Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» դեկտեմբերի 2023 թ.

N 146-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

1) Հավելվածի 2-րդ կետի 3.1-րդ ենթակետից հանել «դասարանների թվի որոշման համար հիմք է հանդիսանում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդվող դասարանների միջին տարեկան թիվը, իսկ» բառերը,

2) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա պարբերության վերջին նախադասությունում, 2-րդ կետի 3.2) ենթակետի, 4)-րդ ենթակետի ա. պարբերության աղյուսակի 3-րդ, 4-րդ կետերում, բ. պարբերության, 2-րդ կետի 9)-րդ ենթակետի զ. պարբերության վերջին նախադասությունում և ը., թ., կ. պարբերություններում «Առանձին» բառը հանել,

3) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության վերջին նախադասությունում «կադրերի գծով տեսուչի» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման մասնագետի» բառերով,

4) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «քանորդի չափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների)» բառերով,

5) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «ևս մեկ հաստիքային միավոր» բառերից առաջ լրացնել «-1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում)» բառերով,

6) Հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«10) սույն գործակիցներում և նորմատիվներում կիրառվող «հատուկ դպրոց» տերմինը կիրառելի է նաև ռեսուրս կենտրոնների դեպքում, իսկ «ավագ դպրոց» տերմինը՝ կրթահամալիրների և վարժարանների դեպքում։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար`

12/7/2023

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2023 թվական: