ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2023 թ. |
N 376-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
24 հոկտեմբերի 2023 թ. |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի2023 թվականի «24» հոկտեմբերի N 376-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են`
1) գիտահետազոտական հիմնարկները.
2) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
3) իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը).
4) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
3. Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականցվում է կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով։
4. Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են`
1) կենդանական աշխարհի վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազայի ստեղծումը.
2) պետական մոնիտորինգի իրականացումը.
3) պետական հաշվառման իրականացումը և պետական կադաստրի վարումը.
4) հազվագյուտ և անհետացող կենդանիների վերարտադրության կազմակերպումը:
5. Կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են`
1) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է լիազորված մարմինը.
2) լիազորված մարմնի համաձայնությամբ` կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պատվերով:
6. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համաձայն «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի` թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
7. Սույն կարգի 5-րդ կետի 2-ին ենթակետով իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձիք (սյուբեկտները) յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ն ուղեկցող գրությամբ լիազորված մարմնին տրամադրում են կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը՝ համաձայն Ձև N 1-ի՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
8. Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների տեղեկատվության հետ տրամադրվում է ուսումնասիրված տարածքների, ուսումնասիրության ժամկետների, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրի, օգտագործված ուսումնասիրության մեթոդների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Ձև N 1-ի:
9. Օրենքով սահմանված ժամկետում սույն կարգով պահանջվող կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում պտասխանատվություն է սահմանվում։
10. Ձև N 1-ով սահմանված`
1) 2-րդ տողի 1-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
2) 2-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը.
3) 2-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
5) 5-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է տեղեկատվության տրամադրման տարեթիվը.
6) 5-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն.
7) 5-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է տվյալ կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ).
8) 5-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանու զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը.
9) 5-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է կենդանու միավորը և քանակը։ Միավորը կարող է լինել զույգ, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն.
10) 5-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը).
11) 8-րդ տողի 1-րդ սյունակում լրացվում է ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր).
12) 8-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է ուսումնասիրության ժամկետներ.
13) 8-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում).
14) 8-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է օգտագործված ուսումնասիրության մեթոդները.
15) 8-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է ուսումնասիրության իրականացման հիմքերը։
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||
1 |
2 |
3 |
4 | |||||||
2. |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ |
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐԸ | ||||||
3. |
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |||||
4. |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԻ (ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԻ) ԳԻՏԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԱ-ԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏ-ՆԵՐԸ |
ԶԲԱՂԵՑՐԱԾ ԿԵՆՍԱՄԻՋԱՎԱՅՐԸ |
ԹՎԱՔԱՆԱԿԸ |
ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ (ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ) | ||||
ՏԻՊԸ |
ՄԱԿԵՐԵՍԸ |
ՄԻԱՎՈՐԸ (ԽՏՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՆՁՆՅԱԿ, ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱ, ԶՈՒՅԳ ԵՎ ԱՅԼՆ) |
ՔԱՆԱԿԸ |
|||||||
ՀԱՅԵՐԵՆ |
ԼԱՏԻՆԵՐԵՆ | |||||||||
5. |
||||||||||
6. |
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||||||
7. |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (մարզ, համայնք, բնակավայր) |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ (առկայության դեպքում) |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻ-ՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻ-ՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ | |||||
8. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական: