ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
29 սեպտեմբերի 2023 թ. |
N 116-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 7-րդ դասարանների «Օտար լեզուներ» ւսումնական բնագավառի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի N 116-Ն հրամանի |
«ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ԾՐԱԳՐԵՐ
(2-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ)
2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
1. Բարի գալուստ: Ո՞վ եմ ես
2. Ես աշակերտ եմ
3. Ընտանիք
4. Մարմնի մասեր
5. Նախասիրություններ
ԹԵՄԱ 1 | |
Բարի գալուստ: Ո՞վ եմ ես | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել առօրյա շփումներում ծանոթության, ողջույնի և հրաժեշտի տարրական արտահայտություններ։ 2. Ծանոթացնել աշակերտներին ուսուցչի՝ օտար լեզվով հնչող պարզ խոսքին ու հրահանգներին։ 3. Զարգացնել ծանոթության, ողջույնի և հրաժեշտի տարրական արտահայտությունները համատեքստում կիրառելու հմտություն։ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմատիկ շրջանակում հաճախակի օգտագործվող բառապաշարը, 2. ըստ նմուշ-օրինակի շատ պարզ նախադասությունների կազմությունը: |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. հասկանալ ուսուցչի և դասընկերների կողմից արտաբերված ողջույնի և հրաժեշտի արտահայտությունները, 2. հասկանալ շատ պարզ արտահայտություններով ինչ-որ մեկին ներկայացնող բանավոր խոսքը (մենախոսություն/երկխոսություն), 3. ծանոթանալ՝ ներկայացնելով իրեն, 4. ըստ հաղորդակցական անհրաժեշտության՝ կիրառել ողջույնի ու հրաժեշտի արտահայտություններ և քաղաքավարի դիմելաձևեր, 5. արձագանքել ուսուցչի պարզ հրահանգներին։ |
Բովանդակություն | |
1. Բարև, դպրոց… 2. Արի ծանոթանանք 3. Ողջույնի, հրաժեշտի արտահայտություններ և քաղաքավարի դիմելաձևեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ (ծանոթություն): 2. Փոքրիկ բանաստեղծություններ, խաղեր, երգեր: |
Անհատ և հարաբերություններ (մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, շրջապատում, համայնքում) |
Միջառարկայական կապեր | |
Կերպարվեստ։ Պատկերել իրեն ընտանիքում/շրջապատում/համայնքում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ2, Տ18, Տ22, Տ29 |
ԹԵՄԱ 2 | |
Ես աշակերտ եմ | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել օտար լեզվի՝ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. ուսուցանված տառերի գրությունը, դրանց հնչյունային արտաբերման տարբերակները/օրինաչափությունները,2. դասի ընթացքում հնչող հրահանգների նշանակությունը, 3. դասարանում իրեն շրջապատող իրերի և առարկաների անվանումները։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. գրել ուսուցանված տառերը և արտաբերել հնչյունները ըստ լեզվի կանոնների և օրինաչափությունների,2. կարդալ պարզ տառակապակցություններ, բառեր և շատ պարզ նախադասություններ, 3. արձագանքել ուսուցչի շատ դանդաղ, պարզ խոսքին/հրահանգներին, 4. նկարագրել դասարանը, դասարանական պարագաները և դասամիջոցի խաղերը շատ պարզ բառապաշարով, 5. մաքուր պահել դասասենյակը և չփչացնել դասարանի գույքը: |
Բովանդակություն | |
1. Մեր դասարանը 2. Դասի ժամանակ (հրահանգներ) 3. Ի՞նչ ենք մենք անում դասամիջոցին (խաղեր, դասընկերներ) | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դասարանի նկար/պաստառ (,Ես հոգատար եմե): |
Զարգացում (նոր գիտելիք, նոր կարողություններ) |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի։ Նկարագրել իր դպրոցը, դասասենյակը: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ2, Տ18, Տ22, Տ25, Տ29 |
ԹԵՄԱ 3 | |
Ընտանիք | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել օտար լեզվի՝ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. ուսուցանված տառերի գրությունը, դրանց հնչյունային արտաբերման տարբերակները/օրինաչափությունները,2. ընտանիքի անդամների անվանումները, ընտանեական առօրյան նկարագրող բառեր և արտահայտություններ, թվականներ, քերականական կառույցներ/կաղապարներ։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. հասկանալ ընտանիք թեմայով հնչող շատ պարզ և կարճ խոսքը, |
Բովանդակություն | |
1. Ընտանիքի անդամներ 2. Մեր ընտանիքի առօրյան | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Երկխոսություն: |
Անհատ և հարաբերություններ (մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, շրջապատում) |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի։ Ներկայացնել իր և ընկերների առօրյան՝ գտնելով նմանություններ ու տարբերություններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ2, Տ18, Տ22, Տ30 |
ԹԵՄԱ 4 | |
Մարմնի մասեր | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել օտար լեզվի՝ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. ուսուցանված տառերը, դրանց հնչյունային տարբերակները, արտասանական օրինաչափությունները,2. մարդու մարմնի մասերը, 3. գույներ և պարզ հատկանիշներ անվանող բառեր, 4. քերականական կառույցները/կաղապարները, 5. հիգիենայի պարզագույն կանոնները։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. հասկանալ արտաքինը նկարագրող շատ պարզ և կարճ խոսքը,2. կարդալ շատ պարզ բառերով և նախադասություններով կարճ արտաքինի նկարագրական տեքստեր, 3. շատ պարզ նախադասություններով նկարագրել իր/իր ընկերոջ/իր ընտանիքի անդամներին, 4. գրել շատ պարզ նկարագրական արտահայտություններ, 5. պահպանել հիգիենայի պարզագույն կանոնները։ |
Բովանդակություն | |
1. Մարդու մարմնի մասերը 2. Արտաքին տեսքի նկարագրություն 3. Հիգիենայի պարզագույն կանոնները | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Մենախոսություն/ներկայացում: 2. Նկարչություն: 3. Աշխատանք քարտերով և նկարներով: 4. Հիգիենայի կանոնների բեմադրում: 5. Հիգիենայի կանոնների պաստառ՝ խմբային նախագիծ: |
Կառուցվածք և գործառույթ (մարդու մարմնի կառուցվածքը և խնամքը) |
Միջառարկայական կապեր | |
Ես և շրջակա աշխարհը։ Ներկայացնել հիգիենայի կանոնները, օրինակ ատամ/ձեռքեր լվանալու ճիշտ տեխնիկան: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ2, Տ18, Տ22 |
ԹԵՄԱ 5 | |
Նախասիրություններ | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել օտար լեզվի՝ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. ուսուցանված տառերը, դրանց հնչյունային տարբերակները, արտասանական օրինաչափությունները,2. նախասիրությունների տարբեր տեսակները, դրանց անվանումները, 3. ժամանցային գործողությունների անվանումները, 4. անհրաժեշտ քերականական կառույցները/կաղապարները։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. հասկանալ նախասիրությունների մասին շատ պարզ և կարճ երկխոսություն կամ մենախոսություն, |
Բովանդակություն | |
1. Հանգստի ժամին 2. Ի՞նչ եմ սիրում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Մենախոսություն/Ներկայացում: 2. Դերախաղ: 3. Երկխոսություն: 4. Մնջախաղային վիկտորինա: 5. Ցուցադրություն: 6. Պաստառ՝ «Իմ սիրելի ժամանցի ձևը»: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ (նախասիրությունները որպես ստեղծարարության և ֆիզիկական զարգացման գրավական) |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի։ Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ նախասիրությունների վերաբերյալ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ2, Տ18, Տ22, Տ28, Տ35 |
ՌՈՒՍԵՐԵՆ
КЛАСС |
ТЕМЫ |
ФОНЕТИКА, ОРФОЭПИЯ, ОРФОГРАФИЯ |
ГРАММАТИЧЕСКИЙ МАТЕРИАЛ |
СЛОВА И ВЫРАЖЕНИЯ В ПРЕДЕЛАХ ПРЕДСТАВЛЕННЫХ ТЕМ |
2 класс Добуквенный (подготовительный) период Развитие фонематического восприятия, звуковой и интонационной культуры речи. Упражнения, направленные на развитие и отработку чёткости произношения (звуки, слова). Составление предложений по рисункам, предложенным ситуациям: Знакомство. В школе. Моя семья. Мои увлечения. Описание внешности. Букварный период |
1. Добро пожаловать. Кто я? |
Алфавит (А-Я). Буквы: заглавные и строчные. Звуки: гласные и согласные. Йотированные (е, ё, ю, я). Сочетания букв (жи, ши, чи, щи, ча, ща, чу, щу). |
Использование в речи типовых конструкций с вопросительными словами: как зовут? кто/что это? кто он/она/они? кто там/тут/здесь? что там/тут/здесь? Без употребления терминов. |
1. Добро пожаловать. Кто я? Здравствуй, школа… Давай познакомимся. Слова и выражения приветствия, прощания, характеризующие вежливую речь. |
7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
1. Ոճ և նորաձևություն
2. Երաժշտությունը՝ համամարդկային լեզու
3. Մեր մոլորակը
4. Օլիմպիական և պարալիմպիկ խաղեր
5. Ժամանակի մեքենա
6. Հայտնագործություններ
ԹԵՄԱ 1 | |
Ոճ և նորաձևություն | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել ճաշակ, ոճ և նորաձևություն հասկացությունները: 2. Ընդլայնել և ամրապնդել ոճին և նորաձևությանն առնչվող բառապաշար և պարզ արտահայտություններ: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն): 5. Խթանել ոճի՝ որպես ինքնաարտահայտման միջոցի արժևորում: 6. Ձևավորել քննական և գնահատողական վերաբերմունք նորաձևության նկատմամբ։ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը,2. տեղեկություններ նորաձևության մեջ ճանաչված դիզայներների մասին։ 3. տրված քերականական նյութը։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ «Ոճ և նորաձևություն» թեմայով մեդիա հաղորդումների հիմնական իմաստը, |
Բովանդակություն | |
1. Նորաձևության պատմությունից (ոճ թելադրողները) (նաև ուսումնասիրվող երկրում և Հայաստանում) 2. Հագուստի ոճեր 3. Իմ ոճը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Սահիկաշար՝ «Ոճեր թելադրողներր»։ 3. Նախագիծ՝ «Հագուստի ոճեր» (ցուցադրություն)։ 4. Տեսահոլովակի դիտում։ 5. Քննարկում՝ «Ո՞ճ, թե՞ նորաձևություն»։ 6. Հարցում՝ «Հետևու՞մ ենք նորաձևությանը»։ 7. Պարզ նկարագրական էսսե՝ »Իմ նախընտրած ոճը»։ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ (արտաքին ազդեցություններ և ինքնարտահայտում) |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Խոսել ոճային առանձահատկությունների մասին։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ5, Հ12, Հ13, Հ15, Հ22, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ37, Հ42, Հ45 |
ԹԵՄԱ 2 | |
Երաժշտությունը՝ համամարդկային լեզու | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել երաժշտության համամարդկային լինելու գաղափարը: 2. Ընդլայնել և ամրապնդել երաժշտության ոճերին և գործիքներին առնչվող բառապաշարը և պարզ արտահայտությունները: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն): 5. Արժևորել երաժշտությունը որպես միջմշակութային, միջանձնային հաղորդակցության և ինքնաարտահայտման միջոց։ | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը,2. երաժշտության տարբեր ոճերը, 3. տեղեկություններ հայ և համաշխարհային անվանի երաժիշտների մասին, 4. տրված քերականական նյութը։ |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ երաժշտություն թեմայով հնչող պարզ խոսքը, 2. կարդալ և հասկանալ երաժշտության (ոճերի, գործիքների և այլն) և անվանի երաժիշտների մասին պարզ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը, * Քննարկել – բանավոր և գրավոր փոխազդեցություն |
Բովանդակություն | |
1. Երաժշտական տարբեր ոճեր 2. Երաժշտության մեծերը (համաշխարհային և հայ) 3. Երաժշտությունն իմ կյանքում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Սահիկաշար՝ «Երաժշտության ոճեր» (խմբային աշխատանք)։ 3. Երաժշտական կատարումներ և մեկնաբանություն։ 4. Պաստառ «Երաժշտության մեծերը»։ 5. Տեսահոլովակի դիտում։ 6. Նախագիծ՝ «Թոփ 10»։ 7. Էսսե՝ «Իմ նախընտրած երաժշտական ոճը»։ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ (ստեղծարարություն և գեղագիտական արժևորում) |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Ընթերցել որևէ հայտնի երգահանի հուշագրությունները կամ կենսագրությունը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ12, Հ13, Հ14, Հ24, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ37, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
ԹԵՄԱ 3 | |
Մեր մոլորակը | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել բնության, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության գաղափարը: 2. Ընդլայնել և ամրապնդել մոլորակի բնության, աշխարհի հրաշալիքների և շրջակա միջավայրի պաշտպանության առնչվող բառապաշարը և պարզ արտահայտությունները: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն): 5. Ձևավորել պատասխանատու վարքագիծ և հոգատար վերաբերմունք Երկիր մոլորակի նկատմամբ: | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը,2. մոլորակին վերաբերող գլոբալ (նաև էկոլոգիական) խնդիրների մասին, 3. տեղեկություններ բնության և աշխարհի հրաշալիքների մասին, 4. տրված քերականական նյութը: |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ մեր մոլորակի՝ որպես հրաշալիքի մասին պատմող մեդիա նյութի հիմնական իմաստը,2. կարդալ և հասկանալ մեր մոլորակի՝ որպես հրաշալիքի մասին պատմող պարզ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը, 3. ներկայացնել նախապես պատրաստված ելույթ՝ բնապահպանական որևէ խնդրի մասին՝ հիմնավորելով դրա կարևորությունը և արտահայտելով իր կարծիքը, 4. գրել պարզ տեղեկատվական էսսե՝ ներկայացնելով աշխարհի/բնության որևէ հրաշալիք՝ հիմնավորելով իր ընտրությունը, 5. քննարկել իրեն ծանոթ/իր համայնքին վերաբերող բնապահպանական հիմնախնդիրները՝ հիմնավորելով իր կարծիքը և առաջարկելով լուծումներ, 6. կարևորել Երկիր մոլորակի նկատմամբ պատասխանատու վարքը իր առօրյա կյանքում: |
Բովանդակություն | |
1. Աշխարհի հրաշալիքները (նաև բնություն) 2. Ես պատասխանատու եմ մոլորակի համար | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Պաստառ՝ «Աշխարհի հրաշալիքները»։ 3. Սահիկաշար՝ «SOS․ Երկիր/Երկրի բնապահպանական հիմնախնդիրները» (խմբային աշխատանք)։ 4. Տեսահոլովակի դիտում, քննարկում։ 5. Վիկտորինա՝ «Աշխարհի և բնության հրաշալիքները» (խմբային աշխատանք)։ 6. Էսսե՝ «Իմ համայնքի բնապահպանական խնդիրը»։ |
Կայունություն և փոփոխություն (բնության և մարդու ներդաշնակությունը և փոխկապակցվածությունը) |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Կազմել տեքստ ,Իմ մաքուր մոլորակըե թեմայով: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ13, Հ17, Հ23, Հ24, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ37 |
ԹԵՄԱ 4 | |
Օլիմպիական և պարալիմպիկ խաղեր | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել սպորտը՝ որպես առողջ ապրելակերպի, համամարդկային արժեքի և հավասար հնարավորությունների իրացման միջոց գաղափարը: 2. Ընդլայնել և ամրապնդել սպորտին և մարզաձևերին առնչվող բառապաշարը և արտահայտությունները: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն): 5. Ձևավորել վերաբերմունք առողջ ապրելակերպի, խտրականության բացառման, ապրումակցման և մարդկանց հավասար հնարավորությունների նկատմամբ: | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը,2. մասսայական սպորտաձևերի մասին, 3. հայ և օտարազգի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոններին, 4. տրված քերականական նյութը: |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ տարբեր սպորտային հաղորդումների, սպորտային լուրերի հիմնական իմաստը, |
Բովանդակություն | |
1. Օլիմպիական խաղերի պատմությունը 2. Ազգային սպորտաձևեր 3. Չեմպիոնները (ուսումնասիրվող լեզվի երկր(ներ)ում, Հայաստանում, այլուր) 4. Սպորտ բոլորի համար․ պարալիմպիկ խաղեր 5. Սպորտն իմ կյանքում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Սահիկաշար՝ «Հայ օլիմպիական մարզիկները» (խմբային աշխատանք)։ 3. Պաստառ՝ «Սպորտը բոլորի համար»։ 4. Տեսահոլովակի դիտում, քննարկում։ 5. Էսսե՝ «Հավասար հնարավորություններ»/ «Սպորտը իմ կյանքում»։ 6. Նախագիծ՝ սպորտային մեկնաբան, հարցազրույց մարզիկի/տեղական թիմի հետ։ |
Ժամանակ և տարածություն (Օլիմպիական խաղերի պատմությունը և դրանց արդի դրսևորումներն ու նշանակությունը) |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ներկայացնել օլիմպիական որևէ մարզաձև/մարզիկի: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ37, Հ38, Հ40, Հ41, Հ42, Հ45 |
ԹԵՄԱ 5 | |
Ժամանակի մեքենա | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել ժամանակի մեջ քաղաքակրթական փոփոխությունների գաղափարը: 2. Ընդլայնել և ամրապնդել մարդկության պատմության մեջ կարևորագույն իրադարձություններին առնչվող բառապաշար և պարզ արտահայտություններ: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն): 5. Բերել ժամանակի մեջ և ժամանակի հետ քաղաքակրթական փոփոխության/զարգացման կարևորության գիտակցության: | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը, 2. մարդկության պատմության մեջ կարևորագույն նշանակություն ունեցող ներկայի և անցյալի իրադարձությունները,3. տրված քերականական նյութը: |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ մարդկության պատմության մեջ կարևորագույն իրադարձությունների, անցյալի կենցաղի մասին պատմող մեդիա նյութերի հիմնական բովանդակությունը,2. կարդալ և հասկանալ մարդկության պատմության մեջ կարևորագույն իրադարձությունների, անցյալի կենցաղի մասին պատմող տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը, 3. ներկայացնել նախապես պատրաստված ելույթ որևէ հիշարժան տարեթվի կամ իրադարձության մասին՝ արտահայտելով և հիմնավորելով իր կարծիքը դրա կարևորության և ազդեցության վերաբերյալ, 4. գրել էսսե՝ նկարագրելով իր ուղևորությունը դեպի անցյալ (80-100 բառ), 5. քննարկել մարդկության պատմության մեջ որևէ հիշարժան տարեթվի կամ իրադարձության կարևորությունը՝ հիմնավորելով իր կարծիքը, 6. կարևորել մարդկության պատմության մեջ հիշարժան դեպքերն ու դեմքերը։ |
Բովանդակություն | |
1. Հիշարժան դեպքերն ու դեմքերը 2. Ուղևորություն դեպի անցյալ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Սահիկաշար՝ «Ժամանակի մեքենա»։ 3. Պաստառ՝ «Անցյալն ու ներկան»։ 4. Տեսահոլովակի դիտում, քննարկում։ 5. Էսսե՝ «Անցյալի գաղտնիքները»։ 6. Նախագիծ (համեմատում են անցյալի իրողությունները ներկայի հետ)։ |
ժամանակ և տարածություն (անհատների պատմական դերն ու նշանակությունը, մարդկության պատմության շրջադարձային կետեր, անցյալի և ներկայի փոխկապակցվածությունը) |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Քննարկել գրողի ստեղծագործական ժամանակաշրջանը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ10, Հ12, Հ13, Հ16, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ37, Հ44, Հ45 |
ԹԵՄԱ 6 | |
Հայտնագործություններ | |
Հիմնական նպատակը | |
1. Ներմուծել մարդու կյանքում հայտնագործությունների դերի կարևորության գաղափարը: 2. Ընդլայնել և ամրապնդել հայտնագործություններին և դրանց հեղինակներին առնչվող բառապաշար և արտահայտություններ: 3. Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը: 4. Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն)։ 5. Ներկայացնել մեծանուն հայերին և նրանց հայտնագործությունները հայ և համաշխարհային իրականության մեջ։ 6. Զարգացնել հայտնագործություններով պայմանավորված փոփոխություններն արժևորելու և գյուտերի արդյունքներից պատասխանատու կերպով օգտվելու կարողություն: | |
Վերջնարդյունքներ | |
Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝ 1. թեմային առնչվող բառապաշարը,2. հայ և օտարազգի անվանի գիտնականների անունները, հայտնագործությունները, 3. տրված քերականական նյութը: |
Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա՝ 1. լսել և հասկանալ կարևորագույն հայտնագործությունների մասին ուսումնական/հանրամատչելի մեդիա նյութերի հիմնական իմաստը,2. կարդալ և հասկանալ մեծագույն հայտնագործությունների մասին պատմող պարզ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը, 3. կարդալ և հասկանալ նոր սարքավորումների օգտագործման ուղեցույցները և հետևել հրահանգներին, 4. ներկայացնել նախապես պատրաստված ելույթ որևէ կարևոր հայտնագործության և դրա հեղինակի մասին՝ հիմնավորելով այդ հայտնագործության կարևորությունը, 5. գրել էսսե՝ նկարագրելով դեպի ապագա իր ուղևորությունը (80-100 բառ), 6. քննարկել որևէ հայտնագործության ազդեցությունը մարդկանց կյանքի կամ բնության վրա՝ հիմնավորելով իր կարծիքը, 7. գիտակցել հայտնագործությունների՝ որպես փոփոխության նախապայման կարևորությունը, հնարավոր բացասական հետևանքները՝ դրսևորելով պատասխանատու վարք դրանցից օգտվելիս։ |
Բովանդակություն | |
1. Աշխարհի ամենամեծ հայտնագործությունները 2. Նորագույն հայտնագործություններն ու նրանց ազդեցությունը մարդկանց և բնության վրա 3. Հայ գիտնականների մեծագույն հայտնագործությունները 4. Ուղևորություն դեպի ապագա | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դերախաղ։ 2. Պաստառ՝ «Հայտնագործությունները մեր կյանքում»։ 3. Տեսահոլովակի դիտում և քննարկում։ 4. Էսսե՝ «Ուղևորություն դեպի ապագա»։ 5. Սահիկաշար՝ «Հայ գյուտարարները»։ 6. Նախագիծ՝ «Գյուտեր, որ փոխեցին աշխարհը»։ 7. Կլոր-սեղան քննարկում՝ «Հայտնագործությունների հնարավոր հետևանքները»։ |
Զարգացում (որակական նոր առաջադիմական վիճակի առաջացում) |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ներկայացնել հայոց լեզվի հնդեվրոպական ծագման մասին գիտական բացահայտումները։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ9, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ37, Հ45, Հ46 |
ԱՆԳԼԵՐԵՆ
Դասարան |
Թեմաներ |
Հնչյունաբանություն |
Քերականություն |
7-րդ դասարան |
1. Ոճ և նորաձևություն |
Special uses of articles: a, an, the, zero |
ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
Դասարան |
Թեմաներ |
Քերականություն |
Բառեր և արտահայտություններ |
7-րդ դասարան |
1. Ոճ և նորաձևություն |
Futurum |
1. Mode und Trends |
ՖՐԱՆՍԵՐԵՆ
Դասարան |
Թեմաներ |
Հնչյունաբանություն |
Քերականություն |
Բառեր և արտահայտություններ |
7-րդ դասարան |
1. Ոճ և նորաձևություն 2. Երաժշտությունըhամամարդկային լեզու 3. Մեր մոլորակը 4. Օլիմպիական և պարալիմպիկ խաղեր 5. Ժամանակի մեքենա 6. Հայտնագործություններ |
Révision de grammaire apprise pour le niveau A2 |
1․ Mode et styles |
ՌՈՒՍԵՐԵՆ
КЛАСС |
ТЕМЫ |
ФОНЕТИКА, ОРФОЭПИЯ, ОРФОГРАФИЯ |
ГРАММАТИЧЕСКИЙ МАТЕРИАЛ |
СЛОВА И ВЫРАЖЕНИЯ В ПРЕДЕЛАХ ПРЕДСТАВЛЕННЫХ ТЕМ |
7 класс |
1. Стиль и мода. |
Правописание не: с именами существительными (неряха, невежда, ненастье), с относительными прилагательными (не шёлковое платье, не братская помощь), с притяжательными прилагательными (не собачьи следы, не мамин платок), с краткими прилагательными (не рад, не должен, не согласен), с прилагательными в сравнительной степени (не лучше, не больше, не меньше, не старше), с глаголами (невзлюбить, негодовать, ненавидеть). |
Морфология. Имя существительное. Имена существительные, имеющие только форму единственного числа (вода, дружба) или только форму множественного числа (каникулы, брюки). |
1. Стиль и мода. Из истории моды (тот, кто диктует моду). Стиль одежды. Мой стиль. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2023 թվական: