Գլխավոր տեղեկություն
Համար
N 132-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» հոկտեմբերի 2023 թ.

N 132-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածի՝

1) 5-րդ կետից հետո լրացնել 5.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է նաև հավելվածի 23-րդ և 24-րդ կետով սահմանված կարգավորման դեպքում:»:

2) 9-րդ կետում «մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը» բառերով:

3) 12-րդ կետից հետո լրացնել 12.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12.1 Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները կիրառվում են ուսումնական հաստատությանը լիցենզիայով տրված սահմանային տեղերի շրջանակում, եթե տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։»:

4) 16-րդ կետում «առանձին էջի միջոցով» բառերը փոխարինել «haytru.emis.am կայքէջի միջոցով» բառերով:

5) 19-րդ կետից հանել «Ուսումնական տարվա ընթացքում սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է:» նախադասությունը:

6) 20-րդ կետում «2-րդ կուրսից» բառերը փոխարինել «երկրորդ կուրսի առաջին կիսամյակից» բառերով, «, 3-րդ և 4-րդ կուրսերից՝ 12-րդ դասարան» բառերը հանել, «30-րդ» բառը փոխարինել «29-րդ» բառով:

7) 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

8) 28-րդ կետում «միջև» բառից հետո լրացնել «պայմանագիր չկնքելու կամ» բառերը:

9) 29-րդ կետի 1) ենթակետում «1-ին դասարան» բառերը փոխարինել «տարիքային խմբին համապատասխան դասարան» բառերով, «բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարանն ավարտած դեպքի» բառերը հանել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2023 թվական: