Գլխավոր տեղեկություն
Համար
N 2602-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.05.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» մայիս 2023 թ.

N 2602-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002358, 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002872 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002942 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի մայիսի 19-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերաձևակերպել «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2018 թվականի հունվարի 16-ին տրված թիվ Կ-ԲՕ-002358, 2021 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-002872 և 2021 թվականի հուլիսի 14-ին տրված թիվ Կ-ԲՕ-002942 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով` Հայաստան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ֆանարջյան Փ./ Շ / 29:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան