ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2023 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հաստատել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահությաննախարարի 2023 թվականի մայիս 11-ի 20-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում:
2. Նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ օգտագործվող կլիպսներ և շունտավորող համակարգեր:
3. Անհատական մոդելավորմամբ տարբեր օրգանական և անօրգանական նյութերի կիրառում գանգաթաղի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների (կրանիոպլաստիկայի) ժամանակ:
4. Էպիլեպսիայի վիրահատական բուժում:
5. Վագոստիմուլյատորի տեղադրում դեղորայքակայուն էպիլեպսիայի բուժման նպատակով:
6. Բակլոֆենային պոմպի տեղադրում մկանային սպաստիկայի բուժման նպատակով:
7. Գլխուղեղի և ողնուղեղի ստիմուլացիայի նպատակով կատարվող վիրահատություններ:
8. Խոշոր, պերիֆերիկ և կորոնար անոթների ստենտավորում, բալոնային դիլատացիա, անգիոպլաստիկա:
(8-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
9. Սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում:
10. Սրտի փականների պրոթեզավորում:
11. Սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ-Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի):
(11-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
11.1 Փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա։
(11.1-ին կետը լրաց. 21.11.23 N 61-Ն)
12. Կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի):
(12-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
13. Սրտի ռիթմը ձայնագրող սարքի (Implantable Loop Recorder) ներմաշկային տեղադրում:
(13-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
14. Աբլացիա սրտի առիթմիաների ժամանակ:
(14-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
15. Վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակից:
(15-րդ կետը խմբ. 21.11.23 N 61-Ն)
16. Բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում:
17. Տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ:
18. Ստենտավորում սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում:
19. Արյան շրջանառության ապահովման ժամանակավոր սարքերի կիրառում:
20. Սրտի փորոքի օգնական սարքի տեղադրում:
21. Ախտորոշիչ և բուժիչ սարքերի և/կամ նրանց էլեկտրոդների էքսպլանտացիա կամ իմպլանտացիա:
22. Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը), այդ թվում ժամանակավոր:
23. (կետն ուժը կորցրել է 21.11.23 N 61-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 21.11.23 N 61-Ն)
25. Անոթների էմբոլիզացիաներ:
26. Էնդովենոզ լազերային օբլիտերացիա:
27. Ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` բացառությամբ ֆունկցիոնալ- վերակառուցողական վիրահատությունների:
28. Սկոլիոզի և ողնաշարի այլ ձևախեղումների վիրահատություններ:
29. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաներ:
30. էնդոպրոթեզների կիրառում` հոդերի վիրահատության ժամանակ:
31. Սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա:
32. Աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն:
33. Աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ ակնակապճի պլաստիկա և պրոթեզներ:
34. Քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ:
35. Դոնորական օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
36. Արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում կամ աուտոփոխպատվաստում:
37. Չընդհատվող աֆերեզի ֆիլտրացիոն(մեմբրանային) և գրավիտացիոն եղանակով տրամադրվող բժշկական օգնություն:
38. Դոնորական օրգանների, հյուսվածքների և ցողունային բջիջների փոխպատվաստման համար դոնորի և ռեցիպիենտի համատեղելիության որոշում:
39. ՀԼԱ-Ա-Բ-ԴՌ (HLA-A-B-DR) գենոտիպավորում պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակով:
40. Արյունաբանական հիվանդությունների բուժում մոնոկլոնալ հակամարմիններով, բարձր բիոլոգիական ակտիվությամբ օժտված դեղերով, թանկարժեք բջջաթունային դեղերով ինտենսիվ թերապիա:
41. Մոնոկլոնալ հակամարմիններով արյան բջիջների սպեցիֆիկ տարբերակման հետազոտում:
42. CAR-T բջջային թերապիա:
43. Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատություն (այդ թվում իմպլանտի արժեքը):
44. Կոկորդի չարորակ նորագոյացության դեպքում ձայնալարի պրոթեզի կիրառում:
45. Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտոգոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ:
46. Ատամների արհեստական արմատի (իմպլանտի) տեղադրում:
47. Ատամների անշարժ պրոթեզավորում` կերամիկական, մետաղակերամիկական, ցիրկոնե նյութերով:
48. Ատամների մասնակի բյուգելային պրոթեզավորում:
49. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում:
50. Կերակրափողի, ստամոքսաելքի և հաստ աղու ստենտավորում:
51. Կերակրափողի փոխարինող վիրահատություններ (պլաստիկա հաստ աղիքով կամ ստամոքսով):
52. Կոկորդի բնածին/հետինտուբացիոն և շնչափողի հետինտուբացիոն/ հետտրախեոստոմիկ նեղացումների վիրահատություններ՝ կողաճառի կամ T-աձև խողովակի օգտագործմամբ, ցիրկուլյար մասնահատումներ:
53. Արհեստական օրգանների (բացառությամբ ոսպնյակների) և հյուսվածքների իմպլանտացիա:
54. Լյարդի ուռուցքների, լեղածորանների (ներլյարդային, արտալյարդային) ներլուսանցքային աբլացիա:
55. Լազերային կամ ռադիոալիքային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող էսթետիկ վիրահատություններ:
56. Կոսմետոլոգիական միջամտություններ:
57. Պլաստիկ վիրահատություններ (բացառությամբ պլաստիկ-վերակառուցողական վիրահատությունների):
58. Ինտերստիցիալ լազերային և ռադիոալիքային տեխնոլոգիաների կիրառմամբ թերմոթերապիա:
59. 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում:
60. Բրախիոթերապիա:
61. Յոդաթերապիա:
62. Իմունաթերապիա:
63. Կրծքային ավշային ծորանի կլիպավորում:
64. Գործող արհեստական կերակրափողի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ:
65. Շնչափողի և բրոնխների ստենտավորում:
66. Լեղածորանների ստենտավորում և բալոնային դիլատացիա:
67. Ներլյարդային լեղուղիներից և ընդհանուր լեղածորանից քարերի անտեգրադ լիտոէքստրակցիա:
68. Ուռուցքային օջախի միջզարկերակային քիմիոէմբոլիզացիա:
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 21.11.23 N 61-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2023, N 61-Ն | 25.11.2023, N 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|