ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» դեկտԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 798-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը: Առողջությանն առնչվող խնդիրների կարգավորման կապակցությամբ մեկնման որոշում կայացնելիս «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումը ներկայացնում է եզրակացություն:».
2) Հավելվածի 46-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Կալանավորված անձը կամ դատապարտյալը որպես բացասական հակում ունեցող հաշվառման է վերցվում և հաշվառումից հանվում է Հիմնարկի պետի որոշմամբ` Հիմնարկի անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկությունների կամ եզրակացությունների հիման վրա:».
3) Հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Որպես փախուստի, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության և կոնֆլիկտայնության, ինչպես նաև հանցածին դիրքորոշումների հակում ունեցող հաշվառված կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել Հիմնարկի պետի որոշմամբ` Հիմնարկի անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկությունների կամ եզրակացությունների հիման վրա:».
4) Հավելվածով սահմանված Ձև 7-ում՝
ա) «և օպերատիվ բաժինների» բառերը փոխարինել «բաժնի» բառով,
բ) հանել
««Համաձայն եմ» |
|
|
բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել Հավելվածով սահմանված Ձև 17-ը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
26/12/2023 |
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|