Գլխավոր տեղեկություն
Համար
N 4874-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2023-25.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.10.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» հոկտեմբեր 2023 թ.

N 4874-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-XX-001213 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-003257 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԻՆՖԵԿՑԻՈՆ) ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱՐԻՆԵ ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 22090494 վերստուգման շրջանակներում ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, Նալբանդյան 1 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնող «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` Նարինե Բաբլումյանի (ում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի կողմից, 1998 թվականի հունիսի 03-ին տրվել է դիպլոմ և շնորհվել ընդհանուր պրակտիկայի բժիշկ որակավորում) կողմից առանց համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային և վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) տեսակներով գործունեություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2008 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001213 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) և 2022 թվականի հուլիսի 27-ին տրված բժշկական օգնության և սպասրկման N Կ-ԲՕ-003257 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակներով` Նարինե Բաբլումյանի գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, N 5661-Ա 25.11.2023, N 4874-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան