ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 942-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Վերանորոգշին» տրեստ-հրապարակ» և «Գյումրի» ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունների և «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության լուծարման արդյունքում քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը երրորդ եռամսյակում հատկացնել 3,409.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված կապիտալացված գումարները միանվագ կարգով վճարել սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 2009 թ. օգոստոսի 20 | 
| Հավելված N 1 | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | |||
| բաժինը | խումբը | դասը | ինն  | տարի | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 
 | 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` | 0.0 | 0.0 | 
| 10 | 
 | 
 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ այդ թվում` | (3409.4) | (3409.4) | 
| 
 | 02 | 
 | Ծերություն այդ թվում` | (3409.4) | (3409.4) | 
| 
 | 
 | 01 | Ծերություն այդ թվում` 02. Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ  
 այդ թվում` Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենսաթոշակներ» հոդվածով | (3409.4) 
 
 
 (3409.4) 
 
 (3409.4) | (3409.4) 
 
 
 (3409.4) 
 
 (3409.4) | 
| 11 | 
 | 
 | ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ այդ թվում` | 3409.4 | 3409.4 | 
| 
 | 01 | 
 | ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ այդ թվում` | 3409.4 | 3409.4 | 
| 
 | 
 | 01 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ այդ թվում` 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 
 | 3409.4 
 3409.4 | 3409.4 
 3409.4 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 | 
Ց ՈՒ Ց Ա Կ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
| (դրամ) | 
| NN | Ընկերության անվանումը | Քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների չափը | Փոխհատուցում ստացող քաղաքացիների ազգանունը, անունը | 
| 1. | «Վերանորոգշին տրեստ-հրապարակ» ՓԲԸ | 1,108,300 | Մուրադյան Դավիթ | 
| 390,000 | Թերզյան Խաչիկ | ||
| 2. | «Գյումրի» ուղևորատար | 399,662 | Թումանյան Երանուհի | 
| 399,662 | Մկրտչյան Ֆեոդոր | ||
| 3. | «Էլսարք» ԲԲԸ | 36,493 | Մանուկյան Զարզանդ | 
| 
 | 
 | 42,267 | Միսակյան Արշակ | 
| 43,054 | Խնկոյան Ֆեոդոտ | ||
| 43,288 | Վարդանյան Վահան | ||
| 49,842 | Սարգսյան Միշա | ||
| 60,851 | Դավթյան Մաթևոս | ||
| 90,603 | Հովսեփյան Սամսոն | ||
| 120,619 | Ղոչոյան Ալբերտ | ||
| 144,958 | Սարգսյան Վարդան | ||
| 152,519 | Սարգսյան Գագիկ | ||
| 158,087 | Հովհաննիսյան Վաչագան | ||
| 169,205 | Գևորգյան Աշոտ | ||
| 
 | Ընդամենը | 3,409,410 | 
 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|