ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 հուլիս 2023 թ. |
N 3381-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ««ՎԻՏԱՄԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ /ԱՌԱՆՑ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ/) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-XX-000508 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3161-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 37-րդ, հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հուլիսի 7-ին ներկայացվածը դիմումը` կից փաստաթղթերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել ««ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի հուլիսի 22-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն /առանց ստերիլ դեղերի պատրաստման/) իրականացնելու N Կ-XX-000508 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 3161-Ա հրամանի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման վերացման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ