Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 դեկտեմբեր 2023 թ.

N 70-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂՈՒ ԽՈՑՈՎ ԵՎ ԴՈՒՈԴԵՆԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել տասներկումատնյա աղու խոցով և դուոդենիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» դեկտեմբեր 2023 թվականի

N 70-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂՈՒ ԽՈՑՈՎ ԵՎ ԴՈՒՈԴԵՆԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K26

Տասներկումատնյա աղու խոց

2)

K26.3

Սուր` առանց արյունահոսության կամ թափածակման (պերֆորացիայի) (K26)

3)

K26.9

Չճշտված որպես սուր կամ քրոնիկ, առանց արյունահոսության կամ թափածակման (պերֆորացիայի) (K26)

4)

K29.8

Դուոդենիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական և իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ա. Առանց բարդությունների (ԱԲ),
բ. բարդություններով (Բ):

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. ԱԲ – առանց բարդությունների,
բ. Բ- բարդություններով՝ ներառյալ ստամոքսաելքի նեղացում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

ա. ԱԲ՝ արտահիվանդանոցային պայմաններում,
բ. Բ՝ արտահիվանդանոցային պայմաններում կամ խիստ հազվադեպ՝ հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, էնդոսկոպիստ:

8)

Գանգատներ

Ցավ էպիգաստրալ շրջանում, վքնածություն, սրտխառնոց, փսխում, գխտոց, պոստպրանդիալ դիսկոմֆորտի զգացում, վաղ կշտացման զգացում, քաշի կորուստ, կարող է լինել նաև անախտանիշ:

9)

Անամնեզ

Ռիսկի գործոններ`
ա.ծխախոտի օգտագործում,
բ. ժառանգականությունը,
գ. մեծ քանակով ոչ ստերոիդային հակաբորբոքիչների կամ ցածր դեղաչափով ասպիրինի կիրառումը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Էպիգաստրալ ցավոտություն, հեղուկի «բլթոցի» ախտանիշ ստամոքսաելքի նեղացման դեպքում, սակայն դեպքերի մեծամասնությամբ ֆիզիկալ զննման ժամանակ շեղումներ չեն հայտնաբերվում:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Բարդությունների դեպքում - անզուսպ փսխումների հետևանքով ջրազրկում, թերսնուցման նշաններ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար)

1

1

4)

Սրտաբան

0,2

0,1

5)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ) (ՈւՁՀ)

1

1

6)

Վիրաբույժ

0,2

0,8

7)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,1

0,1

8)

Ուռուցքաբան

0,02

0,08

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

0,1

1

Սակավարյունություն (HB-ի, էրիթրոցիտների ցածր ցուցանիշներ) խոցից քրոնիկ փոքր քանակներով արյունահոսության կամ բարդությունների դեպքում թերսնուցման հետևանքով։

2)

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,1

1

Հիպոգլիկեմիա ստամոքսաելքի նեղացման, թերսնուցման հետևանքով։
Նաև հիպերգլիկեմիա որպես խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

3)

Կրեատինինի մակարդակի որոշում

0,1

1

Փսխումների հետևանքով ջրազրկման պատճառով պրեռենալ երիկամային անբավարարություն՝ կրեատինինի քանակի բարձրացում, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

4)

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0,1

1

Նատրիումի քանակի նվազում փսխումների հետևանքով, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

5)

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,1

1

Հիպոկալիեմիա փսխումների հետևանքով, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

6)

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ),
Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմա գլյուտամատի (ԳԳՏ),
Բիլիռուբինի մակարդակի որոշում

0,4

0,6

Նշված ցուցանիշների բարձր մակարդակ լեղապարկի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ առաջացած խոցի ախտանիշների դեպքում։

7)

Ամիլազա

0,4

0,4

Ամիլաի բարձր մակարդակ պանկրեատիտի ժամանակ առաջացած խոցի ախտանիշների դեպքում։

8)

Արյան գաստրինի մակարդակ

0,08

0,08

Բուժմանը ռեֆրակտեր, բազմակի, H. pylori բացասական խոցերը կասկածելի են գաստրինոմայի վերաբերյալ, որի դեպքում գաստրինի մակարդակը խիստ բարձրացած է լինում:

Գործիքային հետազոտություններ

9)

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

1

1

Խոցային դեֆեկտի առկայության, չափի, տեղակայման, բարդությունների առկայության նկարագրում, ինչպես նաև բիոպսիայի իրականացում է H. pylori վարակի հայտնաբերման արագ ուրեազային թեստի համար:

10)

H. pylori արագ ուրեազային թեստ (էնդոսկոպիայի միջոցով)

0,9

0,9

Ստամոքսի խոցի պատճառական գործոնի հայտնաբերում։

11)

H. pylori շնչական թեստ C13 միզանյութով

0,9

0,9

Հելիկոբակտերային վարակի էռադիկացիան հաստատում բուժման ավարտից առնվազն 1 ամիս անց։

12)

H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում

0,1

0,1

Վարակի հայտնաբերում այս մեթոդով այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ իրականացնելը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը։

13)

Ստամոքսի կամ տասներկումատնյա աղու լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

0,1

0,1

Զուգակցված դուոդենալ կամ ստամոքսի ախտահարումների դեպքում։

14)

Ստամոքսի կամ տասներկումատնյա աղու լորձաթաղանթի բիոպտատի հիստոլոգիակն քննություն

0,1

0,1

Չարորակ գոյացության կամ այլ ախտահարման նշանների առկայություն կամ բացակայություն։

15)

Ստամոքսաղիքային ուղու կոնտրաստով ռենտգեն քննություն

0,1

0,3

Ստամոքսաելքի նեղացման և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի հայտնաբերում և դասակարգում։

16)

Կրծքավանդակի և որովայնի/կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ)

0,1

0,2

Էպիգաստրալ ցավի այլ պատճառների տարբերակիչ ախտորոշման համար, ինչպես նաև գաստրինի բարձր մակարդակի դեպքում գաստրինոմայի ախտորոշման համար սոմատոստատինի ռեցեպտորների սցինտիգրաֆիային այլընտրանքային մեթոդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կա կասկած ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ինվազիայի հետևանքով առաջացած խոցի, նաև տասներկումատնյա աղիքի գոյացության կասկածի դեպքում։

17)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,3

0,3

Էպիգաստրալ ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։

18)

Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով։

19)

Սոմատոստատինի ռեցեպտորների սցինտիգրաֆիա

0,005

0,005

Գաստրինի մակարդակի բարձր լինելու դեպքում գաստրինոմայի ախտորոշիչ հետազոտություն։

20)

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն

0,02

0,03

Գաստրինոմայի հայտնաբերման, հատկապես ինտրապանկրեատիկ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կա կասկած ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ինվազիայի հետևանքով առաջացած խոցի, նաև տասներկումատնյա աղու գոյացության կասկածի դեպքում։

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

մգ

0,98***

2

112

56

2)

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

մգ

0,98***

2

112

56

3)

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

մգ

0,98***

2

112

56

4)

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

մգ

0,98***

2

112

56

5)

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

մգ

0,1

1,5

42

28

6)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

մգ

1

4

56

14

7)

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ ( բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ ( բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

մգ

0,7

4

56

14

8)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

մգ

0,5

2

28

14

9)

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,2

2

28

14

10)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,3

1

14

14

11)

Սուկրալֆատ դեղահատեր
500 մգ

Սուկրալֆատ դեղահատեր
500 մգ

մգ

0,4

4

80

20

12)

Իտոպրիդ դեղահատեր /
50 մգ

Իտոպրիդ դեղահատեր 50մգ

մգ

0,1

3

90

30

13)

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

մգ

0,1

3

45

15

14)

Նատրիումի ալգինատ

Նատրիումի ալգինատ

մգ

0,08

4

60

15

15)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում սեսկվիհիդրատ) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում սեսկվիհիդրատ) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

մգ

0,2

2

8

4

16)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

մգ

0,1

2

10

5

17)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

մգ

0,1

1

5

5

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ստամոքսաելքի էնդոսկոպիկ դիլատացիա

0

0,6

2)

Վիրահատական բուժում

0,05

0,2

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի «Պիլորուսի հելիկոբակտեր (Helicobacter pylori) վարակի վարման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 564-Ա հրաման:

2. ASGE Standards of Practice Committee; Banerjee S, Cash BD, Dominitz JA, Baron TH, Anderson MA, Ben-Menachem T, Fisher L, Fukami N, Harrison ME, Ikenberry SO, Khan K, Krinsky ML, Maple J, Fanelli RD, Strohmeyer L. The role of endoscopy in the management of patients with peptic ulcer disease. Gastrointest Endosc. 2010 Apr;71(4):663-8. doi: 10.1016/j.gie.2009.11.026. PMID: 2036340

3. Malfertheiner P, Megraud F, Rokkas T, Gisbert JP, Liou JM, Schulz C, Gasbarrini A, Hunt RH, Leja M, O'Morain C, Rugge M, Suerbaum S, Tilg H, Sugano K, El-Omar EM; European Helicobacter and Microbiota Study group. Management of Helicobacter pylori infection: the Maastricht VI/Florence consensus report. Gut. 2022 Aug 8:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: