Գլխավոր տեղեկություն
Համար
N 438-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2023 թ. 

N 438-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացառությամբ՝ գիտահետազոտական, կենսաբանական ուսումնասիրությունների, վերարտադրության, կլիմայավարժեցման, բժշկական, անասնաբուժական, ուսումնական և ցուցադրության նպատակներով վայրի կենդանիներ օգտագործող պետական, գիտահետազոտական, ուսումնական, անասնաբուծական կազմակերպությունների) կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության (այսուհետ՝ Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:»,

2) 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին փաստաթուղթ, այդ թվում՝ յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափի, տարածքի զոոհիգիենիկ պայմանների, կենսակերպի համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների առկայության մասին տեղեկություն՝ համաձայն Ձև 3-ի, ինչպես նաև դրանց իսկությունը փաստող լուսանկարները:»,

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովին է տրամադրում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից (այսուհետ՝ տեսչական մարմին) ստացած՝ տվյալ հայտատուի իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունը:»,

4) 16-րդ կետի «և վճարման անդորրագիրը Լիազորված մարմնին ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ինչից հետո Լիազորված մարմնից» բառերով»,

5) 17-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով՝

«17.1. Լիազորված մարմինը ոչ ուշ քան 60 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցում է Թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ թույլտվության ժամկետի ավարտի վերաբերյալ:

17.2. Թույլտվություն ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր է սահմանել և լիազորված մարմնին տրամադրել յուրաքանչյուր կենդանատեսակի համար սննդակարգ և պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ՝ հաստատված կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետի կողմից:

17.3. Սույն կարգի 17.2 կետով սահմանված պահանջը հանդիսանում է Թույլտվության տրամադրման համար պարտադիր կատարման պահանջ և դրա չկատարումը հիմք է հանդիսանում Թույլտվությունը լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելու համար:»,

7) 18-րդ կետում «20» թիվը փոխարինել «35» թվով,

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով՝

«18.1. Լիազորված մարմինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացրած գրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Մասնագիտական հանձնաժողովին՝ կից տրամադրելով տեսչական մարմնից ստացած՝ տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկությունը:

18.2. Եթե տեսչական մարմնի կողմից տրված՝ տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկությունում առկա են արձանագրված իրավախախտման դեպքեր, Մասնագիտական հանձնաժողովը ոչ ուշ քան 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղում իրականացնում է ուսումնասիրություններ և 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին ներկայացնում մասնագիտական եզրակացություն:

18.3. Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած թերությունների ու անհամապատասխանությունների վերաբերյալ գրավոր ծանուցում է դիմումատուին՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու և պատասխան գրությամբ դրանց վերացումը փաստող լուսանկարները Լիազորված մարմնին ներկայացնելու անհրաժեշտության մասին:

18.4. Սույն կարգի 18.3-րդ կետով Սահմանված ժամկետում թերություններն ու անհամապատասխանությունները չվերացնելու և պատասխան գրությամբ Լիազորված մարմնին չներկայացնելու դեպքում, երկարաձգման դիմումը մերժվում է:»,

9) 19-րդ կետում «Լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «, Մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացրած դրական եզրակացության հիման վրա,» բառերը,

10) 19-րդ կետում «10» թիվը փոխարինել «30» թվով,

11) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

12) 22-րդ կետում «Ծրագրով» բառը փոխարինել «Հայտում կամ հայտին կից փաստաթղթերում» բառերով,

13) 25-րդ կետում «23-րդ» թիվը փոխարինել «24» թվով,

14) Ձև 1-ում «Թույլտվության տրման հիմքը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Պարտադիր պահանջ

Թույլտվություն ստացող անձը թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր է սահմանել և լիազոր մարմնին տրամադրել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված սննդակարգ և պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ՝ հաստատված կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետի կողմից:»,

15) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N3-ով՝

 

«Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ՈՒ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

2. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար նախատեսված տարածքի չափը

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

3. Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար նախատեսված տարածքի զոոհիգիենիկ պայմանների բնութագիրը

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

4․ Պահման ենթակա վայրի կենդանատեսակ(ներ)ի համար անհրաժեշտ գույքի և սարքավորությունների առկայություն

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

5․ Այլ տեղեկություններ

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 

 

Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված սննդակարգ


 

 

 

Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանատեսակի համար նախատեսված պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ

_________________________

(կենսաբանության կամ կենդանաբանության կամ

տվյալ բնագավառում որակավորված մասնագետի

անունը, ազգանունը)

 

_____________________

(ստորագրություն)

 

 

 

 

__ ___________ 202   թ.»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

28 նոյեմբերի 2023 թ.
ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: