Գլխավոր տեղեկություն
Համար
N 3686-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» հուլիս 2023 թ.

N 3686-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԻՏՏԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001975 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, «ԼԻՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 17-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԼԻՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի հուլիսի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001975 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` Երևան, Կենտրոն Աբովյան փողոց 62 շենք, 3 տարածք հասցեից տեղափոխել Երևան, Կենտրոն Փ. Բուզանդի փողոց 89 գրասենյակ և բնակելի տուն հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի N 1556-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու և առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկների նոր ձևերը հաստատելու մասին» թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԼԻՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան