Basic information
Number
N 718-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.08.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.08.2009
Effective date
28.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 718-Ա

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև 2007 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության կիրարկումն ապահովելու նպատակով`

Հաստատել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 27-ի N 718-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրը և տեսակը

Ժամկետը

Պատասխանատու պետական մարմինը

Միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1.

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

մինչև 30.09.2009 թ.

ՀՀ պաշտպանության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման ֆինանսավորման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

մինչև 30.10.2009 թ.

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան