Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբեր 2023 թ.

N 43-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ (ՌԵՖՐԱԿՑԻԱՅԻ) ԵՎ ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել լուսաբեկման (ռեֆրակցիայի) և ակոմոդացիայի խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 2023 թվականի սեպտեմբեր «27»-ի

N 43-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ (ՌԵՖՐԱԿՑԻԱՅԻ) ԵՎ ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդ

Անվանում

1)

H52

Լուսաբեկման (ռեֆրակցիայի) և ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներ

2)

H52.1

Կարճատեսություն (myopia)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա. նորածին,

բ. երեխա,

գ. դեռահաս,

դ. մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

ա. արական,

բ. իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ա. ԱԲ

բ. Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Աստիճան

ա. ցածր աստիճանի․ երբ հանգիստ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի սֆերիկ էկվիվալենտը -0.5D- 6.0D

բ. բարձր աստիճանի․ երբ հանգիստ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի սֆերիկ էկվիվալենտը -6.0D-ից բարձր է

գ. պրեմիօպիա․ 6-7 տարեկանում ցիկլոպլեգիայի պայմաններում ռեֆրակցիայի սֆերիկ էկվիվալենտը +0.75D ...-0.5D

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Հեռու նայելիս տեսողության ոչ հստակություն, պղտորում, գլխացավեր, աչքերի կկոցում կամ կոպերի մասնակի փակում, հաճախակի թարթում

9)

Անամնեզ

ա. տարիք, սեռ

բ. կարճատեսության առաջացման տարիք

գ. ստացած բուժումներ

դ. ժառանգականությունը

ե. առողջական այլ խնդիրներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա (ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի բարակացում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա, ցանցաթաղանթի պատռվածք, սպի, շերտազատում)

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման

   

քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Կիրառելի չէ

ԱԲ

Բ

 
     

Գործիքային հետազոտություններ

2)

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

+0.5D >

3)

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

Բեկող միջավայրերը թափանցիկ

4)

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի բարակեցում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա, ցանցաթաղանթի պատռվածք, սպի, շերտազատում

5)

Օպտիկական կոհերենտ շերտագրություն

0,25

0,5

Գանգլիոնար շերտի բարակում, մակուլոպաթիա

6)

Տոնոմետրիա

1

1

9-24մմսս

7)

Պախիմետրիա

1

1

514-560mkm

8)

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

23,5մմ>

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Քոլեկալցիֆերոլ

1000ՄՄ

Քոլեկալցիֆերոլ

1000

1

1

30

30

2)

Ցածր խտության Ատրոպինի լուծույթ 0,01%

Ցածր խտության Ատրոպին

Կաթիլ

1

1

Կիրառել մինչև կարճատեսության կայունացումը

Կիրառել մինրև կարճատեսության կայոնւացումը

 8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

 1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնոցային կորեկցիա

0,75

1

2)

Մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակներ

0,25

0,5

3)

Օրթոկերատոլոգիական ոսպնիակներ

0,25

0,25

4)

Ապարատային բուժում

0,5

0,5

5)

Պարանոց - օձիքային հատվածի մերսման կուրս

0,5

0,5

6)

Ռեֆրակցիոն վիրահատություն

0,5

0,5

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Update and guidance on management of myopia. European Society of Ophthalmology in cooperation with International Myopia Institute. Jոnos Nռmeth1*, Beոta Tapasztց1,2*, Wagih A Aclimandos3, Philippe Kestelyn4, Jost B Jonas5, Jan-Tjeerd H N De Faber6, Ingrida Januleviciene7 , Andrzej Grzybowski8,9, Zoltոn Zsolt Nagy1, Olavi PՊrssinen10, Jeremy A Guggenheim11, Peter M Allen12, Rigmor C Baraas13, Kathryn J Saunders14 , Daniel Ian Flitcroft15,16, Lyle S Gray17, Jan Roelof Polling18,19, Annechien EG Haarman18 , J Willem L Tideman18, James Stuart Wolffsohn20, Siegfried Wahl21,22, Jeroen A Mulder19, Irina Yurievna Smirnova23, Marino Formenti24, Hema Radhakrishnan25 and Serge Resnikoff26,27

2․ IMI Clinical Myopia Management Guidelines Report Monica Jong, PhD BOptom Executive Director IMI Brien Holden Vision Institute Sydney Visiting Fellow School of Optometry and Vision Science, University of New South Wales, Sydney, Australia Kate L. Gifford, BAppSc(Optom) PhD IMI Committee Chair Private Practice and Queensland University of Technology, Australia։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2023 թվական: