ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» հոկտեմբեր 2023 թ. |
N 4911-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՆՈ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002956 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, «ՍԱՆՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 03-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
Հրամայում եմ`
1. «ՍԱՆՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2023 թվականի մարտի 23-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-002956 լիցենզիայի գործունեության վայրը` ք. Երևան, Կենտրոն Ե. Քոչարի փողոց 23/1 հասցեից տեղափոխել Երևան, Արաբկիր Վ. Փափազյան փողոց 24 շենք, 39 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի N 1556-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու և առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկների նոր ձևերը հաստատելու մասին» թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՍԱՆՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |