Գլխավոր տեղեկություն
Համար
N 3161-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2023-08.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.06.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2023 թ.

N 3161-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՏԱՄԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ /ԱՌԱՆՑ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ/) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-XX-000508 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 10-ի թիվ 23030155 հանձնարարագրի ք. Երևան, Աջափնյակ, Բեկնազարյան 13 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնող «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքը, այն է` Արեգնազան Ափրիկյանի (ում Երևանի N 1 բազային բժշկական ուսումնարանի կողմից, 1986 թվականի հուլիսի 07-ին տրվել է դիպլոմ և շնորհվել դեղագործի որակավորում), Անահիտ Չոմարյանի (ում Երևանի պետական բժշկական ինստիտուտի կողմից, 1982 թվականի հուլիսի 01-ին շնորհվել է դեղագետի որակավորում) աշխատակիցների կողմից առանց համապատասխան վկայականների վերոնշյալ կազմակերպությունը իրականացնում է գործունեություն, խախտելով` ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելված 3-ի 43.1-ին կետի պահանջները, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցներ`

1) Արեգնազան Ափրիկյանի (ում Երևանի N 1 բազային բժշկական ուսումնարանի կողմից, 1986 թվականի հուլիսի 07-ին տրվել է դիպլոմ և շնորհվել դեղագործի որակավորում),

2) Անահիտ Չոմարյան (ում Երևանի պետական բժշկական ինստիտուտի կողմից, 1982 թվականի հուլիսի 01-ին շնորհվել է դեղագետի որակավորում) դեղատնային գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

3) «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից (ք. Երևան, Աջափնյակ, Բեկնազարյան 13 հասցեում) 2004 թվականի հուլիսի 22-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն /առանց ստերիլ դեղերի պատրաստման/) իրականացնելու N Կ-XX-000508 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՎԻՏԱՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ