Գլխավոր տեղեկություն
Համար
N 1601-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.08.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան

N 1601-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով․

 

հրամայում եմ․

 

1. Սահմանել՝

1) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակներից նմուշառման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից։

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի օգոստոսի 28-ի

N 1601-Լ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

1․ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետություն սերմերի և տնկանյութի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից սերմերի և տնկանյութի արտահանման, հավաստագրման ենթակա սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման ընթացակարգը:

2. Սերմերի և տնկանյութի նմուշառումը կատարվում է սերմերի և տնկանյութերի խմբաքանակներից, որոնք նույնականացված են սերմերի և տնկանյութերի խմբաքանակների թվերով:

 

2. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) սերմերի խմբաքանակ՝ ծագմամբ և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) և դասի սերմերի որոշակի քանակություն, որոնք ունեն որակը հավաստող միևնույն փաստաթուղթ․

2) տնկանյութի խմբաքանակ՝ ծագմամբ, տարիքով և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) և կարգի տնկանյութի որոշակի քանակություն, որոնք ունեն որակը հավաստող միևնույն փաստաթուղթ․

3) նմուշառում՝ սերմերի կամ տնկանյութի հավաստագրման փորձաքննությունների անցկացման նպատակով սերմերի կամ տնկանյութի խմբաքանակից սերմերի կամ տնկանյութի նմուշներ վերցնելու գործողությունների համալիր.

4) հայտատու՝ սերմ կամ տնկանյութ արտադրող, ներկրող, արտահանող իրավաբանական կամ ֆիզիկական անձ․

5) կետային նմուշ՝ սերմերի խմբաքանակից մեկ գործողության ընթացքում վերցված սերմերի ոչ մեծ քանակություն, որը վերցված է միացյալ նմուշի ձևավորման համար.

6) միացյալ նմուշ՝ սերմերի խմբաքանակից վերցված, կետային նմուշների միացմամբ ստացված սերմերի քանակություն, որից ստացվում է լաբորատոր փորձաքննության համար ներկայացվելիք միջին նմուշ (նմուշներ).

7) միջին նմուշ՝ միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.

8) սերմերի կամ տնկանյութի խմբաքանակի հղման (վկայակոչման) թիվ՝ սերմերի կամ տնկանյութի խմբաքանակների նույնականացման համար կազմվող և կիրառվող՝ թվանշաններից ու տառանշաններից բաղկացած ծածկագիր, որը ներառում է բերքահավաքի տարվա վերջին թիվը, սերմի դասի կամ տնկանյութի կարգի ծածկագիրը, սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում հաշվառման համարը և բերքահավաքի տարվա արտադրության խմբաքանակի հաջորդական համարը․

9) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

3. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Նմուշառման ժամանակ, սերմի և տնկանյութի խմբաքանակում առկա բոլոր սերմերը և տնկանյութերը պետք է լինեն նույն վիճակում՝ սերմերը բեռնամաններով կամ կույտերով, ախտահանված կամ չախտահանված, իսկ տնկանյութերը՝ խրձերով: Եթե սերմերն ախտահանված են տարբեր թունաքիմիկատներով, ապա կազմվում է առանձին խմբաքանակ` միևնույն թունաքիմիկատով ախտահանված սերմերից: Բեռնամանները կամ կույտերը և խրձերը, որտեղից վերցվում է սերմի և տնկանյութի նմուշը, պետք է լինեն նույն չափի և նույնատիպ տարայավորված, պարունակեն սերմի և տնկանյութի միևնույն քանակությունը:

5. Հայտատուն սերմի և տնկանյութի խմբաքանակը կազմելուց հետո լիազոր մարմին է ներկայացնում սերմերի ու տնկանյութի նմուշառման և փորձաքննության մասին հայտ` պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

6. Նմուշառուն հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է նմուշառում:

7. Սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման համար տարբեր մասերից պատահական վերցվում են մոտավորապես նույն քանակությամբ կետային նմուշներ:

8. Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (նմուշներ): Սերմերի խմբաքանակի զանգվածը և միջին նմուշի նվազագույն զանգվածը ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

Սերմերի խմբաքանակի զանգվածը և միջին նմուշի նվազագույն զանգվածը

 

Սերմի տեսակը

Խմբաքանակի զանգվածը (ստուգվող միավորի),
ոչ ավել (ց)

Փորձաքննության համար ներկայացվող
միջին նմուշի նվազագույն զանգվածը (գրամ)

Աշորա

600

1000

Առվույտ

100

250

Արևածաղիկ

250

1000

Արտիշոկ

50

100

Այծամորուք

100

250

Բակլա

-

1000

Բամիա

100

250

Բողկ

100

100

Գազար

100

50

Գարի

600

1000

Գետնանուշ

250

1000

Դդում սովորական և շշաձև

250

500

Դդում խոշորապտուղ

250

1000

Դդում մուսկատային

250

500

Դդմիկ

100

250

Եգիպտացորեն

400

1000

Երեքնուկ մարգագետնային (կարմիր), բոսորագույն

100

250

Երեքնուկ սողացող և հիբրիդային (սպիտակ և վարդագույն)

100

100

Եղջերաառվույտ

50

100

Եղեսպակ

50

100

Թրթնջուկ

100

50

Ժիտնյակ

100

50

Իշառվույտ

100

250

Լոլիկ (պոմիդոր)

100

50

Լոբի

250

1000

Լյուպին բազմատերևային

100

500

Լյուպին միամյա

250

1000

Լյուֆա

50

250

Խավարծիլ

50

100

Ծաղկակաղամբ

 

25

Ծնեբեկ

50

100

Ծխախոտ

20

10

Կաղամբ (բոլոր տեսակի)

100

50

Կանեփ

100

500

Կանեփ թելատու

100

500

Կանճրակ (ասպուր)

100

500

Կորեկ

200

500

Կորնգան

200

500

Հազար

100

50

Համեմ

100

100

Հնդկաձավար

200

500

Հլածուկ

100

100

Ձմերուկ

200

500

Ճակնդեղ սեղանի և կերային

200

500

Մաղադանոս

100

50

Մանանեш սպիտակ, Սարեպյան, սև

100

100

Մանանեш աղցանի (տերևային)

20

25

Մախորկա

10

50

Մաշ

100

500

Նեխուր

100

2505

Շաղգամ

-

20

Շեկլիկ սունկ

100

100

Շուղախոտ

100

50

Ոլոռ (բոլոր տեսակի)

600

1000

Պատիսոն

100

250

Պղպեղ

100

50

Ռայգրաս

100

50

Ռեհան բանջարանոցային

20

25

Սամիթ

100

50

Սեխ

100

100

Սիսեռ

250

1000

Սոխ (բոլոր տեսակի)

100

50

Սոյա

600

1000

Սորգո

100

250

Սմբուկ

100

50

Սպանախ

50

100

Վարունգ

100

100

Վարսակ

600

1000

Վիկ

200

500

Ցորենաշորա (տրիտիկալե)

600

1000

Ցորեն

600

1000

Քունջութ

50

100

Ֆենխել

50

100

Ուրց

20

50

Ոսպ

200

500

 

9. Սերմերի խոնավության որոշման փորձաքննության համար սերմերի կետային նմուշները վերցվում են այնպես, որ նվազագույնի հասցվի մթնոլորտի ազդեցությունը: Այդ կերպ ստացված միացյալ նմուշն ամբողջությամբ ներկայացվում է փորձաքննության` հերմետիկ փակվող տարայով: Այն պահվում է այլ փորձաքննությունների համար նախատեսված սերմերից առանձին:

10. 10 կիլոգրամը գերազանցող բեռնամաններից նմուշառումը կատարվում է որպես նմուշառման հիմնական միավոր` ընդունելով 100 կիլոգրամ զանգվածը, իսկ փոքր բեռնամանները համակցվում են այնպես, որ կազմեն 100 կիլոգրամը չգերազանցող նմուշառման միավորներ: Նմուշառման նպատակով յուրաքանչյուր միավոր դիտարկվում է որպես մեկ պայմանական բեռնաման։ Նմուշառման նպատակով առանձնացվող բեռնամանների քանակը ներկայացված է աղյուսակ 2-ում։

 

Աղյուսակ 2․

 

Նմուշառման նպատակով առանձնացվող բեռնամանների քանակը (բացառությամբ կողրերով եգիպտացորենի և մինչև 10 գրամ կշռող փաթեթներով փաթեթավորված բանջարային մշակաբույսերի սերմերի)

 

Սերմերի խմբաքանակում
բեռնամանների քանակը
(պայմանական միավոր), հատ

Նմուշառման նպատակով առանձնացված բեռնամանների քանակը

մինչև 5

բոլոր բեռնամանները

6-30

յուրաքանչյուր երրորդը, սակայն ոչ պակաս 5 հատից

31-400

յուրաքանչյուր հինգերորդը, սակայն ոչ պակաս 10 հատից

401 և ավելի

յուրաքանչյուր յոթերորդը, սակայն ոչ պակաս 80 հատից

 

11. Սերմերը փոքր ծրարներով (ոչ ավելի, քան 100 գրամ) ներմուծելու կամ արտահանելու դեպքում յուրաքանչյուր ծրար դիտարկվում է որպես կետային նմուշ, և միջին նմուշ ստանալու համար պատահական ընտրությամբ վերցվում են աղյուսակ 3-ում ներկայացված միջին նմուշի քանակությունն ապահովող թվով ծրարներ:

 

Աղյուսակ 3.

 

Բեռնամանների կամ ներառյալ մինչև 10 կիլոգրամ զանգվածով բանջարային մշակաբույսերի սերմերի փաթեթների նմուշառման համար առանձնացված քանակները

 

Սերմերի զանգվածը բեռնամանում (փաթեթում), կգ

Խմբաքանակում բեռնամանների (փաթեթների) քանակը (պայմանական միավոր), հատ, ոչ ավելի

Նմուշառման համար առանձնացված բեռնամանների (փաթեթների) քանակը, %, ոչ պակաս 10

մինչև 0.1-ը ներառյալ

1000

2,0

0.2-ից » 0.5 »

1000

1.5

» 0.6 » 1.0 »

1000

1.0

» 1.1 » 3.0 »

500

1.0

» 3.1 » 10.0 »

200

10,0

12. 15-100 կիլոգրամանոց բեռնամանների դեպքում նմուշառման ենթակա բեռնամաններն ընտրվում են պատահականորեն, իսկ կետային նմուշները վերցվում են բեռնամանների վերին, միջին ու ստորին մասերից:

13. 100 կիլոգրամից ավելի տարողությամբ բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշները վերցվում են պատահական ընտրված տարբեր հորիզոնական և ուղղահայաց դիրքերից, որը ներկայացված է աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4․

 

Բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշների քանակը

 

Սերմերի խմբաքանակի քաշը

Կետային նմուշների քանակը

մինչև 500 կգ

առնվազն 5 կետային նմուշ

501-3000 կգ

մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 300 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան
5 նմուշ

3001-20000 կգ

մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 500 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 10 նմուշ

20001 կգ և ավելի

մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 700 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 40 նմուշ

 

14. Նմուշառումից անմիջապես հետո սերմերի բեռնամանները կնքվում են նմուշառուի կողմից կամ նրա հսկողությամբ: Սերմերի խմբաքանակը կնքվում է այնպես, որ անհնար լինի սերմերի բեռնամանը բացել առանց կնիքը խախտելու (վնասելու):

15. Նմուշառման գործիքները պետք է սերմերի խմբաքանակի բոլոր մասերից նմուշ վերցնելու հնարավորություն ընձեռեն: Կետային նմուշ վերցնելու համար օգտագործվում են տարբեր տեսակի զննաձողեր, շերեփներ և այլ գործիքներ:

16. Միացյալ նմուշը կարող է օգտագործվել որպես միջին նմուշ, եթե միացյալ նմուշի քաշը փոքր չէ տվյալ տեսակի սերմերի միջին նմուշի համար սահմանված նվազագույն քաշից (N 1 աղյուսակ): Եթե միացյալ նմուշի քաշը գերազանցում է միջին նմուշի համար սահմանված քաշը, ապա միջին նմուշ ստանալու համար օգտագործվում են համապատասխան գործիքներ:

17․ Պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի, պատվաստակալի, կտրոնների և վեգետատիվ ճանապարհով բազմացված պատվաստակալների որակի համապատասխանությունը սահմանված նորմերին ստուգելու համար խմբաքանակի տարբեր հատվածներից առանձնացվում են նմուշներ՝ աղյուսակ 5-ում ներկայացված քանակներին համապատասխան։

 

Աղյուսակ 5․

 

Որակի գնահատման նպատակով նմուշառվող տնկանյութի նմուշառվող քանակը

 

Տնկանյութի տեսակը

Խմբաքանակում բույսերի թիվը, հատ

Մինչև 400

Մինչև 500

500-1000

Մինչև 1000

Մինչև 3000

3000-5000

5000-ից ավելի

5000-10000

10000-ից ավելի

3000-10000

10000-50000

50000-100000

100000-ից ավելի

Պտղատու մշակաբույսերի պատվաստակալներ (հնդավորներ, կորիզավորներ)

-*

-

-

-

200

-

-

-

-

300

500

800

1000

Պտղատու մշակաբույսերի միամյա և երկամյա տնկիներ սաղարթով

-*

-

-

50

-

100

-

150

200

-

-

-

-

Պտղատու մշակաբույսերի միամյա տնկիներ առանց սաղարթի

-*

-

-

60

-

100

-

200

300

-

-

-

-

Պտղատու մշակաբույսերի փակ արմատային համակարգով տնկիներ

-*

-

-

10

-

20

-

40

100

-

-

-

-

Պտղահատա-պտղատու մշակաբույսերի և վեգետատիվ բազմացվող պատվաստակալների փայտացած կտրոններ

-*

-

-

100

-

200

-

400

500

-

-

-

-

Պտղահատա-պտղատու մշակաբույսերի և վեգետատիվ բազմացվող պատվաստակալների կանաչ կտրոններ(ընտրանքային եղանակով ընտրում են բեռնամանից)

-*

-

-

25

-

50

-

100

200

-

-

-

-

Հաղարջենու տնկիներ

-*

-

-

50

-

100

-

150

200

-

-

-

-

*խմբաքանակի յուրաքանչյուր 1000 տնկիի դեպքում նմուշին ավելացվում է 10 հատ
«-» նշանը նշանակում է, որ տվյալ տեսակի տնկանյութի դեպքում նշված քանակի բույսեր նմուշում չեն ընտրվում։

18․ Ելակենու սածիլների, ազնվամորենու, մոշենու, տխիլենու նմուշների քանակը կազմում է խմբաքանակի 2 տոկոսը։ Տնկիները վերցվում են խմբաքանակի տարբեր մասերից։

19․ Պտղատու մշակաբույսերի պատվաստված պատվաստակալների նմուշի քանակը կազմում է 2,5 տոկոս մինչև 400 հատ խմբաքանակի դեպքում, 2 տոկոս՝ 400-5000 հատ խմբաքանակի դեպքում, և 1 տոկոս 5000 հատից ավել խմբաքանակի դեպքում։ Ընդ որում մեկ փաթեթից վերցնում են ոչ պակաս 10 հատ պատվաստված պատվաստակալ։

20․ Անմիջապես տնկարանային տարածքում իրացվող տնկիների համար նմուշների քանակը պայմանավորված է խմբաքանակով և իրականացվում է աղյուսակ 6-ում։

 

Աղյուսակ 6․

 

Տնկարանային տարածքում իրացվող տնկիների նմուշների քանակը

 

Խմբաքանակում բույսերի թիվը, հատ

Նմուշում բույսերի թիվը, հատ

Մինչև 100

5

101-300 ներառյալ ավելի

10

301-500 ներառյալ և ավելի

15

501-1000 ներառյալ ավելի

25

1001-2000 ներառյալ ավելի

50

2000-ից ավել

Նմուշին ավելացնում են 5-ական հատ 50-ից ավել յուրաքանչյուր հաջորդող 1000 բույսի դեպքում

21․ Նմուշառման արդյունքում ստացված հայտատուի կողմից վիճարկվող արդյունքների հիման կարող է հայտատուի ներկայությամբ իրականացվել նմուշառում երկրորդ անգամ, որը վերջնական է և տարածվում է ամբողջ խմբաքանակի վրա։

22. Նմուշառուն նմուշառումից հետո`

1) լրացնում և ստորագրում է հավելված N 2-ով հաստատված ակտը,

2) լրացնում է սույն հավելվածով հաստատված պիտակը 2 օրինակից՝ համաձայն ձևի,

3) վերցված սերմերի կամ տնկանյութի նմուշը փաթեթավորում է՝ լրացված պիտակի մեկ օրինակը տեղադրելով փաթեթի մեջ, իսկ լրացված պիտակի երկրորդ օրինակը՝ փակցնում է նմուշի փաթեթի վրա և նմուշն ուղարկում է փորձաքննության։

 

Ձև

 

ՊԻՏԱԿ

 

ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ

 

Սերմերի կամ տնկանյութի խմբաքանակի նմուշառման ակտ N ______________ _____________ 20___ թ.

1․ Սերմ կամ տնկանյութ ներկրողը կամ արտադրողը, արտադրողի հասցեն

_____________________________________________________________________________________________

 

2․ Հայտատուի հաշվառման համարը ____________________________________________________________

3. Մշակաբույսի տեսակը_______________________________________________________________________

4. Սորտը կամ հիբրիդը________________________________________________________________________

5. Դասը կամ կարգը__________________________________________________________________________

6. Բերքահավաքի տարին______________________________________________________________________

7. Խմբաքանակը № __________________________________________________________________________

8. Խմբաքանակի քաշը/քանակը,(տոննա/հատ)____________________________________________________

9. Փորձաքննության տեսակը___________________________________________________________________

10․ Նմուշառման վայրը________________________________________________________________________

 

Պատասխանատու նմուշառու __________________________________________________________________

(անուն ազգանունը, ստորագրությունը)

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի օգոստոսի 28-ի

N 1601-Լ հրամանի

 

Ա Կ Տ

ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

Հայտատու __________________________

Նմուշառու __________________________ ________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)           (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)                                                            

 

Կատարվել են սերմերի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2023թ. -ի N -Ն որոշմամբ

հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________

(պահպանության վայրը)

 

Մշակա-բույսը

Սորտը կամ հիբրիդը

Սորտային փաստա-թղթերի անվանումը, համարը և ամսաթիվը

Վերար-տադրու-թյունը

Բերքի տարին

Խմբա-քանակի համարը

Խմբա-քանակի կշիռը (տոննա)

Բեռնա-մանների քանակը

Սերմերի պահ-պանման վայրը

Սերմերի ստացման վայրը

Վերջին փորձա-քննության ամսաթիվը և համարը

Կատարվել է քիմիական մշակում (ախտա-հանում) և ինչ բուժա-նյութով

Ինչ փորձա-քննության համար է վերցվել նմուշը

Ներկայացված նմուշների քանակը

պարկով

փաթե-թով

1

2

3

5

6

7

8

9

10

11

12

13

14

16

18

                           
                             

 

Տեղեկություններ սերմերի մասին

 

Փորձանմուշներն ուղարկվել են ____________________________ սերմերի փորձաքննության լաբորատորիա

 

Նմուշառու _______________________

(ստորագրությունը)

Հայտատու _____________________

(ստորագրությունը)

 

Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ _________________________________

  (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ա Կ Տ

ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

Հայտատու__________________________

Նմուշառու __________________________ ________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)           (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)                                                            

 

Կատարվել է տնկանյութի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2023թ. -ի N -Ն որոշմամբ

հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________

(պահպանության վայրը)

 

Մշակա-բույսը

Սորտը և կարգը

Սորտային փաստա-թղթերի անվա-նումը, համարը և ամսաթիվը

Սորտային մաքրու-թյունը (տոկոս)

Տնկա-նյութի տարիքը

Տնկա-նյութի արտա-դրման տարին

Խմբա-քանակի համարը

Խմբա-քանակի կշիռը (տոննա)

Փաթեթների (խրձերի) քանակը

Տնկա-նյութի քանակը

Տնկա-նյութի պահ-պանման վայրը

Տնկա-նյութի ստացման վայրը

Վերջին փորձա-քննության ամսա-թիվը և համարը

Ինչ փորձա-քննության համար է վերցվել նմուշը

Ներկա-յացված նմուշների քանակը

խրձով

փա-թեթով

1

2

3

4

5

6

7

8

9

 

10

11

12

14

16

18

                               
                               

 

Տեղեկություններ սերմերի մասին

 

Փորձանմուշներն ուղարկվել են ____________________________ տնկանյութի գնահատման կամ փորձաքննության լաբորատորիա

 

Նմուշառու _______________________

(ստորագրությունը)

Հայտատու _____________________

(ստորագրությունը)

 

Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ _________________________________

  (անունը, ազգանունը, ստորագրությունը)