ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հոկտեմբեր 2023 թ. |
N 51-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 14-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի ««Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 14-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«24. Աղիքային վարակիչ հիվանդությամբ պացիենտը հոսպիտալացման ենթակա է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանի:»,
2) հրամանի հավելվածի 32-րդ կետի 4-րդ ենթակետը «շիգելլոզով» բառից հետո լրացնել «և սալմոնելոզով» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 32-րդ կետի 8-րդ ենթակետը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|