ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» նոյեմբեր 2023 թ. |
N 5255-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 976-Ա ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 37-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 22-ի «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թվականի ապրիլի 30-ին տրված թիվ Կ-XX–001423 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործողությունը «բժշկական ընդհանուր պրակտիկա», «սրտաբանական», «ներզատաբանական», «կոսմետոլոգիական» տեսակների մասով կասեցնելու մասին» թիվ 976-Ա հրամանը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
|
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|