Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.11.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 60-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԼԿՈՀՈԼՈՎ ԵՎ ԴՐԱ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐՈՎ ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ալկոհոլով և դրա փոխարինիչներով սուր թունավորմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբերի 2023 թվականի

N 60-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱԼԿՈՀՈԼՈՎ ԵՎ ԴՐԱ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐՈՎ ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

T51

Ալկոհոլի թունավոր ազդեցություն

2)

T51.0

Էթանոլ

3)

T51.1

Մեթանոլ

4)

T51.8

Այլ սպիրտներ

5)

T51.9

Սպիրտ (ալկոհոլ)՝ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա․դեռահաս,
բ․մեծահասակ։

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. Էթիլային սպիրտ (T51.0).
 0-1 ‰ - թեթև աստիճանի ծանրության թունավորում,
 1-3 ‰ - միջին աստիճանի ծանրության թունավորում,
 3 ‰ և ավելի ծանր աստիճանի թունավորում գիտակցության կորստով:
բ. Մեթիլ և այլ բարձրագույն սպիրտներ (T51.1; T51.8).
 թթվահիմնային հավասարակշռության խախտումներ չկան՝ թեթև աստիճանի ծանրություն,
 կոմպենսացված մետաբոլիկ ացիդոզ - միջին աստիճանի ծանրություն,
 դեկոմպենսացված մետաբոլիկ ացիդոզ - ծանր աստիճանի թունավորում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ կամ անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Թունաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ:

8)

Գանգատներ

Սրտխառնոց, փսխում, գիտակցության մթագնում (վարքագծի խանգարում), թուլություն, կոմա:

9)

Անամնեզ

ա. առանց անամնեզի (ուշագնացության հայտնաբերում)
բ. ալկոհոլի մեծ քանակության ընդունում՝ ինչպես հարբած վիճակի ֆոնին, այնպես էլ առանց դրա
գ. այլ սպիրտների, լուծիչների և հեղուկ նյութերի պատահական կամ դիտավորյալ ընդունում:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գիտակցության խանգարում (գիտակցության մթագնումից մինչև կոմա)

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ անամնեզում ալկոհոլի և այլ սպիրտների, լուծիչների ընդունում;
բ․ գիտակցության խանգարում;
գ․ բարդություններ՝ շնչառական անբավարարություն, ասպիրացիոն համախտանիշ, գանգուղեղային վնասվածք, այլ վնասվածքներ, սրտանոթային խանգարումներ, դիրքային սեղմման համախտանիշ, գիտակցության զառանցական խանգարում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թունաբան

1

1

2)

Անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ

1

1

3)

Վնասվածքաբան

-

0,05

4)

Նյարդավիրաբույժ

-

0,1

5)

Ընդհանուր վիրաբույժ

-

0,07

6)

Նյարդաբան

-

0,1

7)

Թոքաբան կամ թերապևտ

-

0,04

8)

Սրտաբան

-

0,06

9)

Երիկամաբան (Դիրքային ճնշման սեղմման համախտանիշ)

-

0,02

10)

Հեմոդիալիզի բժիշկ (Դիրքային սեղմման համախտանիշ, մեթանոլով թունավորում T51.1)

0,02

0,02

11)

Հոգեբույժ, թմրաբան (հարբած վիճակներ, ալկոհոլային զառանցանք)

-

0,15

12)

Ակնաբույժ (T51.1)

-

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

01010

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ կախված վիճակի ծանրությունից:

2)

04070

Թթվահիմնային հավասարակշռության ստուգում

1

1

Ծանր, մետաբոլիկ ացիդոզ, դժվար շտկվող ինֆուզիոն մեթոդներով (T51.1; T51.8): Երկարատև հարբած վիճակներով պայմանավորված մետաբոլիկ ացիդոզ (T51.0): Երկու դեպքում էլ պահանջվում է շտապ վերակենդանացում:

3)

04039

Կալիումի քանակը արյան շիճուկում

1

 1

Երիկամային դիսֆունկցիայի աճ՝ ինչպես տոքսիկոգեն փուլի, այնպես էլ սոմատոգեն բարդությունների ֆոնին։ Կալիումի նվազում երկար հարբած վիճակների ֆոնին (T51.0): Ֆիզիոլոգիական նորմայից կրիտիկական տատանումները պահանջում են անհապաղ վերակենդանացում:

4)

04040

Կալցիումի քանակը արյան շիճուկում

0,1

0,1

Հոմեոստազի խանգարումներ

5)

04042

Նատրիումի քանակը արյան շիճուկում

1

1

Հոմեոստազի խախտումներ, հեպատոնեֆրոպաթիա:

Բիոքիմիական ցուցանիշներ

6)

04025

Ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում արյան շիճուկում

-

0,2

Հեպատոպաթիայի ֆոնին ինդեքսի ավելացում պայմանավորված ալկոհոլի երկարատև, քրոնիկ օգտագործմամբ (T51.0) և սոմատոգեն փուլում առաջացած ալկոհոլային թունավորումներով որպես բարդություններ (T51.1; T51.8):

Ցուցանիշներն առավել ինֆորմատիվ են սոմատոգեն փուլում ալկոհոլային թունավորման և դրա փոխարինիչների դեպքում:

7)

04024

Ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում արյան շիճուկում

-

0,2

8)

04028

Արյան շիճուկում ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0,2

9)

04030

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

0,2

10)

04031

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

0,2

11)

04001

Գլյուկոզ

1

1

Հիպոգլիկեմիա երկարատև հարբածության ֆոնին (T51.0): Հիպերգլիկեմիա հոմեոստազի կոպիտ խախտումների համալիրում, կրիտիկական պայմաններ:

12)

04013

Կրեատինին

-

0,6

Նեֆրոպաթիայի ցուցանիշների աճ երկարատև ալկոհոլիզմի ֆոնին: Սուր երիկամային անբավարարություն բարձր սպիրտներով թունավորման սոմատոգեն փուլում (T51.1; T51.8), ինչպես նաև երկարատև սեղմման համախտանիշ:

13)

04012

Միզանյութ

-

0,6

14)

04009

Ընդհանուր սպիտակուցային և սպիտակուցային ֆրակցիաներ

-

 

Երկարատև հարբած վիճակների ֆոնին թերսնման պատճառով նիհարում (T51.0):

15)

04017

Արյան ալֆա ամիլազա

-

0.3

Ցուցանիշի ավելացում (պանկրեատիտ) էթիլային ալկոհոլի միանգամյա առատ ընդունման, ինչպես նաև քրոնիկական երկարատև ալկոհոլիզացիայի ֆոնին: (T51.0)

16)

01050

Մեզի ընդհանուր հետազոտություն

-

1

Ալկոհոլային թունավորումների բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները:

17)

01036

Կոագուլոգրամա

-

0,1

Արյան մակարդելիության ցուցանիշների խախտումները, որպես կանոն, դիտարկվող պաթոլոգիաներում հեպատոպաթիայի հետևանք են։

18)

04047

Արյան պլազմայում միոգլոբինի պարունակությունը (դիրքային սեղմման համախտանիշով)

1

0,01

Դիրքային սեղմման համախտանիշ (հարթ մակերեսի վրա երկարատև անգիտակից պառկած վիճակում) երիկամային սուր անբավարարության հետագա զարգացմամբ:

Գործիքային հետազոտություններ

19)

13001

Էլեկտրոսրտագրություն

1

1

Ռիթմի խախման, սրտամկանի սնուցման գնահատում թունավորման գրեթե ցանկացած փուլում:

20)

-

Ալկոթեստերի միջոցով էթանոլի կոնցենրտացիայի որոշումը արտաշնչված օդում

1

-

Համաձայն արտադրատեսակի կիրառման վերաբերյալ հրահանգների:

21)

11004

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0,8

0,8

Կրծքավանդակի վնասվածքի: Ստամոքսի պարունակության ասպիրացիայի (ասպիրացիոն համախտանիշ) հայտնաբերում: Թոքային այտուցի տարբեր փուլերի գնահատում:

22)

11031

Գանգի ոսկրերի ռենտգեն հետազոտություն

0,4

0,4

Գանգի վնասվածքների հայտնաբերում:

23)

 

Վերջույթների ոսկրերի ռենտգեն հետազոտություն

-

0,05

Վերջույթների ոսկրերի վնասվածքների հայտնաբերում:

24)

11010

Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն

-

0,1

Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքի, ազատ գազի և հեղուկի առկայության գանահտում։

25)

07010

Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

-

0,3

Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների գնահատում:

26)

11060

Համակարգչային շերտագրություն (ՀՇ)

-

0,05

Ներքին օրգանների վիճակի: Գլխի վնասվածքի հայտնաբերում (եթե նշված է):

27)

11070

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

-

0,02

Ներքին օրգանների վիճակի: Գլխի վնասվածքի հայտնաբերում (եթե նշված է):

28)

08010

Թերապևտիկ և ախտորոշիչ բրոնխոսկոպիա

-

0,1

Ասպիրացիոն համախտանիշ, ստամոքսի պարունակության ասպիրացիա՝ տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով:

29)

08001

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

-

0,1

Ստամոքս-աղիքային արյունահոսության, ստամոքսի արյունահոսող խոցի, Մելորի-Վայսի համախտանիշի, կերակրափողային արյունահոսություն պորտալային հիպերտոնիայի ժամանակ լյարդի ցիռոզի հետևանքով:

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Էթիլ սպիրտ 96% -50.0 (լուծույթ որպես հակաթույն T51.1; T51.8

էթիլ սպիրտ

մլ

3

150,0

300,0

2

2)

Նատրիումի բիկարբոնատ (լուծույթ) 8,4%-20,0

նատրիումի բիկարբոնատ

մլ

10-15

10-15 սրվակ

30 սրվակ

2

3)

Ֆուրոսեմիդ 10մգ/մլ, 2մլ

ֆուրոսեմիդ

մլ

2

4,0

4,0

1

4)

Նատրիումի քլորիդի լուծույթ 0.9% 500,0

նատրիումի քլորիդ

մլ

2

1500,0

3000,0

2

5)

Ռինգեր 500,0

նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ)

մլ

3

1500,0

3000,0

2

6)

5% Գլյուկոզի լուծույթ ներարկման համար 500,0

գլյուկոզ անջուր

մլ

1

500,0

1000,0

2

7)

10% Գլյուկոզի լուծույթ ներարկման համար 250,0

անջուր գլյուկոզ

մլ

1

250,0

500,0

2

8)

Գելոֆուզին 500,0
(T51.1; T51.8)

սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ

մլ

1

500,0

1000,0

2

9)

Մագնեզիումի սուլֆատ
լուծույթ ն/ե և մ/մ ներարկման, 20,0

մագնեզիումի սուլֆատ

մլ

2

40,0

40,0

2

10)

Պիրացետամ լուծույթ ներարկման, 5,0

պիրացետամ

մլ

1

10,0

50,0

5

11)

Պիրիդօքսին լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման, 1,0 51.0

պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ)

մլ

4

4,0

12,0

3

12)

Ցիանոկոբալամին
լուծույթ ե/մ և մ/մ ներարկման, 1,0 51.0

ցիանոկոբալամին

մլ

4

4,0

12,0

3

13)

Նիկոտինաթթու 1%-1.0 լուծույթ ամպ, 1,0 51.0

նիկոտինաթթու

մլ

2

2,0

6,0

3

14)

Ասկորբինաթթու 2.0 50 մգ/մլ լուծույթ ամպուլներում 2,0 51.0

Ասկորբինաթթու

մլ

3

6,0

18,0

3

15)

Հեպտրալ, դեղափոշի լիոֆիլիզացված ներարկման լուծույթի 400 մգ

Ադեմետիոնին

մգ

2

800 մգ

4000 մգ

5

16)

Դեքսամեթազոն 4մգ/մլ; լուծույթ, 1մլ ներարկման (10) ամպուլներ

դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)

մլ

10

40

120 մգ

5

17)

Միդազոլամ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 5 մգ/մլ, 3մլ

միդազոլամ

մլ

2

30 մգ

90 մգ

3

18)

Կապտոպրիլ 25 մգ դեղահատ

կապտոպրիլ

մգ

2

4

12

3

19)

Թիոպենտալ դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի, 500մգ
T51.1; T51.8

թիոպենտալ (թիոպենտալ նատրիում)

 մգ

3

300

1 գ

2

20)

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման, 40մգ/մլ; 200մլ

կալիումի քլորիդ

մլ

1

20,0

60,0

3

21)

Անալգին լ-թ ներ. 500մգ/մլ; (10) 2մլ

մետամիզոլ (մետամիզոլ նատրիում)

մլ

2

4,0

12,0

4

22)

Ցիպրոֆլօքսացին
2մգ/մլ; 2,0

ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ)

մլ

2

4,0

12,0

3

23)

Հեպարին, լուծույթ ներարկման, 5000ՄՄ/մլ; (5) ապակե սրվակ 5մլ,

հեպարին նատրիում

մլ

4

20000

40000

2

24)

Գաստրոէնտերոսորբենտներ 250մգ դեղահատ (բացի T51)

ակտիվացված ածուխ

մգ

5

10

10

1

 8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

 1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա (T51.1; T51.8)

0,8

0,3

2)

Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն, ներերակային անզգայացում՝ ըստ ցուցումների)

0,05

-

3)

Ինֆուզիոն թերապիա՝ ըստ ցուցումների

1

1

4)

Պլազմայի ալկալիզացում (T51.1; T51.8)

0,9

-

5)

Հարկադիր դիուրեզ՝ ըստ ցուցումների

1

-

6)

Հակաթույն թերապիա (T51.1)

1

-

7)

Նոոտրոպիկ թերապիա՝ ըստ ցուցումների

-

0,2

8)

Հակաբակտերիալ թերապիա (վարակիչ բարդությունների, թոքաբորբի համար)՝ ըստ ցուցումների

-

0,4

9)

Ֆիզիոթերապիա՝ ըստ ցուցումների

-

0,05

10)

Պլազմաֆերեզ՝ ըստ ցուցումների

-

0,02

11)

Հիպերբարիկ թթվածնային թերապիա՝ ըստ ցուցումների

-

0,06

12)

Սնուցման աջակցություն և կլինիկական սնուցում՝ ըստ ցուցումների

1

1

 10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

 1. Лужников, Е.А. Основы реаниматологии при острых отравлениях /Е.А. Лужников, В.Н. Дагаев, Н.Н. Фирсов. [Текст] – М.: Медицина, 1977.

 2. Лужников, Е.А. Острые лекарственные отравления – ведущаяпроблема современной клинической токсикологии / Е.А. Лужников [Текст] //Острые отравления лекарственными веществами: респ. сб. науч. тр. НИИ СП

им. Н.В. Склифосовского. – М., 1992.

 3. Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников.[Текст] – М.: Медицина, 1994.

 4. Лужников, Е.А. Детоксикационная терапия: руководство для

врачей / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, С.Г. Мусселиус [Текст] – СПб.:Издательство «Лань», 2000.

 5. Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей / Е.А.Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000.

 6. Лужников, Е.А. Неотложные состояния при острых отравлениях/ Е.А. Лужников, Ю.Н. Остапенко, Г.Н. Суходолова. [Текст] – М.:Медицина, 2001.

 7. Лужников, Е.А., Гольдфарб, Ю.С. Физиогемотерапия острыхотравлений / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб. [Текст] – М: Медпрактика. – М,2002.

 8. Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-еизд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.:Медицина, 2008.

 9. Лужников, Е.А. Технологии комплексной детоксикации приострых экзогенных отравлениях на современном этапе / Е.А. Лужников,Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Вестник экстренной медицины(науч.-практ. ж. Ассоц. врачей экстр. мед. пом. Узбекистана) / Матер. 11-йРеспубликанской науч.-практ. конф. «Актуальные проблемы организации экстренной медицинской помощи: Вопросы анестезиологии, реанимации и интенсивной терапии при критических состояниях в экстренной медицине» (Джизак, 26 октября 2013 г.). – 2013. – № 3.

 10. Лужников, Е.А. Детоксикационная терапия острых отравлений химической этиологии на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Токсикологический вестник. – 2014. – № 3. – С. 9–17.

 11. Маткевич, В.А. Кишечный лаваж / В.А. Маткевич [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл. 4.

 12. Медицинская токсикология: национальное руководство / Под ред.Е.А. Лужникова. [Текст] – М.: ГЭОТАР-Медиа, 2012.

 13. Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами / С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. –П. 12.1.

 14. Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990.

 15. Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные / Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: