ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» սեպտեմբեր 2023 թ. |
N 4558-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՄՐՈՒ «ՇՏԱՊ ԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000136 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, ՀՀ ԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժ/պ-ի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել ԳՅՈՒՄՐՈՒ «ՇՏԱՊ ԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հունիսի 20-ին տրված թիվ Կ-XX-000136 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան ՀՀ ԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` Հայաստան, Շիրակ, Գյումրի, Մազմանյան փ. / 3բ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|