Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

20. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

 2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ Ռազմավարության» հիմնական ուղղությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015թթ գործողությունների ծրագրի» դրույթները, ինչպես նաև շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

 ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

 Ծրագրի նպատակն է`

 3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

 Ծրագրի խնդիրներն են`

 4. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,

 5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,

 6. բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության սահմանման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների կիրառման հենքի ստեղծումը,

 7. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,

 8. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,

 9. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,

 10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

 11. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:

 

 III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

 12. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւնների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

 13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ու օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, նրանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:

 14. Համաձայն 2014 թվականի հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 1 արձանագրային որոշման դրույթների` ԱՀԿ ֆունկցիաների միջազագային դասակարգումը հաստատվել է որպես ազգային դասակարգիչ: Իրականացվել են աշխատանքներ հաշմանդամության սահմանման նոր` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված չափորոշիչներ մշակելու ուղղությամբ: Նշված չափորոշիչները հաստատվել են նախարարի 2014թ. դեկտեմբերի 25-ի N143-Ա/1 հրամանով՝ 2015 թվականին նրանց փորձարկման նպատակով:

 15. 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու նպատակով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 16. Արդիականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հաշվառման» տեղեկատվական համակարգերը` համաձայն համապատասխան տեխնիկական առաջադրանքների:

 17. Արդիականացման արդյունքում առավել վերահսկելի է դարձել պարագաների տրամադրման գործընթացը, մասնավորապես` բացառվում են պարագաների կրկնակի և ժամկետից շուտ տրամադրման հնարավորությունները, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հստակեցվել է պարագաների բյուջետային պլանավորման գործընթացը:

 18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: Վիճակագրական տվյալների համաձայն` 2015թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 198619 հաշմանդամություն ունեցող անձանց 65,9%-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:

 19. 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 2056 հաշմանդամություն ունեցող անձ, 2014 թվականի ընթացքում իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 689-ը, աշխատանքի են ընդունվել 324-ը, այդ թվում՝ 245-ը ծրագրերում ընդգրկված անձանցից: Հաշմանդամություն ունեցող 345 անձ ապահովվել է սեզոնային աշխատանքով:

 20. Փոքր դրամաշնորհների աջակցությամբ 16 սոցիալական ձեռնարկություններում աշխատանքով ապահովվել է 165 հաշմանդամություն ունեցող անձ:

 21. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

 22. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ:

 23. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքները կարգավորում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հետ կապված հարաբերությունները:

 24. 2014/2015 թթ ուսումնական տարում շարունակվել են աշխատանքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք անձանց համար նախատեսված միջոցառումների իրականացման և ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ.

 1) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2014 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 3000 երեխայի կրթական կարիքների բացահայտում և գնահատում, նրանց հանրակրթությունը կազմակերպելու նպատակով /նշված գործընթացի հիմքում ընկած են ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներն ու մոտեցումները/,

 2) Հանրապետության 23 հատուկ հանրակրթական դպրոցում կազմակերպվել է շուրջ 2200 հատուկ կրթության կարիք ունեցող երեխայի կրթություն,

 3) 2014/2015 թթ ուսումնական տարում հանրապետությունում գործող 139 ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցում սովորում են շուրջ 3000 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա,

 4) ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար,

 5) մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:

 25. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանը, նրանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը:

 1) 2014 թվականի ընթացքում տրամադրվել է 12516 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, որից` վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 956, միոպրոթեզներ` 17 հատ, օրթեզներ` 384, սեղմիրան` 620, աղեկապ` 195, սուպինատոր` 751, ռեկլինատոր` 3, հենակ` 1293, ձեռնափայտ` 459, օրթոպեդիկ կոշիկ` 1061.5, պրոթեզի կոշիկ` 18310, կրծագեղձի պրոթեզ` 697, գուլպաներ, ձեռնոցներ` 3254, սիլիկոնե գուլպա` 76 հատ, փոքր տրամաչափի սայլակ 8, քայլակ 223, կատարվել է պարագաների վերանորոգում` 592 հատ, ձայնաստեղծ սարք ստացել է 80 հաշմանդամ, 150 հաշմանդամի կատարվել է աչքի պրոթեզավորում:

 2) Տրամադրվել են` 1320 լսողական սարք (որից` 74-ը եվրոպական արտադրության), 187 հավաստագիր` եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար, լսողական սարքի ներդիրներ` 400 հատ /200 երեխա/, հաշմանդամի սայլակ` 625 հատ:

 3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2014 թվականին մինչև 12 տարեկան 125 երեխայի տրամադրվել է 241 հատ ՕTIKՕN և SIEMENS ֆիրմաների թվային լսողական սարքեր:

 4) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:

 5) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:

 «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում հիվանդանոցային պայմաններում բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություն են ստացել 1030 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձ:

 26. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգը:

 Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

 27. Հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, այլընտրանքային ծառայությունների ստեղծման ու պահպանման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014թ. հուլիսին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության հետ ստորագրել է փոխընմռնման հուշագիր: Նշված կազմակերպության աջակցությամբ նախարարությունն իրականացրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատման մեթոդաբանության, կարիքների գնահատման, ծառայությունների տրամադրման չափորոշիչների մշակման աշխատանքներ:

 28. ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 2-ի N381-Ն որոշմամբ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության բազայի վրա ստեղծվեց «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքը: Խնամքի կենտրոնի ստեղծումը բխում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց (մասնավորապես նրանց, ովքեր այլևս ակտիվ բուժման կարիք չունեն և ունեն միայն իրենց գնահատված կարիքներին համապատասխան խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստանալու կարիք) շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրելու անհրաժեշտությունից և գործող ծառայությունների ոչ բավարար լինելուց:

 29. Անկողնային հիվանդների խնամքի ու սոցիալական սպասարկման անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 12-ի N 609-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է 2014թ. հուլիսի 28-ին: Շենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են ս.թ. հուլիսին: Ծրագրի արդյունքում տուն-ինտերնատը կհամալրվի նոր` անկողնային հիվանդների համար նախատեսված ժամանակակից, կահավորված և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բաժանմունքով:

 30. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք» և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությաններին:

 31. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները: Հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են տեղերում իրականացվող` հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել համապատասխան առաջարկություններ: Ներկայացվել է հաշմանդամության սահմանման նոր մոդելի և նրա իրականացման ուղղությամբ կատարված ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված այլ հարցեր:

 32. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ:

 33. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

34. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման և բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ:

35. 2016թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

 36. Իրականացվելու են աշխատանքներ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու կապակցությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

 37. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2016թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

 38. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2016 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով (միջոցառումների ցանկը կցվում է):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումներ

 

N/N

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

ֆինանսավորման չափը և աղբյուրը

Արդյունքը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ

       

1.1

 Ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

 Ֆինանսավորում չի պահանջվում

 Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի առկայություն

1.2

 Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրման շրջանակներում Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման չափորոշիչների փորձարկման արդյունքների հիման վրա չափորոշիչների լրամշակում
Չափորոշիչների հաստատում ՀՀ կառավարության կողմից; Համապատասխան վերապատրաստումների կազմակերպում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություններ

ՖՄԴ սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման շափորոշիչների փորձնական կիրառման արդյունքների վերլուծություն: Լրամշակված չափորոշիչներ: Համապատասխան վերապատրաստումների համար փաթեթների /մոդուլների/ առկայություն:

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

       

2.1

Հանրապետության ուսումնական հաստատություններում մատչելիության ապահովում՝ թեքահարթակների, հարմարեցված սանհանգույցների կառուցում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /շինվերանորոգման առանձին ծրագրերի շրջանակներում/, ՀՀ օրենքներով չարգելված այլ միջոցներ

Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովում

2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հատուկ վերելակային հարմարանքների ձեռքբերում և ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 5 ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում

2.3

Երևանի փողոցներում, մայթերում, բանուկ մասերում թեքահարթակների կառուցում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

2.4

Մայրաքաղաքի ներքաղաքային երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ուղեսրահներում գովազդային մոնիտորների տեղադրում` կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման և դրանց գրառման ապահովման համար

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում

2.5

Ճարտարապետահատակագծային առաջադրանքներ նախապատրաստելիս իբրև պարտադիր պահանջ կառուցապատողներին հանձնարարել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց հաար հավասար և մատչելի պայմանների ապահովում

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր

       

3.1

Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

ՀՀ ԿԳՆ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/173 058.0 հազ. դրամ/

Շուրջ 3 000 երեխայի ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

3.2

Հանրապետության 159 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/3 108 222.6 հազ. դրամ/

Շուրջ 5 000 երեխայի համար ներառական կրթության ապահովում

3.3

Հատուկ կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/3 415 665.7 հազ. դրամ/

2.2 հազար հատուկ կրթության կարիք ունեցող երեխայի կրթության կազմակերպում

3.4

“Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում

ՀՀ ԿԳՆ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/16 000.0 հազ. դրամ/

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար ուսումնական նյութերի ապահովում

3.5

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար անվճար հիմունքներով կրթության ապահովում

ՀՀ ԿԳՆ նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրի շրջանակներում

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց անվճար հիմունքներով կրթության կազմակերպում

3.6

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար անվճար հիմունքներով կրթության ապահովում

ՀՀ ԿԳՆ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /«Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» և «Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում» ծրագրերի շրջանակներում/

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց անվճար հիմունքներով կրթության կազմակերպում

3.7

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր

ՀՀ ԿԳՆ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/«Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրի շրջանակներում/ և օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների պատրաստում /Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2011 թվականից հիմնադրված Հատուկ կրթության ֆակուլտետում/

3.8

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների ընդգրկում Գեղեցիկ արվեստների ակադեմիայի կրթական ուսուցման ծրագրերում /գրաֆիկական դիզայն, արդուզարդի դիզայն, հագուստների մոդելավորում/

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, աշխատանքային կարողությունների զարգացում

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր

       

4.1

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/8 000.0 հազ. դրամ/

Գրանցված, հաշմանդամություն ունեցող 8 անհատ ձեռնարկատերի աջակցություն

4.2

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամակամ օգնության տրամադրում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/76 890.0 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 109 անձի աշխատանքի տեղավորման համար գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում, որոնցից 30 ունեն ուղեկցողի կարիք

4.3

Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/30 927.5 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 178 անձի մասնագիտական ուսուցում

4.4

Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/737.9 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 1 անձի այլ վայրում աշխատանքի տեղավորում

4.5

Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/10 754.3 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 32 անձի կողմից մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերում

4.6

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/34 500.0 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 69 անձի համար աշխատատեղի հարմարեցում

4.7

«Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/18 645.0 հազ. դրամ/

540 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր

       

5.1

Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի և սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 70 %/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/1 530 361.6 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 850 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում

5.2

Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 33%-ը/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/47 162.9 հազ. դրամ/

Շուրջ 500 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում

5.3

Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/17 926.3 հազ.դրամ/

Հաշմանդամություն ունեցող 30 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում

5.4

Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/64 602.5 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 1 290 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում

5.5

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն "Փրկություն" Հ/Կ /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/24 աշխատողի աշխատավարձի վճարում, ներառյալ եկամտային հարկը/
/28 020.9 հազ. դրամ/

Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում

5.6

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
"Լիարժեք կյանք" Հ/Կ /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/13 աշխատողի աշխատավարձի վճարում, ներառյալ եկամտային հարկը/
/11 349.3 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող 6-24 տարեկան 160 շահառուի սպասարկում ցերեկային կենտրոնում

5.7

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում
/200.0 հազ. դրամ/

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում

5.8

Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համանքի բյուջե

Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում

6

Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր

       

6.1

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/6.6 մլրդ դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում

6.2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/1.0 մլրդ դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց դեղերով ապահովում` ըստ դիմելիության

6.3

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/181 637.2 հազ. դրամ/

818 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում

6.4

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում

ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/290.0 մլն դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերով ապահովում /շուրջ 2 200 ուղեգիր/

7

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր

       

7.1

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 
 /856 347.0 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող շուրջ 8.5 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզներով ապահովում

7.1.1

Ձայնաստեղծ սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/27 680.0 հազ. դրամ/

Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում

7.1.2

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/13 000.0 հազ. դրամ/

200 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում

7.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով և հաշմանդամություն ունեցող անձանց ու և տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/89 550.0 հազ. դրամ/

1950 անձի լսողական սարքերով, սայլակներով և լսողական սարքերի ներդիրներով ապահովում, այդ թվում`

7.2.1

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/41 850.0 հազ. դրամ/

450 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում

7.2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/42 900.0 հազ. դրամ/

Լսողության խանգարում ունեցող 1100 անձի լսողական սարքով ապահովում

7.2.3

Մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/4 800.0 հազ. դրամ/

200 երեխայի /400 ներդիր/ լսողական սարքի ներդիրներով ապահովում

7.2.4

Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKON և FONAK ֆիրմաների/ և FM համակարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» Հ/Կ /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

«Հովարդ Կարագյոզյանի» բարեգործական հիմնադրամ

Շուրջ 160 երեխայի լսողական սարքերով և FM համակարգով ապահովում /15/

7.3

12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/16 000. 0 հազ. դրամ/

Լսողության խանգարում ունեցող 105 անձի /200 հավաստագիր/ լսողական սարքի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում

7.4

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» ձայնագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/10 506.4 հազ. դրամ/

74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքի տպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք»` 1600 ժամ տևողությամբ ձայնագրում

7.5

Միայնակ մայրերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում /հիպոթերապիա, հիդրոթերապիա/

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնում

8

Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով.

       

8.1

Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/9 000.0 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում

8.2

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող մրցույթ անվասայլակով հաշմանդամ ունեցող ընտանիքների համար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

հուլիս-օգոստոս

ՀՀ պետական բյուջե
/6 341.8 հազ. դրամ/

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների առողջության ամրապնդում

8.3

2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն
/համաձայնությամբ/

սեպտեմբեր-հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե
/6 394.0 հազ. դրամ/

 Ամառային պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում

8.4

«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Սեպտեմբեր-հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե
/16 945.3 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, սոցիալական հավասարության, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում, հաշմանդամության տարբեր խմբերի անձանց հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում

8.5

2016 թվականի Թեհրանի խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն
/համաձայնությամբ/

Մայիս

ՀՀ պետական բյուջե
/11 911.2 հազ. դրամ/

Միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, մարզական վարպետության կատարելագործում

8.6

2016 թվականին Երևանում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնության անցկացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն
/համաձայնությամբ/

Հունիս

ՀՀ պետական բյուջե
/11 245.0 հազ. դրամ/

Խուլերի շախմատի աշխարհի պաշտոնական առաջնությանը հանրապետության հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցության, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացման աջակցում, հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերում, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածում

8.7

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 
 /105 286.5 հազ. դրամ/

 Հաշմանդամություն և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների (12 մասնագիտություն) անվճար ուսուցում

8.8

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/774.0 հազ դրամ/

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում

8.9

Կույր և թույլ տեսնող անձանց տեղեկատվության ապահովման նպատակով գրադարաններում «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի իրականացում (Հայաստանի ազգա-յին գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարաններ)

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում

Կույր և թույլ տեսնող անձանց համար լսողական խորհրդանշանների միջոցով կարդալու հնարավորության ստեղծում և տեղեկատվության հաղորդակցման ապահովում

8.10

ՀՀ և ԼՂՀ հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրում

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ և ԼՂՀ հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում ընդգրկված երեխաների համար հանրապետական և միջազգային փառատոներին, ցուցահանդեսներին, համերգներին մասնակցության ապահովում

8.11

Ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

մշակույթի գծով նախատեսված առանձին ծրագրերի շրջանակներում

Հասարակական և մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներառում

8.12

Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ հանրապետական փառատոնի իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/2 800.0 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում, խոցելի խմբերի երեխաների մշակութային ինտեգրում

8.13

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններ

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառում հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով

8.14

Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման նպատակով սպորտային և մշակութային տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների, սպարտակիադաների իրագործում, ցուցահանդեսների կազմակերպում

Երևանի քաղաքապետարան,
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառում հասարակություն մշակութային և սպորտային միջոցառումների միջոցով

9

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև

       

9.1

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ քննարկումների, կլոր սեղանների, միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև աջակցություն /խորհրդատվության, տեղեկատվության, մեթոդական աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններ

/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

9.2

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

10.

 ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

       

10.1

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/4 196.1 հազ. դրամ/

ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում

11

 Հանրային իրազեկում

       

11.1

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություններ

11.2

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում՝ գրքույկների, բուկլետների, պաստառների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում,հոդվածների տպագրում տպագիր մամուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /«Հանրային իրազեկման միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում/, դոնոր կազմակերպություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

11.3

/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում