ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիս 2023 թ. |
N 3119-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002568 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հունիսի 21-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը 2019 թվականի հուլիսի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002568 լիցենզիայի գործողությունը «արտահիվանդանոցային՝ մանկական սրտաբանական» տեսակի մասով:
2. «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2019 թվականի հուլիսի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002568 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|