ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 սեպտեմբերի 2023 թ. ք. Երևան |
N 1859-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԱԶՈՒՄՔ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «ԲԱԶՈՒՄՔ» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի կողմից 2023 թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված տիեզերական գործունեության բնագավառում տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 29-ի N 1 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԲԱԶՈՒՄՔ» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ՀՀ ք. Երևան Արաբկիր, Բարբյուսի փող., 7-րդ շենք, բն. 22 և գործունեության իրականացման վայրը` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զովունի, փողոց 18, տուն 122) տրամադրել տիեզերական գործունեության բնագավառում տիեզերական գործունեության լիցենզիա՝ անժամկետ:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռոբերտ ԽաչատրՅԱՆ |