Basic information
Number
ՆՀ-197-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (20.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.967
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
10.08.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.08.2009
Effective date
20.08.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ (PHRD) ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF 093098 «ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ TF 093098 «Պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագրի նախապատրաստման համար» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան

ՆՀ-197-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation