Basic information
Number
N 642-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.07.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2009
Effective date
31.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2009 թվականի N 642-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 555-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 555-Ա որոշմամբ հաստատված` «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ և 9-րդ կետերի 3-րդ սյունակում «2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» և «2009 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2010 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 30

Երևան