Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.10.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«11» հոկտեմբերի 2023 թ.

N 128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 3-րդ կետում «ուսուցչին:» բառը և կետադրական նշանը փոխարինել «ուսուցչին, իսկ հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:» բառերով:

2) 4-րդ կետում «դասաժամ» բառից հետո լրացնել «(հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան)» բառերով:

3) 5-րդ կետում «Մրցույթը» բառը փոխարինել «Հաստատության կողմից մրցույթ» բառերով:

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված համապատասխան մասնագետի առկայության դեպքում տվյալ թափուր տեղի համար մրցույթ հայտարարվում է սույն կարգին և Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած գործուղման կարգին համապատասխան:»:

5) 8-րդ կետում «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինել «մարզերի» բառով:

6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):»:

7) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«16.1 Փորձարկվող առարկաների ուսուցիչների համար դասավանդման ձևը և պահանջները սահմանվում են տվյալ առարկայի ծրագրով:»:

8) 17-րդ կետի 9-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):»:

9) 20-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) սույն կարգի 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքում չի ներկայացրել պահանջվող տեղեկություն:»:

10) 21-րդ կետում «տեղեկացնելով» բառը փոխարինել «պատշաճ կերպով ծանուցելով» բառերով:

11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հանձնաժողովը կազմվում է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ՝ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ՝ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումից ներկայացուցիչ՝ համաձայնությամբ: Եթե հաստատությունը չունի տնօրենի տեղակալ կամ համապատասխան մասնախմբի ղեկավար, ապա նրանց փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հաստատությունից այլ ուսուցիչներ:»:

12) 76-րդ կետում «միավորներ,» բառը փոխարինել «միավորներ՝ բացառությամբ սույն կարգի 76.1 կետով սահմանված դեպքերի,» բառերով:

13) 76-րդ կետից հետո լրացնել նոր 76.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«76.1 Եթե առավելագույն հավասար միավորներ հավաքած մասնակիցների թվում առկա է կամավոր ատեստավորումն անցած մասնակից, ապա ընտրվում է տվյալ մասնակիցը: Կամավոր ատեստավորումն անցած և առավելագույն արդյունք ցուցաբերած մեկից ավելի մասնակիցների դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը կամավոր ատեստավորման արդյունքում հավաքել է առավելագույն տոկոսային միավոր։ Կամավոր ատեստավորումն անցած, առավելագույն արդյունք ցուցաբերած և հավասար միավորներ հավաքած մեկից ավելի մասնակիցների դեպքում կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:»:

14) Ձև 1-ում «Կից ներկայացնում եմ» բառերից առաջ լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը` այո, ոչ (նշել)__________________ և հավաքել ______________ տոկոսային միավոր»:

15) Ձև 1-ի ողջ տեքստում «ընդգծել» բառը փոխարինել «նշել» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան