Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.12.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» դեկտեմբերի 2023 թ.

N 166-Ն

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թ.

դեկտեմբերի «25»-ի N 166-Ն հրամանի

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը

 

1. Տեղեկատվական վահանակի նկարագիր.

1) Բետոնե կետային հիմքեր,

2) մետաղական հիմնակմախք՝ երկու կանգնակներ 60x80 մմ հատույթով քառանկյուն խողովակներ, 900 մմ ուղղահայաց բարձրությամբ և 700 մմ (փոփոխական ըստ վահանակի) երկարությամբ 45 աստիճան թեքությամբ, ուղղանկյուն շրջանակ՝ 40x20 մմ մետաղյա քառանկյուն խողովակներով, ընդհանուր բարձրությունը 1,395 մ (փոփոխական ըստ վահանակի) հողի նիշից,

3) մետաղական տարրերը փոշեներկված՝ սև անփայլ ներկով,

4) տառատեսակը՝ արիալ,

5) տպագրվող տեքստի հիմքը՝ ալյուկաբոնդ 70x100սմ (փոփոխական ըստ վահանակի),

6) տպագրությունը՝ ինքնակպչուն, ջրակայուն, անփայլ նյութի վրա, որը փակցվում է մետաղական հիմքին, ինչն էլ ամրացվում է մետաղական հիմնակմախքին,

7) ցուցանակի վերին ձախ անկյունում զետեղվում է ՀՀ պետական զինանշանը, կից լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության անվանումը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կամ վահանակի տեղադրման պատվիրատուի անվանումն ու տարբերանշանը /երեք լեզվով/,

8) Ստորև հուշարձանի անվանումը /երեք լեզվով/,

9) հակիրճ տեղեկատվությունը /երեք լեզվով/,

10) QR կոդը /էլեկտրոնային տարբերակով լրացուցիչ տեղեկատվություն՝ տեքստ, գծագրեր, վիդեո, լուսանկարներ և այլն/։

 

Ներմուծեք նկարագրությունը_23187

 

Ներմուծեք նկարագրությունը_23188

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան