ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
11 օգոստոսի 2009 թ. |
N 09-213-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.08.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Արեալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0669 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0617 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Երկնային Առյուծ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0696 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «ԳԱՀԱԳ» ՍՊ ընկերությանը և «Նանա Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիաներ։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համա- րը (ՀՎՀՀ) |
Գրանց-ման համա-րը | Գործունեու-թյան տեսակը | Գործունեու-թյան իրականաց-ման վայրը |
Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություններ գրանցամատ-յանում լիցենզիայի վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
«Արեալ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Չարենցի 4, բն. 76 |
ԱԳ0669 | 20.04.07թ. | 01551558 | 667 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
| 2 | «էյջ էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Դավթաշեն 2-րդ թ. 20շ, բն. 2 |
ԱԳN0617 | 02.08.06թ. | 01400221 | 615 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
| 3 | «Երկնային Առյուծ» ՍՊԸ | Երևան, Դավթաշեն 4-րդ թ. 31շ, բն. 31 | ԱԳ0696 | 09.08.07թ. | 01400831 | 692 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
| 4 | «Ար Վի էմ Քոնսալտ» ՍՊԸ | Շիրակի մ-զ. Արևիկ 1/5 փ. 3տ. | ԱԳN0846 | 11.08.09թ. | 05536304 | 841 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 5 | «ԳԱՀԱԳ» ՍՊԸ | Ք. Աշտարակ, Թադևոսյան 11 | ԱԳN0847 | 11.08.09թ. | 05017325 | 842 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 6 | «Նանա Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Մոսկովյան 31, բն. 5,6 |
ԱԳN0848 | 11.08.09թ. | 02573763 | 843 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|