ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբեր 2023 թ. |
N 68-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՒՐ ԵՎ ՔՐՈՆԻԿ ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել սուր և քրոնիկ եղնջայտուցով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» դեկտեմբեր 2023 թվականի N 68-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՈՒՐ ԵՎ ՔՐՈՆԻԿ ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L50.0 |
Ալերգիկ եղնջայտուց |
2) |
L50.3 |
Դերմատոգրաֆիական եղնջայտուց |
3) |
L50.5 |
Խոլիներգիկ եղնջայտուց |
4) |
L50.6 |
Հպումային եղնջայտուց |
5) |
L50.8 |
Այլ եղնջայտուց` քրոնիկ, պարբերաբար կրկնվող |
6) |
L50.9 |
Եղնջայտուց` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում։ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ. |
9) |
Անամնեզ |
Եղնջայտուցը պարարտ բջիջներով պայմանավորված հիվանդություն է։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գնահատման ժամանակ՝ միայնակ կամ բազմակի, տարբեր չափերի, մաշկի բարձրացած, հստակ եզրերով, կարմրած պինդ վահանիկներ, որոնց կենտրոնական մասը կարող է դժգույն լինել կամ ամբողջությամբ կարմիր։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
1. Անաֆիլաքսիայի կասկածով տարածուն եղնջացան: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
1 |
1 |
2) |
Մանկաբույժ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված պատճառաբանությամբ |
2) |
C ռեակտիվ սպիտակուցի քանակական որոշում |
1 |
1 |
Բորբոքման տասակի և ծավալի գնահատում |
3) |
Թիրեոտրոպ հորմոնի որոշում |
0,1 |
0,1 |
Վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում |
4) |
Տրիպտազի որոշում |
0 |
0,3 |
Անաֆիլաքսիայի գնահատում |
Գործիքային հետազոտություններ | ||||
5) |
Կիրառելի չէ |
1 |
1 |
Կիրառելի չէ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆեքսոֆենադին դեղահատեր |
Ֆեքսոֆենադին դեղահատեր |
մգ |
1 |
1-4 հաբ |
30-1095 |
30-1095 |
2) |
Լորատադին դեղահատեր 10մգ |
Լորատադին դեղահատեր 10մգ |
մգ |
1 |
1-4 հաբ |
30-1095 |
30-1095 |
3) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
մգ |
1 |
1-4 հաբ |
30-1095 |
30-1095 |
4) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
մլ |
0,7 |
250մլ |
1-3 |
1-3 |
5) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
մլ |
0,7 |
4մգ/մլ |
1-3 |
1-3 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. The international EAACI/GA2LEN/EuroGuiDerm/APAAACI guideline for the definition, classification, diagnosis, and management of urticaria | https://doi.org/10.1111/all.15090Todd A. Wical, DO | https://5minuteconsult.com/collectioncontent/1-153142/diseases-and-conditions/urticaria
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: