Գլխավոր տեղեկություն
Համար
N 3771-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» հոկտեմբեր 2020 թ.

N 3771-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԼԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-001535 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Ալլա Զաքարյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի նոյեմբերի 28-ին անհատ ձեռնարկատեր Ալլա Զաքարյանին տրված դեղատնային գործունեության (դեղատուն դեղեր չպատրաստող) իրականացման թիվ Ա-ԴԳ-001535 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Ալլա Զաքարյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան