301.0013.25.04.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25 ապրիլի 1997 թ. | N 13 |
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`
1. Կարգ արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման.
2. (կետն ուժը կորցրել է 10.03.05 N 49-Ն)
Վարչության պետ | Ս. Ղանթարջյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 5-րդ մասի, 15 հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1995 թ. դեկտեմբերի 18-ի 350 որոշմամբ հաստատված ՀՀ արտոնագրային վարչության կանոնադրության 2-րդ կետի համաձայն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագրերի զիջման կամ այլ անձանց դրանց օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունում (Հայարտոնագիր) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են համապատասխան պետական գրանցամատյանում գրանցված գյուտերին, օգտակար սարքերին, արդյունաբերական նմուշներին (այսուհետև նաև` օբյեկտներ):
Չգրանցված պայմանագրերը իրավաբանական ուժ չունեն:
3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով լրացված դիմումի հիման վրա (ձևերը կցվում են), որը ներկայացվում է Հայարտոնագիր:
Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի և ստորագրվի արտոնագրատիրոջ կողմից: Ձեռնարկության (կազմակերպության) անունից ներկայացվող դիմումը ստորագրում է ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և արտասահմանյան իրավաբանական անձինք լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (2 օրինակ).
բ) արտոնագիրը(երը).
գ) պայմանագրի գրանցման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.
դ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում կցվում է սահմանված կարգով վավերացված դրանց հայերեն թարգմանությունը:
4. Դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայարտոնագիրը ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին և անհամապատասխանության դեպքում ծանուցագիր է ուղարկում արտոնագրատիրոջը` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:
5. Սույն կարգի 3-րդ կետի պայմաններին բավարարելու դեպքում դիմումը Հայարտոնագրի կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:
6. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`
ա) լիցենզի կամ զիջման օբյեկտի իրավական կարգավիճակը.
բ) պայմանագրի կնքման օրինականությունը, այդ թվում` այլ անձանց իրավունքների խախտման բացակայությունը:
Լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումի քննարկման դեպքում ստուգվում է նաև դրա մեջ անհիմն սահմանափակումների առկայությունը, որոնք կարող են վնաս հասցնել ՀՀ տնտեսական շահերին:
7. Ներկայացված նյութերը սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում Հայարտոնագիրը`
ա) որոշում է կայացնում պայմանագիրը գրանցելու մասին.
բ) պայմանագիրը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.
գ) համապատասխան գրառում է կատարում յուրաքանչյուր արտոնագրի մեջ.
դ) վերադարձնում է գրանցված պայմանագրի 1 օրինակը և արտոնագիրը(երը).
ե) անհրաժեշտ նշումներ է կատարում համապատասխան պետական գրանցամատյանում (գյուտի, օգտակար սարքի կամ արդյունաբերական նմուշի).
զ) տեղեկություններ է հրապարակում զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին:
8. Եթե լիցենզի կամ զիջման օբյեկտը իրավաբանական ուժ չունի (արտոնագիրը չի գործում), կամ խախտվել են այլ անձանց իրավունքները, կամ առկա են անհիմն սահմանափակումներ, ապա որոշում է կայացվում պայմանագիրը չգրանցելու մասին:
9. Հայարտոնագրում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, տարածքի, փոխանցվող իրավունքների շրջանակների փոփոխությանը:
10. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է Հայարտոնագիր ներկայացված դիմումի հիման վրա (ձևը կցվում է), որին պետք է կցվի`
ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ համապատասխան այլ փաստաթուղթ (2 օրինակ).
բ) համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը.
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
11. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման մասին դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին կողմերը մեկամսյա ժամկետում պետք է հայտնեն Հայարտոնագիր, որը համապատասխան գրառում է կատարում լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
12. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հայարտոնագրի կողմից դրանց գրանցման օրվանից:
Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման վերաբերյալ Հայարտոնագրի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
13. Գրանցված լիցենզային պայմանագրի գործին կարելի է ծանոթանալ և դրանից քաղվածքներ ստանալ միայն լիցենզատուի և լիցենզառուի համատեղ գրավոր թույլտվությամբ:
Ձև ԱԼ1
|
Դ Ի Մ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել N _________ արտոնագրով(երով) պաշտպանված գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Արտոնագրատեր (լիցենզատու) ____________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու _________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական |
արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը |
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
_________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագիրը ________ թերթից, 2 օրինակ
2. Արտոնագիրը(երը) _________ թերթից, _______ հատ
3. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
4. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
Ձև ԱԼ 2
|
Դ Ի Մ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել N __________ արտոնագրով(երով) պաշտպանված գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին պայմանագրում (գրանցված է _____ 199 թ. N ___) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:
Արտոնագրատեր (լիցենզատու) ___________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
_________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու _________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
_________________________________________________________________
Կ.Տ. ______________________ ________________________________________
ստորագրություն, թվական |
արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը |
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
_________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները (պայմանագիրը,
համաձայնագիրը և այլն) ____թերթից, 2 օրինակ
2. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
Ձև ԱԶ 1
|
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) N ____ արտոնագրի(երի) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Արտոնագրատեր (զիջող) _______________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Ստացող _________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
______________________________________________________________
Կ.Տ. ______________________ ____________________________________
ստորագրություն, թվական |
արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը |
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
_________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Զիջման մասին պայմանագիրը __ թերթից, 2 օրինակ
2. Արտոնագիրը(երը) ____ թերթից, ___ հատ
3. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
4. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
Հայաստանի Հանրապետության
|
Հասցեն ______________ | ||
375010, Երևան, Գլխավոր պող. Կառավարական տուն, 3 ___ _______ 199 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Զիջող ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Ստացող ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) N __ արտոնագրի(երի) զիջման պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
գրանցել արտոնագրի զիջման պայմանագիրը
գրանցման համարը ________ գրանցման թվականը ____________
մերժել արտոնագրի զիջման պայմանագրի գրանցումը, քանի որ ___________
_______________________________________________________________
Հայարտոնագրի ստորաբաժանման պետ
|
________ |
___________ |
Հայաստանի Հանրապետության
|
Հասցեն ______________ | ||
375010, Երևան, Գլխավոր պող. Կառավարական տուն, 3 ___ _______ 199 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լիցենզատու _______________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով N ___արտոնագրով(երով) պաշտպանված գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) օգտագործման լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունների գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
գրանցել կատարված փոփոխությունները
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
պայմանագրի գործողության տարածքը ________________________________
գործողության ժամկետը _________________________________________
մերժել կատարված փոփոխությունների գրանցումը, քանի որ ________ __________________________________________________________
Հայարտոնագրի ստորաբաժանման պետ
|
________ |
___________ |
Հայաստանի Հանրապետության
Հասցեն ______________
արտոնագրային վարչություն
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
___________________
___________________
___________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3
___ _______ 199 թ.
Դ Ի Մ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լիցենզատու _________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու __________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով N _____ արտոնագրով(երով) պաշտպանված գյուտի(երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի(ների) օգտագործման լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
գրանցել լիցենզային պայմանագիրը
լիցենզի տեսակը ____________________________________________
գրանցման համարը ______________գրանցման թվականը ______________
մերժել լիցենզային պայմանագրի գրանցումը, քանի որ ________________
_______________________________________________________
Հայարտոնագրի ստորաբաժանման պետ
|
________ |
___________ |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19 հունիսի 1997 թ.
պետական գրանցման թիվ 36970030
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.04.2005, N 72-Ն | 13.08.2005, N 13 | |
10.03.2005, N 49-Ն | 13.08.2005, N 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|