճյուղեր

ա. 0,5 - 1,0

բ. 1,0 - 2,0

գ. 2,0 - 3,0

2. Տնտեսագիտական,
մանկավարժական ինստիտուտներ/համալսարաններ

1) 10 - 20

2) 20-ից ավելի

3) ՀՏՖ և մասնաճյուղեր

ա. 0,5 - 1,0

բ. 1,0 - 1,5

գ. 1,5 - 2.0

4. Իրավաբանական ինստիտուտներ/համալսարաններ

1) 10 - 20

2) ՀՏՖ և մասնաճյուղեր

ա. 6.5 - 1,0

բ. 1,0 - 2,0

 

 

 

1,7

1,4

 

 

 

4,2

3,6

3,0

 

 

 

1,3

1,2

 

4,0

3,3

2,6

 

 

1,3

 

3,6

2,4

 

 

 

2,8

2,4

 

 

 

7,0

6,7

5,0

 

 

 

2,1

2,0

 

6,6

5,5

4,4

 

 

2,1

 

6,0

4,0

 

 

 

11,2

9,6

 

 

 

28,0

24,0

20,0

 

 

 

8,4

8,0

 

26,4

22,0

17,0

 

 

8,4

 

24,0

16,0

 

71. ԲՈՒՀ-երի ուսումնական մասնաշենքերում լաբորատոր սենքերը պետք է նախագծվեն համաձայն տեխնիկական առաջադրանքի:

72. ԲՈՒՀ-երի նոր կառուցվող և վերակառուցվող (հիմնանորոգվող, արդիականացվող, վերականգնվող, ընդլայնվող, վերազինվող) մասնաշենքերի լաբորատոր սենքերի ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, օդի մեխանիկական արտածման ինքնուրույն համակարգերը պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

73. ԲՈՒՀ-երի նոր կառուցվող և վերակառուցվող (հիմնանորոգվող, արդիականացվող, վերականգնվող, ընդլայնվող, վերազինվող) մասնաշենքերի լաբորատոր սենքերի արհեստական և բնական լուսավորության լուծումները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017թվականի ապրիլի 13-ի N56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջներին:

74. ԲՈՒՀ-երի նոր կառուցվող և վերակառուցվող հիմնանորոգվող, արդիականացվող, վերականգնվող, ընդլայնվող, վերազինվող) մասնաշենքերի լաբորատոր սենքերի ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջրահեռացման նախագծային լուծումները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 17-ի N80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ40-01.01-2014 շինարարական նորմերի պահանջներին:

75. Համակարգչային սենյակներին (սրահներին) և 75-ից ավելի նստատեղ ունեցող դասախոսությունների լսարաններին կից անհրաժեշտ է նախատեսել պատրաստուկների սենյակներ՝ համաձայն աղյուսակ 4-ի:

 

աղյուսակ 4

 

Պատրաստուկներով աշխատանքի համար սարքավորված սենքեր

Պատրաստուկների սենքերի մակերեսը, քմ

1․ Ոչ մասնագիտացված դասախոսությունների լսարաններ՝ նստատեղերի քանակով.

1) մինչև 100 ներառյալ

2) 101 – 150

3) 151 և ավելի

2․ Ֆիզիկայի և քիմիայի լսարան՝ 100 - 150 նստատեղով

 

 

18

36

72

36

3․ Քիմիայի լսարան՝ 200 - 300 նստատեղով

72

4․ Ֆիզիկայի լսարան՝ նստատեղով.

1) մինչև 300 ներառյալ

2) 301 և ավելի

 

 108

144

5․ Համակարգչային սենյակ-սրահ 12 - 13 նստատեղով

18

 

76. Դասախոսությունների լսարաններին կից պատրաստուկների սենյակները պետք է ունենան առնվազն երկու ելք՝ մեկը դեպի լսարան, մյուսը՝ դեպի միջանցք (ռեկրեացիա):

77. Ուսումնական լաբորատորիաներին կից անհրաժեշտ է նախատեսել առնվազն 18քմ ոչ պակաս մակերես ունեցող գործնական աշխատանքների և տեխնիկական, փորձարարական սարքավորումների պահման սենյակներ։

78. Ավարտական (դիպլոմային) և կուրսային նախագծման սրահների առաջարկվող տարողությունը կազմում է 12-ից մինչև 50 տեղ:

79. Ուսումնական աշխատասենյակների, լաբորատորիաների, խմբային և կիսախմբային լսարանները, դրանում նախատեսված նստատեղերը պետք է ապահովված լինեն կողային լուսավորությամբ՝ ձախ կողմից բնական լույսով, կամ խառը լուսավորությամբ՝ վերինը կողայինով: Միայն վերին բնական լույսով լուսավորությամբ թույլատրվում է 100-ից ավել նստատեղ տարողությամբ լսարաններում, աշխատասենյակ-սրահներում:

80. Ամֆիթատրոն չունեցող դասասենյակներում գրատախտակի դիմացի հատակը, ցուցադրական սեղանի բացակայության դեպքում, կարող է բարձրացվել մինչև 25-30սմ նստատեղերի առաջին շարքի հատակի մակարդակի համեմատ: Գրատախտակի դիմաց հատակի մակարդակի բարձրացված մասի լայնությունը պետք է լինի առնվազն 150 սմ, իսկ դրա և առաջին շարքի միջև անցման լայնությունը պետք է լինի առնվազն 110 սմ: Հատակի բարձրացված մասը պետք է հատուկ լուծումով հարմարեցված ու մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

81. Մինչև 75 ուսանողական նստատեղով դասախոսական լսարաններում թույլատրվում է հորիզոնական հատակի կառուցում։

82. Ամֆիթատրոնով լսարաններում ցուցադրական սեղանի առկայության դեպքում հատակը (գրատախտակի հատվածից) մինչև նստատեղերի երկրորդ շարք պետք է լինի հորիզոնական:

83. Դասախոսական լսարանները կարող են տեղակայվել ուսումնական կամ դրանց համար հատկացված առանձին մասնաշենքերում:

84. Ուսումնական սենքերի մակերեսները որոշվում են նախագծման առաջադրանքով՝ ելնելով դասավանդվող առարկաների առանձնահատկություններից, ուսումնական պրոցեսի մեթոդաբանությունից, կրթական ծրագրերի պահանջարկից:

85. Լսարանները դասակարգվում են ըստ հզորության և ֆունկցիոնալության: Ըստ լսարանի նախագծային հզորության՝ բաժանվում են 25 հոգանոց խմբի, կիսախմբային՝ 12-13 հոգի, դասախոսություն՝ 50 և ավելի հոգի։ Դասախոսությունների լսարանները բաժանված են փոքրերի՝ 50 և 75 տեղանոց, և մեծերի՝ 100-ից 400 նստատեղով։ Ըստ իրենց ֆունկցիոնալության կամ գործառնական նշանակության՝ դասախոսության լսարանները բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր նշանակության ոչ մասնագիտացված առանց փորձերի և մասնագիտացված դասախոսությունների համար՝ փորձերի ցուցադրմամբ՝ ֆիզիկական և քիմիական, ինչպես նաև թատերական: Հանդիսատեսների տարածքը պետք է սահմանվի աղյուսակ 5-ի համաձայն:

 

աղյուսակ 5

 

Լսարանի տարողությունը/հզորությունը, տեղ

Մակերեսի նորմը մեկ տեղի համար
(առնվազն) քմ

1. 12-15

2. 25

3. 60 - 75

4. 75- 100

5. 100- 150

6. 150- 350

7. 350

8. 12 - 15 (ուսուցման և կառավարման մեքենաներով)

9. 50-100 (հետադարձ կապով)

10. Թատերական լսարան 200 - 300 տեղի համար

2,5

2,2

1,5

1,3

1,2

1,1

1,0

3,0

1,8

1,8

 

86. 100, 150, 200, 250 և 300 տեղանոց մեծ լսարանների (ամենատարածված) համար անհրաժեշտ են նախագծային լուծումներ, որոնք տարբերվում են ուսումնական շենքերի ընդհանուր կառուցվածքից։ Ամֆիթատրոններն անհրաժեշտ են նորմալ տեսանելության համար։ Լուսավորությունը սովորաբար ապահովվում է երկու կողմից, երբեմն՝ մեծ դասասենյակները նախագծվում են առանց բնական լույսի կամ վերևի լույսով։ Հատուկ են նաև դահլիճների բարձրությունը և դրանց դիզայներական լուծումները (մեծ բացվածքներ, ոչ միշտ ուղղանկյուն:

87. Մեծ լսարանների նախագծման հիմնական ֆունկցիոնալ պահանջները հետևյալն են.

1) մարդկանց անխոչընդոտ և արագ տարհանման ապահովում դահլիճից,

2) օպտիմալ պայմանների ստեղծում ընթացիկ փորձերի տեսանելիության համար,

3) ակուստիկ լուծումներ և ձայնամեկուսացում,

4) օդային միջավայրի օպտիմալ պարամետրերի ստեղծում,

5) ուսանողների համար անհրաժեշտ լուսավորության ռեժիմի ապահովում՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական լուսավորության ներքո,

6) հարմարավետ և գեղեցիկ կահույքով ապահովում,

7) անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ՝ դասախոսությունների ընթացքում փորձերի ցուցադրման և անցկացման համար (գրատախտակներ, կինեմատոգրաֆիա, տեխնիկական ուսուցման միջոցների օգտագործում);

8) գրատախտակների, այդ թվում էլեկտրոնային, և այլ սարքերի տեղակայում:

88. Դասասենյակների մակերեսը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել անընդհատ բարելավվող տեխնիկական ուսուցման միջոցները։ Դրանք ներառում են ավտոմատացված ուսուցման համակարգեր, որոնք հիմնված են հետևյալ տեխնիկական միջոցների ինտեգրված օգտագործման վրա.

1) հեռուստատեսային հարմարություններ (ուսումնական ցուցադրական հեռուստատեսային տեղադրում տեսախցիկով, տեսաձայնագրող սարքերով և վիդեո մոնիտորներով),

2) ցուցադրման հարմարություններ (ուսուցման ավտոմատացված համակարգ՝ հիմնված համակարգիչների և ստանդարտ էկրանների վրա),

3) Էլեկտրասարքավորումներ (գիտելիքների հեռավար կառավարման բարձակային/կոնսոլային ավտոմատացված համակարգ),

4) Օպտիկական պրոյեկցիոն միջոցների (բազմաէկրանային համակարգ) օգտագործման դեպքում դահլիճի լայնությունը պետք է լինի առնվազն 9 մ:

89. Համալսարանական համալիրների ստեղծման առաջադիմական ուղղությունը ուսումնական և լաբորատոր շենքերի՝ տվյալ համալիրի համար ունիֆիկացված տարբեր նշանակության ամբիոնների հատվածամասերի հենքի վրա դրանց ձևավորումն է: Ըստ լաբորատորիաների և դասասենյակների ինժեներական ապահովման՝ կարելի է առանձնացնել ամբիոնների երեք հիմնական տեսակ.

1) տեսակ 1՝ ամբիոն, որը չի պահանջում հատուկ տեխնոլոգիական կապեր։ Դրանք ապահովվում են սովորական ինժեներական հաղորդակցուղիներով։ Այս տեսակը ներառում է բոլոր ԲՈՒՀ-երի ընդհանուր տեսական բաժինները, հումանիտար ֆակուլտետների համալսարանական բաժինները, մանկավարժական և տնտեսական համալսարանները, ինչպես նաև մի շարք մաթեմատիկական էլեկտրատեխնիկայի ամբիոններ:

2) տեսակ 2՝ ամբիոն, որը պահանջում է հատուկ ինժեներական և տեխնոլոգիական միացումներ (ջուր, գազ, սեղմված օդ, թթվածին, գործընթացների արտանետումներ և ներհոսք և այլն), բայց առանց հիմքերի վրա տեղադրված ծանր տեխնիկական միջոցների: Դրանք պետք է տեղադրվեն այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել բոլոր ինժեներական ցանցերի լրացուցիչ մատակարարումը լաբորատորիաներին և գրասենյակներին։ Նման ամբիոններին են դասվում բուհերի քիմիական, ֆիզիկական, կենսաբանական, երկրաբանական և երկրաֆիզիկական, ռադիոֆիզիկական և բազմաթիվ այլ մասնագիտացված ամբիոնններ, տեխնիկական, գյուղատնտեսական և բժշկական համալսարաններ:

3) տեսակ 3՝ ծավալուն և ծանր սարքավորումներով ամբիոններ, որոնք պահանջում են տեղակայում հողին: Սա պահանջում է կառույցների մեծ բացվածքներ և հատուկ հիմքեր: Դրանք հիմնականում տարածված են տեխնիկական և գյուղատնտեսական ԲՈՒՀ-երում։

4) հաշվի առնելով ամբիոնների տեսակները՝ խորհուրդ է տրվում դրանց տեղադրման համար ստեղծել միասնական (ունիֆիկացված) կրթական և լաբորատոր շենքեր կամ բլոկներ (բլոկ-սեկցիաներ), որոնք կիրառելի են նմանատիպ համալիրների համար:

90. Ամբիոնների և բաժանմունքների փոխակերպվող բլոկների (բլոկ-սեկցիաների) նախագծման առաջարկվող մոդուլային տարբերակների հարաչափերը կարող են նախատեսվել հետևյալ ցուցանիշներին համապատասխան.

1) տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսումնական և լաբորատոր շենքերի համար՝ (7.2+3+7.2) x 6մ; (7.2+3+7.2) x 7.2մ; (7,5+3+7,5) x 6մ; (9+9) x 6մ;

2) հումանիտար ԲՈՒՀ-երի ուսումնական և լաբորատոր շենքերի համար՝ (3+6) x6մ; (7,5+7,5) x 6մ; և նաև (6+4,5+6) x 6մ;

3) մասնագիտացված և արտադրամասերի համար՝ (9+3+9) x6մ; (12+3+12) x3մ և 9մ-ից ավելի մեծ բացվածքներ:

 

8. ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱ- ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐ

 

91. ԲՈՒՀ-երի գիտական ստորաբաժանումների սենքերը ստորաբաժանվում են.

1) ամբիոններին կից գիտական սենքերի,

2) գիտաարտադրական ստորաբաժանումների սենքերի (ոլորտային լաբորատորիաների, գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնագիտական և գիտակրթական կենտրոնների և այլն),

3) ուսանողների ուսումնագիտական գործունեության սենքերի (տնտեսության բոլոր ոլորտներին վերաբերող ուսանողական նախագծային և կոնստրուկտորական, բարձր տեխնոլոգիական համակարգերի հետազոտական, կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի, երկրաֆիզիկական և մաթեմատիկական, ճարտարագիտական ու ճարտարապետական մոդելավորման խմբերի և այլն):

92. Յուրաքանչյուր ամբիոնի սենքերի կազմում պետք է նախատեսել ամբիոնի ղեկավարի աշխատասենյակ՝ 18քմ մակերեսով (10 դասախոսներից ավել թվաքանակի դեպքում՝ 24քմ), ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման սենյակ՝ 54քմ մակերեսով, ամբիոնի դասախոսների աշխատասենյակներ և ասպիրանտների համար սենքեր՝ մեկ աշխատատեղի համար 4քմ հաշվարկով: Ասպիրանտների աշխատատեղերի քանակը առաջարկվում է սահմանել մոտավոր՝ ելնելով նրանց թվաքանակի 40%-ից:

93. Գիտաարտադրական ստորաբաժանումների (անասնաբուժական կլինիկաների, ֆերմաների, ջերմոցների, ջերմատների, ուսումնական փորձադաշտերի, փորձարարական արտադրամասերի և այլն) արտադրական և մասնագիտացված սենքերի մակերեսները առաջարկվում է սահմանել համաձայն արտադրական նշանակության օբյեկտների նախագծման նորմատիվ պահանջների՝ ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի մարտի 3-ի N16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) շինարարական նորմերի՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։

94. Գիտաարտադրական ստորաբաժանումների տեսական դասընթացների համար նախատեսված սենքերի կազմը և մակերեսները առաջարկվում է սահմանել ըստ աղյուսակ 6-ի:

 

աղյուսակ 6

 

Սենքի անվանումը

Սենքի մակերեսը, քմ, աշխատակիցների թվով, մարդ

20-ից ոչ ավելի

20-ից ավելի

1․ Վարչակազմի աշխատասենյակ (լաբորատորիայի, կենտրոնի, ինստիտուտի)

18

18

2․ Աշխատակազմի համար նախատեսված աշխատասենյակներ

Մեկ աշխատատեղի համար 9 քմ չափով

3․ Լաբորանտական

18

24

4․ Ուսանողական

24

36

5․ Սեմինարների և քննարկումների սենյակներ, սրահներ

54

54

 

95. Ուսանողների ուսումնագիտական գործունեության սենքերի կազմը և մակերեսները առաջարկվում է սահմանել ըստ աղյուսակ 7 -ի:

 

աղյուսակ 7

 

 Սենքի անվանումը

Սենքի մակերեսը, քմ, աշխատողների թվով, մարդ

ոչ ավելի 12

13 - 25

26 - 50

1․ Գիտական աշխատանքների կազմակերպման սրահներ

36

60

125

2․Վարչակազմի աշխատասենյակներ

12

18

24

3․ Ցուցասրահներ

9

18

18

4․ Առանձին մասնագիտական առարկաների աշխատասենյակներ/ փորձագիտական լաբորատոր սենյակներ

-

12

18

5․ Պահոցներ

12

18

18

6․ Արհեստանոցային հատվածներ

-

18

24

7․ Խորդանոցներ

9

12

18

 

96. Կրթական և գիտական շենքերի կառուցվածքը, որտեղ սովորաբար տեղակայված են ամբիոնները, լաբորատորիաները, դասասենյակները, վարչական և այլ տարածքները, բնութագրվում է 4-9 հարկերի ստանդարտ թռիչքով շենքերի կամ բլոկների (բլոկ-սեկցիաների) և մեծ հատուկ լաբորատորիաներով բլոկային շենքերի և դասախոսությունների մեծ դահլիճների համակցությամբ, որոնք սովորաբար կցված կամ միացված են հիմնական ծավալին անցումներով:

 

9. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ, ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

 

97. ԲՈՒՀ-երի գրադարանների/գրադարանային հատվածների, ընթերցասրահների գրքային ֆոնդի ընդհանուր ծավալը և ընթերցատեղերի կողմնորոշիչ թվաքանակը կարող է սահմանվել ըստ աղյուսակ 8-ի:

 

աղյուսակ 8

 

ԲՈՒՀ-եր

Ընթերցողների թվաքանակը

Ընթերցատեղերի քանակը, ընթերցողների ընդհանուր թվի %

Գրադարանի ընդհանուր ֆոնդի միավորների քանակը մեկ ընթերցողի հաշվարկով

1․ Համալսարաններ՝ բժշկական, մանկավարժական, բանասիրական, աստվածաբանական

Ուսանողների հաշվարկային քանակակազմի 100%-ը, առկա բաժանմունքի ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաաշխատողների թվի 100%-ը

15

125

2․ Համալսարաններ՝ տեխնիկական, տնտեսագիտական, գյուղատնտեսական

 

 

3․ Համալսարաններ՝ գեղարվեստի և մշակույթի

Ուսանողների հաշվարկային քանակակազմի 100%-ը, առկա բաժանմունքի ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաաշխտողների թվի 100%-ը

 

Ուսանողների հաշվարկային քանակակազմի 100%-ը, առկա բաժանմունքի ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաաշխտողների թվի 100%-ը

12

 

 

 

 

20

100

 

 

 

 

125

4․ Հեռակա ուսուցմամբ ԲՈՒՀ-եր

Հեռակա ուսուցման ուսանողների ընդհանուր թվի 50%

10

75

 

98. ԲՈՒՀ-երի գրադարանների ընդհանուր մակերեսը, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի, պետք է ընդունել մեկ ուսանողի համար հաշվարկվող ցուցանիշով (քմ)՝ առնվազն.

1) տեխնիկական ուղղվածության ԲՈՒՀ-երում` 1,1քմ,

2) հումանիտար և բժշկական ուղղվածության ԲՈՒՀ-երում ՝ 1,3քմ,

3) մշակութային ուղղվածության ԲՈՒՀ-երում ՝ 2,3քմ:

99. ԲՈՒՀ-երի գրադարանների վերակառուցման և ընդլայնման դեպքում գրապահոցի ծավալն ու մակերեսը պետք է ընդունել հաշվի առնելով իրական գրքային ֆոնդը, բայց հաշվարկայինից ոչ պակաս:

100. ԲՈՒՀ-երի հիմնական գրադարանների նախագծման դեպքում, կախված կոնկրետ պայմաններից, կարող են ստեղծվել մասնաճյուղեր՝ ֆակուլտետներին ու ամբիոններին, ինչպես նաև գիտական ու գիտակրթական ստորաբաժանումներին, հանրակացարանային հատվածներին կից: Բոլոր մասնաճյուղերի ֆոնդի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի հիմնական գրադարանային ֆոնդի 20%-ը: Ֆակուլտետային գրադարանի ֆոնդը պետք է կազմի ֆակուլտետի ուսանողների ամբողջ քանակակազմին սպասարկելու համար անհրաժեշտ ֆոնդի մինչև 20%-ը՝ առավելագույնը 30 հազար պահոցային միավոր:

101. ԲՈՒՀ-երի գրադարանի սենքի կազմում պետք է նախատեսել հաստատության հաշվարկային քանակակազմի համար դասախոսությունների դահլիճ հետևյալ տարողությամբ.

1) մինչև 3000 ուսանող՝ 50 տեղով,

2) 3001-5000 ուսանող՝ 100 տեղով,

3) 5001 և ավելի ուսանող՝ 150 տեղով:

102. ԲՈՒՀ-երի գրադարանները պետք է ունենան առանձին ծառայողական մուտքեր։ Գրադարանի սենքով դեպի այլ սենքեր տարանցման կազմակերպում չի թույլատրվում:

103. ԲՈՒՀ-երը կարող են ունենալ նաև էլեկտրոնային գրադարաններ՝ մասնագիտացված գրականության զետեղման և դրան ուսանողների իրազեկվածության համար:

104. Գրադարանների ընթերցասրահներում պետք է նախատեսել առաստաղների և պատերի հատուկ ակուստիկ սարքավորում։

105. Ընթերցասրահներում կիսահարկերը (անտրեսոլները) պետք է ունենան առնվազն երկու տարհանման ելք:

106. Գրադարանը պետք է տեղակայել մեկուսացված հանդիսադահլիճից և մարզադահլիճից, ճաշարանից և ուսումնաարտադրական ստորաբաժանումներից:

107. Գրադարանները պետք է համալրված լինեն բարձր տեխնոլոգիական լուծումներով, կապի ու տեխնիկական սպասարկման արդի միջոցներով, կահավորված և հարդարված արդի պահանջներին համապատասխան, հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, հագեցած ինժեներական հաղորդակցուղիների համակարգերով՝ ջեռուցման, օդափոխության, հովացման, սառեցման և այլն: Գրադարաններում կարող են նախատեսվել անհատական աշխատախցիկներ, ապակեպատ միջնորմներ և բացվածքներ, մեծ և միջին ընդհանուր այցելությունների սրահներ՝ այցելուների միջև ըստ անհրաժեշտության հաղորդակցությունն ու կապը ապահովելու նպատակով: Գրադարանները կարող են համալրված լինել շարժական և անշարժ դարակաշարերով՝ որոնք պետք է հասանելի լինեն այցելուների՝ այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար: Անհատական աշխատախցիկներով սարքավորած ընթերցատեղերի քանակը կարող է սահմանվել դահլիճի ընթերցատեղերի ընդհանուր քանակի առավելագույնը 30%-ի չափով:

108. Ընթերցասրահի մակերեսը պետք է հաշվարկել մեկ այցելուի համար նախատեսվող մակերեսի հաշվարկային ցուցանիշի հաշվառմամբ՝ առնվազն 2,4քմ և նվազագույնը 6,0քմ մեկ անհատական աշխատախցիկի համար՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի պահանջների: Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ընթերցատեղի մակերեսը որոշվում է ըստ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի:

109. Գրքային ֆոնդի փակ պահպանման սենքերի մակերեսները պետք է ընդունել․

1) առնվազն 2,5քմ՝ 1000 միավորի համար՝ անշարժ դարակաշարերի դեպքում,

2) առնվազն 1,5քմ՝ 1000 միավորի համար՝ շարժական դարակաշարերի դեպքում:

110. Բաց մատչելիության ընթերցասրահների ընդհանուր մակերեսը պետք է սահմանել առնվազն 4,5քմ ՝ պահպանվող 1000 միավորի համար՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:

111. Գրադարանում կարող է նախատեսվել առնվազն 12 քմ մակերեսով սենք՝ էլեկտրոնային կրիչների պահման համար:

112. ԲՈՒՀ-երի գրադարանների օժանդակ սենքերի կազմն ու մակերեսները կարող են սահմանվել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:

113. ԲՈՒՀ-երում, դրանց համալիրներում և ուսանողական քաղաքում խոշոր մասնագիտացված գրադարանները առաջարկվում է միավորել գրադարանային համալիրի մեջ:

 

10. ՄԱՐԶԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

114. ԲՈՒՀ-երում մարզական նշանակության շենքերի ու շինությունների դահլիճների (մարզադահլիճների) կազմը և քանակը կարող է սահմանվել համաձայն աղյուսակ 9-ի:

 

աղյուսակ 9

 

Փակ մարզական

կառույցներ

Հարաչափեր, մ

Շենքերի/մասնաշենքերի քանակը՝ առկա ուսուցման ուսանողների թվաքանակով, (ուսանող)

երկարու-թյուն

լայնու-թյուն

մինչև 2000

մինչև 4000

մինչև 6000

մինչև 8000

մինչև 10000

մինչև
12000

1․ Մեծ մարզադահլիճ (սպորտային խաղերի համար) հանդիսատեսի համար նստատեղերով

42

24

-

1

1

1

1

2

2․ Միջին մարզադահլիճ (մարմնամարզության և սպորտային խաղերի համար)

36

18

2

2

3

3

4

4

3․ Մասնագիտացված մարզադահլիճ (ըմբշամարտի, բռնցքամարտի, սուսերամարտի և այլ)

24

15

-

1

2

3

4

4

4․ Հատուկ նախապատրաստական խմբերի պարապմունքների դահլիճ

18

12

-

-

1

2

2

3

5․ Թեթև աթլետիկայի մարզադահլիճ

126

30

-

-

-

-

1

1

6․ Լողավազան

50

21

-

-

-

-

1

1

7․ Նույնը

25

16

-

1

1

1

-

-

 

115. Թեթև աթլետիկայի մարզադահլիճի և լողավազանի անհրաժեշտությունը սահմանվում է նախագծային առաջադրանքով:

116. Բաց և ծածկված մարզական նշանակության շենքերի ու շինությունների հարաչափերն ու կառուցվածքը, սպորտային և առողջարարական նշանակության լողավազանները, այդ թվում` բացօթյա լողավազանները, դրանց կազմում ընդգրկված սենքերը (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) պետք է նախատեսել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի և ՀՀ առողջապահության նախարարի 2006թվականի մայիսի 17-ի N 534-Ն հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների:

117. ԲՈՒՀ-երում մարզական նշանակության շենքերի/մասնաշենքերի դահլիճների մակերեսները (առանց օժանդակ սենքերի) պետք է ընդունել դահլիճում մեկ զբաղեցնողի հաշվով՝ առնվազն 1քմ: Մարզադահլիճների տեղակայումը, դրանց ընդհանուր մակերեսները, ինչպես նաև անհրաժեշտ սենքերի կազմը սահմանվում է նախագծման առաջադրանքով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:

118. Մարզադահլիճների ու հարակից սենքերի (բացառությամբ օժանդակ սենքերի) ընդհանուր մակերեսը պետք է սահմանել ըստ մարզահարթակների չափերի ու դրանց հարակից անվտանգության գոտիների:

119. Մարզադահլիճը կամ մարզումների համար նախատեսված սենքերը թույլատրվում է տեղակայել երկրորդ և ավելի բարձր հարկերում, եթե ապահովվում է ձայնային ճնշման և թրթռման նորմատիվ մակարդակը՝ հաստատված նախագծային լուծումների առկայությամբ:

120. Թույլատրվում է մարզադահլիճները միավորել մեկ փոխակերպվող (տրանսֆորմացվող) դահլիճում՝ պահպանելով դահլիճների և դրանց օժանդակ սենքերի ընդհանուր մակերեսը։

121. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի մարզադահլիճներում կարող են սահմանվել առանձին գոտիներ՝ հետևյալ սարքավորանքի տեղադրման համար․

1) մարզումների սարքեր,

2) ծանր աթլետիկայի համար հարթակներ,

3) բռնցքամարտի համար ռինգեր,

4) ըմբշամարտի համար գորգերի հարթակներ և այլն:

122. Մարզադահլիճի մուտքը պետք է նախատեսել անմիջապես հանդերձարաններից կամ այլ սենքերից առանձնացված միջանցքի միջոցով։

123. Առանձին մասնաշենքերում տեղակայված մարզադահլիճների և լողավազանների համար անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ նախասրահ՝ հանդերձարաններով, ցնցուղարաններով, սանհանգույցներով՝ այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցումներով։ Նկուղով և 1-ից ավելի հարկաբաժիններով մասնաշենքերը պետք է համալրված լինեն վերելակներով (բեռնատար և մարդատար), բոլոր հարկաբաժինները պետք է նախատեսվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված սանհանգույցներով (իգական և արական սեռի համար), ներքին և արտաքին մակերեսների հարդարումը, ինտերիերի ձևավորումը՝ այդ թվում տարածքի բարեկարգումը պետք է իրականացվի հարմարեցված, մատչելի, հասանելի, գրավիչ լինելու սկզբունքով:

124. Մարզադահլիճներում թույլատրվում է նախատեսել ստացիոնար կամ փոխակերպվող նստատեղեր հանդիսատեսների համար:

125. ԲՈՒՀ-երի շենքերում թույլատրվում է նախատեսել ուսումնական հրաձգարան։ Հրաձգության մրցատարածությունը և հրաձգության տեղերի քանակը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

126. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի մարզադահլիճներում պետք է տեղադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ մարզասարքեր:

127. ԲՈՒՀ-երի համալիրներում և բուհաքաղաքներում (ակադեմիական քաղաքներում) մարզական նշանակության շենքերն ու շինությունները առաջարկվում է միավորել միասնական համալիրում (առանձնացված գոտում):

128. ԲՈՒՀ-երի համալիրներում և բուհաքաղաքներում (ակադեմիական քաղաքներում) մարզական նշանակության շենքերն ու շինությունները պետք է համալրված լինեն հեծանվային երթուղիներով, քայլուղիներով, վազքուղիներով, էլեկտրական ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժի համար ուղիներով , գծանշումներով, համալիրների ներքին միջավայրի բարեկարգման տարրերի շրջանակներում անհրաժեշտ է նախապատվությունը տալ անցուղիների, հարթակների, երթուղիների, մայթերի քարով սալապատման աշխատանքներին, կանաչ ցանկապատումներին՝ առավելապես հողամասերի պարագծով տարածքին բնորոշ ծառերի համալիր տնկարկով, էներգախնայող և էներգաարդյունավետ լուսավորության, ջրամատակարարման ու ջրահեռացման արդի տեխնոլոգիական լուծումներին՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման պարտադիր պահանջները:

 

11. ՀԱՆԳՍՏԻ ՈՒ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

129. ԲՈՒՀ-երի համալիրներում և բուհաքաղաքներում (ակադեմիական քաղաքներում) մարզական նշանակության շենքերն ու շինությունները ժամանցային շենքերի ու շինությունների կազմում կարող են ներառել․

1) հանդիսությունների դահլիճ՝ բեմահարթակով,

2) ժամանցային միջոցառումների (այդ թվում համերգային, պարային) դահլիճ՝ բեմով,

3) շնորհհանդեսների, բեմականացումների դահլիճ՝ բեմով,

4) հանգստի ներքին և արտաքին տարածքներ՝ տեխնիկապես ու անհրաժեշտ գույքով կահավորված, հարմարեցված ու մատչելի, ինչպես նաև կանաչապատ մակերեսներ՝ ըստ հաստատված նախագծային լուծումների։

130. Հանդիսությունների դահլիճներում նստատեղերի քանակը պետք է սահմանել համաձայն աղյուսակ 10-ի:

 

աղյուսակ 10

 

Սենքի անվանումը

Ուսանողների հաշվարկային թվաքանակը, /ուսանող/տեղ/

մինչև 2000

մինչև 4000

մինչև 6000

մինչև 8000

մինչև 10000

12000 և ավելի

1․ Առկա ուսուցման ուսումնական հաստատությունների հանդիսությունների դահլիճ

700

900

1100

1300

1500

1800

2․ Հեռակա ուսուցման ուսումնական հաստատությունների հանդիսությունների դահլիճ

400

500

600

700

-

-

3․ Այլ դահլիճներ

50-100

100-200

600

700

800

900

 

131. Շնորհանդեսների և բեմականացումների սենքերը կարող են սահմանվել համաձայն աղյուսակ 11-ի:

 

աղյուսակ 11

 

Սենքի անվանումը

Չափման միավոր

Մակերես, քմ

1․ Հանդիսությունների դահլիճ

դահլիճում մեկ նստատեղի հաշվարկով

0,8

2․ ժամանցային միջոցառումների (այդ թվում համերգային, պարային)

նույնը

0,65

3․ Ճեմասրահ

նույնը

0,6

4․ Բեմահարթակներ՝ հանդիսասրահներին կից

նույնը

0,2

5․ Հանդիսասրահին կից օժանդակ սենքեր (տեխնիկական, տնտեսական և այլն)

նույնը

0,08

7․ Բեմահարթակին կից դերասանական սենքեր, դահլիճում տեղերի դեպքում․
ա) 700- 1300
բ) 1301 և ավելի

սենք
նույնը

 36
54

8․ Հանդերձասենյակ

-

10

9․ Պահեստներ (բեմահարթակին կից)

%

բեմահարթակի մակերեսի 25 %

10․ Կահույքի խորդանոց (ճեմասրահին կից)

դահլիճում մեկ նստատեղի հաշվարկով

0,02

11․ Սանիտարական հանգույցներ
(բեմահարթակին կից)

1սանհանգույց

2 - 4

12․ Ցնցուղարաններ (բեմահարթակին կից)

1 ցնցուղարան/խցիկ

2 - 4

13․ Պահակակետ

1 պահակակետ

10

 

132. Աղյուսակ 11-ի 1-13-րդ կետերում նշված մակերեսները ենթակա են ճշգրտման նախագծային առաջադրանքներով՝ ելնելով յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի առանձնահատկությունից:

133. Մշակույթի և արվեստի ԲՈՒՀ-երում, դրանց համալիրներում և ուսանողական քաղաքներում հանդիսատեսային (բեմականացումների) դահլիճներ և բեմահարթակներ ունեցող խոշոր մասնագիտացված ուսումնական լսարանները առաջարկվում է միավորել ուսումնահանդիսատեսային համալիրներում: Ուսումնահանդիսատեսային համալիրների դահլիճների և լսարանների կազմը կարող է սահմանվել համաձայն աղյուսակ 12-ի:

 

աղյուսակ 12

 

Դահլիճ

Ուսումնական հաստատությունների դահլիճների տարողունակությունը

մշակույթ

թատերական

կոնսերվատորիա

 1․ Հանդիսությունների դահլիճ

700

-

-

2․ Ուսումնական թատրոն

-

600

-

3․ Համերգային դահլիճ

-

-

500

4․ Օպերային ստուդիա

-

-

300

5․ Թատերական լսարան խորքային բեմով

-

300

-

6․ Տրանսֆորմացվող թատերական լսարան

250

250

-

 

134. Մշակույթի և արվեստի ԲՈՒՀ-երի հանդիսատեսային-ակումբային սենքեր նախագծելիս դրանց կազմը հարկ է որոշել ըստ նախագծման առաջադրանքի:

135. Հանդիսատեսային սենքերի տարհանման ուղիները պետք է նախագծել հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանով հաստատված պահանջները:

 

12. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐ

 

136. Վարչատնտեսական նշանակության սենքերի կազմը որոշվում է նախագծման առաջադրանքով՝ ելնելով ԲՈՒՀ-ի կազմակերպական կառուցվածքից:

137. ԲՈՒՀ-երի վարչական ստորաբաժանումների սենքերի կազմը և մակերեսները ներկայացված են աղյուսակ 13-ում:

 

աղյուսակ 13

 

N

Սենքի անվանումը

Մակերեսը, քմ, ուսանողների հաշվարկային քանակակազմի դեպքում, /ուսանող/

մինչև 2000ուս.

4000 ուս.

6000 ուս.

8000 ուս.

10000 ուս.

12000 ուս.

1.

Ռեկտորատ

           

1)

Ռեկտորի (տնօրենի) աշխատասենյակ

24

24

36

36

54

54

2)

Ընդունարան

18

18

18

18

24

24

3)

Գիտական խորհրդի դահլիճ

90

90

120

120

180

180

4)

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորների աշխատասենյակներ

36

36

54

90

108

108

5)

Գործունեության այլ ոլորտների պրոռեկտորների աշխատասենյակներ

18

18

24

24

36

36

6)

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի ընդունարան

18

18

18

36

36

36

7)

Գիտական քարտուղարի աշխատասենյակ

18

18

18

18

18

18

2.

Ուսումնական մաս

           

1)

Ուսումնական մասի ղեկավարի աշխատասենյակ

18

18

36

36

54

54

2)

Ուսումնական մասի ղեկավարի տեղակալների աշխատասենյակներ

18

18

24

24

36

36

3)

Ուսումնական մասի մեթոդական բաժին

36

36

36

54

72

72

4)

Գրասենյակ

18

18

18

24

24

24

5)

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ստորաբաժանումների աշխատասենյակներ

18

36

36

36

54

54

3.

Հասարակական կազմակերպություններ

           

1)

Հասարակական կազմակերպության սենքեր

18

18

18

36

36

36

2)

Ընդունարան

12

12

12

18

18

18

3)

Ուսանողական (գիտատեխնիկական, գիտամանկավարժական խորհուրդներ, կիրառական հետազոտությունների, միջազգային համագործակցության կազմակերպություններ)

18

18

18

18

18

18

4)

Այլ

18

18

18

18

18

18

138. Տնտեսական ստորաբաժանումների սենքերի կազմը և մակերեսները ներկայացված են աղյուսակ 14-ում:

 

աղյուսակ 14

 

Սենքի անվանումը

Մակերեսը, քմ, ուսանողների հաշվարկային քանակակազմի դեպքում, /ուսանող/

ոչ ավելի 5000-ից

5000-ից ավել

1․ Վարչատնտեսական ստորաբաժանումներ

18

18

2․ Համակարգչային սրահներ, սենքեր

18

36

3․ Մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումներ

18

36

4․ Ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումներ

54

72

5․ Պահոց

18-36

37-54

6․ Շենքի/մասնաշենքի կառավարման , շահագործման ապահովման ստորաբաժանումներ

18

36

7․ Օժանդակ սենքեր

18

36

8․ Դեկանի/ ուսումնամեթոդական ստորաբաժանման աշխատասենյակ

18

24

9․ Դեկանի տեղակալի աշխատասենյակ

18

18

10․ Դեկանատի ընդունարան

18

18

11․ Դեկանատի պահոց

18

18

12․ Արտադրական պրակտիկայի ստորաբաժանման աշխատասենյակ

18

18

13․ Այլ ստորաբաժանումների աշխատասենյակներ

18

24

14․ Որակավորման բարձրացման ստորաբաժանման ղեկավարի աշխատասենյակ

18

24

15․ Աշխատանքային սենյակ

24

36

16․ Նախապատրաստական ստորաբաժանման ղեկավարի աշխատասենյակ

18

24

 

13. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԵՆՔԵՐ

 

139. ԲՈՒՀ-երում, բուհաքաղաքներում (այդ թվում ակադեմիական քաղաքներում) սննդի կազմակերպման սենքերի կազմը և դրանցում նստատեղերի քանակը կարող է սահմանվել համաձայն աղյուսակ 15-ի:

 

աղյուսակ 15

 

Սննդի ձեռնարկություններ

Տեղերի քանակը 1000 ուսանող հաշվարկային քանակակազմով

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար

1․ Ռեստորաններ, բաց և փակ տիպի, համակցված

150-200 տեղ

2. Սրճարաններ/բարեր, բաց և փակ տիպի, համակցված

50 տեղ

3․ Բուֆետ/ արագ սննդի կետեր

-
Մինչև 20 տեղ

 

140. Աղյուսակ 15-ի 1-3 կետերում նշված սննդի կազմակերպման ձևերը, դրանց տեղակայման վայրերը և քանակը սահմանվում է հաստատված նախագծային լուծումներով։

141. Ռեստորանները ներառում են ճաշասրահներ, արտադրական/խոհանոցային, պահեստային և վարչական ու օժանդակ սենքեր, սանիտարական հանգույցներ՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, բաց և փակ տարածքներ, համապատասխան կահավորանք և հարդարում, ինժեներական հաղորդակցուղիներ՝ ջրամատակարարում, ջրահեռացում, կոյուղի, օդափոխություն, էլեկտրամատակարարում, կապի և հրդեհային անվտանգության, օդորակման (սառնամատակարարման, հովացման համակարգեր), 1500քմ մակերեսը գերազանցող ռեստորանները նաև քաղաքացիական պաշտպանության սենքեր, կարող են ներառել նաև ժամանցի փոքր տարրեր, բարեկարգված ,կանաչապատված հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված արտաքին տարածքներ:

142. Համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի ճաշասրահի մակերեսը պետք է սահմանել մեկ նստատեղի հաշվարկային ցուցանիշով՝ առնվազն.

1) բարձրագույն կրթության հաստատությունների մասնաշենքերում տեղակայման դեպքում՝ 1․8քմ,

2) առանձին կառուցված ռեստորաններում՝ 1․8քմ,

3) նույնը բեմով ու պարահարթակով՝ 2․0քմ,

4) սրճարաններում՝ 1․6քմ,

5) արագ սննդի կետերում՝ 1․4քմ՝ հիմք ընդունելով նախագծային առաջադրանքի պահանջները:

143. Ճաշասրահում նախատեսվող ընդհանուր տեղերի մի մասն (5-10%) անհրաժեշտ է նախատեսել հարմարեցված՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար առնվազն 3.0քմ մակերեսի պահանջը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թվականի ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի:

144. Ճաշասրահների նստատեղերի հաշվարկով նախատեսվում են սանիտարական հանգույցներ՝ 20 նստատեղի համար առնվազն 1 լվացարանով և 1 սանհանգույցով:

145. Բուֆետի սրահում նստատեղերի քանակը չպետք է գերազանցի 50 տեղը, բուֆետին կից պետք է նախատեսվի սանիտարական հանգույց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

146. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների ռեստորանների արտադրական սենքերի հատակագծային կառուցվածքը և սարքավորումները ընդունվում են ելնելով սննդի կազմակերպման աշխատանքի առանձնահատկություններից՝ տեղում պատրաստման կամ ամբողջապես և/կամ մասնակի ներմուծման պայմաններից:

147. 50 նստատեղից ոչ ավելի տարողունակությամբ ճաշասրահները կարող են նախագծվել ուսումնական մասնաշենքին ներկառուցված:

148. ԲՈՒՀ-երի ռեստորանների արտադրական, պահեստային և վարչական սենքերի կազմը և մակերեսները ներկայացված են աղյուսակ 16-ում:

 

աղյուսակ 16

 

Սենքերի խումբ

Արտադրության ձևը

Մակերեսը, քմ

100 տեղի համար

100-ից ավել հաջորդող տեղի համար

200 տեղի համար

200-ից ավել հաջորդող տեղի համար

1․ Այցելուների համար

 

2․ Այդ թվում սրահ բաշխասենյակով

3․ Արտադրական

 

 

 

 

 

4․ Մթերքի ընդունման և պահման համար

 

 

 

5․ Ծառայողական-կենցաղային

-

 

 

 

 

1) Կիսաֆաբրիկատներ պատրաստվածության բարձր աստիճանով

2) Կիսաֆաբրիկատներ

3) Հումք

 

1) Կիսաֆաբրիկատներ պատրաստվածության բարձր աստիճանով

2) Կիսաֆաբրիկատներ

3) Հումք

 

1) Կիսաֆաբրիկատներ պատրաստվածության բարձր աստիճանով

2) Կիսաֆաբրիկատներ

3) Հումք

214

 

 

180

 

98

 

 

112

125

 

38

 

 

41

45

 

24

 

 

25

26

2,08

 

 

1,8

 

1,8

 

 

0,51

0,54

 

0,38

 

 

0,41

0,45

 

0,24

 

 

0,25

0,26

422

 

 

360

 

360

 

 

164

160

 

76

 

 

82

90

 

48

 

 

50

56

2,08

 

 

1,8

 

1,8

 

 

0,51

0,54

 

0,1

 

 

0,13

0,16

 

0,16

 

 

0,17

0,17

 

149. ԲՈՒՀ-երի, բահուքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրների շենքերում տեղակայված կամ կցակառուցված, կամ առանձին կառուցված ռեստորանային հատվածների նախասրահը և հանդերձարանները պետք է նախագծված լինեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի համաձայն:

150. Ճաշասրահների սննդակարգերում պետք է նախատեսվի նաև դիետիկ սննդի տեսականի՝ մինչև 20% չափաբաժնով, ընդհանուր սննդակարգի ծավալներից։ Այցելուների համար հարկ է նախատեսել հանգստի սենքեր 0,2 քմ յուրաքանչյուր մեկ տեղի համար և 9քմ մակերեսով բժշկական ծառայությունների կետ:

 

14. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԵՆՔԵՐ

 

151. ԲՈՒՀ-երի բժշկական սպասարկման սենքերի կազմը և մակերեսը հարկ է սահմանել համաձայն աղյուսակ 17-ի:

 

 աղյուսակ 17

 

Սենքի անվանումը

Մակերեսը, քմ, ուսանողների հաշվարկային քանակակազմի դեպքում, մարդ

Մինչև 4000 ներառյալ

 4000 ավելի

1․ Բուժկետի ղեկավարի և բուժքրոջ աշխատասենյակ

18

18

2․ Թերապևտիկ ծառայությունների սենյակ՝ ընդունարանով

18

36(18x2)

3․ Պրոցեդուրային սենյակ

18

36

4․ Ատամնաբույժի աշխատասենյակ

18

18

5․ Ֆիզիոթերապևտիկ սենյակ

36

36

6․ Ռելաքսացիայի սենյակ

24

36

7.Հոգեբանի ծառայությունների սենյակ

18

18

 

152. Կոնսերվատորիաներում և երաժշտական ֆակուլտետներում բուժսպասարկման սենքի կազմում անհրաժեշտ է նախատեսել նաև 54 քմ մակերեսով ֆոնիատրիայի սենյակ:

153. Առանձին տարածքում տեղակայված ուսումնական մասնաշենքի պարագայում թույլատրվում է դրանում նախատեսել բուժսպասարկման կետ։

154. ԲՈՒՀ-երին կից կամ դրանց համալիրներում և ուսանողական քաղաքներում կարող է նախատեսվել պրոֆիլակտորիում, իսկ 3000-ից ավելի ուսանողների հաշվարկային քանակակազմի դեպքում՝ պոլիկլինիկա, հաշվարկված բոլոր ուսանողների, դասախոսական և սպասարկող անձնակազմի համար:

155. Ուսումնական հաստատությունների ուսումնական և մյուս մասնաշենքերում կարող են նախատեսվել դեղատնային կրպակներ:

 

15. ԲՈՒՀ-ԵՐԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐ

 

156. ԲՈՒՀ-երի մասնաշենքերի օժանդակ սենքերը ներառում են.

1) նախասրահներ, հանդերձասրահներ՝ զգեստապահարաններով,

2) ռեկրեացիոն տարածքներ (միջանցք, հանգստի սենքեր)

3) սանհանգույցներ,

4) պահեստային սենքեր, մառաններ, գույքի մաքրման համար տեխնիկական սենքեր,

5) սերվերների տեղակայման սենքեր,

6) տեխնիկական սպասարկման սենքեր,

7) պահակային սենքեր,

8) վերելակային հատվածներ, աստիճանահարթակներ և այլն:

157. Օժանդակ սենքերի մակերեսների ցուցանիշները և քանակը ներկայացված են աղյուսակ 18-ում:

 

 աղյուսակ 18

 

Սենքի անվանումը

Չափման միավոր

Մակերեսը, քմ, կամ սարքերի քանակը

1․ Նախասրահ

1 ուսանող հաշվարկային քանակակազմի

0,25

2․ Հանդերձարան

Նույնը

0,15

3․ Ռեկրեացիոն սենքեր

Նույնը

0,5

4․ Լսարաններին կից ռեկրեացիաներ 100 տեղ և ավելի առանձին բլոկներում (բլոկ-սեկցիաներում) դրանց տեղակայելու դեպքում

1 տեղ լսարանում

0,5

5․ Պահեստային սենքեր, մառաններ, գույքի մաքրման միջոցների սենքեր

1 ուսանող հաշվարկային քանակակազմի

0,06

6․ Սանհանգույցներ՝ բոլոր մասնաշենքերում և բոլոր հարկաբաժիններում՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար

 

1 զուգարանակոնք 20 իգական սեռի, 1 զուգարանակոնք և միզաման՝ 30 արական սեռի համար, առնվազն 1 լվացարան 30 ուսանողի համար, տաք և սառը ջրամատակարարմամբ

7․ Սերվերների սենք

1 սերվեր

9 (գումարած 9 քմ սենքում աշխատակցի մեկ աշխատանքային տեղի համար)

8․ Տեխնիկական սենքեր

Սենք

12

9․ Պահակասենյակ

Սենքում 1 պահակի տեղ

12

 

158. Տնտեսական մառաններ և գույքի մաքրման միջոցների սենքեր հարկ է նախատեսել յուրաքանչյուր մասնաշենքում՝ իսկ վերջինը բոլոր հարկաբաժիններում:

159. Պահեստային սենքերը և խորդանոցները չի թույլատրվում տեղակայել ելքով անմիջապես դեպի նախասրահ:

160. Դասախոսական անձնակազմի համար նախատեսվում են առանձնացված մուտքերով սանհանգույցներ՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար (կանանց՝ մեկ զուգարանակոնքով և լվացարանով և տղամարդկանց՝ մեկ զուգարանակոնքով, միզամանով և լվացարանով, տաք և սառը ջրամատակարարմամբ)՝ բոլոր մասնաշենքերում և հարկաբաժիններում:

161. Կանանց յուրաքանչյուր սանհանգույցին կից անհրաժեշտ է տեղակայել կանանց անձնական հիգիենայի սենյակ՝ առնվազն 4քմ մակերեսով:

162. Սանհանգույցների հարաչափերը պետք է սահմանվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թվականի հունիսի 29-ի N14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.03-2022 շինարարական նորմերի համաձայն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար զուգարանախցերի կահավորումն ու չափերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018թ․ ապրիլի 5-ի N43-Ա հրամանով հավանության արժանացած ՀՀԿՀ 23-101-2017 կանոնների հավաքածուի պահանջներին և հաստատված նախագծային լուծումներին:

163. Պահակասենյակն առաջարկվում է նախագծել առնվազն 12քմ մակերեսով: Պահակասենյակում պետք է նախատեսել դեպի նախասրահ բացվող պատուհան: Պահակասենյակը պետք է հագեցած լինի պահպանության, հրդեհային տագնապի ազդանշանային ընդունման-հսկման սարքերով, ինչպես նաև տեսահսկման համակարգով, սենքերի ու տարածքի հեռահար պահպանության համար նախատեսված այլ տեխնիկական սարքերով:

164. ԲՈՒՀ-երի մասնաշենքերում առաջարկվում է տեղակայել գրենական պիտույքների, ամսագրերի և գրքերի վաճառքի կետեր: Դրանց տեղակայումը առաջարկվում է նախասրահում և ճեմասրահում:

 

16. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

165. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների հրդեհային անվտանգության միջոցառումները պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների», ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի և հրդեհային անվտանգության վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

166. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների մասնաշենքերի՝ այդ թվում արտադրական և պահեստային նշանակության սենքերի հրդեհա- և պայթյունավտանգավորության դասի որոշումը, հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանային ավտոմատ կայանքները, ինչպես նաև հրդեհի դեպքում ազդարարման և տարհանման կառավարման համակարգերը սահմանվում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանի դասակարգմանը համապատասխան:

167. Շենքերի թույլատրելի բարձրությունը և հարկի մակերեսը՝ կախված հրակայունության աստիճանից և կոնստրուկտիվ հրդեհավտանգավորության դասից, հարկավոր է սահմանել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

168. Ընդունման-հսկման սարքերի և ազդանշանային համակարգերի, հրդեհաշիջման, ազդարարման և տարհանման կառավարման սարքերի սենքերը պետք է լինեն աշխատակիցների մշտական ներկայությամբ և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005թվականի մայիսի 2-ի N75-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջներին:

169. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրներից տարհանման ուղիները պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանով հաստատված անվտանգության կանոնների, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին:

170. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների մասնաշենքերը պետք է ունենան առնվազն 2 տարհանման ելքեր:

 

17. ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

171. Ինժեներական հաղորդակցուղիների՝ կապի համակարգերի տեխնիկական սենքերի համար անհրաժեշտ է ապահովել ջերմային հատուկ ռեժիմ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերով սահմանված պահանջների:

172. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների ներքին ու արտաքին ջրամատակարարման և կոյուղու համակարգերը պետք է նախատեսել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 17-ի N80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ40-01.01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 28-ի N103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02-2020 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի հուլիսի 8-ի N16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

173. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման և օդորակման (այդ թվում՝ սառնամատակարարման, հովացման) արդի համակարգերն անհրաժեշտ է նախագծել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի ու ձեռքբերվող նորագույն տեխնոլոգիական լուծումներով սարքավորումների ու համակարգերի տեխնիկական անձնագրերի պահանջներին համապատասխան:

174. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների էլեկտրամատակարարումը և ցածր լարման էլեկտրասարքավորումները անհրաժեշտ է նախատեսել ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

175. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների շենքային համալիրների մասնաշենքերում պետք է նախատեսել էներգախնայող և էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի աղբյուրներից սնվող էլեկտրասարքավորումներ, ֆոտովոլտային համակարգեր, էլեկտրալուսավորություն, կապի համակարգեր՝ քաղաքային և բջջային հեռախոսների, ինտերնետի (WIFI՝ համացանցին անլար միացման հնարավորություն), հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության համակարգեր, գազաահազանգման, օդափոխության, ծխի և հեղեղման ազդարարման սարքեր, ինժեներական սարքավորումների ավտոմատացված համակարգեր, ինչպես նաև ցածր լարման ու տեսահսկման ցանցեր՝ էլեկտրամատակարարման և էլեկտրասարքավորման վերաբերյալ էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

176. Գազամատակարարման նախագծումը պետք է իրականացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի մարտի 26-ի N29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 շինարարական նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան՝ ստորգետնյա խողովակաշարերի անցկացմամբ:

177. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների տարածքներում հասարակական և բնակելի շենքերի տեղակայումը և կողմնորոշումը պետք է ապահովի շենքերի և տարածքների ինսոլյացիայի տևողությունը՝ համաձայն բնակելի և հասարակական շենքերի, բնակելի կառուցապատման տարածքների անընդմեջ ինսոլյացիայի տևողության ապահովման ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017թվականի ապրիլի 13-ի N56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թվականի սեպտեմբերի 26-ի N167-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-7.01-2011 շինարարական նորմերով սահմանված ՀՀ տարածքի կլիմայական շրջանացման քարտեզի:

178. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի էլեկտրամատակարարումը, սենքերի էլեկտրական լուսավորությունն անհրաժեշտ է նախագծել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017թվականի ապրիլի 13-ի N56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Շենքերի բոլոր սենքերում պետք է նախատեսել թաքնված էլեկտրահաղորդալարեր։ Խոհանոցի, պահեստների, սանհանգույցների և այլ օժանդակ սենքերի էլեկտրամատակարարումը թույլատրվում է իրականացնել բաց էլեկտրահաղորդալարերի միջոցով՝ եթե նման պահանջ առկա է նախագծման առաջադրանքով։

179. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի էլեկտրական սարքավորումների նախագծման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 2018թվականի ապրիլի 12-ի N426-Ն որոշմամբ հաստատված և ՀՀ կառավարության 2014թվականի դեկտեմբերի 25-ի N1504-Ն որոշմամբ հաստատված պահանջներով:

180. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի պահպանական-հրդեհային և ազդանշանային համակարգերի և կապի միջոցների նախագծման համար անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005թվականի մայիսի 2-ի N75-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջներով:

181. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի տեսահսկման համակարգերի և մուտքի վերահսկման նախագծման պահանջները սահմանվում են տեղամասի (տարածքի) հատակագծման պայմաններով, մասնաշենքերի ծավալահատակագծային լուծումներով՝ ելնելով նախագծման առաջադրանքից:

182. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերը և շինությունները պետք է համալրված լինեն հողանցման և շանթարգելման համակարգերով՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանով հաստատված պահանջների: Շենքերի շանթապաշտպանությունը պետք է կատարվի հաշվի առնելով հեռուստատեսային ալեհավաքների և հեռախոսային ցանցի խողովակականգնակների առկայությունը՝ շանթապաշտպան սարքերի վերաբերյալ էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

183. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի և շինությունների ջերմային և էլեկտրական էներգիայի սպառման ծավալները նվազեցնելու, դրանց շահագործման ծախսերը կրճատելու և նորմատիվային հարմարավետության պայմաններն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է կիրառել էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված հետևյալ միջոցառումները՝

1) պատող կոնստրուկցիաների` արտաքին պատերի, նախամուտքերի, տանիքների, նկուղների ջերմամեկուսացում,

2) պատող կոնստրուկցիաների հնարավոր նվազագույն մակերեսներ ապահովող ծավալահատակագծային լուծումների կիրառում,

3) պատերի արտաքին մակերևույթների պաշտպանությունն ապահովող երեսապատման, սվաղի, ջրակայուն և ջերմակայուն խառնուրդներով ներկերի կիրառում,

4) էներգաարդյունավետ միջոցներ ապահովող պատուհանների և մուտքի դռների կիրառում,

5) բացվածքների, արտաքին պատերի և ծածկերի տարրերի կցորդումների քփացում,

6) սերտիֆիկացված ջերմամեկուսիչ շինարարական նյութերի օգտագործում,

7) էներգախնայող ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, տաք ջրամատակարարման և լուսավորության համակարգերի ու սարքավորումների կիրառում,

8) ծախսաարդյունավետությունը հիմնավորելու դեպքում` այլընտրանքային էներգետիկ համակարգերի` արեգակնային ջրատաքացման և ֆոտովոլտային սարքավորումների ու ջերմային պոմպերի կիրառում:

184. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված վարչական շենքերի նախագծային լուծումների շահագործման և կոնստրուկտիվ անվտանգության պահանջները սահմանվում են <Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին> օրենքի պահանջներով:

185. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում ուսումնական և լաբորատոր սենքերի հատակագծումը և դրանցում սարքավորումների տեղադրումը պետք է ապահովեն ուսումնական տեղերի կողային լուսավորությունը բնական լույսով ձախ կողմից կամ խառը (վերինը՝ կողայինի հետ): Հնարավոր է օգտագործել թեք լուսային բացվածքներ՝ ուղղահայաց պատուհանի և լուսամուտի միջև միջանկյալ դիրքով։ Խառը լուսավորությունը խորհուրդ է տրվում օգտագործել մեծ խորությամբ (8մ-ից ավելի) ուսումնական սենքերում: Կողային և վերին լույսի համադրությունը ստեղծում է սենյակի լուսավորության նորմավորված մակարդակ՝ առնվազն 0,6 լյուքս համաչափ լուսավորությամբ:

186. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում ուսումնական մասնաշենքերի դահլիճների, ընթերցասրահների և սպորտային դահլիճների, լողավազանների և այլ սենքերի ցերեկային լուսավորության համար խորհուրդ է տրվում օգտագործել տանիքի երդիկներ: Սա թույլ է տալիս զգալիորեն մեծացնել շենքերի, ԲՈՒՀ-երի լայնությունը, ինչը կնվազեցնի ջեռուցման ծախսերը և կստեղծի կոմպակտ ճարտարապետական և հատակագծային լուծումներ: Թույլատրվում է նախագծել առանց բնական լուսավորության (միայն արհեստական)՝ սենքեր, որոնց տեղադրումը թույլատրվում է նկուղային հարկերում, նիստերի դահլիճներում՝ 100 և ավելի նստատեղերի համար նախատեսված լսարաններում և ճեմասրահներում:

187. Ուսումնական մասնաշենքերի լսարանների լուսավորվածությունը պետք է լինի բավարար և համաչափ ինչպես բնական, այնպես էլ արհեստական լուսավորության դեպքում (ռեկրեացիոն սենքերը պետք է ունենան լուսավորության մակարդակ ոչ ցածր, քան լսարանում է):

 

18. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

188. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված մասնաշենքերում, այդ թվում լաբորատոր և օժանդակ սենքերում, օդի ջերմաստիճանն ու օդափոխանակության պատիկությունը պետք է հաշվարկել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի:

189. Տաք և չափավոր կլիմայական գոտիներում տեղակայվող ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերի, մասնաշենքերի 150 և ավելի տեղերով հանդիսասրահներում ու լսարաններում, տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում պետք է ընդունել օդային միջավայրի օպտիմալ հարաչափերը, իսկ կլիմայական մյուս գոտիներում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերում սահմանված թույլատրելի հարաչափերը:

190. ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերում, մասնաշենքերում համատեղված օդափոխություն և օդային ջեռուցում նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել համակարգի ինքնաշխատ կառավարում, ապահովելով՝ սենքերում աշխատանքային ժամերին օդի հաշվարկային ջերմաստիճան և 30-ից մինչև 60%-ի սահմաններում օդի հարաբերական խոնավություն, իսկ ոչ աշխատանքային ժամերին` 150C-ից ոչ պակաս օդի ջերմաստիճան:

191. Երեք և ավելի հարկայնությամբ՝ ԲՈՒՀ-երի, բուհաքաղաքների, ակադեմիական քաղաքների համալիրներում նախատեսված շենքերում կարող են նախատեսվել աղբատար խողովակներ (օդաճնշմամբ աղբահեռացման համակարգերի բացակայության դեպքում)՝ եթե այդպիսի պահանջ առկա է նախագծման առաջադրանքով և հաստատված նախագծային լուծումներով:

 

19. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ, ԲՈՒՀԱՔԱՂԱՔ . ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

192. Ուսանողական քաղաքը (բուհաքաղաք՝ լատ․ campus) բարձրագույն կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հեռանկարային և արդյունավետ միջոց է:

193. Ուսանողական քաղաքների (կամպուսների) դասակարգումն ըստ քաղաքաշինական առանձնահատկությունների, մասնավորապես, ըստ քաղաքաշինական տեղակայման, կարելի է բաժանել չորս հիմնական տեսակների.

1) քաղաքային բաշխված համալիրներ՝ կամ քաղաքային միջավայրում բաշխված համալսարանական օբյեկտների ամբողջություն։ Այս տեսակը արդյունավետ է և բացառիկ լավ գործում է միայն այն դեպքում, երբ քաղաքային միջավայրը, որտեղ տեղակայված են համալսարանի օբյեկտները, մեծ արժեք ունի մշակութային և սոցիալական իմաստով: Միևնույն ժամանակ, այս տեսակի համալիրը որոշակի խնդիրներ ունի կայուն զարգացման և անվտանգության հետ կապված։

2) քաղաքային ինտեգրված համալիրներ (տեղային համալիրներ)՝ քաղաքային կառուցապատման մեջ բարձր խտություն ունեցող ուսանողական համալիրներ են (որպես տարածքային միավորներ): Այս տեսակի տարածքի զատվածությունը ստեղծում է զարգացման և նոր շինարարության, անվտանգության խնդիրներ (պահանջվում են համալիրի տարածք մուտքի և հսկողության սահմանափակման ժամանակակից համակարգեր), սոցիալական հարմարավետության խնդիրներ և առանձնացված ու հատուկ գոտիավորում պահանջող լրացուցիչ օբյեկտների տեղակայման հետ կապված այլ խնդիրներ: Այն արդյունավետ է, ինչպես առաջինը, միայն խոշոր քաղաքի սոցիալ-հարմարավետ քաղաքաշինական միջավայրում:

3) քաղաքամերձ (արվարձանային) կամ քաղաքային բնակավայրերից դուրս տեղակայվող համալսարանական համալիրներ՝ քաղաքային խիտ կառուցապատման սանմաններից դուրս նախատեսվող համալիրներ։ Սա բարձրագույն ուսումնական հաստատությունների համալիրների ամենաարդիական և արդյունավետ տեսակն է:

4) քաղաքային միջավայրում ներառվող (ներկառուցվող) կամպուսներ՝ հանրային/քաղաքային միջավայրի, տարածքի նոր տեսակ է, երբ վերջինս «մակադրվում» և/կամ համադրվում ու ձուլվում է գոյություն ունեցող ուրբանիզացված տարածքում, օգտագործելով դրա առանձնահատկությունները և գործում է նրա հետ որպես միասնական հասարակական տարածություն:

194. Ուսանողական քաղաքները՝ բուհաքաղաքները առավել նպատակահարմար է տեղակայել քաղաքի բնակեցման տարածքից դուրս կամ մերձքաղաքային գոտում (ցանկալի է անտառապուրակային գոտու մոտակայքում), որը զգալի առավելություններ ունի քաղաքների տարածքում գտնվող տեղային (լոկալ) համալիրների համեմատությամբ:

 

20. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՈՒՀԱՔԱՂԱՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

195. Ուսանողական քաղաքների (կամպուսների) դասակարգումն ըստ գործառական-հատակագծային առանձնահատկությունների, կարելի է բաժանել հինգ հիմնական տեսակների.

1) միկրոկամպուս՝ ենթադրում է համալիրի բոլոր նվազագույն անհրաժեշտ գործառույթների կենտրոնացումը մեկ օբյեկտում։

2) մինիկամպուս՝ այս տեսակը բնորոշ է դասական համալսարաններին, նոր համալսարաններին (մեկ համալսարանը՝ մինչև 2000-5000 ուսանող), ճարտարապետական, կլիմայական կամ լանդշաֆտային բարդ պայմաններում։

3) դասական (պատմական) կամպուս՝ առևտրի կենտրոնների, քոլեջների, հանրակացարանային համալիրների և այլ համակարգերով համալրված միջավայր:

4) մակրոկամպուս՝ կառուցապատման բարձր խտությամբ և/կամ բարդ կառուցվածքով համալիր, որը պարբերաբար վերակառուցվում և վերադասավորվում է։ Ժամանակի ընթացքում դասական հաստատությունները, ծրագրային փոփոխություններ կրելով, հաստատության ընդլայնման ու զարգացման ազդեցության տակ գալիս են նման կառուցվածքի։

5) մեգակամպուս՝ բաղկացած է մի քանի հաստատություններից (2-ից մինչև 10) ընդհանուր սոցիալական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքով՝ մինչև 220 000 մարդ:

196. Միկրոկամպուսների և մինիկամպուսների համար բնորոշ են հետևյալ տարածական սկզբունքները.

1) կառուցապատման բարձր խտություն (նվազագույն տարածքում կառուցապատման բարձր հարկայնության կամ բարձր խտությամբ գորգանման կառուցվածքի հետ),

2) մեկ հիմնական տարածքի առկայություն՝ որպես հաղորդակցուղի և սոցիալական փոխազդեցությունների վայրի, տարբեր մասնաշենքերում բազմագործառնականություն և համատեղելիություն:

197. Մեգակամպուսի հիմնական քաղաքաշինական սկզբունքները բնութագրվում են հետևյալ կերպ.

1) ֆրակտալ (բազմակտոր) կառուցվածք (մեգակամպուսի յուրաքանչյուր տարր համեմատաբար անկախ է և կրկնում է մեգամոդելի ընդհանուր կառուցվածքը),

2) ընդհանուր ենթակառուցվածք (տրանսպորտ, սոցիալական և ինժեներական),

3) տարածական և ոճական բազմազանություն:

198. Ուսանողական քաղաքների (բուհաքաղաքների, կամպուսների) դասակարգումն ըստ հորինվածքային առանձնահատկությունների կարելի է բաժանել 7 հիմնական տեսակների․

1) բլոկային կամպուսներ՝ բնորոշ են քաղաքային խիտ կառուցապատման համար կամ հատուկ կլիմայական պայմանների համար, օգտագործվում են ոչ մեծ չափերով հաստատությունների դեպքում՝ մինի- և միկրոկամպուսներ,

2) բազմաբլոկային կամպուսներ՝ այս կամպուսների հիմնական տեխնոլոգիական գոտին բաղկացած է տարածական միջուկներից, որոնք միավորում են տեխնոլոգիական միավորները կամ լրացման սկզբունքով կամ կոնտրաստի սկզբունքով,

3) գծային կամպուսներ՝ զարգանում են տարածական-հաղորդակցական և հորինվածքային առանցքով: Սա պարտադիր չէ «գծային քաղաքի» նմանօրինակը լինի, այն կարող է լինել «քաղաքային ճակատով» քաղաքաշինական համալիր։

5) թաղամասային կամպուսներ՝ բնորոշ են քաղաքային խիտ կառուցապատման համար,

6) բազմագոտի (մուլտիզոնալ) կամպուսներ՝ բնութագրվում են առանձին գործառնական գոտիներ ձևավորող մեծ տարածքներով և տարածություններով, որոնք ունեն զարգացման պահուստներ (ռեզերվներ) և զարգանում են ազատ և միմյանցից անկախ,

7) բազմամիջուկ և քաղաքային միջավայր ձևավորող կամպուսներ:

199. Գործառնական-կառուցվածքային առումով կիրառելի է նաև կիրառել միջբուհական կամպուսը՝ համալիր, որն օգտագործվում է միաժամանակ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, որը ենթադրում է երկու կամ ավելի հաստատությունների կողմից սպասարկման, սոցիալական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ օգտագործում: Նման ծրագրերին և նախագծերին կարող են վերաբերել ուսանողական քաղաքներ ձևավորելու այն նախաձեռնությունները, որոնք բաղկացած կլինեն ոչ միայն մի քանի ԲՈՒՀ-երի ուսումնական կենտրոններից՝ օգտագործելով ընդհանուր ենթակառուցվածքը, այլև տարբեր ԲՈՒՀ-երի հանրակացարաններից, գրադարաններից, մշակութային, մարզա-ժամանցային և սպասարկման գործառնական օբյեկտներից։

 

21. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

200. Մասնագիտացված հասարակական կառուցապատման գոտիները ձևավորվում են նաև որպես քաղաքային նշանակության ուսումնական և գիտական մասնագիտացված կենտրոններ, որոնք տեղակայվում են ինչպես քաղաքի սահմաններում, այնպես էլ դրանից դուրս:

201. Ուսանողական քաղաքը՝ բուհաքաղաքը սովորաբար կարող է ներառել հետևյալ գործառնական տարրերը (գոտիները).

1) հիմնական ուսումնական հաստատությունների, ֆակուլտետների սենքեր և դրանց ենթակառուցվածքներ (ներառյալ ուսումնական լսարաններ),

2) գիտական և գիտահետազոտական, գիտաարտադրական կազմակերպություններ, փորձարարական լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ,

3) գիտական գրադարաններ,

4) գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքներ՝ բիզնես-ինկուբատոր, ինժեներական կենտրոն և այլն,

5) հետբուհական կրթության ստորաբաժանումներ,

6) ուսանողների և դասախոսների բնակելի սենքեր (հանրակացարաններ),

7) մարզաուսումնական համալիր, լողավազան, մարզադաշտ,

8) հանգստի գոտի, զբոսայգի,

9) գիտաժողովների կենտրոն և համերգասրահ,

10) սննդի կազմակերպման օբյեկտներ՝ ռեստորաններ, սրճարաններ, բուֆետ, արագ սննդի կետեր և այլն,

11) մշակութային-կենցաղային սպասարկման սենքեր,

12) բժշկական սպասարկման կենտրոն (պոլիկլինիկա), բուժկետ

13) համալսարանական կամ ոլորտային թանգարան,

14) ուսանողական քաղաքի՝ բուհաքաղաքի հեռանկարային զարգացման պահուստային գոտի և այլն:

202. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի ճարտարապետական և ծավալահատակագծային հորինվածքի (կոմպոզիցիայի) ամբողջականությունն ապահովելու համար առաջարկվում է ըստ անհրաժեշտության նախատեսել ուսանողական քաղաքի հասարակական կենտրոն (գոտի), որը կհանդիսանա համալիրի կենտրոնական միջուկը: Խոշոր ուսանողական քաղաքների, բուհաքաղաքների համար նման հրապարակներ (միջուկներ) կարելի է նախատեսել նաև առանձին գործնառական գոտիներում:

203. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի նախագծման հիմքում դիտարկվում է նախագծման առաջադրանքը, որը համաձայն ուսանողական քաղաքի ստեղծման (այդ թվում վերակառուցման) ծրագրի, պետք է ներառի ԲՈՒՀ-երի, դրանց համալիրների, ուսումնական, գիտական, բնակելի, բժշկական, մարզական, վարչական, տնտեսական և այլ անհրաժեշտ շենքերի և շինությունների նախագծման պահանջները, ինչպես նաև ուսանողական քաղաքի հեռանկարային զարգացման կարիքները:

204. Ուսանողական քաղաք, բուհաքաղաք նախագծելիս առաջարկվում է քաղաքաշինական գոտևորման նախագծից բացի մշակել նաև տարածքի կազմակերպման տեխնոլոգիական գոտևորման նախագիծ, որտեղ պետք է տարանջատվեն նախագծման առաջադրանքով առաջադրված հետևյալ գործառնական-տեխնոլոգիական գոտիները․

1) ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի ուսումնական գոտի (գոտիներ՝ բարձրագույն կրթության տարբեր ուսումնական հաստատությունների դեպքում),

2) վարչակառավարչական գոտի,

3) գիտաարտադրական և գիտահետազոտական ենթակառուցվածքներ՝ ըստ ոլորտների,

4) ուսումնական բոլոր հաստատությունների համար ընդհանուր օգտագործման օբյեկտներ (բնակելի գոտի, գրադարան, բուժական, սննդի, կենցաղային սպասարկման, մարզական, հանգստի, ժամանցի, տնտեսական, կոմունալ-պահեստային և այլ օբյեկտներ):

205. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի հատակագծային կառուցվածքը պետք է կազմակերպել, ապահովելով տարածքների կառուցվածքային տարանջատումը՝ պահպանելով գործառնական գոտիների (բլոկների), տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը, ուսումնական, մարզական, հասարակական, սոցիալական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի պահանջների:

206. Նպատակահարմար է մարզական, հանգստի, ժամանցի, հասարակական սննդի, գրադարանի գոտիների տեղակայումը բնակելի (հանրակացարանների) գոտու մոտակայքում՝ օրվա ընթացքում ուսումնական և աշխատանքային գործընթացների ավարտից հետո և հանգստյան օրերին դրանց օգտագործման նպատակով:

207. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի կազմում որոշակի պրոֆիլով բարձրագույն ուսումնական հաստատությունների առկայության դեպքում ընդհանուր օգտագործման օբյեկտները և կառույցները նպատակահարմար է նախագծել որպես տվյալ հաստատության մասնագիտացված հատված (ֆիզիկական կուլտուրայի ԲՈՒՀ-ի դեպքում՝ մարզական գոտին, բժշկական ԲՈՒՀ-ի դեպքում՝ պոլիկլինիկան, կոնսերվատորիայի դեպքում՝ հանդիսությունների դահլիճը, գյուղատնտեսական ԲՈՒՀ-ի դեպքում՝ ուսումնաարտադրական կամ գիտաարտադրական փորձակայանները, բուսաբանական այգի և այլն):

208. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի տարածքի կազմակերպման տեխնոլոգիական գոտևորման ուրվագծերի տարբերակները ներկայացված են 24-րդ գլխում:

209. Ուսանողական քաղաքում, բուհաքաղաքում նույնանման գործառնբական շենքերը, շինությունները, սենքերը և այլ տարրերը (ուսումնական, բնակելի, վարչատնտեսական, բժշկական, մարզական, սննդի, գրադարանային, հանդիսատեսային, սպասարկման օբյեկտները և այլն) առաջարկվում է միավորել միասնական համալիրում (գոտում):

210. Գործառնական առումով ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի կազմը սահմանելիս հարկ է հաշվի առնել նախատեսվող ուսումնական հաստատությունների մասնագիտական գործունեության պրոֆիլը, դրանց բնորոշ շենքերի և տեղամասերի գործառական-հատակագծային կազմակերպման, տեխնոլոգիական կապերի, ինչպես նաև գործունեության համակեցության առանձնահատկությունները:

211. Ուսանողական քաղաք, բուհաքաղաք նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել գործառնական հատվածների մասնագիտական և վարչական կառավարման (ղեկավարման) համակարգը և առանձնահատկությունները (ուսումնական, վարչական, տնտեսական և այլն):

212. Ուսանողական քաղաքի տարածքների խնայողության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է նախատեսել ստորգետնյա տարածքների համալիր օգտագործում՝ տրանսպորտի կառուցվածքների, առևտրի, հասարակական սննդի, կոմունալ-կենցաղային սպասարկման հաստատությունների և այլ կառուցվածքների, ինժեներատեխնիկական սարքավորումների, տարբեր նշանակության արտադրական և կոմունալ-պահեստային օբյեկտների տեղակայման համար՝ ապահովելով նման տիպի կառույցներին ներկայացվող սանիտարահիգիենիկ, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային պահանջները, որոնց նկատմամբ սահմանված են նորմատիվ կարգավորումներ առողջապահության և շրջակա միջավայրի ոլրտի լիազորված պետական մարմինների կողմից։

213. Ուսանողական քաղաքում, բուհաքաղաքում առաջարկվում է նախատեսել չընդհատվող (անընդհատ) լանդշաֆտա-ռեկրեացիոն տարածքների համակարգ, որը պետք է ձևավորվի որպես ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների և բնական ռեկրեացիոն համալիրների հետ փոխկապակցված բաց տարածությունների ամբողջություն:

214. Անհրաժեշտ է բացառել ԲՈՒՀ-երի շենքերում շեմերի առկայությունը, հիմնավորման դեպքում թույլատրվում է շենքերում ռետինե շեմերի տեղադրում՝ ըստ հաստատված նախագծային լուծումների։

215. ԲՈՒՀ-երի շենքերի սենքերի հատակագծումը պետք է ապահովի անվասայլակի շրջադարձ՝ հատակագծում ունենալով 1,5 մ տրամագծով շրջան:

216. ԲՈՒՀ-եր նախագծելիս՝ աղմուկից պաշտպանությունը պետք է ապահովվի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի պահանջների համաձայն, իսկ լաբորատորիաներում թրթռումից պաշտպանությունը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման, արդիականացման ենթակա ՍՆ 245-71-ի պահանջներին համապատասխան:

217. ԲՈՒՀ-երի սենքերը պետք է ունենան ուղղակի բնական լուսավորություն։

218. Որմնախարսխային հարկերում թույլատրվում է տեղադրել բոլոր այն սենքերը, որոնց տեղադրումը թույլատրվում է նկուղներում՝ մասնավորապես.

1) լաբորատոր սենքեր,

2) ստուդիաներ,

3) տեխնիկական ցանցերի սենքեր,

4) գրապահոց,

5) հրաձգարան,

6) արհեստանոց,

7) սննդի կազմակերպման սենքեր,

8) պահեստներ և պահեստարաններ (բացառությամբ դյուրավառ և այրվող հեղուկների պահեստավորման սենյակներ),

9) գավիթ՝ դրանից դուրս ելքով առաջին հարկի միջով.

10) հանդերձարաններ, սանհանգույցներ, լվացարաններ, ցնցուղարաններ,

11)կաթսայատներ, պոմպային ջրամատակարարում և կոյուղի,

12) օդափոխման խցիկներ,

13) վերելակների մեքենասարքավորումներ և այլն:

219. Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի որմնախարսխային և նկուղային հարկերում տեղակայվող սենքեր նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքացիական պաշտպանության կարիքների համար դրանց երկրորդ նշանակությամբ օգտագործման հնարավորությունը` հիմնական նշանակության տարածքում:

220. Շենքերի վերգետնյա հարկերի բարձրությունը հատակից առաստաղ պետք է վերցվի առնվազն 3.0մ՝ 50 նստատեղի համար նախատեսված տեսալսողական ուսուցման միջոցներով լսարանների բարձրությունը, 75 և ավելի նստատեղերի համար նախատեսված լսարանները, հաշվողական (համակարգչային) սարքավորումներով հագեցած լսարանները, հիմնական նախասրահները, երկհարկանի դարակներով գրքերի պահոցները և ուսումնական և արտադրական օբյեկտները պետք է լինեն 3,6մ և 4,2մ բարձրությամբ և ավելի՝ 600 մմ խոշորացված մոդուլի բազմապատիկը՝ տեխնոլոգիական պահանջներին համապատասխան:

221. ԲՈՒՀ-երում մասնաշենքերի ծավալահատակագծային լուծումների բազմազանությունը (բաժինների ուսումնական մասնաշենքեր) մեծ է։ Շենքերի հիմնական կոմպոզիցիոն առանցքն են հանդիսանում (բացառությամբ որոշակի համալսարանական համալիրի ընդհանուր ճարտարապետական և գեղարվեստական պահանջները որպես ամբողջություն հաշվի առնելու պահանջը) կառուցվածքային մեծ տարրերի (մեծ դասասենյակներ, հյուրասենյակներ, արհեստանոցներ և լաբորատորիաներ մեծ և ծանր տեխնիկա, մարզադահլիճներ) և մինչև 6 - 7,5 մ խորությամբ սենյակներով բլոկային մանրաբջիջ տարրերի տեղակայումն ու փոխկապակցումը: Օգտագործվում են ներքին բակի, դասասենյակների ուղղաձիգ դասավորության, ստորին հարկերում դրանց կենտրոնացման, վերևի լույսով լայն կրթական շենքերի ստեղծմամբ և կենտրոնական գոտում մեծ դահլիճների տեղադրությամբ սխեմաները:

222. Ուսումնական գործընթացի դինամիկան, ուսումնական ծրագրերի պարբերական փոփոխությունները, ուսանողական կոնտինգենտի մշտական աճը, գիտահետազոտական հետազոտությունների զարգացումը, ԲՈՒՀ-երի տարբեր խմբերի տարբերությունն՝ ըստ ուսանողների համակազմի (քանակակազմի) կառուցվածքի և չափի, քաղաքային միջավայրի և քաղաքաշինական իրավիճակի առանձնահատկությունները ապացույց են, որ ԲՈՒՀ-երի ուսումնական շենքերի տիպային նախագծերի մշակումը նպատակահարմար գործընթաց չէ:

 

22. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

223. Անհրաժեշտ է նախատեսել տրանսպորտային միջոցների մոտեցումներ դեպի ուսանողական քաղաքների, բուհաքաղաքների ԲՈՒՀ-եր կամ դրանց համալիրներ՝ ապահովելով փոխկապակցվածությունը հանրային ավտոտրանսպորտային ցանցի, ինչպես նաև հետիոտնային կապը, հասանելությունը և մատչելիությունը հանրային տրանսպորտի կանգառների հետ՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերի պահանջները:

224. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի և ԲՈՒՀ-երի համալիրների տարածքը չի թույլատրվում հատել քաղաքային կամ հանրապետական նշանակության փողոցներով և ճանապարհներով:

225. Ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը ուսանողական քաղաքի միջով պետք է արգելվի՝ բացառությամբ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների՝ ինքնագլորներ, հեծանիվներ, փոքր ծավալով (mini) էլեկտրամոբիլներ, մնացած տրանսպորտի համար նախատեսելով շրջանցիկ կամ օղակաձև մայրուղային փողոցներ: Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի կամ համալիրների մեջ հարկ է նախատեսել մոտեցումներ միայն ծառայողական և վթարային սպասարկման համար, հետիոտնային փողոցներ ու գոտիներ, բուլվարներ, պուրակներ՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջներով՝ նախապատվությունը տալով սալապատված հարթակներին, բացառելով ասֆալտապատ մակերեսները:

226. Ուսանողական քաղաքում, բուհաքաղաքում պետք է նախատեսվեն ներտարածքային փողոցներից, ճանապարհներից և հետիոտնային շարժից տարանջատված հեծանվային, էլեկտրամոբիլների ու ինքնագլորների համար երթուղիներ, շարժման ուղիներ գծանշումներով, լուսացույցերով, դրանց կայանման և լիցքավորման համար հատուկ սարքավորված հատվածներ՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները:

227. Լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիների ճանապարհաարահետային ցանցը (փողոցներ, արահետներ, ճեմուղիներ) հարկավոր է ծրագծել հետիոտների շարժման հիմնական ուղիների ուղղությամբ հնարավորինս նվազագույն թեքություններով և հաշվի առնելով հիմնական նպատակակետերին, խաղային և սպորտային հրապարակներին հասանելության ամենակարճ հեռավորությունը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջների՝ ապահովելով փողոցների, արահետների, ճեմուղիների ծառերի տնկարկով և սիզամարգերով կանաչապատումը, ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև էներգաարդյունավետ և էներգախնայող լուսավորության համակարգերի նախատեսումը՝ հիմք ընդունելով կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների պարտադիր պահանջները: Փողոցների, արահետների, ճեմուղիների նախագծումը պետք է ներառի հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց շահագործման մատչելիության միջոցառումների համալիր՝ թեքահարթակներ, բազրիքներ, գծանշումներ, ձայնային ազդանշանային, լուսային և գովազդային համակարգեր, տակտիլային մակերեսներ, համընդհանուր դիզայնի տարրեր և այլն:

228. Տեխնիկական, գյուղատնտեսական, մանկավարժական, դեղագործական և տնտեսագիտական ԲՈՒՀ-երում, որոնց հաշվարկային քանակակազմը մինչև 4 հազ. ուսանող է, առավել նպատակահարմար է մասնաշենքերի բլոկային համակարգը ։ Օգտագործվում են ինչպես կենտրոնական լուծումներ՝ ֆորում-բակերով, այնպես էլ գծային կոմպոզիցիաներ կրթական շենքերի համակարգով, որոնք կապված են մեծ դասասենյակների բլոկների հետ:

229. Մշակույթի և արվեստի ԲՈՒՀ-երի կառուցվածքը բազմազան է։ Մշակույթի ԲՈՒՀ-երի ամբողջ քանակակազմը բաղկացած է երկու խոշոր բաժիններից (ֆակուլտետներից)՝ գրադարանային և մշակութային կրթություն, հաճախ բաժանված երաժշտության, ակումբային և թատերական ֆակուլտետների: Մշակույթի ԲՈՒՀ-երում գրադարանները լայնորեն զարգանում են որպես ուսումնական տարածք և ուսանողական թատրոն՝ ակումբային և շրջանային տարածքների լավ զարգացած կազմով։

230. Կոնսերվատորիաներում հիմնական առանձնահատկությունը ունիվերսալ համերգասրահի, օպերային ստուդիաների, ինչպես նաև փոքր ձայնամեկուսիչ սենյակներով մեծ թվով անհատական դասարանների ստեղծման անհրաժեշտությունն է։

231. Թատերական ԲՈՒՀ-երի առանձնահատկությունն է փոխակերպվող/ ունիվերսալ մոդուլների՝ ուսանողական ուսումնական թատրոն-ստուդիայի, տարածքների զարգացած մարզական խմբակի, հեռուստատեսային կենտրոնի, կինո-ֆոտոլաբորատորիայի, ստուդիայի, թատրոնի և պարասրահի առկայությունը:

232. Գեղարվեստի, այդ թվում՝ ճարտարապետության, ինչպես նաև մշակույթի և արվեստի ԲՈՒՀ-երի բոլոր խմբերն ունեն մեծ թվով անհատական և խմբակային ուսուցման դասարաններ, որտեղ յուրաքանչյուր ուսանող ունի իր աշխատավայրը, ստեղծվում է նաև ցուցահանդեսների և գրադարանների խումբ։

233. Բժշկական ԲՈՒՀ-երի կառուցվածքում պետք է նախատեսվեն՝ ռեկտորատ, ամբիոններ, դասախոսությունների մեծ լսարաններ, գրադարաններ, մարզական սենքեր, բժշկական ախտորոշիչ կենտրոն, հիգիենիկ բաժանմունքներ, դեղագործական բաժիններ, համալսարանական գիտության ստորաբաժանումներ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիա, հատուկ լաբորատորիաներ, վիվարիում, կլինիկական բաժանմունքներ, մասնագիտացված կլինիկական հիվանդանոցներ, բժշկական ախտորոշիչ միավորներ, ուսումնական և խորհրդատվական պոլիկլինիկաներ, ախտաբանական հատված, ճառագայթաբանական հատված, ինժեներական համակարգերի սենքեր, կլինիկական բժշկական և գիտահետազոտական մասնաշենքեր, խորհրդակցությունների դահլիճներ և այլն:

234. Բժշկական համալսարանների կլինիկական և պոլիկլինիկական գոտու հիմնական բաղադրիչը` կլինիկական հիվանդանոցները, պետք է համալրվեն ուսումնական բազայով։ Համակցված գոտիների տարածքի (կրթական կլինիկական և պոլիկլինիկական) մակերեսը կարող է սահմանվել մինչև 8-10հա՝ 1000 ուսանողի հաշվով, իսկ համալսարանական համալիրից դուրս գտնվող կլինիկական ծառայությունների համար կարող է նախատեսվել մինչև 5-7հա տարածք՝ 1000 ուսանողի հաշվով։

235. Գյուղատնտեսական ԲՈՒՀ-երի կառուցվածքում պետք է նախատեսվեն՝ ռեկտորատ, ամբիոններ, դասախոսությունների մեծ լսարաններ, գրադարաններ, մարզական սենքեր, տեխնիկական կենտրոն, գիտահետազոտական ստորաբաժանումներ, հատուկ լաբորատորիաներ, կենսաինժեներիայի և տնտեսագիտության, էլեկտրաֆիկացման և մեքենայացման ֆակուլտետների մասնաշենքեր և այլն:

236. ԲՈՒՀ-երի տարածքի գոտիավորման և զարգացման սկզբունքային սխեմաներն են՝ հովհարաձև, կենտրոնական, բազմակենտրոն, գծային, ուսումնական և գիտական, մարզական, բնակելի, վարչական և հասարակական, մշակութային - կենցաղային, առևտրի, բժշկական, գիտահետազոտական և այլն: 10000 և ավելի մշտական ուսանողների քանակակազմ ունեցող խոշորագույն ԲՈՒՀ-երի գլխավոր հատակագծի կառուցվածքում յուրաքանչյուր գոտու տարածք լրացուցիչ բաժանվում է բաղկացուցիչ տարրերի (ենթագոտիների կառուցման կամ մասնագիտացման մեծ փուլերի պատճառով): Խոշոր գոտիների կենտրոնները պետք է ռացիոնալ կերպով տեղակայվեն համալսարանի ընդհանուր կառուցվածքում և փոխկապակցված լինեն ԲՈՒՀ-ի ընդհանուր կենտրոնի հետ:

237. Գիտական և փորձարարական արտադրության տեղամասերի չափերը, համապատասխան հիմնավորումներով, կարող են հաշվարկվել ուսումնական գոտու տարածքի նկատմամբ՝ պոլիտեխնիկական և գյուղատնտեսական (հետազոտական ինստիտուտներ, բուսաբանական այգիներ, փորձարարական արհեստանոցներ և արտադրություններ, փորձարարական դաշտեր, անասնաբուժական կլինիկաներ, վիվարիումներ և այլն) ԲՈՒՀ-երում տեղակայելու համար՝ մինչև 60%:

 

23. ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

 

238. Ուսանողական քաղաքների, բուհաքաղաքների նախագծման դեպքում ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար հանրակացարանների շենքերի նախագծումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

239. Ուսանողական քաղաքի, բուհաքաղաքի կազմում հարկ է նախատեսել հանրակացարաններ՝ այդ թվում ընտանիք ունեցող ուսանողների և ասպիրանտների համար՝ հանրակացարանների ընդհանուր տեղերի քանակի 15%-ի չափով:

240. Բնակարանային տիպի հանրակացարանային համալիրի մասնաշենքերի նախագծման և կառուցման պահանջները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերում:

241. Հանրակացարանային համալիրի բնակելի սենյակներում մեկ տեղի համար անհրաժեշտ հաշվարկային մակերեսները պետք է ընդունել համաձայն աղյուսակ 19-ի:

 

աղյուսակ 19

 

Սենքի անվանումը

Մակերես , քմ

1․ Հանրակացարանային համալիրի մասնաշենքի բնակելի սենյակների մակերեսի հաշվարկ՝ ըստ 1 ուսանողի և/կամ 1 ասպիրանտի համար սահմանվող մակերեսի նորմի

6-7.5

2. Հանրակացարանային համալիրի մասնաշենքի բնակելի սենյակի նվազագույն մակերեսը

12.0

 

242. ԲՈՒՀ-երի ուսանողների և ասպիրանտների բնակելի սենյակները պետք է նախատեսել 1-2 անձի համար:

243. Բնակելի սենյակները չպետք է լինեն միջանցիկ և պետք է ունենան 2,2 մ-ից ոչ պակաս լայնություն ու անմիջական ելք դեպի միջանցք կամ նախասրահ:

244. ԲՈՒՀ-երի հանրակացարաններում, կանանց սանհանգույցներում նախատեսվում են հիգիենիկ ցնցուղ (ճկափողով), բիդե (լվացասարք) կամ հիգիենիկ այլ սարքավորում՝ այդ թվում առանձնացված սանհանգույց և ցնցուղարան հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ բոլոր հարկաբաժիններում և հանրակացարանային համալիրի բոլոր մասնաշենքերում:

245. ԲՈՒՀ-երի ուսանողների և ասպիրանտների համար մեկ անձի բնակեցման համար հանրակացարանային համալիրի մասնաշենքերի բնակելի սենյակներ նախագծելիս, բնակելի սենյակում ինքնուրույն պարապմունքների տեղի նախատեսման դեպքում դրանց մակերեսը պետք է լինի առնվազն 10 քմ:

 

24. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲՈՒՀԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ

 

246. Ուսանողական քաղաքի տարածքի կազմակերպման տարբերակներ՝ ըստ ուրվագիծ 1-ի, 2-ի և 3-ի:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_23058

 

Ուրվագիծ 1

 

1. ուսանողական քաղաքի կենտրոն (հանգստի գոտիով)

2. հիմնական ուսումնական հաստատություններ

3. գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ

4. գիտական գրադարան

5. ուսանողների և դասախոսների բնակելի սենքեր (հանրակացարաններ)

6. մարզա-ուսումնական համալիր, լողավազան, մարզադաշտ

7. ճաշարան և հանրային սննդի այլ օբյեկտներ

8. մշակութային-կենցաղային սպասարկման սենքեր,

9. բժշկական կենտրոն (պոլիկլինիկա)

10. վարչատնտեսական

11. բաց և փակ ավտոկանգառատեղեր, ստորգետնյա և/կամ վերգետնյա

12. կոմունալ-պահեստային գոտի

13. ուսումնա-արտադրական, գիտա-փորձարարական գոտի

 

Ներմուծեք նկարագրությունը_23059

 

Ուրվագիծ 2

 

1. ուսանողական քաղաքի կենտրոն (հանգստի գոտի)

2. հիմնական ուսումնական հաստատություններ

3. գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ

4. գիտական գրադարան

5. ուսանողների և դասախոսների բնակելի սենքեր (հանրակացարաններ)

6. մարզա-ուսումնական համալիր, լողավազան, մարզադաշտ

7. ճաշարան/ռեստորան և հանրային սննդի այլ օբյեկտներ

8. մշակութային-կենցաղային սպասարկման սենքեր,

9. բժշկական կենտրոն (պոլիկլինիկա)

10. վարչատնտեսական

11. բաց և փակ ավտոկանգառատեղեր, ստորգետնյա և/կամ վերգետնյա

12. կոմունալ-պահեստային գոտի

13. ուսումնաարտադրական, գիտափորձարարական գոտի

14. հեռանկարային զարգացման պահուստային գոտի

 

Ներմուծեք նկարագրությունը_23060

 

Ուրվագիծ 3

 

1. ուսանողական քաղաքի կենտրոն (հանգստի գոտի)

2. հիմնական ուսումնական հաստատություններ

3. գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ

4. գիտական գրադարան

5. ուսանողների և դասախոսների բնակելի սենքեր (հանրակացարաններ)

6. մարզա-ուսումնական համալիր, լողավազան, մարզադաշտ

7. վարչատնտեսական, բժշկական կենտրոն, ճաշարան/ռեստորան

8. մշակութային-կենցաղային սպասարկման սենքեր,

9. կոմունալ-պահեստային գոտի, ավտոկանգառատեղեր, ստորգետնյա և/կամ վերգետնյա

10. ուսումնաարտադրական, գիտափորձարարական գոտի

11. հեռանկարային զարգացման պահուստային գոտի

25. ԽՈՇՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ. ԲՈՒՀԱՔԱՂԱՔՆԵՐ

 

247. Խոշոր համալսարանական համալիրների համար, որոնք լուծված են որպես անկախ քաղաք, խոշոր համալսարանական համալիրների համար, որոնք լուծված են որպես անկախ քաղաքներ կամ բուհաքաղաքներ, անհրաժեշտ է նախատեսել զարգացած հատակագծային գոտիներ.

1) ինստիտուտի/համալսաանի ֆակուլտետների ուսումնական տարածքը ամբիոնների, լսարանների, լաբորատորիաների ուսումնական մասնաշենքերով,

2) հետազոտական կազմակերպությունների գոտի (զուգորդվում է ուսումնական գոտու հետ),

3) գիտաարտադրական միավորների գոտի,

4) վարչական և հասարակական կենտրոնի գոտի (ռեկտորատ, գրադարան, հասարակական կազմակերպություններ, հավաքների դահլիճ ակումբով, տեխնիկական կենտրոն հեռուստատեսային և համակարգչային կենտրոններով, թանգարաններ, սննդի կազմակերպման կետեր և այլն).

5) ուսանողական հանրակացարանների բնակելի տարածք՝ մշակութային և համայնքային կենտրոններով և ընտանիքներով ուսանողների համար բնակելի շենքերի խմբերով,

6) մարզական գոտի, որը կարելի է բաժանել սպորտի և զվարճանքի և ֆիզիկական կուլտուրայի և մարզումների,

7) բնակելի տարածք պրոֆեսորադասախոսական անձնակազմի, գիտաշխատողների և սպասարկող անձնակազմի համար՝ հասարակական և առևտրային կենտրոնով,

8) առողջարարական և զբոսայգու գոտի, որը կարող է ներառել բուսաբանական այգիներ, կանաչապատ պուրակներ, ճեմուղիներ, վազքուղիներ, ջրավազաններ, ուսանողական հանգստյան տներ, առողջարարական կենտրոններ, ջրային սպորտի օբյեկտներ և այլն,

9) համալսարանական համալիրի ինժեներատեխնիկական և տնտեսական ծառայությունների գոտի՝ արտադրամասերով, պահեստներով, լվացքատներով, քաղաքային ինժեներատեխնիկական օբյեկտներով, գործառնական և տնտեսական միավորներով,

10) նոր տեխնոլոգիաների փորձարարական գոտի և այլն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան