Basic information
Number
N 675-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.08.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.08.2009
Effective date
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2009 թվականի N 675-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի օգոստոսի 8-11-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` Գրիֆիցե քաղաքում «Լեհաստանի հայերի համագումար» կազմակերպության անդրանիկ համաժողովին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

2. Հ. Հակոբյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի` Լեհաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation