Գլխավոր տեղեկություն
Համար
N 2505-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.01.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«08» դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 2505-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով․

 

Հրամայում եմ․

 

 1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանելու մասին» N 190-Ն հրամանը։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 8-ի

N 2505-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1․ Հացահատիկային մշակաբույսեր

1. Ցորեն

2. Գարի

3. Աշորա

4. Տրիտիկալե

5. Հաճար

6. Վարսակ

7. Եգիպտացորեն

8. Հնդկացորեն

9. Սորգո հատիկային

10. Սորգո շաքարային

11. Կորեկ

2 Հատիկաընդեղենային մշակաբույսեր

10․ Լոբի

11․ Ոլոռ

12․ Ոսպ

13․ Սիսեռ

14․ Սոյա

15․ Բակլա

3 Պալարապտղային մշակաբույսեր

16․ Կարտոֆիլ

17․ Գետնախնձոր

4 Արմատապտղային մշակաբույսեր

18․ Գազար

19․ Ճակնդեղ սեղանի

20․ Ստեպղին

21․ Բողկ

5 Կաղամբային մշակաբույսեր

22․ Գլուխ կաղամբ

23․ Բրյուսելյան կաղամբ

24․ Սավոյան կաղամբ

25․ Ծաղկակաղամբ

26․ Բրոկկոլի

27. Կոլրաբի

6 Պտղաբանջարային մշակաբույսեր

28․ Լոլիկ

29․ Վարունգ

30․ Տաքդեղ

31․ Սմբուկ

32․ Հակոբուկ

33․ Դդմիկ

34․ Դդմակ

35․ Բամիա

7 Բոստանային մշակաբույսեր

36․ Դդում

37․ Ձմերուկ

38․ Սեխ

8 Համեմունքային կանաչեղեն

39․ Մաղադանոս

40․ Ռեհան

41․ Սամիթ

42․ Համեմ

43․ Կոտեմ

44․ Դաղձ (անանուխ)

45․ Նեխուր

9 Տերևային մշակաբույսեր

46․ Հազար

47․ Սպանախ

10 Սոխուկավոր մշակաբույսեր

48․ Սոխ

49․ Պրասասոխ

50․ Սխտոր

11 Ցողունաբանջարային մշակաբույսեր

51․ Ծնեբեկ

52․ Թարխուն

12 Ծաղկային մշակաբույսեր

53․ Վարդ

54․ Վարդակակաչ

55․ Նարգես

56․ Հակինթ

57․ Հերբերա

58․ Մեխակ

59․ Լիզիանտուս

60․ Ալստրոմերիա

13 Կերային մշակաբույսեր

61․ Երեքնուկ

62․ Երեքնուկ պարսկական կամ միամյա

63․ Լյուպին

64․ Վիկ

65․ Առվույտ

66․ Կորնգան

67․ Սորգո

68․ Բարձր ռայգրաս

69․ Շյուղախոտ

70․ Ոզնախոտ

71․ Սեզ

72․ Սիզախոտ

73․ Գոնգեղ

74․ Շաղգամ

75․ Ճակնդեղ կերային

14 Տեխնիկական մշակաբույսեր

76․ Խորդենի

77․ Ծխախոտ

78․ Արևածաղիկ

79․ Կտավատ

80․ Հլածուկ

81․ Գետնանուշ

82․ Բամբակենի

83․ Քունջութ

84․ Կանեփ տեխնիկական

15 Խաղող

16 Հնդավորներ

85․ Խնձորենի

86․ Տանձենի

87․ Սերկևիլենի

17 Կորիզավորներ

88․ Բալենի

89.Կեռասենի

90.Ծիրանենի

91.Դեղձենի

92. Նեկտարենի

93․ Սալորենի

94․ Շլորենի

95․ Հոնենի

96․ Ձիթենի

18 Ընկուզավորներ

97․ Ընկուզենի

98․ Նշենի

99․ Պիստակենի

19 Չոր մերձարևադարձայիններ

100 Թզենի

101․ Ժորենի (արևելյան խուրմա)

102․ Նռնենի

103․ Շողպարենի (կիվի)

20 Հատապտղատուներ

104. Ելակենի

105. Հաղարջենի

106. Կոկռոշենի

107. Հապալասենի

108. Մորենի (ազնվամորենի)

109. Մոշենի

110․ Գետնաելակ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան